Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/176

Այս էջը հաստատված է


ԵՐԳ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅՈՑ


(Նախ հեռուեն կը լսվի և կը շարունակվի մինչև որ տեսարանը մտնեն)
Հայկյան արի հըսկայք, արիք,
Հելլենական կուլան ալիք,
Նացա նվազ գըծուծ բանակ
Մեզ կավետեն փառք հաղթանակ:

Արդ թող սոսկան թե մեք հայ եմք.
Ազատ Մասյաց քաջ հսկա եմք.
Թող ծածանի փառաց դրոշակ,
Խմենք, քամենք, արյան բաժակ:


Տեսիլ Գ


ՆՈՒՅՆՔ, ԱՐՏԱՇԵՍ, ՎՐՈՒՅՐ, ԽՈՍՐՈՎ, ԶՈՐԱՊԵՏՔ, ԶԻՆՎՈՐՔ ԵՎ ԱՅԼՆ (Սույն երգը երգելով նավերով տեսարանը կը մտնեն.— Պատերազմի սկսելու նշաններ կըլլան,— Երգը ինչավ վարագույրը գոցվելուն կը շարունակվի.— Որոտմունք, կայծաքև խավար) (Վարագույրը կիջնե):


<(ՎԵՐՋ Դ ԱՐԱՐՎԱԾԻՆ)>