Ակսել Բակունցի նամակներ, խնդրագրեր, ընծայագրեր

Ակսել Բակունցի նամակներ, խնդրագրեր, ընծայագրեր

ՆԱՄԱԿՆԵՐ, ԽՆԴՐԱԳՐԵՐ, ԸՆԾԱՅԱԳՐԵՐ

1. «ՓԱՅԼԱԿԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Գորիս, 1 oգոստոսի 1915 թ.

Բարի եղեք տեղ տալ այս երկտողիս։ Զանազան անձանց կասկածի տակ չգցելու համար հայտնում եմ, որ Փայլակի № 40-ի ֆելիետոնիստ «Թեզ գնացողը» ես եմ[1]։

Բակունց

2. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Դիմումն

Ցանկանալով օգնել տաճկահայ փախստականներին՝ առաջարկում եմ նաև իմ ծառայությունս այդ գործի համար։

Չքավորության պատճառով ոչ մի հնարավորություն չունեմ սեփական միջոցներով գնալ և օգնել նրանց էջմիածնում և կամ մի ուրիշ տեղ։

Ուստի խնդրում եմ ինձ ևս ընդունել գաղթականներին օգնող խմբերի մեջ և ուղարկել անհրաժեշտ ճանապարհածախս, որի համար և դիմում եմ Ձեզ։ Պատրաստ եմ գործելու ուր որ կամենաք՝ էջմիածնում կամ զանազան սննդատու կայարաններում։ Համաձայն եմ և ամենածանր ու դժվարին աշխատանքը կատարելու։

Հուսով եմ, որ չեք մերժի իմ դիմումը և կփութաք պատասխանել։

Սան Գևորգյան հոգևոր ճեմարանի
Զ․ դասարանի՝ Աղ. Բակունց

Գորիս, 28֊ին օգոստոսի

Իմ հասցեն՝

Герусы (Занг. уезда) Магазин «Сасун»

Հանձնել Աղ․ Բակունցին

3. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Խնդիր

Ավարտելով ճեմարանի դասարանական բաժինը՝ խնդրում եմ հարգո Մանկավարժական խորհրդիդ ընդունել ինձ Ա․ լսարան։

Սան Գ» ճեմարանի Աղ. Բակունց

1917 թ. մարտի 26 ֊ին Ս․ էջմիածին

4. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԱՐԳՈ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ

Խնդիր

Ա․ լսարանի ուսանող Աղ. Բակունցից

Համաձայն Ձեր գրության, ես ընդունված եմ ի շարս Ա. լսարանի ուսանողաց. բայց որովհետև ինձնից անկախ պատճառներով չպիտի կարողանամ գալ շարունակել Ձեր խնամքին հանձնված Ա․ լսարանում, ուստի բարի եղեք ուղարկելու մինչև օգոստոսի 1֊ը իմ ավարտման վկայականս, որպեսզի կարողանամ տեղավորվել մի որևէ վայրում։

1917 թ. 15֊ին հուլիսի Գորիս


Հարգանոք՝ Աղ. Բակունց
Հասցես՝ Герусы, (Елис. губ.)
Александру Бакунц

5.ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ

Правлению академии

Срочно
<12 августа 1917 г., Герусы>

Прошу немедленно выслать документы.

Александр Бакунц
<թարգմանություն>

Ճեմարանի վարչությանը

Շտապ
<12 օգոստոսի 1917 թ., Գորիս>

Խնդրում եմ անհապաղ ուղարկել փաստաթղթերս։

Ալեքսանդր Բակունց

6. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Эчмиадзин, правлению Академии

<14 августа 1917 г., Герусы>

Мое прошение об оставлении академии оставить без последствия. Высылайте документы, приеду свое время.

Александр Бакунц
<թարգմանություն>

էջմիածին, ճեմարանի վարչությանը


<14 օգոստոսի 1917 թ., Գորիս>

Իմ խնդրանքը՝ ճեմարանը թողնելու մասին, թողնել անհետևանք։ Ուղարկեք փաստաթղթերս, կգամ ժամանակին։

Ալեքսանդր Բակունց

7. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Эчмиадзин, правлению Академии

<25 авгусга 1917 г., Герусы>

Сообщите начало занятий.

Александр Бакунц
<թարգմանություն>

էջմիածին, ճեմարանի վարչությանը

<25 օգսստոսի 1917 թ., Գորիս>

Հայտնեք պարապմունքների սկիզբը։

Ալեքսանդր Բակունց

8. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ

Эчмиадзин, правлению Академии

<31 августа 1917 г.։ Герусы>

Сообщите начало занятий.

Александр Бакунц
<թարգմանություն>

էջմիածին, ճեմարանի վարչությանը

<31 օգոստոսի 1917 թ., Գորիս>

Հայտնեք պարապմունքների սկիզբը։

Ալեքսանդր Բակունց

9. ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ

4 դեկտեմբ. 1924, Գորիս

Հարգելի հոբելյար[2]

,

Գյուղացոց մեջ անմիջական աշխատանք տանելու ընթացքում է ավելի շատ զգացվում, թե որքան հալալ և արդյունավետ գործ է գյուղատնտեսական աշխատանքը: Այդ կերպ՝ Ձեր բազմամյա գյուղատնտեսական գործունեությունը ստանում է անկեղծ հարգանք նրանց կողմից, որոնք այսօր էլ մեր մութ գյուղերում նոր խոսք են ասում, նոր ձև ուսուցում:

Հեռավոր Զանգեզուրից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքը. «Զառ ղադրը զյարգար բիլյար»[3]։ Եթե մենք դեռ նոր ենք «զարգար» դառնալու, Դուք 40֊ամյա «զառ» եք արդեն։

Ա. Բակունց

10. ԹՈՐԳՈՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Թորգոմ[4],

Նազար Արտեմիչին[5] քո իմացած այգիներից, որի մասին խոսում իր ինձ հետ, ցույց տուր, որպեսզի նրանք կապվեն հողի հետ և աշխատեն:

Ավելի մանրամասն կպատմի ինքը բերանացի։

Ակսել

9. III. 33 <Երևան>

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴ<ԱՅԻՆ>ԳՐՈՂՆԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻՆ

Սույն դիմումով ցանկություն եմ հայտնում մտնելու Հայաստանի Խորհրդային գրողների միության մեջ։

Ա. Բակունց

<Երևան>

12. ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ

<1935, սկզբներ, Երևան>

Դուք, սիրելի Ռաֆայել, կարող եք հպարտանալ նրանով, որ Ավ. Իսահակյանը գրքիս մասին ճիշտ նույն կարծիքն է հայտնել, ինչ որ Դուք:

13. Ա. Պ. ՌՅԱԲԻՆԻՆԱՅԻՆ

Մոսկվա, Գոսլիտիզդատ, ընկ. Ռյաբինինային

<1935, մարտ 20—30-ի միջև>

Համաձայն եմ։ Շտապ ուղարկում եմ երկու պատմվածքի թարգմանություն։

Բակունց

14. ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ

Գլուխ եմ խոնարհեցնում հին հայկական արձակի վերջին ներկայացուցիչ Ալեքսանդր Շիրվանզադեի աճյունի առջև։

Ակսել Բակունց

<1935, օգոստոս, 8—11-ի միջև Գորիս>

15. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Սիրելի Կարեն,

«Աղվեսագիրքը» լույս տեսավ[6]։ Մի օրինակ ուղարկում եմ քեզ, որպես խոստացել էի։ Ինչ վերաբերում է ռուսերեն հրատարակության՝ սուր քո և պարանոց մեր[7], տնօրինի՛ր, ինչպես քեֆդ կուզի։ Մամիկոն Գևորգյանը[8] ևս մի նամակ է գրել Ջիվելեգովին[9], որպեսզի «Աղվեսագիրքը» հրատարակի Academia֊ն։ Ռուսերեն հրատարակության դեպքում կարելի է առակների թիվը հասցնել 50֊ի, նաև՝ փոխել Նախաշավիղը և Ծանոթությունները։

Կարճ՝ ես իմ պարտքը կատարեցի և, եթե հարկ լինի, ավելին կանեմ, որպեսզի ռուսներն էլ կարդան մեր Այգեցուն[10]։ Մնացածը՝ դու գիտես։

Քո Ակսել

16. XII, 35 <Երևան>

16. ԱՐՏՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ

Գրական ժյուրիի նախագահ ընկ. Ա. Եղիազարյանին

Պատճենը՝
«Խորհրդային Հայաստանին»
Գրողների միության
«Գրական թերթին»


«Խ. Հ.»֊ի այսօրվա համարից տեղեկանալով ընկ. Դ. Դեմիրճյանի՝ մրցանակի արժանացած «Ընկերներ» պատմվածքի բովանդակության, պարտք եմ համարում ձեզ հայտնել հետևյալը. 1․ Այս տարվա մայիսին ընկ. Վ․ Թոթովենցի, պրոֆ. Միք. Թումանյանի և մի այլ ընկերոջ ներկայությամբ ես ընկ. Դեմիրճյանին պատմել եմ քաղաքացիական կռիվներից մի էպիզոդ Ուկրաինայում, երբ երկու Կարմիրգվարդիական բանվորների՝ շտաբը հանձնարարում է պայթեցնել կամուրջը սպիտակների թիկունքում։ Երկու ընկերները, գործը ձախողելով, գերի են ընկնում։ Սպիտակ գեներալը նրանց առաջարկում է սպանել մեկը մյուսին, և ով սպանի ընկերոջը՝ նա կազատվի։ Ընկերներից մեկը հրաժարվում է, մյուսը, համաձայնվելով գեներալի առաջարկին, սպանում է ընկերոջը և ազատ արձակ<վ>ելով՝ գլուխ է բերում կարմիր շտաբի առաջադրանքը, այսինքն՝ պայթեցնում է կամուրջը և ետ վերադառնում։

2. Երեք տարի առաջ այս էպիզոդը ինձ և ընկեր Ե. Չարենցին պատմել է Հայկինոյի ռեժիսոր ընկ. Պ. Բարխուդարյանը, իբրև կինոսցենարի օրինակելի սյուժետ։ Իսկ Պ. Բարխուդարյանը այդ սյուժեն հանել է ռուս մի հեղինակի պատմվածքից, թե վիպակից։ Ես այժմ չեմ հիշում ո՛չ հեղինակի անունը և ո՛չ գիրքը, բայց ստույգ է, որ նույն բովանդակության գիրքը արդեն գրված է։

3. Ընկ. Դ. Դեմիրճյանին այդ գրքի մասին ես չեմ ասել, որովհետև, նյութը տալով, ես նրան առաջարկ էի անում պիես գրելու և ո՛չ պատմվածք։

4. Այդ նյութը բազմաթիվ անգամ ես պատմել եմ նաև ուրիշներին, որոնց թվում նույնիսկ դպրոցական երեխաներին։ Այդ երեխաներից մեկը՝ Ալիկ Թումանյանը, նույնիսկ «պիես» է գրել «Երկու ընկերներ» վերնագրով՝ իրենց բակում «թատրոն խաղալու» համար։

Վերոհիշյալը հայտնում եմ, որպեսզի կանխեք ընկ. Դ. Դեմիրճյանի՝ մրցանակի արժանացած պատմվածքը պլագիատ համարելու հնարավորությունը։

Ա. Բակունց

26 դեկտեմբ. 1935 թ.

<Երևան>

17. ԸՆԾԱՅԱԳՐԵՐ

<1>

Իմ սիրելի վարպետին /պայծառ հուշերով: /Ակսելից:/ 29. VIII. 32 թ.

<2>

Խ. Աբովյանի լավ բարեկամ, / հարգելի Ե. Շահազիզին: / Հեղինակից:/ 8. IX. 32

<3>

Հարգելի պրոֆ. Ա. Խաչատրյանին: /Հեղինակից:/ 10. IX. 32

  1. 1
  2. 1
  3. 2
  4. 1
  5. 2
  6. 1
  7. 2
  8. 3
  9. 4
  10. 5