Այս էջը սրբագրված է

1941
- Դու կամ անունդ...
Եվ պապս շանթված կռվի է ելել,
                զոհել է իրեն,
Անունը՝ պահել...


ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՄ ԵՍ
Հիշողությունը հուշարձան է սուրբ։
Այն ես եմ կերտել,
Ինձնից եմ կերտել,
Կերտել եմ ինձ պես։
Եվ մի զարմացեք, երբ այն խոսում է,
Զրուցում ձեզ հետ,
Եվ մի զարմացեք.–
Երբ մութը դանդաղ սահում է կապույտ
                 լեռների վրա,
Գնում եմ կամաց,
Փոխարինում եմ ես սիրով նրան՝
Սուրբ հուշարձանին...
Իսկ նա քայլերն իմ առնում ինձանից,
Զբոսնում է ձեր,
Զբոսնում է իմ
Եվ ամենից շատ՝ Իր այս քաղաքում,
Պատուհաններից ծորացող երգի
               ելեւէջները,
Այգում ուշացող սիրահարների
Ժպիտն ու սերը
Ծփանք են դառնում նրա սուրբ հոգում,
Այնքան, որ նույնիսկ փորձում է քիչ էլ
Բանաստեղծանալ.
«Դու շա՜տ ես փոխվել, հայրենի քաղաք,
Լույսերի տուն ես,
          Տուն ես հավատի,