Լուսամփոփի նման

Եղիշե Չարենց

<1936-1937>
Լուսամփոփի նման

Լուսամփոփի նման հախճապակե,
Որ հավաքած իր մեջ մի լուսեղեն անդորր
Քնքշություն է սփռում և՛ լուսավոր, և՛ խոր
Սենյակներում մեր մութ՝ գիշերային պահին, ―

Այդպես, փոքրիկ աղջիկ, դու երկնային
Մի լուսամփոփ էիր թափանցիկ ու խոր,
Եվ աստղերի նման քո աչքերով
Լուսամփոփում էիր շուրջդ լույսով:

Մահվան քամին այդպես փշրեց մարմինդ անկար, ―
Բայց աչքերիդ կրակը, որ նա մարեց քո մեջ,
Մեր սրտերում վառված՝ հուրհուրալու է հար...