***

Մի օր կգնամ,անցավոր եմ ես,
Կհիշեք նորից, կափսոսաք դուք ինձ,
Կհիշեք գուցե, որ ես եղել եմ
Ձեր տան սեղանին կամ ձեր հոգու մեջ:
Երբ դուռ եմ բացել, չի եղել լոկ տան,
Հոգի եմ բացել, հոգի եմ մտել:
Ձեր սրտի մեջ ջինջ բարի հիշեցեք,
Թողեք այցի գամ ձեր հոգու դռնով:
Թե մի օր անցնեք հեռու դաշտերով,
Շիրիմս պատվեք` ինձ այցի գալով
Օրերից մաշված քարս կտեսնեք`
Գրերը վաղուց անհետ կորցրած
Շիրմատան մեջ հին ինչքան էլ ձայն տաք,
Ինչքան էլ կանչեք, էլ ինձ չեք գտնի
Անէ աշխարհից հագիս թև առած
Կճախրի լռին ձեր գլխի վերև
Անտես հովի պես կհպվեմ անձայն
Ձեր թաց աչքերին, արցունքոտ այտին:
Ձեզանից այրող կարոտս առած
Կճախրեմ հարբած երկնային հեռուն:
Դուք տուն կդառնաք լուսավոր, թախծոտ,
Կտրվեք նորից հույս-խաբկանքներին:
Կանցնեն օրերը, ու տարին կանցնի,
Ձեզ այցի կգամ միշտ հոգու դռնով:
Գալիք օրերում կապրենք դեռ այսպես`
Ես անհաս երկնում, դուք` հողի վրա:
Օրերից մի օր դուք էլ կփակեք
Ձեր աչքերը խենթ, համրացած, կարոտ...
Նոր հանդիպումը մեր հոգիների
Կլինի գուցե երկնային հեռվում...