ձինն ալ ունենալ (ժպտելով), կըսեմ թե շատ ագահ ես, փոքրիկ բանաստեղծս։
ԵԴՈՒԱՐԴ.- Զիս կը ծաղրես, քույր իմ։
ՎԱՐԴՈՒՀՒ.- Քիչ մը առաջ դու ալ զիս կը ծաղրեիր։
ԵԴՈՒԱՐԴ.- (տրտմած) Այսպե՞ս կը փոխանակես։
ՎԱՐԴՈՒՀՒ.- (գիրկը նետվելով) Տխրեցա՞ ր, Եդուարդս...
Ուրեմն կընդունիմ քու գաղափարդ, այլ լոկ քեզի համար գեղեցիկ ըլլալու պայմանով։
ԵԴՈՒԱՐԴ.- Բայց...
ՎԱՐԴՈՒՀՒ.- Եվ դու ալ բանաստեղծ մ’ըլլալդ կընդունի՞ս։
ԵԴՈՒԱՐԴ.- Այո՛, լոկ քեզ երգելու նվիրված ըլլալու պայմանավ։
ՎԱՐԴՈՒՀՒ.- Թող այնպես ըլլա... ուրեմն հաշտվեցանք, սիրելի Եդուարդս։
ԵԴՈՒԱՐԴ.- Այո՛, քույր իմ, ո՜հ, շատ գեղեցիկ ես... Վարդուհի։
ՎԱՐԴՈՒՀՒ.- Ետքը՞։
ԵԴՈՒԱՐԴ.- Պահապան հրեշտակս ես։
ՎԱՐԴՈՒՀՒ.- Վերջապե՞ս։
ԵԴՈՒԱՐԴ.- Կը սիրեմ զքեզ Վարդուհի։
ՎԱՐԴՈՒՀՒ.- Գիտեմ... քրոջդ պես։
ԵԴՈՒԱՐԴ.- (կարմրելով և տխրությամբ) Գուցե՜ ։
ՎԱՐԴՈՒՀՒ.- (ապշած) Գուցե՜։ (լռություն) Ուրեմն դու միտք մը ունիս... լուռ կը կենաս... կը ծածկես դեմքդ. դու ինձնե բաժնվիլ կուզես՝ թողլով այս տնակը, զայն պարածածկող թշվառութենեն ազատելու համար...
գուցե ...
ԵԴՈՒԱՐԴ.- (եոանդով) Վարդուհի՛, չես հասկցեր միտքս։