Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/173

Այս էջը հաստատված է

մեջ սորված եմ հարվածել... Կուրծս` ասպար, թևս՝ սուր... Կընդունի՞ս։

ԿՐՅՈՒՍՈՍ.— Ո՜վ անծանոթ կին, դու Արտաշեսի արյունը միայն տեսնել կուզես, ուրեմն, պիտի տեսնե՛ս...
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Բայց ո՛չ... Ես ալ կուզեմ հարվածել...
ԿՐՅՈՒՍՈՍ.— Իր դիակը կրնաս հարվածել։
ՈՐՄԶԴՈԻԽՏ.— Վատ չեմ ես, արքա, կուզեմ որ հարվածը արյունոտ ըլլա։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Արյանը մեջ թաթխե սուրդ։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Բայց կուզեմ որ հարվածին տակ վշտագին, ձայն մը ըլլա։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Ուրեմն պատերազմել և սպաննե՞լ կուզես:
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Այո՛ վրեժ առնել... Սուր մը տուր ինձ։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Առ սուրս (կուտա):
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Օրհնյա՜լ ըլլաս։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Տե՛ր արքա...
ԿՐՅՈՒՍՈՍ.— (առ Կամադրոս) Բայց այս տարօրինակ կին մ՚է... Կամադրոս, գուցե Արեսի մեկ հրեշտակն ըլլա. այս մարդկային գծուծ կերպարանոք ծպտյալ... Սոսկալի գաղտնիք մը կը փալփլի այս կնոջ նայվածքին մեջ։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Քիչ մը ետքը Արես8) հաղթության մեջ կը ցոլա... Տեր իմ։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Ո՜վ թագավոր, տե՛ս, այս սրույս հարվածին մեջ փայլ մը կա և այն փայլին մեջ թագ մը ու այն թագին տակ2 դժգույն ճակատ մի պիտի ըլլա... Թագը` քեզի, դիակը` ինծի... Կը զարմանաս կնոջ այս հարվածին վրա, սակայն կին մը եղիր, սիրե և ատե. սիրո