Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,— Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի... Ահա կույսերը գնում են աղոթելու. Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի... Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ[1] Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի...