Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/150

Այս էջը հաստատված է

Լյուդացվոց, որ ամենքն ողջակեզ մատուցանեն Աստվածոց բարկության շանթերը արգելելու (պալատականը կը մեկնի):


ԿԱՄԱԴՐՈՍ.– Բայց թող չես տար, տեր արքա, որ ես զոհ ըլլամ Կրյուսոսի համար, եթե իմ արյամբս Լյուդիո ազատությունը դնելուս հաճին դիք։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Դու զիս չը պիտի թողուս... Լսեցիր քիչ մը առաջ այն սոսկալի երազը։

ԿԱՄԱԴՐՈՍ.– Բայց ներե՛, տեր արքա, եթե երբեք ես Կրյուսոս մ՚ըլլալու վեհ ճակատագիրն ունենայի՝ չէի վախնար Արտաշեսի մը հռչակեն... Հարցուր մեկ մը թագավորներուն, թե առանց սարսուռի կրնա՞ն քու անունդ արտասանել։

ԿՐՅՈՒՍՈՍ.– Հանդուգն խոսեցար, Կամադրոս... Ես միայն Աստվածներեն դողացի։

ԿԱՄԱԴՐՈՍ.– Աստվածները պիտի հաշտվին, տեր արքա։

ԿԱՄՆԴՐՈՍ.– Ուրեմն Կրյուսոս ալ չը դողաց, այլ երազեց... և եթե վայրկյան մը դողաց՝ անցելույն հիշատակարանաց և ապագա փառաց վրա ուրախության սարսուռ մ՚էր այն... Հիմա դարձյալ Կրյուսոսն եմ... Փառք կամ բոթ... երկուքեն ալ չեմ դողար։

ԿԱՄԱԴՐՈՍ.– Մեհյանը երթանք, տեր արքա։

ԿՐՅՈԻՍՈՍ.– Ո՛չ, հոս կաղոթենք... Վայրկյան մը առաջ Աստվածոց դեմ զայրացա... Պիտի զղջամ... Աղոթեցե՛ք ինձ հետ, ստվե՛րք թագավորաց...

ԿԱՄԱԴՐՈՍ.– Ահա զոհերուն ճենճերը երկինք կը բարձրանա, տեր արքա... Ահա կը լսվի քուրմերուն մեղեդին... Անշուշտ շանթերու տեղ արփիք պիտի ցոլան: