«Երբ սերն է բռնաբարում հոգուդ լայնությունները»


Երբ սերն է բռնաբարում հոգուդ լայնությունները
Իզուր է հավատալ արարմանը.
Սերը մի հեքիաթ, որն ամեն վայրկյան
Հրաշքներ է կանխագծում մեր պատրանքների մեջ
(Ոտքերս գետնով են քայլում)...
Երջանկությունը կավատ է, որ օրեր է տրամադրում
Տառապանքի համար...

Ինձ երկի՜նք տարեք,
Ինձ այնտեղ եմ կորցրել...
28.11.2000
Երևան