Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/519

Այս էջը հաստատված է

ԱՍՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՔ ՊԱՐՍԿԱՑ Ի ՀԱՑՍ ԿԱՄ

ԱՎԵՐՈՒՄՆ ԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ

(էջ 307)

Ինքնագիրը չի պահպանվել։

«Օրագիր...»-ի խմբագրությանը գրած 1871-ի սեպտեմբերի 30-ի նամակում Պ. Դուրյանը բողոքում Է, որ Տիգրան Գալեմճյանը «անցյալ ձմեռ» իրենից «Սև Հողեր»-ի հետ միասին գնել է նաև «Կործանումն Անի Մայրաքաղաքին Բագրատունյան» թատերախաղը և «մինչև հիմա» չի վճարել ոչ լրիվ «արժեգինքը», ոչ էլ վերադարձրել ինքնագիրը։ Ս. Սիմոնյանի հրատարակած նյութերը նույնպես վկայում են, որ այս թատերախաղը վաճառվել է թատերական հուշարարին («Սփյուռք», 1959, թիվ 32 և 1961, թիվ 49—52)։

Առաջին անգամ տպագրվել է ՏԹ֊ում, երկրորդ անգամ` առանձին հրատարակությամբ «Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց կամ Ասպատակությունք Պարսկաց ի Հայս» խորագրով Կ. Պոլսում, 1908-ին («Ազատ մատենաշար», թիվ 8), երրորդ անգամ զետեղվել է 1947-ի «Եր- կեր»- ում:

Տպագրվում է ըստ առաջին հրատարակության։

Հեղինակի կենդանության օրոք, 1869-ի հոկտեմբերին, տպագրված կենսագրական ծանուցման մեջ հիշված էր, որ բացի «Վարդ և Շուշան», «Սև Հողեր», «Արտաշես Աշխարհակալ» և «Անկումն Արշակունյաց Հարստության» ավարտված ողբերգություններից, Դուրյանը «մոտերս ուրիշ մ՚ալ կը հեղինակե»։ Հավանաբար խոսքը «Ասպատակությունք…»-ի մասին է։ ՏԹ-ում գրության տարեթիվը չի նշված, բայց Ե. Դուրյանը Ա. Չոպանյանին գրած 1891-ի օգոստոսի 30-ի նամակում պնդում է, որ հայտնի այլ գործերի հետ միասին հիշյալ ողբերգության «թվականը» նույնպես որոշ է` 1870 (ԲԵՀ, 1967, № 1, էջ 170):

Ինչպես կարելի է տեսնել Պ. Դուրյանի վերը հիշված նամակից, նա իր ողբերգության վերնագիրը (համենայն դեպս նրա մի մասը) անվանում է «Կործանումն Անի Մայրաքաղաքին Բագրատունյան», իսկ 1908-ի առանձին հրատարակություններում խորագրի երկու մասերը ետ ու առաջ են տեղափոխված (դա միակ տեքստային տարբերությունն է)։ Ինքնագրի