Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա: Մթնում է ահա քո կապույտ հեռուն — ու մեռնում է նա: Մեռա՜ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ երկինքները քո. Նա ինչո՞ւ վառվեց երկրի խավարում — ու մեռնում է նա: Շողի պես վերջին, աստղոտ երկնքից ընկած շողի պես` Աչքերիդ վճիտ ցո՜ղն է համբուրում — ու մեռնում է նա...