***

Եթե կյանքն է սա՝
Մահվան երակին այսքան մերձամերձ.
Եվ կյանքի տվածն այսքան նման է մահվան նվերին,
Ես... Ես ինչպես սիրեմ առանց ցավելու,
Ես ինչպես տիրեմ բախտիս նժույգին
Եվ ինչպե՜ս խնդամ առանց հեկեկալ...

Եթե կյանքն է սա՝
Պատրանքը՝ մահվան
Եվ կյանքը՝ մահվան դիմակի նման,
Ինչ կեդծարար եմ այս կյանքի գրկում,
Եվ դերակատար՝ ո՞ր տեսանողին...

Ես հիմա իմ մեջ՝ հոգուս ընդերքում
Իմ տարտարոսի ճամփան եմ բացել,
Նույն անհունությամբ երկինք եմ գնում...

17.11.2001

Երևան