Չիք պոեզիա... Ա. ՇԵԿՈՅԱՆ
Ես հավատով հյուսեցի իմ հոգու շիրմաքարը,
Հավատը այդ ես եմ...
Ամևնաստորը իմ չբացահայտված անկեղծությունն է,
Եվ ես տխրում եմ բոլոր մարդկանց համար,
Եվ ես գումարում եմ բոլոր հանված լիցքերը,
Եվ ես հավատում եմ մարդուն...
Չի՛ք բանաստեղծություն, չի՛ք ոգու կորով
Օրերիս շուրթին...
Զազրախոս ամբոխ...
Արվեստակների փռչոտ մռութներ...
Անարվեստ համբույր...
Անիմանալի գաղտնիք բացահայտ...
Մտասևեռման լուրթ մտքի կորուստ...
Եվ վազք է հիմա ամեն փողոցում,
Ուր նիրվանան է հոգու թմբիրի...
Անհուսությունը իմ դրոշը չէ...
Ես ու իմ հոգին ճանաչել գիտենք...
23.09.2001
Երևան