(Տեսարանին խորը Սիպերիո լեռները կերևին և անոնց ետև` Սառուցյալ օվկիանոսը) Տեսիլ Ա (Նալպանտյան առանձին' տժգույն, կթոտ և խոկուն կերևա, ձեոքերը' սրտին վրա խաչաձև): Տարագիր ի Սիպերիա՛... Ազատություն գոչեցի1) և իմ երիտասարդությանս երևակայությամբը կարծեցի որ ազատության թևերուն վրա Հանգչած, դեպի Հայրենիք կը թռչեի' իրեն ազատության ավետիսը տալու Տամար, բայց երբ աչքերս բացի, չորս կողմս նայեցա և տեսա սառնապատ լեռներ ու անապատներ, այլ ոչ թե ախուր ավերակներ, նայեցա որ տեսածս հայրենիքս չէր. սոս- կացի և զգացի որ սիրտս ուժգին կր բաբախեր. ի՞նչ ունիս, սի՛րտ իմ, գոչեցի, և նա Սիպերիա՜ պատասխա- նեց... սարսափեցա, ողբացի հայրենյացս բախտը, ար֊ դարություն աղաղակեցի հուսահատ, և Սիպերիա տա- րածելով մռնչեց վախնալով որ չըլլա թե ձայնս իր քա- րացյալ սառնամանիքներեն թափանցելով Ամենակալին ականջին թնդա։ Ուզեցի լռիկ մնջիկ արտասվել միայ- նակ1 ազգիս վրա, այլ անգութ Սիպերիան սառեցուր ա- չացս մեջ արցունքը և ինչվան հիմա սիրտս հառաչանք- ներով մաշեցավ և հալեցավ։ Հայրենիքս կը փնառեի և Սիպերիո մեջ մոլորեցա և հիմա հոս տաոապանք և մահ կը պատեն զիս' երկու ահագին թշնամիներ: Եվ երբ եր- կինք կր վերցնեմ ցավագին աչքերս, Սիպերիա կայծակ- ներ կը ցոլացնե գլխուս վրա. Սիպերիո երկինքը անգամ
Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/464
Այս էջը սրբագրված չէ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Petros_Duryan%2C_Collected_works%2C_vol._2_%28%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%2C_%D4%B5%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%2C_%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80_2-%D6%80%D5%A4%29.djvu/page464-1024px-Petros_Duryan%2C_Collected_works%2C_vol._2_%28%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%2C_%D4%B5%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%2C_%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80_2-%D6%80%D5%A4%29.djvu.jpg)