«Ես միայնության մեջ երգում եմ»

«Ես միայնության մեջ երգում եմ»
***

Ես միայնության մեջ երգում եմ, -
Այգաբացին, երբ օրը մանուկ է ու անարատ,
Եվ ես գիտեմ նաև բացվող արատի մասին
Եվ երգում եմ երգս հղելով հոգուս անմեղությանը...
Կանաչներ են ծնվում ուղեգորգին, որն իմ փառքի պատրանքն է,
Երազներ են հյուսվում, որոնք հրեշտակների երկնասլաց ճերմակ աստիճաններն են,
Եվ ես իմ երգն եմ արարում այսօր՝ արշալույսին...

Իմ հոգու վախը չկա հիմա,
Իմ հոգին անսասան է, ինչպես իմ հավերժության հաստատակամությունը,
Ինչպես ժամանակի ապերասանությունը...

Խելագար ամբոխը հիմա կփորձի ինձանից տանել իմ հայտնությունը:
Ես ամբոխը չեմ ընդունում,
Ես բարձրանում եմ, և երկինքը կապույտ է,
Իսկ հարությունս ճերմակ...

Իմ հանգստությունը ճերմակ աղավնի է,
Որը չի խոցվում ոչ մի նետից,
Որովհետև նա նամակ է հղում Աստծուն,
Եվ աղոթում է Աստծո գոյության համար...

Ես իմ աչքերում Աստծո մշուշն եմ ցրում
Եվ գալիս եմ քեզ, Տե՜ր...

3.10.2001

Երևան