Երջանկությունից մեռնու՜մ եմ,
Փրկի՛ր ինձ...
Երակներիս մեջ արյունս եռում է
Եթերային սիմֆոնիայի համանվագությամբ,
Եվ սիրտս ուռչում է վայելքի տրոփյունից...
Ես հանգչում եմ երջանկությունից,
Եվ աշխարհի ամենաբարին եմ ու ամենաանքենը:
Եվ սրտիս մեջ ոչ մի մաղձ չեմ թողել՝
Կրկին արարելու կյանքի համար մարտակոչեր:
Ես պարփակել եմ ինձ եթերային կապույտներում
Եվ հոգըս չէ, թե ինչ կշշնջան աշխարհի շուրթերը,
Եվ հոգըս չէ, թե ով է դատաստան գոչելու...
Ես խրվել եմ նիրհի մեջ երազային հիպնոսի
Եվ ուզում եմ մարել այսպես...
Ես մեռնում եմ երջանկությունից...
26.11.2001
Երևան