Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/141

Այս էջը հաստատված է

գնչուհի, որ թագավորին պալատը մտնելու կը համարձակիս։

ՈՐՄԶԴՈՒԽՏ.— (անոր ավելի մոտենալով) Մի՛ անարգել զիս... Պիտի ճանչնաս...
ԱՐՇԵԶ.— Բայց ինչո՞ւ կը մոտենաս ինծի...Գնա՛, կորսվե՛։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Հանդեսեն առաջ եկած գաղտագողի` քեզ կսպասեի։
ԱՐՇԵԶ.— Ես քեզ չեմ ճանչնար... Պահա՜...
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— (ընդմիջելով) Արշե՜զ...
ԱՐՇԵԶ.— (մեկուսի ապշած) Անունս ալ գիտե... (բարձր)- Բայց, ո՞վ ես դու, ի՞նչ կուզես ինձմե։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Ես քեզի վրեժխնդրության սուրը կը բերեմ։
ԱՐՇԵԶ.— Ի՞նչ վրեժխնդրության։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Վատ ես, եթե քիչ մը հառաջ ըրած ուխտդ մոռցար։
ԱՐՇԵԶ.— Բայց ես ի՞նչպես կրնամ արի Արտաշեսե մը վրեժ առնել, որուն չորս կողմը կը հսկեն հսկաներ, խուռն բանակ մը։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Եվ այն հսկաներեն մեկն ալ դու ես...Կին մը քեզի յուր թևը կուտա... Կը վստահի՞ս... Տուր ձեռքդ:
ԱՐՇԵԶ.— Առանց զքեզ ճանչնալու չեմ կրնար ձեռքս տալ, գուցե այդ ձեռքը, որուն հետ պիտի միավորի իմս ալ` անիրավ և կաշառաբեկ սրտի մը սուրն եղած ըլլա։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Եթե մորդ անբիծ և վրեժխնդիր ձեռքն եղած ըլլար։
ԱՐՇԵԶ.— Մայր չունիմ ես։
ՈՐՄԶԴՈԻԽՏ.— Եթե ունենայիր, զինքը շատ կը սիրեի՞ր։
ԱՐՇԵԶ.— Հոգիես ավելի, ես հիմա իրեն հետ գեղջկական