«Ես առաջին տողը չեմ գրում...»

«Այսօր չեմ խմել Աստծու թասից...» Գրպանի բանաստեղծություններ («Ես առաջին տողը չեմ գրում...»)

Աշոտ Գաբրիելյան

1979, դեկտեմբերի 13

Ես առաջին տողը չեմ գրում…
Միշտ զրուցում եմ քեզ հետ,
Եվ ինչ իմաստ ունի անունդ…

Ես մնացած բոլոր տողերն եմ գրում,
Ու քեզ կստիպեմ,
Որ առաջին տողս զգաս…

Հիմա հաճախ
Ես միտողանի բանաստեղծություններ եմ գրում
Քեզ համար…