«Եթե անհեթեթություն է կյանքը»

***

Եթե անհեթեթություն է կյանքը,
Ապա ինչո՞ւ է ներկան այսքան նման անցյալին
Եվ ինչու՞ է, որ մահը չի հուսահատեցնում ապրողիս,
Եվ կյանքը ինչո՞ւ է գեղեցիկ մահվան շնչի տակ...

Եթե իզուր է այս ամենը,
Ապա որդիս ինչո՞ւ տխուր հարցեր չի տալիս,
Այլ ես եմ նրան ներարկում մաղձությունը...

Եթե գաղափարը գեղեցիկ է,
Ապա ինչո՞ւ է մանկությունը առինքնող այսքան.
Ի վերջո, եթե անհեթեթություն է գեղեցկությունը,
Ապա սերն ինչո՞ւ է պարփակում անցյալն ու ապագան...

Եթե անհեթեթություն է իմ ապրելը,
Ապա ինչո՞ւ է կյանքն իմ շուրջ շարունակվում...
Ես եմ ամենի սկիզբը, -
Ուրեմն գեղեցիկ է կյանքը...

22.11.2001

Ծովակ