Երբ չես սիրում,
Նկատում ես բազմաթիվ գեղեցիկ աղջիկների,
Թափվում է աչքերիդ ծեփը,
Եվ ընչաքաղց աչքերդ
Ցանկանում են ահագնորեն,
Եվ ցանկություններդ
Չեն հանգչում որևէ կերպ...
Ես չեմ ուզում տեսնել,
Ես ուզում եմ շնչե՜լ իմ միակին...
Փակեցեք աչքերս...
Նա գալիս է...
10.05.2001
Երևան