Ցորեեի արտերում վազվզում է մորեմերկ մանուկը,
Նա փախել է մեծահասակների հայացքներից
Եվ անապական ծիլերի մեջ թավալվում է իր անմեղությունը...
Ամաչողն Աստված է,
Որը թաքնվել է,
Որպեսզի չտեսնի մանուկի հասունացումը...
Ցորենի արտերում վազվզում է մորեմերկ Աստվածը...
1.12.2001
Ծովակ