Ազգագրական գործը մեզանում

Ազգագրական գործը մեզանում
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 249
ծ. ― էջ 611

և մեր աշխարհքը, որ մի լիքը թանգարան է ամեն տեսակի կենցաղագիտական, պատմական, կրոնական, բանահյուսական և այլ մեծարժեք նյութերի, տակավին մնում են խավարի մեջ, իրենց փառքերը ավերակների ու հողի տակ, իրենց պարծանքները մոռացության ու անհայտության մեջ։ Իրար ետևից, անընդհատ կորչում կամ փչանում են այդ ամենը նոր կյանքի հոսանքների տակ ու նորանոր աղետների մեջ։ Սրա համար էլ մեր աչքում մի առանձին նշանակություն է առնում Թիֆլիսի հայոց Ազգագրական ընկերությունը իր թանգարանով ու հանդիսով, որ հիմնել է պ. Ե. Լալայանը և անդուլ աշխատանքով ճգնում է ծավալել ու ճոխացնել։ Այժմ էլ նա նոր է վերադարձել Վասպուրականի կողմերից ու հետը բերել է նոր գանձեր։

Շատ հին ձեռագրեր, որ կոտորածների ժամանակ (սա կնշանակի գրեթե միշտ) թաղված են եղել վանքերի ու եկեղեցիների թաքստոցներում, հանել է, չորացրել, մաքրել ու ցուցակագրել Հ. Տաշյանի ձևով և լուսանկարել նրանց նշանավոր մանրանկարներն ու գրերը։ Դրանց մեջ կան նաև բավական թվով մատենագիրներ, իսկ հիշատակարաններում՝ պատմական հարուստ նյութ Վասպուրականի անցյալից։ Եվ այդ ձեռագրերի թիվն է 1,500։

Կազմած է Վանա, Տոսպա և Հայոց Ձորի գավառակների ազգագրությունն ու նկարագրած նրանց գյուղերը, վանքերն ու բերդերը։ Նյութեր է հավաքել Վասպուրականի մանրամասն քարտեզը կազմելու։ Նյութեր է հավաքել ժողովրդական հավատի ու դիցաբանության մնացորդների։ Գրի են առնված ժողովրդական երգեր ու հեքիաթներ, որոնց մեջ և Սասունցի Դավթի ու Մհերի երկու նոր վարիանտները։ Լուսանկարել է 170 տիպեր, տեսարաններ, հնություններ ու սեպաձև արձանագրություններ։ Բերել է վանեցի կնոջ և տղամարդու տարազները՝ իրենց ամեն արդ ու զարդերով։ Մի գործ՝ արժանի ամեն շնորհակալության ու ամեն խրախուսանքի և այնքա՜ն կարևոր, այնքա՜ն անհրաժեշտ հայոց պատմության ու հայոց գրականության համար։

Եվ մենք ամենայն եռանդով ու սիրով հորդոր ենք կարդում մեր այն ունևորներին, որոնք իրոք սիրում են իրանց