Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, — Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր... Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ. Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր... Ետ չնայե՜ս, ետ չնայե՜ս թաց աչքերով, Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղայի՛ն քույր...