Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/88

Այս էջը հաստատված է

չէի գրում, բայց դա կարևոր չէ։ Պարզապես չէր գրվում, այդ է բոլորը, և, ինձ թվում է, միայն դա միանգամայն բավարար է ինձ արդարացնելու համար։ Իսկ ձեր նամակները միշտ ստանում էի բավականությամբ և ձեզ հիշում էի հաճախ և հաճախ էր ձեզ տեսնելու ցանկություն առաջանում։ Ահա վերցրեք ու եկեք Մոսկվա, չէ՞ որ հեռու չեք լինելու, գոնե մի երկու-երեք օրով։ Ինձ համար շատ հաճելի կլիներ հանդիպել ձեզ և ձեզ հետ անցկացնել ամենահաճելի ժամեր, որոնք գուցե ձեզ էլ մի փոքրիկ բավականություն կպատճառեին։ Թե՞ գուցե ես սխալվում եմ։ Ո՞չ։ Եթե այդ անեք, ինձ շատ կուրախացնեք: Գրեցեք և հաշիվ մի պահեք, դա լավ չէ: Եթե ես գրել ուզենայի, երբեք նամակները չէի հաշվի, հավատացնում եմ ձեզ։ Բայց վերջերս մի տեսակ չի գրվում, չգիտեմ ինչու։ Առայժմ ամենայն բարիք: Գրեցեք և մի չարացեք։ Այդ ձեզ չի սազում։

Սեղմում եմ ձեր ձեռքը։ Վահան:

Հարցնում եք, թե Սուսաննան ստացե՞լ է Մարթայի նամակը, այո, ստացել է (նա մեկնել է Ստավրոպոլ), իսկ ես մնացել եմ և պարապում եմ։ Բարևեցեք ձերոնց բոլորին։

Վ.

Հասցես՝ Դոլգորուկովսկայա, տուն 15, բնակարան 58։

Իսկ ձե՞րը։

Ինչպե՞ս է ձեր առողջությունը։


54. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
1913, 8 հուլիսի

Սիրելի Անտենկա

Երևում է, ինձ վիճակված չէ ձեզ մոտ գալ։ Բանն այն է, որ Սուսաննան հիվանդացել է, և ինձ շտապ կանչում են Ստավրոպոլ։ Վաղը մեկնում եմ։ Հասկանալի է, այսպիսի հանգամանքներում չեմ կարող մտածել ձեզ մոտ գալու մասին, որը, իհարկե, ինձ համար շատ հաճելի կլիներ։ Հիմա արդեն ըստ երևույթին մինչև աշուն