Աչքերս եմ տրորում այնպես,
Որ բիբերս ջարդվում են իրենց երազների մեջ,
Ուր օրերս երազախաբ են լինում...
Ես հոգնել եմ սուտ պատրանքներից...
Ու քնաթաթախ իմ հանգստությունը
Մոլեգնում է անողնաշար ցաքուցրվածությամբ,
Ու Աստված ինձ համար աղոթքի է ելնում...
Ես հոգնել եմ սուտ ողոթքներից...
Ու երկրագունդն իր հանգիստն է առնում
Իմ սպասումնալից կանգառներում,
Իսկ ես այսօր կայարանից ուշացել եմ...
Ես հոգնել եմ ժամանելուց,
Ես այսօր հյուրերի եմ սպասում...
31.10.2000թ.
Երևան