НУ, ХОРОШО![1]

Ну, տերտեր, դու շատ ведь
Բըռ, բըռ, բըռ, բըռ, խոսում ես,
Աղա զատան չի սիրիլ,
Ահա ասում եմ ես քեզ։
5 Ну, хорошо, չես ուզում,
Ну, դուզ ասա, Не хочу,
Что такой ничего
Նա կըգտնի տերտերցու։
Что такой значит.
10 Երեկոյին ես եկամ,
Ведь դվոռնիկին ձայն տվիմ
Եվ նրա հետ խոսեցամ,
И молодой человек-ն
Ведь սահաթը երկուսին
15 Գնացել է ձեր տունից,
Տեսնողն է Կիսթի որդին։
Ну, տերտեր, դուք գալիս եք,
Շուխռի-մուխռի խոսում եք,
Ողջիդ խելքը չափում եք,


20 Բափ բարաբար բերում եք։
[2]Ну, գրենք սրբազանին՝
Երեցփոխին դուրս անի,
Սարկավագն վարդապետ,
Տերտերն ավագ թող լինի.
25 [3]Республика, ну, Париж,
Ну, хорошо, ничего,
[4]На дуэль էլ կըգանչեք
[5]Վաղը, մյուս օրը пажалуй...
Ну, я знаю кому
30 Здесь служу усердно.
Что мне սրբազան,
[6]Знать я его не хочу.
Ну, ես կասեմ Աղային,
Ինչ ժամանակ նա կըգա,
[7]35 Республика ведь у нас
Существует վեհազնյա։
[8]Я не хочу служить,
Вот вам хомут и дуга,
Простите старику,
40 Я вам больше не слуга.
Служить далее не хочу,
Я в летах, не могу,
[9]Ну, տերտեր, я службу
На крючок повешу.
[10]45 Ну, տերտեր, как думаете?

Աղա զատան էն կողմից
Թոփերը բո՜ւխ կթողնե,
[11]Ну, вам тогда уж поздно.
Ну, կասի, եդ բռբռան
50 Տերտերներին տուր փողը,
[12]Դիր телега-ն ու ճամբե
[13]Դեպի յուրյանը родину.
Ну, Ведь, տերտեր, դու պստիկ
Մանճ էիր ձեռիս տակին,
55 Դու պետք է գաս, ֆըշշ անես
Ամեն օր իմ ականջին.
[14]Ведь ես էն վախտը կիմանամ,
Թոփերս բաց կը թողնեմ,
Թե ո՛չ բեսսայմաղանա
60 Եթիմի պես վեր կընկնեմ։
[15]Ну, ВеДЬ, էսպես էլ եղավ.
Ես էդ բանից բեխաբար,
[16]էն молодой человек-ն
Հիմի ինձ մոտ չի էլ գար։
[17]65 Ողջով ведь նորա վերան
Վատ–վատ բաներ խոսեցան,
[18]Ну, ведь, ես ոչինչ չգիտեմ՝
Ո՛չ լավ, ո՛չ վատ, ո՛չ մեկ բան։
Մտածում եմ. եթե նա
70 Մեղավոր է, հանցավոր,
Աղա զատայի հետը
էնպես խոսել չէր կարող։
[19]Ну, дорого я бы дал

[20]Знать сущность, верьте мне,
75 Ну, не знаешь ничего,
Խելքից մտքից դուրս բան է։
[21]Ну, սաղ օրը գլուխս
[22]Պտուտ է գամ, Что такой,
Что он мог сделать?
80 [23]Ну, իմ խելքս լի հասնիլ:
[24]Կաթողիկոս, Воронцов
Ведь բա քու տղիս տղեն
[25]Մի վարդապետ опытной
Ողջ սորա հետ ընկել են։
85 [26]Ведь ուզում եմ հարցանել,
[27]Ведь վախում եմ, в самом деле,
Թոփերը ինձ շուռ կըգա,
[28]Бомбардировать կանե,
Ведь он далеко видит,
90 Говорят и законист,
Ну, черт его побери,
Он как бритва бреет;
Ведь не можешь ты с ним
Пару слов говорить.
95 Шумит, сердится, ругает.
Впрочем, дельно он судит,
Ну, նա եթե ինձի հետ
Միշտ լավ լիներ ինչպես էր,
[29]ВеДЬ միշտ Աղայի մոտը

100 նրա վեգը ալչու էր։
[30]Что тогда мне Кистов,
Что Атаман болван,
Что турецкий Мсер,
Бородой своей седой;
105 И я бы ему отвечал:
Берегись, Азиатец,
Ведь ты фальшивый магистр,
Тебе... на конец.
Ну, я и Ага-Заде
110 Сказал бы наверно,
Что молодой человек
Сухой и не мазанный.
Ну, прощайте, пора мне
Идти туда обедать:
115 Փակեցեք ժամի դուռը,
Աչառը առ դու հետըդ։

  1. Ռուսերեն բառերի ու արտահայտությունների թարգմանությունը նշվում է ստորև, աստղահամարներով (խմբ.).

    ԴԵ ԼԱՎ...

    1 Դե....ախր

    5 Դե լավ

    6 Դե.... չեմ ուզում || Այդ ի՞նչ բան է, ոչինչ

    9 Այդ ի՞նչ է նշանակում

    11 Ախր

    13 Եվ երիտասարդը || Ախր

    17 Դե

  2. 21 Դե
  3. 25—27 Հանրապետություն, դե, Փարիզ, || Դե լավ, ոչինչ, || Դուելի
  4. 28 խնդրեմ
  5. 29−31 Դե, ես գիտեմ, թե ում եմ || Այստեղ նվիրված ծառայում || Ինձ համար ինչ է
  6. 32—33 նրան չեմ ուզում ճանաչել || Դե
  7. 35—36 Հանրապետություն ախր մեզ մոտ || Գոյություն ունի
  8. 37—42 Ես չեմ ուզում ծառայել || Ահա′ ձեզ խամութն ու աղեղը || Ներեցե՜ք ծերունուս || Ես այլևս ձեր ծառան չեմ։ || Ծառայել այլևս չեմ ուզում,|| Ծեր եմ արդեն, չեմ կարող
  9. 43—44 Դե ~ ես ծառայությանս վերջ տվի
  10. 45 Դե ~ ինչ եք կարծում։
  11. 48—49 Դե, ձեզ համար արդեն ուշ է || Դե
  12. 51 սայլ
  13. 52—63 հայրենիքը || Դե, ախր
  14. 57 Ախր
  15. 61 Դե, ախր
  16. 63 երիտասարդը
  17. 65 ախր
  18. 67 Դե, ախր
  19. 73 Դե, ես թանկ կվճարեի
  20. 74 Թե էությունն իմանայի, հավատացե՛ք ինձ, || Դե, երբ ոչինչ չգիտես...
  21. 77 Դե
  22. 78 Ինչ է || Ինչ կարող է ինձ անել
  23. 80 Ախր
  24. 81—82 Վորոնցով || Ախր
  25. 83 Փորձառու
  26. 85 Ախր
  27. 86 Ախր ~ իսկապես
  28. 88—97 Կռմբակոծի ~ Ախր նա հեռուն է տեսնում, || Ասում են՝ օրինագետ է, || Դե, սատանան նրան տանի, || Նա ածելու պես է կտրում. || Ախր դու նրա հետ չես կարող || Երկու բառ փոխանակել: || Աղմկում է, բարկանում, հայհոյում. || Ասենք, ճիշտ է նա դատում || Դե
  29. 99 Ախր
  30. 101-114 էլ ի՞նչ է ինձ համար Կիստովը || Ի՞նչ է տխմար Ատամանը, || Ի՞նչ է թրքահայ Մսերը || Իր ճերմակ մորուքով։ || Եվ ես նրան կասեի.|| Զգուշացի′ր ասիացի || Ախր դու կեզծ մագիստրոս ես, || Քեզ...ի վերջո || Դե, ես ու աղա զադեն || Դե, մնաք բարև, իմ ժամն է || Գնալ այնսքեղ ճաշելու: