Տեսիլ Ե
ԱՐՏԱՇԻՐ և ԲԱԲԵԼ
ԱՐՏԱՇԻՐ.- (մինակ) Գնա՛, անմիտ կրոնավոր, Արաաշիր թագ ու կամք ունի, կուզես որ սև փիլոնիդ և փայտն խաչիդ առջև խոնարհի՞մ` այո՛, կը խոնարհիմ` ավելի դիմադրելու համար։
ԲԱԲԵԼ.- (դրսեն) Թագավորը, թագավորը, վայրկյան մը իրեն հետ պիտի տեսակցիմ:
ԱՐՏԱՇԻՐ.- Ո՞վ է այս մարդը (խորեն նայելով) ծերունի մը, զոր պալատականք կարգիլեն. թողեք այդ մարդը որ գա, պալատականք. հիմա կը հասկնամ, թե ինչ կխնդրե այդ ծերունին։
ԲԱԲԻԼ.- (ներս մտնելով) Տեր արքա։
ԱՐՏԱՇԻՐ.- (մեկոաի) Ծերունի զորականը...
ԲԱԲԵԼ.- Չե՞ս պատասխաներ, տեր արքա։
ԱՐՏԱՇԻՐ.- Կը զարմանամ, թե զինվոր մը իր թագավորին պալատը մտնելով ի՞նչպես կը հանդգնի, գրեթե սպառնալից անտեղի հարցում մը ընել իր տիրոջը դեմ, որ ձեռացը մեջ կյանք և մահ կր բռնակալե:
ԲԱԲԵԼ.- Իմ տերս երկինքն է, տեր արքա, եթե դու հոս կը հրամայես` շատ կը սխալիս ու կը խաբվիս, վասնզի դալուկ լռություն մր կրնա քեզ իր գիրկը բանտարկել. եթե բախտը քեզ թագավոր ընտրեց, միայն թագավորե, և հեգ ու ծեր զինվորի մը աղջիկը մի՛ բռնակալեր պալատիդ արյունոտ պատերուն մեջ... Ա՜հ, մի խնդար, տեսնելով որ կնճռոտ ճակատս կը դեղնի. եթե բիբերուս