Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/150

Այս էջը հաստատված է

միմյանց մոտ,- մեկը սառցնող և ամեն աճելություն սպանող զորություն, իսկ մյուսը ջերմացնող և կենդանության տվող զորություն:

Այդ բոլորից հետո պ. Աղայանց, յուր ոչինչ չապացուցանող պատասխանի մեջ, միամտաբար դիմում է մեզ, ասելով. «Բայց դուք, որ արդեն հասկացել եք ձեր սխալը (??), կարող եք երկու տողով շտկել, իբրև ազնիվ մարդ»:

Մենք պատրաստ կլինեք որպես ոչ թե երկու տողով, այլ տասն տողով «շտկել» մեր սխալը, եթե պ. Աղայանցը ցույց տալ, թե ինչո՞ւմն է մեր սխալը: Բայց ով որ առանց փաստերի ուրիշին անզնվության է հրավիրում, պետք է նախ ինքը ազնիվ վարվի…

ՊԱՐԿԱՊԶՈՒԿ ԱԾՈՂՆԵՐԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ձեզանից ամեն մեկը, ընթերցող, անշուշտ տեսած կլինեք մի տեսակ թափառական երգիչներ, որոնք պարկապզուկը թևի տակ դրած, ամեն բակ մտնում ամեն լուսամուտի առջև կանգնած են և իրանց նահապետական նվագարանը ածելով, մի քանի գրոշներ են ստանում:

Այդ ողորմելի երգիչների ռեպերտուարը շատ փոքր է և համարյա բաղկացած է երկու երգից ՝ մեկը գովասանություն, մյուսը պարսավ: Նրանք մտնում են հանդիպաց տունը, սկսում են առաջին երգը, փառաբանում են տան տիրոջ առաքինություները բարեգործություները նորա բարձր հասակը քաջությունը նրա գեղեցիկ դեմքը մի խոսքով տալիս է նրան ամեն տեսակ լավ հատկություներ թև գովասանության առարկան ամենապիտանի մեկը լիներ:

Իսկ երբ իրանց շողոքորթության ցանկացած վարձատրությունը չես ստանում, սկսում են երկրորդ երգը պարսավը, պախարակում են այն բոլոր լավ հատկություները ինչ որ իրանք գովաբանել էին: Այժմ քաջը նրանց համար երկչոտ է դառնում, առաքինին չարագործ, առատաձեռնը` ժլատ, գեղեցիկը՝ տգեղ և այլն: