Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/157

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Գ

ԲԱՆԱԿԵՏԵՂ

Տեսիլ Ա

ԱՐՏԱՇԵՍ (մինակ)

Վարագույրը բացվելուն Արտաշես կբ մրափե վրանին մեջ. — Զորքերը ցիրուցան տարածված1 կը քնանան.— Արտաշես արթննալով դուրս կելնե:

Դեռ առավոտ չէ ծագեր... Ահա լուսինը և2 աստղերը որ3 կը փալփլին... Ես չեմ կրնար ննջել, այնպիսի բոց մը կը վառի կուրծքիս տակ, որուն կայծերը այս աստղերեն ավելի բյուրավոր են, կայծեր` որոնց յուրաքանչյուրը մեկ մեկ գահ յաճյուն պիտի փոխեն... Ո՜վ գիշեր հեշտ և տխուր, ամպ և երազ, փախի՛ր... Դու որ այս նսեմաստվեր անտառին խորը թագս, սուրս և սաղավարտս չես ցոլացներ, չես վառեր զիս ճաճանչներով, չունիս հաղթության ձայներ, զինուց շառաչներ, ծափեր և թագեր, կը ծածկես սև թևերուդ տակ Արտաշեսն ու յուր փառքը... Գերեզմանական ստվեր մը ունի4... Այս հովը, ալին ու տերևն ալ թող մահվան մրմունջ մը ունենան...