Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/306

Այս էջը սրբագրված չէ

պարտ ենք նրան, պետք է վճարել հետո վերցնել— դա էլ ձեռըն֊ տու չէ։ Այս երկու խնդիրքիս ավելացրու և այն, որ «Գործ֊ի № 2-ը երբ լույս տեսնի, հղես այստեղ։ I №-ը ստացա Թիֆլիս։ Merci Ինչո՞ւ հոդվածդ չկար։ Բոդլերի մնացյալ պոեմներն էլ կաշխատեմ թարգմանել։ Գրի'ր։ Հա, Ցել... Ինչո՞ւ <տրիոլետներս։ Գրել էի, որ ին֊ քրս չունեմ—հիմարաբար ուղղել քեզ եմ ղրկել, ինձ չեմ պահել։ Լիան օլում։ Ողջ լեր։ Ողջույնս Վարյային։ Հասցես' Сухум, санатория врача Кошко, Ваг. Териану 171. ՆՎ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ <1917, 11 փետրվարի, Սուխումի> սիրելի Նվարդ Չորս օր է, որ մտել եմ սանատորիան և սիրտս շատ տխուր է, և տրամադրությունս, այսինքն քեֆս, խարաբ։ Իսկի հավաս ու հալ չկա գրելու։ Գրում եմ միայն տեղյակ կացուցանելու համար, որ կենդանի եմ և այստեղ եմ։ Ճանապարհին <Քրիստոսի պես չարչարվեցի>։ Բայց էլի կենդանի եմ դեռ։ Հույս կա, որ ավելի ևս կենդանանամ մի երկու ամսից։ Առայժմ այսքանով վերջացնում եմ նամակս։ Ջերմ ողջույնով Քո Վահան Հասցես' Сухум, санатория врача Кошко, Вагану Териану