Սիրում եմ քեզ, օ՜ սիրեցյալ, — ներիր իմ սերը։
Գերված եմ ես ուղեկորույս թռչունի նման։
Սասանեց սիրտս, թոթափեց շղարշն իր՝
մերկ է հիմա.—
Պարուրիր նրան քո գթությամբ ու սերըս
ներիր:
Եթե չես սիրում, օ՜ սիրեցյալ, ներիր թախիծըս.
Խռով մի՛ նայիր:
Կհեռանամ անկյունս մենավորիկ և կընստեմ
խավարում:
Զեռներովս կըծածկեն մերկացած ամոթըս:
Մի նայիր ինձ, օ՜ սիրեցյալ, և թախիծըս
ների՛ր:
Եթե սիրում ես, օ՜ սիրեցյալդ իմ, ների՛ր
իմ հիացումը:
Երբ երջանկության հեղեղատը սիրտըս
վարի—իմ հուսահատ ինքնամոտեցումը
մի՛ ծաղրիր: