Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/503

Այս էջը հաստատված է

Համր երերումով սկսեց իջնել, և ջրերը ոստնեցին կատաղի շարժումներով։

Այնուհետև մեկե՛ն պայթեց ամեն ինչ. սև կույտերը թավալեցին վիթխարի տատանումներով, որոտն ու մռնչյունը դղրդացրին շրջակայքը երախներից դուրս ժայթքող փրփրադեզ ցայտումները խառնվեցին իրար։

Հումայնատարած աճեցուն կռվի դաշտ էր դաոնում խորությունը, ուր շղթայազերծ ջրերը խոյացումի մեծ թափով ողող՛ էին հանդգնում նույնիսկ բարձր ապառաժների կատարները։

Ցնցվում էր ամեն ինչ. ափերը կծկվում էին կարծես սարսռում նույնիսկ թուփ և խոտ. ծաղիկները սմքել էին, մռայլ ստվերը ծանրանում էր դաշտ ու անտառի վրա…

Շունչս բռնած, սոսկումով լի հիացման մեջ քարացած՝ ելել ծառի բունն էի զրկել և դեպի անդունդը կռացած՝ դիտում էի տեղի ունեցող այն մեծափառ պատերազմը, որ շարժուն, կենդանի տարրի կռիվն էր՝ մռայլ ու խավար կաշկանդումի դեմ…

Չգիտեմ որքա՛ն տևեց այդ. ժամե՞ր, թե՞ րոպեներ, միայն հանկարծ թվաց ինձ, թե խավարը հաղթահարվել էր, լուծվում էր ու ծալվում ինքն իր վրա, որ նա ամոթալից ետ էր քաշվում, և հորիզոնի լայնության մեջ տեղի էին ունենում պատռվածքներ: Սև ամպեր էին գոլանում վերևում, խարխլվել էր միաձույլ մղձավանջը, իրար մղելով՝ միմյանց վրա էին նետվում խավարի կույտերը և գլորվում էին խուսափելու համար:

Հետո, այդ խուճապի մեջ լույսի մի լայն շառավիղ ճեղքում էր թուխ զանգվածը և շեշտակի կտրելով տարածությունը՝ իջնում էր պոպղացնելու ծովի մի րնդարձակ դաշտ։

Ու ջրերը այնտեղ սկսում էին հևք առնել, հաղթությունը տարած՝ ժպիտներ կազմել դեմքի վրա, օրորվել հանգչելու համար ահավոր պատերազմից հետո։

Անսովոր չէ՛ր այդ ամենը։ Եղանակն էր փոխվում, փոթորիկը եկել էր, փշրվել ու փախուստ տվեր Այժմ նո՛ւյնիսկ ամպերը բացվում էին, գորշ գույն ստանում, իսկ նրանց եզերքները արծաթազօծվում էին լույսի աննման երիզներով։

Ահա այդ իսկ րոպեին էր, որ զգայախաբության մի երկրորդ պատրանք գրավում էր ինձ:

Շեղակի իջնող լույսի լայն շառավիղի մեջ, վերևից դեպի ջրերը՝ պատկերանում էր աչքերիս առաջ մի տարօրինակ կիսաստվեր։

Չկարողացա որոշել սկզբում, թե ի՞նչ էր այն. արդյոք լույսի և