«Անունդ եմ այրում թղթի վրա...» Գրպանի բանաստեղծություններ («Երբ քունս տանի...»)

Աշոտ Գաբրիելյան

«Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ...»

Երբ քունս տանի,
Կշարունակես իմ կիսատ մտքերն ու երազները՝
Չթողնես սահմանին մնան,
Թե չէ նորից տխուր կարթնանամ
Ու ողջ օրը աչքերիդ չեմ նայի...

Եթե քնով ընկնեմ,
Ինձ ավելի հեռու տար,
Եվ եթե հեռվից չվերադառնամ,
Աչքերս չփակես,
Որովհետև նրանք դեռ երկար երազելու են
Քո հավերժ կիսատ արցունքները...