Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/536

Այս էջը սրբագրված է

ուռա-հեղափոխական էր և կրում էր իր ժամանակի կնիքն ու տրամադրությոլնները:

Ռուսական իրականության մեջ «Кузница»-ին հակադրվեց «Октябрь»-ը, հիմք դրվեց հեղափոխական կենցաղի գրական ստեղծագործություններին և նախկին պլանետային ու կոսմոսային գրականությանը փոխարինող մեր առօրյա հեղափոխական կյանքն ու շրջապատը։ Հայաստանում ևս քայքայվեց «Մուրճ» խմբակցությունը և նրան փոխարինեց Պրոլետգրողների ասոցիացիան, որը սակայն բռնեց ВАПП-ի վարդինյան գիծը և կատարեց նույն սխալները, ինչ որ վարդինիզմը ռուսական իրականության մեջ:

Հայաստանի ասոցիացիային զուգընթաց կազմակերպվեց պրոլետգրողների «Նոյեմբեր» միությունը, որը սկզբից ևեթ կանգնեց կուսակցական բանաձևի ճիշտ տեսակտների վրա թե պրոլետ գրոգների հեգեմոնիայի և թե ուղեկիցների խնդրում: Սկզբում Հայաստանի ասոցիացիան սուր վեճի բռնվեց «Նոյեմբեր» միության հետ և աշխատում էր ապացուցել, որ կուսակցության բանաձևի և ՎԱՊՊ-ի (սկզբնական) տեսակետների մեջ տարբերություններ չկան։ Սակայն հենց ՎԱՊՊ-ի երկրորդ կոնֆերենցիան ու փոքրամասնության (Լիբեդինսկու գլխավորությամբ) հաղթանակը եկավ ապացուցելու, որ «Նոյեմբերը» չէր սխալվել։ Այժմս պրոլետ գրական այդ երկու խմբակցությունների մեջ խոշոր տարաձայնություններ չկան և հավանորեն շատ մոտ ապագայում նրանք միանան6 և կազմեն մի միասնական գրական ֆրոնտ, որի համար արդեն բանակցություններ են վարվում:

Դասախոսությունից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն։

Դահլիճը լեփ-լեցուն էր։