Այս էջը սրբագրված է
իրենց գործունեության բնույթով ոչ մի առնչություն չունեն Խորհրդային Հայաստանի սահմաններում կատարվող կուլտուրական աշխատանքի հետ։
Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց
Քարտուղար
25 I, <19>21 թ.
11. ԳԵՂԱՐՄԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ի պատասխան Ձեր №19 գրության հայտնում եմ, որ երաժշտական գործիք մենք կարող ենք տրամադրել Գեղարմին միայն այն դեպքում, եթե գործիքն իսկապես պիտի ծառայի նրա բոլոր անդամների կարիքներին և ոչ թե դրվի մեկի տրամադրության տակ։ Ուստի հայտնեցեք մեզ ինչ նպատակների համար է հարկավոր Ձեզ պիանինո և որտեղ պետք է դա դրվի, որից հետո միայն մենք կկարողանանք հատկացնել Ձեզ հիշյալ պիանինոն:
Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց
Քարտուղար
25 I, <19>21 թ.
12. ՌԱԲԻՍԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ընկեր Սամվել Բոգեմսին (Զատիկյան)1 ուղարկվում է Ձեր տրամադրության տակ որպես աշխատակից ի տնօրինություն։
Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց
Քարտուղար
Հունվար <1921>