***

Ախր ինչպես իմանաս`
Կմնա՞ն գրքերը քո
Ժամանակի սեղանին:
Չէ՞ որ անվերջ կփչի
Ունայնաշունչ խենթ քամին
Ու կտանի, կտանի
Ինչ-որ անմիտ էր, թեթև,
Ինչ-որ ճախրանք էր անթև:
Եվ կմնա՞, կմնա՞
Արդյոք մի երգ կմնա՞
Ժամանակի սեղանին: