«Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում...»

«Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ...» «Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում...»

Հովհաննես Թումանյան

«Աստծու բանտն են տաճարները— աշխարհքներում բովանդակ...»


* * *


Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,—
Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ` անմա՜հ, անվերջ` Քեզ են երգում Քո ձենով…

Օգոստոսի 3


1921