Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/413

Այս էջը հաստատված է

մոտիկ բարեկամն է, սիրված և հարգված նրանից։ Բայց նա այնքան ազնիվ և անշահասեր մարդ է, որ անձնական բարեկամությունը երբեք չի շահագործիլ ո՛չ իր և ո՛չ իր ընտանիքի համար, այնպես որ այս կողմից հայրիկին չպիտի մեղադրել։ Բայց ապահով կաց, Ֆլորան կամուսնանա միայն այն երիտասարդի հետ, որին կհավանե և կսիրե։


ԿԱՏԱԲԻՆԵ-. Արտաշեսին նա կհավանի էլ, կսիրի էլ։ Ահ, Անահիտ, ո՞վ չի հավանիլ նրան։ Տեսնո՞ւմ ես ինչպես է փոխվել։ Նրա սիրուն հասակը, գեղեցիկ ճակատը, կրակոտ աչքերը, գանգուր մազերը, բոլորը, բոլորը կատարյալ են։

ԱՆԱՀԻՏ-. Այդ քո ճաշակով, Ֆլորան ունի իր սեփական հայացքը։ Այսպես, թե այնպես, եթե իմ կարծիքը որևէ նշանակություն ունի, խորհուրդ կտայի, մայրիկ, թողնել այդ գործը իրան, Արտաշեսին։ Դու կարող ես նրան բարկացնել, հայրիկին էլ գրգռել։

ՆԱԶԱՆԻ-. (Ներս է մտնում սամովարը, դնում է սեղանի վրա, և ավելը վերցնելով, կանգնում է խորքի դռների առջև):

ԿԱՏԱՐԻՆԵ-. Ինչ որ էլ չինի, ես պետք է Արտաշեսի ուշադրությունը դարձնեմ Ֆլորայի վրա։

ԱՆԱՀԻՏ-. Դո՛ւ գիտես։ Սո՜ւս, գալիս է։


ՏԵՍԻԼ 3




ՆՈԻՅՆՔ, ԱՐՏԱՇԵՍ հետո ՍԵՆԵՔԵՐԻՄ



ԱՐՏԱՇԵՍ-. (Գալիս է սախ կողմի դռներով: Մտախոհ, խելացի դեմքով, լայն ճակատով, առողջ կազմվածքով, թանձր ու գանգուր մազերով երիտասարդ է: Հագած է սև գույնի պիջակ ու պանթալոն, կապույտ ուսանողական շապիկ, որի վրեն մեջքին կապած է մետաքսյա գոտի երկայն ծոպերով): Բարի լո՜ւյս։ (Արագ քայլերով մոտենում է ճաշի սեղանին, նստում է և ոտը ոտի վրա ձգում)։

ԿՏԱՐԻՆԵ-. Բարի՛ լույս իմ դոկտորին։ Հըմ, լա՞վ քնեցիր։ (Սկսում է Արտաշեսի համար թեյ ածել):

ԱՐՏԱՇԵՍ-. Հիանալի։ Յոթը օրվա անքուն ճամփորդությունից