Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/507

Այս էջը սրբագրված է

30. <«ԽՈՐՀՐ. ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԽՄԲԱԳԻՐ Ե. ՉՈՒԲԱՐԻՆ>

Չուբար, Պոեմից վերջ[1] կարող ես դնել հետևյալ հետգրությունը, որ միանգամայն համապատասխանում է իրականության. - P. Տ. Պոեմի նյութը վերցված է իրականությունից: Տրապիզոնի մեր համամիութենական հյուպատոսն ինձ պատմեց, որ Լենինի մահվան լուրը Տրապիզոն հասնելու օրը, կես գիշերին իր մոտ է գալիս Ալի անունով մի թուրք նավաստի իր վիշտն ու հարգանքը հայտնելու։

- Կարծում եմ դեպքն արժանի է ավելի լավ պոեմի, քան սա: -

1925, 25 նոյեմբերի

31. <ՀԵՌԱԳԻՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ, ՄՈԳԻԼԵՎՍԿՈԻ ԵՎ ԱԹԱՐԲԵԿՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ>

Ցնցված եմ ընկ. Մյասնիկյանի, Մոգիլևսկու և Աթարբեկյանի մահվամբ։

Իմ վիշտն անսահման է։ Մխիթարվում եմ այն մտքով, որ հեղափոխությունն ապրում է։

Փա՜ռք ընկածներին և մեր կուսակցությանը:

Ե. Չարենց

<1925, մարտ>

32. <ԳԻՏՈԻԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ>


Որովհետև երկուշաբթի օրերը կուսակցական հավաքույթներ են լինում` ես ոչ մի հնարավորություն չունեմ

  1. * Կարծում եմ, որ ծանոթությունը լավ կլինի վերջում դնել և ոչ թե սկզբում, որովհետև նյութը իմանալուց հետո պոեմի պատմական մասը որոշ չափով կզրկվի հետաքրքրությունից: