«Ես հավաքում եմ երջանկությանս բեկորները...»

«Չեմ գրում...» Գրպանի բանաստեղծություններ («Ես հավաքում եմ երջանկությանս բեկորները...»)

Աշոտ Գաբրիելյան

«Ես միշտ խոսել եմ քեզ հետ...»

Ես հավաքում եմ երջանկությանս բեկորները,
Ինչպես քնից արթնացածն է
Հավաքում երազի փշրանքները…

Սպիտակ թղթի վրա պահը էլ չի դադարում,
Երբ երջանկությունդ նետում ես նրա անբիծ մարմնին…

Կաղ օրերը
Կապկում են անցնելիք ճանապարհը
Եվ չեն հասնում…

Ծառը հավաքում է իր արմատները,
Եվ գագաթի տերևները սրսփում են
Քամուն տեսնելու վախից…

Վախը թղթե արցունքներ է`
Երազից արթնացածի ճիչով…

Ներբաններդ են միայն,
Որոնք ստվեր չունեն,
Եվ նրանց հաշմությունը
Ոչինչ չի չափակշռում…