«Ի՞նչ է բույրը ծաղիկի»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 374,
ծ. ― էջ 657

* * *


Ի՞նչ է բույրը ծաղիկի,
Մրրիկն եկավ— նա ցրվեց,
Ի՞նչ է երգը սոխակի,
Բազեն հասավ— նա լռեց։

5 Ի՞նչ է սերը աղջկա.
Ահա մեռավ, էլ չըկա.
Ի՞նչ է կյանքը մարդերաց,
Մի այսպիսի դատարկ բան.

Նույնպես ծաղիկ մի սիրուն
Որ կորչում է սև հողում,
10 Նույնպես մի երգ թրթռուն,
Որ լռում է դագաղում։

1890-ական թվականներ