Երկնքում մեկ-մեկ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Իմ սրտի մեջ)

Վարդան Հակոբյան

Մտորումներ
***

Իմ սրտի մեջ
Գարունների ցուցահանդես.
Անցած կյանքիս քսան տարվա
Քսան գարունն իմ սրտի մեջ...
եվ բոլորը այսօր ահա
Քեզ եմ հանձնում որպես նվեր.
Շուշանաթով քսան գարուն
Եվ լեռնային իմ ծալքերում
Թաքուն պահված մի կտոր ձյուն,
Ձմռան մի հետք,
Որ նրանով դու իմանաս,
                լա՜վ իմանաս
Գինը բոլոր գարունների...