58. ԱՐԱՔՍԻՆ
Սիրելի Արաքս, |
Ընկերը1, ինձ համար միանգամայն անսպասելի կերպով, դուրս եկավ, որ հակում և ընդունակություն ունի մանկական գրող դառնալու։ Նա ինձ կարդաց իր մանկական գրվածքներից մի քանիսը, ես հավանեցի. նրանից անշուշտ դուրս կգա մանկական գրող, եթե նրան ցույց տրվի որոշ ղեկավարություն։ Խնդրում եմ կապ պահել նրա հետ, կարող ես տալ պատվերներ, նյութ և այլն, — մի խոսքով քեզանից է կախված մի նոր մանկական գրող առաջ քաշելը։
14 XII, 1935, <Երևան>
59. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Մոսկվա, Միքայելյանին |
Հաղորդեք Պոստուպալսկուն1, որ համաձայն չեմ Ռուբայաթը հանձնարարվի Ռումերին2: Խայամի նրա թարգմանությունները ձևական տեսակետից անընդունելի են։ Եթե Կուզմինը3 հրաժարվում է, խնդրեք հանձնել Սպասսկուն, Լոզինսկուն4 կամ ուրիշի։
<1935-ի վերջ կամ 1936-ի սկիզբ>
60. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Մոսկվա, Կարեն Միքայելյանին
Պաշտոնապես հայտնում եմ, որ Դրաստամատի առաջաբանի հարցը վերջնականապես լուծված է բացասաբար։ Առաջարկվում է Բրյուսով—Տիխոնով—Անտոկոլսկի