Ակսել Բակունցի պաշտոնական գրություններ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. <ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ՈԻՍՈԻՑԻՉՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ>

Զանգեզուրի ուսուցիչների համար Զանգգավառի լուսբաժնի կազմակերպած դասընթացքներում ընդհանուր գյուղատնտեսության և բանջարաբուծության մասին եղած դասախոսությունները սկսվել են օգոստ. 13֊ից, հենց բացման առաջին օրը։

Այդ երկու առարկաներն ավանդվել են ընդամենը 52 ժամվա ընթացքում, կենտրոնից ստացված ծրագրի համեմատ, նաև այն փոփոխություններով, որ ես հարմար եմ համարել, ի նկատ առնելով մեր գավառի պայմանները։ Ծրագրից դուրս 3 ժամ դասախոսել եմ Զանգ․ գավառի գյուղատնտեսության և նրա բարձրացման հեռանկարների մասին։ Դասախոսության ընթացքում ավանդվել է ընդհ. երկրագործության հիմունքները շատ տարրական ձևով, ապա նաև շատ հարակից տեղեկություններ, որ անհրաժեշտ էր նյութն ըմբռնելու համար։ Ծանոթանալով հողի և բույսի կենսական օրենքներին, նոցա հատկության, հողի մշակման, ցանքաշրջանի, սերմացվի նախնական քննության, երկրագործական մեքենաների, բույսերի հիվանդությունների և նման շատ էլեմենտար գիտելիքների հետ, ես միշտ աշխատել <եմ> տեղական բնույթ ունեցող օրինակներով պարզել և մատչելի դարձնել ունկնդիրներին։ Առանձին ուշադրություն դարձրել եմ սորտերի ուսումնասիրության, լավացման անհրաժեշտության վրա, նաև ցանքաշրջանի, որովհետև այդ երկուսը մեր գավառի երկրագործության ամենահրատապ խնդիրներն են։

Յուրաքանչյուր բաժին անցնելուց հետո ունկնդիրների հարցաքննությամբ կրկնել ենք անցածը։ Բացի այդ՝ հատկացվել են առանձին ժամեր հարցերի համար, երբ յուրաքանչյուրն յուր փորձից կամ յուր շրջանի վերաբերյալ հարցերի պարզաբանությունն է ստացել։ Ի վերջո, եղել են գործնական պարապմունքներ․ ծանոթացել ենք գյուղատնտեսական մեքենաների, ինչպես և մի շարք այլ գործիքների հետ, որ սիրով տրամադրեց մեզ գավառի հողբաժինը։ Եղել է էքսկուրսիա, կատարվել է հողերի ճեղքում (разрез), ծանոթանալու մայրաշերտի, վերնաշերտի և, ընդհանրապես, հողերի հատկության։

Գործնական պարապմունքները թույլ են եղել, անհրաժեշտ պարագաներ չունենալու պատճառով, սակայն հնարավորի սահմանում կատարված է։ Իբր առաջին փորձ, ամբողջ դասընթացքները կարելի է շատ հաջող համարել, ի նկատի առնելով ժողովրդի քայքայված տնտեսությունը և այլ պայմաններ, որ հատուկ Հայաստանի ամենահետամնաց գավառին՝ Զանգեզուրին։

Ունկնդիրները հաճախել են կանոնավոր, շատերը համառոտ գրի են առել դասախոսությունները։ Միամսյա[1] ծանոթությունը որքան ներում է, ես իմ ունկնդիրներին բաժանել եմ երեք խմբի՝ նրանց յուրացնելը, առարկայով հետաքրքրվելը և գյուղատնտեսական պատրաստականությունն ի նկատի առնելով։ Այդ խմբերը դասավորվում են հետևյալ կերպ․ Ա խումբ (շատ լավ)՝ 1) Տեր֊Պետրոսյան Հովհաննես, 2) Իս․ Մ. Փարսադանյան, 3) Տեր-Մինասյան Հեղինե, 4) Գրիգորյան Հովհաննես, 5) Պետրոսյան Լևոն, 6 ) Հարությունյան Տիգրան։ Բ խումբ (լավ)՝ 1) Պետրոսյան Հայկ, 2) Անտոնյան Տիգրան, 3) Հակոբյան Աշոտ, 4) Գրիգորյան Վահան, 5) Տ. Մինասյան Աշոտ, 6) Պետրոսյան Աշոտ, 7) Աթաջանյան Ալեքսանդր, 8) Մկրտչյան Մուշեղ, 9) Մ. Օհանյան Վարսենիկ, 10) Միրաքյան Վարդանույշ, 11) Ադոնց Մուշեղ, 12) Մաշուրյան Անահիտ, 13) Մ. Բարխուդարյան Գրիգոր, 14) Մալե<ցյան> Հովսեփ, 15) Սևլիկյան Ղևոնդ, 16) Ակլունց Ներսես, 17) Եղյան Վարդանույշ, 18) Աթալյան Միքայել, 19) Մ. Աղամիրյան Աղամիր, 20) Տ. Մարտիրոսյան Սարգիս, 21) Տ. Անտոնյան Մուշեղ, 22) Աթաջանյան Սողոմոն։ Գ խումբ (բավարար)՝ 1) Տ․ Պետրոսյան Ասատուր, 2) ՕհանջանյաՆ Ստեփան, 3) Աթաջանյան նիկոլայ, 4) Մ․ Բարխուդարյան Կատարինե,— ընդամենը 33 հոգի[2]։

Առաջին փորձը ցույց տվեց, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի կազմակերպել այսպիսի դասընթացքներ, որով ընդհանուր զարգացումից զատ, գավառի գյուղատնտեսական կյանքը ևս, թեև քիչ չափով,— կբարելավի։ Վերջո՝ հատուկ շնորհակալություն լուսբաժնին և նրա վարիչ ընկ. Բ. Ղարագյոզյանին՝ նրա թափած եռանդի համար, նրա սրտաբաց աջակցության համար դասընթացքների պետքերի հանդեպ:

Ընդհ. գյուղատնտ. դասախոս՝
գյուղատնտես Աղ. Բակունց

1923, 11/IX, Գորիս

2. <ՀԽՍՀ ՀՈՂԺՈՂԿՈՄԻՆ>

Հողժողկոմ ընկ. Երզնկյանին
Գյուղատնտես Աղ. Բակունցից

Դիմում

Ավարտելով Ново-Александрийский И-тут Сельск. Хоз. и Лесоводства Խարկովում սույն թվին, իմ պատրաստակամությունն եմ հայտնում ծառայելու հողժողկոմատին հանձնված խորհրդային տնտեսություններում։

Պաշտոնավարել եմ Խարկովում контрольно-семен. կայարանում, աշխատել եմ Խարկովի փորձնական կայանում և ինստիտուտի կողմից հանձնարարություն ունեմ ուսումնասիրելու բամբակագործության պայմանները մեզ մոտ։ Սույն ամառվա ընթացքում դասախոսել եմ Զանգ. գավառի ուսուցչական կուրսերում ընդհանուր երկրագործություն[3]։ Ինձ համար գերադասելի Է առայժմ աշխատել խորհրդային ոևէ տնտեսության մեջ։

Աղ. Բակունց

26/IХ, 23, Երևան

3. ՀԽՍՀ ՀՈՂԺՈՂԿՈՄԻՆ

Գյուղատնտես Աղ. Բակունցից

Դիմում

Սույն թվի գարնան ավարտելով Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում ծառայելու հողժողկոմատի խնամքին հանձնված ոևէ տնտեսության մեջ։ Ընդ սմին ներկայացնում եմ ինստիտուտից ստացած վկայականի .պատճենը[4]։

Գյուղատնտես Աղ. Բակունց

7֊ին հոկտ. 1923 թ. Հասցես՝ Սպանդարյան № 70․

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏ<ՐՈՆԱԿԱՆ> ԿՈՄԻՏԵԻՆ

ՀՕԿ-ի 3-րդ համագ<ումարի>
Խարկովի պատգամավոր
Աղեքսանդր Բակունցից

Զեկուցում

ՀՕԿ-ի Խարկովի ճյուղը կազմակերպվել է սույն թվի մայիսի վերջերին, գաղութի մի քանի անձանց նախաձեռնությամբ։ Կոմիտեն ավելի լրիվ և օրինական ձև ստացավ միայն այն ժամանակ, երբ պատշաճ վկայաթուղթով Խարկով եկավ Մոսկվայի կոմիտեի ներկայացուցիչ ընկ. Միրզոյանը, որպես լիազոր-անդամ Մոսկվայի կոմիտեի։

Կոմիտեն կազմակերպելու համար հարկ եղավ գումարել գաղութի ընդհանուր ժողով, հունիս 3-ին, ուր ընտրվեց Խարկովի ճյուղը հետևյալ կազմով․ կոմիտեի նախագահ՝ պրոֆ. Ս. Սուրուկչի, քարտուղար՝ Աղեքսանդր Բակունց (գյուղատնտես), գանձապահ՝ Հ. Ավդալյան (իրավաբան), անդամներ՝ բժ. Խաչ. Սամվելյան, Գ. Տեր-Ղևոնդյան, Ս. Փաչաջի, բժ. Արտ. Մելիք-Փարսադանյան, բժ. Ս. Դատյան, բժ․ Գ. Պապյան, բժ. Մ․ Ազիզյան։

Կոմիտեի առաջին խնդիրն էր հանրացնել գաղութի մեջ ՀՕԿ֊ի գաղափարը։ Այդ նպատակով կոմիտեն կազմակերպեց դասախոսություն, ցերեկույթ և տարածեց գաղութի մեջ կոմիտեի կողմից կոչեր, նույն իմաստով։

Մոսկվայի կոմիտեի գրության համաձայն հրամայական էր առաջին հերթին աջակցություն ցույց տալ էվջիլարի («Հյուսիսաշեն») ջրանցքի կառուցման, որի ամբողջ ծախքերը հոգալու են Ռուսաստանի, Ուկրաինայի և, ընդհանրապես, ՍԽՀ Միության մեջ եղած հայությունը։ Անհապաղ կոմիտեն որոշեց անցնել հանգանակության, սակայն ի նկատի առնելով գործի հարատև ընթացքը, կոմիտեն անհրաժեշտ համարեց յուր աշխատանքին բարեգործական բնույթ չտալ, այլ ստեղծել այնպիսի մի գրություն, որ ստիպեր գաղութի յուրաքանչյուր անդամին մասնակից լինել օգնության գործին։ Դրա համար մոտ երեք շաբաթ տևեց գաղութի (Խարկովի) և շրջակա արվարձանների հայ բնակչության ցուցակը։ Այդ գործում աջակցելու հրավիրված էին Խարկովում եղած նախկին հայրենակցական միությունների ներկայացուցիչները՝ Կարնո, Վանա և այլն։

Գործին ավելի լուրջ բնույթ տալու համար կոմիտեն յուր կազմի մեջ հրավիրեց հայրենակցական միությունների ներկայացուցիչներին, ամեն միությունից մի հոգի, մի հանգամանք, որ շատ պիտի նպաստի նյութական միջոցների գանձման գործում, որովհետև գաղութներում սովորաբար հայությունը խմբված է յուրաքանչյուրն յուր հայրենակցության շուրջ։

Կոմիտեի աջակցությամբ՝ հուլիսի վերջին կազմվեց հայ կանանց կոմիտե, որ աշխատում է կոմիտեին կից, նրա դիրեկտիվների համաձայն։ Հանգանակության ընթացքում, ինչպես և ընդհանուր ժողովի ժամանակ, շատ անգամ լսվում էր տրտունջի ձայն, թե մենք չգիտենք ինչ է կատարվում Հայաստանում: Հենց կոմիտեն ինքը դիրեկտիվներ չէր ստանում կենտրոնից, եղած ստատուտը ոչինչ չէր ասում, հարկավոր էր մշակել նոր կանոնադրություն, մի հանգամանք որ ստեղծում էր խառն ու շփոթ վիճակ կոմիտեի հենց սկզբնական աշխատանքի շրջանում։

Շատ անգամ առաջ էին գալիս տեխնիկական մի շարք կարևոր խնդիրներ, որոնց լուծումից կախված էր ՀՕԿ-ի Խարկովի կոմիտեի հաջող գործունեությունը։ Մի առանձնահատուկ դրություն կա, որ բնորոշ է գաղութների համար. գաղութն ունի յուր կուլտուրական հիմնարկները (դպրոց, ընթերցարան և այլն), որոնց համար հարկավոր էր հոգալ։ Եվ որովհետև գաղութում ՀՕԿ-ից զատ չկա մի որևէ այլ մարմին, կոմիտեն ստիպված էր յուր աջակցությունը ցույց տալ և նման հիմնարկների։

Եզրափակելով իմ համառոտ զեկուցումը, որ ես կատարում եմ կոմիտեի՝ ինձ վրա ուղարկած հեռագրի համաձայն (նոքա առանձին կուղարկեն Կենտկոմի հասցեով իրենց հաշվետվությունը)[5], պարտք եմ համարում շեշտել հետևյալ հանգամանքները,

ա) Հարկավոր է ունենալ մի կանոնադրություն, որով նոքա լիազորված լինեն գաղութներում կատարել հանգանակություն։ Այդ հանգանակությունը կամավոր է, սակայն պիտի ստեղծել մի դրություն, որպեսզի բոլորը մասնակցեն օգնության գործին։
բ) Որովհետև Խարկովն Ուկրաինայի մայրաքաղաքն է, և Ուկրաինայի սահմաններում գոյություն ունեն ՀՕԿ-ի մի քանի ճյուղեր, Խարկովի կոմիտեն անհրաժեշտ է համարում վերանվանել իրեն ՀՕԿ-ի Ուկրաինայի կոմիտեի, ենթարկվելով Մոսկվային և հաշվետու լինելով Երևանի առաջ։ Իրավական կողմը ևս անհրաժեշտ է պարզել, ապագա թյուրիմացություններից զերծ մնալու համար։

գ) Խարկովում և, ընդհանրապես, Ուկրաինայի եղած հայության պարբերարար իրազեկ դարձնել Հայաստանի ներկա դրության և նրա կարիքներին:

դ) Խնդրել ՀՕԿ֊ի կենտ. կոմիտեին՝ պարբերաբար զեկուցումներ, հրահանգներ ուղարկեն Խարկովի ճյուղին, որով դյուրացրած կլիներ օգնության գործը։

Ի միջի այլոց Խարկովի կոմիտեին ավելի շատ հետաքրքրում է արևմաահայության տեղավորման խնդիրը, ինչպես և ազգային-կուլտուրական հիմնարկների բարվոքումը ոչ միայն Հայաստանում, այլև Ուկրաինայում...

Վերջո՝ թույլ տվեք հայտնելու այն ջերմ ցանկությունը, որ ունի Ուկրաինայի հայ գաղութը դեպի Հայաստանը և Հայաստանից եկած ամեն մի իրը, որը նրա համար գումարից ավելի թանկ արժե։

Վերջացնելով խոսքս՝ Ուկրաինայի ՀՕԿ֊ի կողմից ես այս համագումարին պարտք եմ համարում հայտնել հետևյալը. դուք ջրանցքներ եք շինում Հայաստանում, վերակենդանացնելու համար նրա խոպան դաշտերը: Թո՛ղ այս համագումարն էլ լինի մի մեծ ջրանցք, որով մեր գաղութների էներգիան գա, թափվի այս երկիրը։ (Բուռն ծափեր):

Աղ. Բակունց

14 հոկտեմբերի, 1923, Երևան

5. < ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈԻԹՅՈԻՆՆԵՐ>

1. Բջիջի տեղը. Երևան: Գավառ. Երևանի

2. Ձեռնարկության անունը, որին կից կազմակերպված է բջիջը. Հողժողկոմ

3. Ազգանուն. Բակունց, անուն. Ալեքսանդր, հայրանուն. Ստեփանի:

4. Սեռ.<արական>

5. Ծնվել է. 899 թ.

6. Խոսակցական լեզուն. հայերեն:

7. էլի ի՞նչ լեզուներով եք ազատ խոսում. ռուսերեն: 8. Ձեր ընտանիքի անդամների թիվը (չհաշված Ձեզ). 2

9. Կրթությունը. Ավարտել եմ Խարկովի զյուղատնտեսական ինստիտուտը:

10, Սոցիալական և ազգային ծագումը.

1. Պապ (հոր կողմից)՝ գյուղացի, հայ
2. Հայր՝  »  »
3. Մայր՝  »  »

11. Ո՞ր հասակից եք Ձեր աշխատանքով ապրում։ 15: Տարեկ., վարձո՞վ, թե՞ Ձեր տնտեսության մեջ (ընդգծեք)։

12. Հիմնական արհեստը կամ մասնագիտությունը. գյուղատնտես:

13, Ապրուստի միջոցների հիմնական աղբյուրը մինչև 1914 թ. սովորում էի ճեմարանում: 1914 թ, մինչև 1917, սովորում էի, 15 — 16 թ. ուսուցիչ: 1917 թ, մինչև 1920 թ. նոյեմբ., 1920 թ. նոյեմբ. մինչև այժմս. ծառայում էի, 19 թ. մինչև 1923 թ. հուլիս սովորում էի գյուղատ<նտեսական> ինստիտուտում:

14. Դուք ո՞ր ժամանակից եք արհմիության անդամ. հունվար, 24 թ.:

15. Ներկայումս մասնակցո՞ւմ եք արդյոք արհմիության աշխատանքին և ինչպիսի. սերմաբուծարանում, գնահատու-կոնֆլ. հանձնաժողով, տեղկոմի հանձ<նարարությամբ> արել եմ զեկուցում:

16. Ծառայե՞լ եք արդյոք բանակում (ցույց տալ ե՞րբ, զենքի տեսակը, կոչումը, պաշտոնը, մասնակցե՞լ եք արդյոք պատերազմ. գործողությունների, ո՞ր պատերազմին). զինվոր 1917—18 թ. Տուրկեստանսկի գնդում (էրզրում), մասնակցել եմ Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի և Սարդարապատի կռիվներին 1918 թ.

ա) Ցարական բանակում, —
բ) Կարմիր բանակում, —
գ) Սպիտակ, կանաչ կամ դաշնակցական բանակներում. հիշված է § 16—ում:

17. Ե՞րբ եք զորացրման ենթարկվել. 1918 թ. օգոստոսին:

18. Եղե՞լ եք արդյոք այլ կուսակցությունների կամ քաղաք. կազմակերպությունների մեջ (ե՞րբ, ո՞րքան ժամանակ, ո՞րտեղ, ինչո՞ւ եք դուրս եկել). 1915 թ-ից՝ անդամ Դաշնակցության, Գորիս, Երևան մինչև 19 թ., հրաժարվելու պատճառները հրատարակված են «Խորհրդային Հայաստանում»[6] (տե՛ս «Հայաստ. նախկ. դաշն. համագում. ստենոգրաֆ. հաշվետվություն»): 17 թ. դեկտե.-19. Եթե մասնակցել եք հեղափոխ. աշխատանքին մինչ 1917 թ. ներառյալ, ապա ո՞րտեղ, ի՞նչ ասպարիզում եք աշխատել, ո՞րքան ժամանակով. մինչ 1917 թ. առանձին հեղափ<ոխական> աշխատանք չեմ ցուցադրել, մասնակցում էի կուս. ժողովներին, կատարում էի թեթև հանձն<արարություններ>:

20. Մասնակցե՞լ եք արդյոք Հայաստանում 1920 թ. մայիսի շարժման և 1921 թ. քաղաքացիական կռվին և ինչո՞ւմն է կայացել ձեր մասնակցությունը. Հայաստանում չեմ եղել:

21. Ենթարկվե՞լ եք արդյոք հալածանքների հեղափոխ. գործունեության համար մինչև հոկտեմբ. հեղափոխությունը (ինչո՞ւ համար, ինչպիսի՞, ե՞րբ. ո՞րտեղ). 1915 թ. բանտարկություն, Շուշվա «Փայլակ» թերթում Զանգեզուրի ադմինիստրացիայի դեմ ֆելիետոն գրելու համար:

22. Ենթարկվե՞լ եք արդյոք դատական պատասխանատվ. սովետ. հանրապետ. դատարանների առաջ (դատավճիռ). ո՛չ:

23. Ձեր աշխատանքը 1917 թվից (ցույց տալ միայն որոշ, 3 ամսից ոչ պակաս).

Ե՞րբ Ո՞րտեղ Ո՞ր հիմնարկության կամ

ձեռնարկության մեջ

Պաշտոն (աշ-

խատանքի

տեսակը)

17 թ. դեկտ. - 18 թ. օգոստոս Մամախաթուն, Էրզրում,

Կարս, Արդահան

զինվոր, Տուրկեստանսկի և,

վերջում, Երզնկայի գնդերում

զինվոր
18 թ. սեպտ. - դեկտ.

18 թ. դեկտ. -

19 թ. մայիս

19 թ. սեպտ. -

20 թ. մայիս

Երևան



Թիֆլիս

«Լույս» տպարանում:

Հայաստանի պառլամենտ:

«Աշխատավորի» խմբագրատ<ուն>:

սրբագրիչ

ստենոգրաֆիստ

խրոնիկյոր,

թերթի աշխատակից

20 թ. մայիս - 23 թ. հուլիս

23 թ. հուլիս - սեպտեմբեր

Խարկով

Գորիս, ուսուցչական կուրսերի դասախոս

Պոլիտեխնիկում, Մոսկ. կոմիտեի գիմնազիոնում: Գյուղատնտես. ինստիտուտ


Բանվ. ակումբի անդամ, դասախոս խմբակներում, «Նոր ուղի» թերթի խմբագրութ. անդամ և ՀՍԽՀ Ուկրաինայի դիվանագիտական միսիայի աշխատակից (ունեմ վկայականներ)[7]:

ուսանող



ուսուցիչ



ուսանող

Ներկայումս՝

1923 թ. հոկտեմբեր 7-ից Հողժողկոմի սերմաբուծարանի կառավարիչի օգնական, 1924 թ. մարտ 1-ից պետակ. համալսարանի մասն․ երկրագործութ. կաֆեդրայի ասիստենտ:

24. Բացի այդ (ցույց տալ այս կամ այն պաշտոնավարության հետ կապ չունեցող գլխավոր աշխատանքը, 1917 թվից)՝ հատուկ հանձնարարություններ, հանձնաժողովների, քննությունների, կամպանիաների մեջ ունեցած մասնակցությունը. 19 թ. Երևանում «Մամուլի բյուրոյում», 20 թ. պոլիտեխն. ուսանող<ական> կազմակերպությունում, Խարկովում՝ լուսբաժին, դպրոց հայկ<ական>, կենտր<ոնական> գրադարան, հայ ուսան<ողների> միություն, Հայաստանի օգնության կոմիտեի (որպես Ուկրաինայի պատգամ<ավոր> մասնակցել եմ ՀՕԿ-ի 3-րդ համագումարին, Երևանում, որի վարչ<ության> անդամն եմ այժմ․ 1923 թ. սեպտ․-դեկտ. նախագահ Հայաստանի նախկ. դաշնակ․ համագումար նախաձ. բյուրոյի:

25. Պահպանո՞ւմ եք արդյոք կապ գյուղի հետ (այո, ոչ). այո՛:

ա) ի՞նչպիսի (ունեմ իմ կամ ուրիշների հետ միասին), ընդգծեք (տնտեսության դաշտային, բանջարանոցային, մեղվաբուծական, շերամապահական, խաշնարածական և այլև)․ ունեմ ծնողներ, որոնք վարում են իրենց տնտեսութ<յունը>:
բ) ինչո՞ւմն է արտահայտվում ձեր մասնակցությունը այդ տնտեսության մեջ (սեփական աշխատանք, դրամական աջակցություն և այլն). ո՛չ կանոնավոր:

26. Լրացուցիչ տեղեկություններ. Երևանում մասնակցել եմ Մաճկալին» գյուղատ<նտեսական> հոդվածներով, «Նոր Ակոսին» և Թիֆլիսի «Մարտակոչին», ՀԿԿ ԿԿ հրատ․ բաժնի հանձնարարությամբ թարգմանել եմ 2 գիրք, գյուղատնտ<եսական> բովանդակությամբ:

Բակունց Աղեքսանդր

29 օգոստոս 1924 թ. 6. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ ՊԵՏԻՆ>

Ընկ. Փիրումյան[8]

Զանգեզուր եմ, արդեն ընդունել եմ և ծանոթացել գործերին: Վաղը գնում եմ շրջան, կվերադառնամ և ապա կանցնեմ մի ուրիշ ռայոն» Տիրատուրյանին հողբաժինն ուղարկում է Ղափան, իսկ գործկոմը ստիպում է մնալ որպես ուսուցիչ։

Մինչև իմ գալը նոքա սմետան արդեն կազմել և ուղարկել են։ Ճիշտ է, թերություն կա, բայց եթե այդ սմետայի մի քառորդն էլ ստանանք, ահագին գործ կարելի է անել։

Հեռագրել ենք գյուղբանկին երկու տրիերի համար, համաձայնության դեպքում մեր ներկայացուցիչը անմիջապես կճանապարհվի Երևան, պայմանագիրը ստորագրելու։ Վաղը գնում եմ շրջան՝ գութանների վաճառման գործով, զիգզագ փոցխի, ինչպես և էլվորտի շարքացանը մի երկու գյուղում ծանոթացնելու համար։ Մեքենաներն այսօր ուղարկված են։

Սկսել եմ գավառի գյուղատնտեսական հետազոտումը: Ես ենթադրում էի, որ այստեղ կճարեմ պատրաստ բլանկներ այդ նպատակի համար, բայց այդ բլանկները չկար (նրանց մասին Երևանում ինձ ասել Էր ընկ. Մ. Թումանյանը)։ Շատ շնորհակալ կլինեի, եթե ցույց տայիք կամ ուղարկեիք форма կամ մի пособие այդ նպատակի համար, գուցե և պատրաստ вопросник: Համենայն դեպս, եթե չհաջողվի այդ, իմ ուժերով կաշխատեմ գավառի գյուղատնտեսության պատկերը լրիվ և ճշգրիտ տալ։

Ուզում ենք այս աշնան մի փոքրիկ ցուցադաշտի հիմք դնել. տեղը մի քիչ անհարմար է, բայց ավելի լավ է մեռած դրությունից շարժվել ու մի բան անել, քան ամեն ինչ անհարմարությամբ բացատրել։ Տիրատուրյանի և գործկոմի մեջ առաջ եկած թյուրիմացությունը առանձին պատճառ չունի և շուտով էլ վերացավ։

Շրջանից վերադառնալուց՝ մի քիչ ավելի մանրամասն կգրեմ:

Ընդունեք հարգանքներս։

Աղ. Բակունց

18/X 24, Գորիս

7. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Զանգեզուր հասել եմ հոկտ. 14-ին և 15-ից անցել եմ գործի։ Առաջին օրերի ընթացքում ծանոթացել եմ գործերի և հողբաժնի պահեստում եղած մեքենաների ու նյութերի քանակի հետ։

Իմ գալուց առաջ Երևան է ուղարկված հողբաժնի նախահաշիվը, որի մասին մանրամասն չեմ գրում, որովհետև սմետայի հետ երևի արդեն ծանոթացել եք։ Փոփոխություններ մտցնելն ուշ էր. չնայած որ սմետայով չի նախատեսնված գյուղատնտեսական կայանի կազմակերպում, բայց եթե մի փոքր գումար լինի, հնարավոր է կազմակերպել այդ կայանը։

Գյուղատնտեսական վարչության միջոցով գյուղբանկից ստացած սերմերը ցայժմ մնում է պահեստում, նրանց վաճառման համար միջոցներ ձեռք է առնված և հնարավոր է խոտաբույսերի այդ սերմերը սպառել. կաշխատենք այդ գործը կազմակերպել գյուղական կոոպերատիվների միջոցով։

Ինձ հաջողվեց մի քանի օրով շրջան գնալ, հողբաժնի ստացած գութաններից վեց հատ վաճառված է գյուղացիներին։ Շրջակա գյուղերում ունեցել եմ զրույցներ շարքացանի, զիգզագ փոցխի և գութանի մասին։ Շատերն են տալիս իրենց հողերը և համաձայնվում շարքացանով գտնելու։ Հողբաժնի շարքացան մեքենաները առ հարկին կօգտագործվեն։

Շրջան գնալու գործը մի քիչ դանդաղում է՝ գավգյուղատնտեսի համար ձի չլինելու պատճառով։ Սմետան հաստատելուց հետո գուցե հնարավոր լինի ձի գնել։ Մոտակա գյուղերը կարելի է և ոտով շրջել, իսկ հեռուն՝ դժվար է։ Ձիու հարցն էլ կորոշվի։

Ինձ հետ բերած Հրաշալի ցորենը[9] բաժանել եմ գյուղացիներին։ Ստանալիք արդյունքի մասին Ձեզ կտեղեկացնեմ ժամանակին։ Համաձայն Ձեր գրության՝ Լենինգրադի գյուղատ<նտեսական> փորձ<արարական> ինստիտուտի անունով ուղարկել եմ մեր տեղական հաճարի տեսակներից, բացատրաթերթով միասին[10]. հաճարի այդ նմուշներից ուղարկում եմ և գյուղվարչության։

Մի քանի օրից մի երկու շաբաթով գնալու եմ Սիսիան[11] շրջանը՝ գյուղատնտեսական ուսումնասիրության համար։ Այդ ժամանակ շրջանում կարելի է կազմակերպել և խոտաբույսերի սերմերի վաճառման գործը։ Սիսիանի շրջանում հոկտ. 25—30-ը պիտի անցկացնեմ և «Բերքի տոնը»։

Մի քանի թերություններ կան, բայց ոչինչ, հենց այդ թերի դրությամբ հնարավոր է կատարել որոշ աշխատանք։ Գավառում չկա և ոչ մի ինստրուկտոր. այդ խնդիրն էլ սմետայի հաստատմանն է սպասում։

Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքին ու նորույթներին տեղյակ մնալու համար խնդրում եմ ուղարկել գյուղատնտեսական մի ժուռնալի հասցե, բերել տալու համար, ինչպես և բաժնիս հասցեով ուղարկել «Գյուղատնտեսական կյանք» ժուռնալից 2 օրինակ։

Սերմազտիչ մեքենաների համար հողբաժինը հեռագրել է բանկին. պատասխան առայժմ չկա։ Դրական պատասխան լինելու դեպքում այստեղից մարդ կճանապարհվի, մեքենաները բերելու։

Զանգեզուրի գավգյուղատնտես՝ Աղ. Բակունց

23/X 24 թ., Գորիս

8.ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Ուղարկում եմ Ձեզ գավառիս հաճարի տեսակների նմուշներից։ Հաճարի մշակությունը մեզ մոտ լավ և խոր արմատներ ունի. գործ է ածվում ձավարի համար, թեփը ոչ մի նշանակություն չունի, չեն շահագործում։ Ձավարը պատրաստում են սովորական ջաղացներում, միայն քարերի արանքում հագցնում են թաղիք, որ մանր չաղա։ Կա աշնան և գարնան հաճար, կա ջրովի և դեմի հողերում մշակվող հաճար։ Բերքատու է, ավելի սակավապետ, սիրում է անձրևոտ գարուն, մեր ամպամած սարալանջերին ավելի լավ է աճում, քան տեղական ցորենը։ Այս հաճարների նմուշներից ուղարկել եմ Լենինգրագ, փորձնական բոտանիկայի բաժնին, համաձայն իրենց դիմումի[12]:

Աղ. Բակունց

3/XI 24, Գորիս

9. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Հոկտեմբեր 25-ից մինչև նոյեմբ. 2֊ը շրջեք եմ Սիսիանի շրջանում․ եղել եմ հետևյալ գյուղերում՝ Բազարչայ, Անգեղակոթ, Բռնակոթ, Ուզ, Ղարաքիլիսե, Ախլաթյան, Վաղուդի, Դարաբաս, Շնաթաղ և Լոր։ Այդ գյուղերը բնորոշ են իրենց շրջանի համար։

Վերոհիշյալ բոլոր գյուղերում ունեցել եմ զրույցներ։ Ծանոթացել եմ գյուղատնտեսական կարիքներին։ Կատարել եմ գյուղատնտեսական ուսումնասիրություն, որի հիմք ընդունել եմ „Бланк поселенного агрономическ<ого> исследования по 1913 г*. Այդ բլանկը ես ենթարկել եմ փոփոխության և որոշ լրացումներ եմ արել։ Ստացած տեղեկությունները ցույց են տալիս շրջանի գյուղատնտեսական կարիքները՝ որից ընտրված են մի քանի ամենահրատապ խնդիրներ, որ պիտի կատարել շտապ և առաջին հերթին․

1. Բազարչայի պանրագործարանի վերականգնում. Սիսիանի վարկ<ային> ընկերությունը այդ նպատակի համար ստացել է որոշ գումար: Ես նրանց հետ կապ եմ հաստատել միասին աշխատելու համար Սիսիանի շրջանում։
2. Երկու գւուղում կազմակերպել համայնական ցուլերի պահպանման գործը. Գյուղերում դեպքեր կան, որ տեղական լավ ցուլը ծախում են կամ մորթում և կամ թե կրտում՝ լծկանի համար։ Հենց այդ նոր վարկ<ային> ընկերության կամ գյուղի կոոպերատիվի միջոցով պիտի կազմակերպել այդ։ Արդյունքի մասին կհաղորդեմ առանձին։
3. Խուտաբույսերի սերմերի տարածում և նորերի գնում. Այս աշխատանքը արդեն սկսված է. այդ մասին ես դիմել եմ գյուղվարչության առանձին գրությամբ։ Բացի խոտաբույսերի սերմերի տարածումից հարկավոր է շրջանիս համար նաև բանջարանոցի սերմեր։
4. Գորիսում կազմակերպել մի փոքրիկ ցուցադաշտ, թեկուզ մի քիչ թերի, բայց առաջին փորձը անել անպատճառ։ Ցուցադաշտի հողը հարմար է, ջոկված է, վարված. ինձ հետ բերած Հրաշալի ցորենից մի քիչ ցանելու եմ և այդտեղ։ Այդ ցորենը սպառել եմ համարյա բոլոր համապատասխան գյուղերում:

Առայժմ մոտ ժամանակի համար այս խնդիրներն է առաջադրված։ Գործադրումը կախված է և բյուջեից, որ դեռ չի հաստատված։ Դուք պահանջել էիք 1924/25 թ. գործնեության ծրագիր։ Այդ ծրագիրը իմ այստեղ գալուց առաջ կազմված և ուղարկված է, չնայած որ փոփոխումներ շատ կարելի է անել, բայց ես այդ կարևոր չեմ հաշվում, քանի որ գավառի գյուղատնտեսության հետ թեկուզ թռուցիկ ծանոթանալուց հետո շատ որոշ պարզվում է, թե ամեն մի շրջանում, նույնիսկ յուրաքանչյուր գյուղում, ինչ է կարելի անել։

Մոտ օրերս մտադիր եմ անցնել Ղափան, այնտեղ ևս գյուղատնտեսական ուսումնասիրություն կատարելու և ծանոթանալու շրջանի հետ։ Ղափանից հետո պետք է աշխատեմ բուն Զանգեզուրում, որ ավելի մոտ է, ծանոթ, ուրեմն և ավելի հեշտ ուսումնասիրման համար։

Այդ բոլորից հետո միայն պետք է կազմեմ մի ընդհանուր զեկուցում Զանգեզուրի գյուղատնտեսական դրության մասին։ Այդ զեկուցումը կուղարկեմ ձեզ, առանձին մասերը շրջանի գործկոմներին և գավգործկոմին։

Նախքան ձեր հրահանգ ստանալը ես արդեն մասնակցություն եմ ցույց տալիս կոոպերատիվների աշխատանքին։ Այդ գործը մի քիչ դանդաղ է գնում, երևի նրանից է, որ նոր է կազմակերպվում։

Գորիսի գյուղատնտեսական դպրոցին անհրաժեշտ օգնությունը ցույց եմ տալիս։ Հիմք ենք դրել գյուղատնտեսական կաբինետի այդ դպրոցին կից։ Նույնիսկ ստիպված եմ մասնակցել և առարկաների ծրագրի մշակման, որովհետև կենտրոնից մինչև այժմ գյուղատնտեսական դպրոցում ավանդվելիք առարկաների ծրագիր չի ստացված։

Եթե ավելացնեմ, որ մասնակցում եմ և տեղական «Կարմիր ռաշպար» թերթին՝ գավառի գյուղատնտեսության վերաբերյալ հոդվածներ տալով[13], սպառած կլինեմ մինչև այժմ կատարած աշխատանքի մասին արվելիք զեկուցումը։

Զանգեզուրի գավգյուղատնտես՝ Աղ. Բակունց

4/XI 24. Գորիս


10. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Հայտնի է արդեն Բազարչայի պանրագործարանը վերականգնելու համար եղած աշխատանքը։ Այդ գործի մասին ես աշխատում եմ Սիսիանի շրջանի «Պայքար» փոխատու֊վարկային ընկերության հետ, որ Բազարչայի պանրագործարանի վերականգնման համար Երևանից ստացված է երեք հազար ռուբլի։ Նախիջևանում գտնված վարպետը յուր համաձայնությունը տվել է պանրագործարանի կտուրը ծածկելու, և ցաք ու ցրիվ եղած գործիքներն ի մի հավաքելու գործն է տարվում այժմ։

Բազարչայում եղած ժամանակ գյուղացիները ցանկություն հայտնեցին կազմել կաթնատնտեսական արտել, բայց որովհետև անասնապահության, ավելի ճիշտ՝ կաթնատնտեսության գործը վերցրել է «Պայքարը», փոխադարձ համաձայնությամբ ավելի լավ համարվեց Բազարչայում ունենալ անասնապահների ընկերություն:

Ղարաքիլիսեում (Սիսիանի կենտրոնում) ձեռք է բերված երկու բուղա՝ սիմենտալ ցեղից. Մաղաուզի շրջանից ևս մտադրություն կա բերելու անասուններ՝ ազնվացման համար. «Պայքարը» շրջանում բաց է անում 3 բեղմնավորման կայան. շուտով կլինի շրջանային համագումար, որին մասնակցելու պիտի գնամ և ես։ Սիսիանի շրջանի Բալաք գյուղում կա երկու բուղա՝ սիմենտալ ցեղից, բայց տերերը սոսկալի գին են ուզում համայնքից՝ 100 փութ ցորեն, որպեսզի գյուղն օգտվի. սպառնում են կրտել։ Չգիտեմ ի՞նչ անել, եթե խորհուրդ տալով մի բան դուրս չգա, գուցե դիմեմ ադմինիստրատիվ օրգանների աջակցության։

Սիսիանի շրջանում մեղվապահությունը շատ արագ զարգանում է, բայց այդ աճումը անարխիկ բնույթ ունի և կատարվում է պապենական ձևով։ Ես առաջարկել եմ ընկերության՝ Սիսիանում պահել մի հրահանգիչ. հրահանգիչը կա, տեղացի է, ինքնուս-մեղվաբույծ, գործին նվիրված մի անձնավորություն։ Վարչությունը նրան տալիս է 30 ռուբլի ամսական։ Համաձայնությունը կա, այդ խնդիրն էլ որոշված է։

Մեր նախահաշիվը դեռ հաստատված չէ. այդ նախահաշիվը կազմելիս ես այստեղ չեմ եղել, այնպես որ մի քիչ թերություն կա, բայց գումարն է կարևոր, կարիքն ինքն իրեն պարզ ցույց է տալիս։

Սերմազտիչ մեքենաները դեռ չեն ստացվել։ Խնդրում եմ ցույց տալ, թե ինչ միջոցով հնարավոր է ձեռք բերել մեր մոգական լապտերի համար նկարներ։ Լապտերն անգործ է, այնինչ աշխատեցնել կարելի է և պետք է։

Շուտով կուղարկեմ Սիսիանի շրջանի գյուղատնտեսական ուսումնասիրման մասին զեկուցում։

Աղ. Բակունց

P. S. Ներողություն, որ գրություններս համարակալած չեն. Զանգեզուրի գավառական գյուղատնտեսը չունի ոչ մի հարմարություն (գործավար, մատյան, նույնիսկ առանձին սեղան)։ Այդ բոլորը նոր պիտի ստեղծել։

Նույն

13/11 24 թ.

11. ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ


Միայն ս. թ. հունիս 10֊ից հետո է, որ գավառական գյուղատնտես ենք ունեցել։ Այդ պաշտոնով մեր գավառն էր նշանակված ընկ. Ս<ուրեն> Տիրատուրյանը, որից առաջ գյուղատնտեսի պաշտոնը վարում էր ընկ. Հակ<ոբ> Միրաքյանը։

1923/24 գյուղատնտեսական տարվա ընթացքում գյուղատնտեսական կայան չի եղել. գյուղատնտեսական ենթաբաժինը կից է եղել գավառի հողբաժնին և ենթակա նրա անմիջական դիրեկտիվներին։ Չի եղել և գյուղատնտեսական կայան, եթե այդ հասկանում ենք ագրոպունկտի իմաստով։ Գյուղատնտեսական գործիքները և մեքենաները, սերմացուների և զանազան ֆունգիսիդների հետ միասին տեղավորված է եղել հողբաժնի ընդհանուր պահեստում։ Այդ պահեստը պարբերաբար կոչվում էր և վարձու կայան, չնայած որ ամբողջ տարվա ընթացքում վարձու է տրվել միայն երկու գութան։

Գյուղատնտեսը աշխատել է մենակ, առանց որևէ աշխատակցի կամ ինստրուկտորի։ Նա ինքն է եղել և գործավար, և՛ ինստրուկտոր, և՛ անդամ այն բազմաթիվ հանձնաժողովների, որոնք դեր են ունեցել գնահատելու, լիկվիդացիա ենթարկելու կամ որոշելու գյուղատնտեսական վնասի չափն ու շրջանը։

Ահա այսպիսի պայմաններում է ընթացել գյուղատնտեսի աշխատանքը մեր գավառում։ Այդ աշխատանքի խոշոր տոկոսը կազմում է գյուղատնտեսական ագիտացիան՝ դասախոսություն, զրույց, դեմոնստրացիա որևէ նորույթի և այլն։ Մեր զեկուցումը, որ ի միջի այլոց կազմած է բավական համառոտ և հիմնված միայն գրությունների և զեկույցների վրա, մեր զեկուցումն էլ կսկսենք հենց այդտեղից։

Գյուղատնտեսական ագիտացիա. Սիսիանի շրջանի ութ գյուղերում և Զանգեզուրի շրջանի հինգ գյուղերում գավառական գյուղատնտեսը (ընկ.Հ. Միրաքյան) կարդացել է դասախոսություններ՝ նյութ ունենալով տեղական մշակույթների կատարելագործումը։ 1923 թ. աշնան սկզբին Զանգեզուրի ուսուցչության համար կազմակերպած դասընթացներում մոտ երկու ամիս գյուղատնտեսը կարդացել է դասախոսություն, գյուղատնտեսության գլխավոր ճյուղերի վերաբերյալ[14]։ Նույնպիսի կուրսերում, միայն 1924 թ. ընկ. Ս. Տիրատուրյանը կարդացել է չորս դասախոսություն։

Ղափանում, Սիսիանում, Հալիձորում և Գորիսում կազմակերպած անկուսակցական գյուղացիական համագումարներում կարդացել է զեկուցումներ գավառի գյուղատնտեսության անելիքների մասին։ Դասախոսություններ կարդացվել է և Գորիսի բանակումբում, պրոֆմիության անդամների համար։ Տեղական թերթում զետեղված են մի շարք հոդվածներ՝ ագիտացիոն բնույթով, նվիրված տնտեսության նոր ձևերին։ Ձմեռվա ամիսներում Բռուն, Երիշեն և Հին Գորիս գյուղերում կարդացվել է կաթնատնտեսության վերաբերյալ դասախոսություններյուններ։ Կատարված է նախապատրաստական աշխատանք Երիշենում կաթնատնտեսական արտել հիմնելու մասին։ Չնայած որ գործի հաջողությունն ապահոված կարելի է համարել, բայց նյութական միջոցներն ու գործի կարևորության գիտակցության պակասը խանգարել են արտելի բացման։ Տարվա վերջին հողբաժնի կողմից չափարարների (мерщик) դասընթացքներում ևս կարդացվել են դասախոսություններ։

Կանեփի և կտավատի մշակություն. Ընկ. Հակոբ Միրաքյանին իրավամբ կարելի է համարել այդ մշակույթների պիոներ Զանգեզուրում։ Նրա առաջարկով՝ հողբաժինը կազմել էր ցուցադրական մի դաշտ հատկապես այդ բույսերի մշակման համար։ Գործի ողջ ղեկավարությունը տարել է ընկ. Հ. Միրաքյանը։ Տեղում պատրաստած ջարդիչ մեքենաներով (мялка) պատրաստվել է մանրաթել վուշ, և կանեփից հաջող կերպով հյուսվել պարան, իսկ կտավատից հենց տեղում պատրաստած նոր ձևի ճախարակներով (ոտի) թել է մանվել։ Գավառում այդ բույսերի մշակույթը տարածված է հետևյալ գյուղերում' Գյորու, Մաղանջուղ, Ալիղուլիշեն, Խնձորեսկ և Քարաշեն, սակայն ժողովուրդը ծանոթ չի եղել ցողունի մշակման։ Ահա այդ գյուղերում գյուղատնտեսը ցուցմունքներ է տվել մշակման մասին և կազմակերպել զրույցներ։ Գյուղատնտեսի ցուցմունքով և անձնական հսկողությամբ շինվել է այդ նպատակի համար ցողունջարդիչ 4 գործիք և ոտի 5 ճախարակ։ Կռիվ վնասատուների դեմ․ Բացի ագիտացիոն աշխատանքից, ակտիվ մասնակցություն է ցույց տված Ղափանի շրջանում մորեխի դեմ մղած կովում, ինչպես և Զանգեզուրի մի շարք գյուղերում երևացած դաշտային մկների դեմ կազմակերպած պայքարին։

Մեղվանոցի աշխատանք. Գյուղատնտեսական ենթաբաժինը հսկել է պետական մեղվանոցին, որն այժմ ենթարկված է լիկվիդացիայի։ Բացի այդ, հատկապես մեղվապահության զարգացման գործին ցույց է տրված մաքսիմում աջակցություն՝ մոմաթերթերով, զանազան իրերով և խորհուրդներով։ Զանգեզուրի գավառի ամենից հին և որակյալ մեղվաբույծը ընկ. Հ. Միրաքյանն է, որը վարել է և մեղվանոցի աշխատանքը։ Մեղվանոցը լիկվիդացիայի է ենթարկվել հողբաժնի աշխատակիցների ռոճիկները վճարելու համար։

Զանազան աշխատանքներ. Ծառատունկի կամպանիայի հաջողության ևս ցույց է տված աջակցություն։ Գորիսի II աստիճանի դպրոցի համար գյուղատնտեսի ղեկավարությամբ հիմք է դրված պտղատու ծառերի մի խոշոր այգու։ Կենտրոնից ստացած բանջարանոցների սերմերը տարածել է շրջանում. դժբախտաբար, նույն վիճակին չեն արժանացել և խոտաբույսերի սերմերը, որ ցայժմ մնում է պահեստում։ Տարածել է շրջանում մոտ 75 տուփ շերամի սերմ։ Մի շարք գրավոր և բանավոր դիմումների՝ զանազան խորհուրդների համար տրված է ներածին չափ բավարար պատասխան ու միջոց։

Մնում է մի քանի խոսք ասել և գյուղատնտեսական մեքենաների մասին:

Շրջանում վաճառված է Սակի և էբերգարտի գութաններից 17 հատ։ Այդ գութաններից վեց հատ ուղարկված է Ղափանի շրջանի գործկոմին՝ ժողովրդի մեջ տարածելու, վեց հատ հանձնված է Խնձորեսկի գյուղխորհրդին՝ գյուղում վաճառելու։ Խնձորեսկ գյուղի կոոպերատիվին տված է մի շարքացան (էլվորտի, 11 շարքանի), մի զիգզագ փոցխ և մի քամհար։ Տեղ գյուղին տված է երկու շարքացան (էլվորտի, 9 և 11 շարքանի) և երկու գութան, որոնցից մեկը չորսխոփանի է։

Ահա համառոտ մի զեկուցում 1923/24 թ. գյուղատնտեսական գործունեության մասին Զանգեզուրի գավառում։

Գյուղատնտես՝ Աղ. Բակունց

1924 թ. 16-ին նոյեմբ. Գորիս

12. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

16 նոյեմբերի 1924 թ. № 56

Դեռ իմ Երևանում եղած ժամանակ փորձ արի գյուղբանկից ստանալ երկու սերմզտիչ մեքենա[15], բայց Զանգեզուրի տեղական իշխանության համաձայնությունը չունենալով՝ խնդիրն այնպես էլ մնաց: Գորիս գալով՝ ես այդ մասին խոսեցի գործկոմի և հողբաժնի հետ։ Նրանք համաձայն եղան, և այդ մասին հեռագրվեց Երևան՝ ձեզ և գյուղբանկին, որ գավառիս համար ընդհանուր հիմունքներով բաց թողնեն երկու սերմզտիչ մեքենա։ Մինչև օրս խնդիրն այդպես առկախ է մնացել։ Համաձայն Ձեր № 79/280 շրջաբերականի (հոկտ. 10) մեր գավառի վարկային ընկերությունը ևս պիտի ստանա այդ մեքենաներից։

Խնդրում եմ տեղեկացնել, թե կա՞ արդյոք այդ մեքենաներից, ի՞նչ պայմանով կարելի է ստանալ, որպեսզի այդ խնդիրը նորից առաջադրեմ Զանգեզուրի գավգործկոմին և հողբաժնին՝ այդ մեքենաները ձեռք բերելու համար։

Գյուղատնտես՝ Աղ.Բակունց

13. ԾՐԱԳԻՐ ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ԳԱՎ<ԱՌԻ> ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ<ԱԿԱՆ> ԵՆԹԱԲԱԺՆԻ 1924/23 թ. ԳՈՐԾՆԵՈԻԹՅԱՆ

<25 նոյեմբերի 1924 /թ.>

Առաջիկա գյուղատնտեսական տարում Զանգեզուրի գավառի գյուղատնտեսական ենթաբաժինը գործնեության հետևյալ ծրագիրն է առաջադրում։ Այս ծրագրի 100 %-ի իրագործումը միայն նյութական միջոցներից է կախված և այն օգնությունից, որ պիտի ցույց տա տեղական իշխանությունը։ Առաջադրած ծրագիրն իր ուժի մեջ է նոյեմբեր 1-ից. ծրագրի մեջ մտած մի քանի միջոցներ արդեն գործադրված են, սկսված են նաև մի շարք ձեռնարկություններ գյուղատնտեսական զանազան ճյուղերի վերաբերյալ։

I. Գավառի բնապատմական և գյուղատնետեսական ուսումնասիրություն. Մինչև այժմ նման կարևոր և առաջնակարգ գործ չի կատարվել, իսկ գործի անհրաժեշտության մասին խոսել ավելորդ է։ Այդ ուսումնասիրության զուգընթաց (որ պիտի րնդգրկի Սիսիանը, բուն Զանգեզուրը և Ղափանը) ձեռք է բերվելու վիճակագրական տեղեկություններ գավառի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերի վերաբերյալ։ Առաջին հերթին ծանոթանալու է մեր գավառում անցյալում կատարած գյուղատնտեսական աշխատանքների հետ։ Կազմել համառոտ տեղեկագիր եղանսկի և նրա ազդեցության մասին հողի մշակման, ցանքսերի և բերքի վրա։ Գավառիս համար բնորոշ բույսերի՝ այս տարվա և ընդհանրապես միջին բերքի ստույգ թվի որոշումը (առաջին հերթին խոտա և հացաբույսեր)։ Ի՞նչ ազդեցություն ունի գավառի գյուղատնտեսական բաժինը գյուղական տնտեսությունների վրա. պարզել այդ ազդեցության արդյունքը։ Մանրակրկիտ ուսումնասիրել գյուղական այն տնտեսությունները, որոնք փորձ են անում մշակույթի նոր ձևերի անցնելու, նոր գործիքներ ձեռք բերելու, հողը պարարտացնելու և այլն։ Գյուղատնտեսական առաջիկա տարում կատարել մի շարք հատուկ ուսումնասիրություններ (անասունների կերի հարցը Սիսիանում, մանվածաբույսերի [կտավատ և կանեփ] մշակման պայմաննեը Զանդեզուրում), ինչպես և պարզել, թե ինչ արդյունք է տվել այս կամ այն գիտակից գյուղացու կատարած թեկուզ հասարակ փորձերը։

II. Դաշտային մշակույթների ասպարիզում առաջին հերթին ծրագրված է կազմակերպել սերմազտման գործը։ Եթե այդ գործը կազմակերպի որևէ այլ հիմնարկություն (վարկային ընկերություն, կոոպերատիվ), ցույց տալ լայն աջակցություն այդ գործին համարելով այդ հարվածային և առաջնակարգ։ Ամեն կերպ աջակցել դրսից (Ղարաբաղից և հարևան շրջաններից) ձեռք բերելու լավ սերմացու («Զարդա» ցորեն և այլն)։ Ազգաբնակչության ծանոթացնել տեղական սերմն ազնվացնելու մատչելի միջոցների հետ։ Հիմք դնել ցուցադրական հողամասերի. շատ անգամ է խոսվել այդ մասին բայց այս տարի միայն հնարավոր եղավ խոսքից գործի անցնել. Գորիսում մշակված է մի հողամաս այդ նպատակի համար, երկրորդի հիմքը գարնան կդրվի Սիսիանում։

Ցանովի խոտաբույսերի ասպարիզում ծրագրված է շրջանում տարածել գյուղբանկից ստացած խոտաբույսերի մոտ 250 փ. սերմացուն։ Մի շարք մշակույթներ, օրինակ՝ վիկայի, գավառիս համար նորություն է, ինչպես և կերի բազուկը։ Առայժմ թույլ չափով և շատ զգույշ հարկավոր է տարածել այդ գործը և խուսափել անհաջող քայլերից, գյուղացիներին չխրտնեցնելու համար։ Կանեփի և կտավատի մշակումը, որին ծանոթ է որոշ գյուղերի ազգաբնակչություն, ևս մտնում է այս տարվա գործունեության մեջ։ Պետք է շարունակել անցյալ տարվա ընթացքում կատարած փորձերը, որոնք բարեհաջող արդյունք են տվել։

III. Անասնապահություն և կաթնատնտեսություն. Ծրագրված է գավառի երկու կետերում հիմք դնել բեղմնավորման երկու կայանի։ Այդ գործի համար հարմար կենտրոն է Երիշեն գյուղը (Գորիսի մոտ) և Սիսիանի որևէ մի գյուղ, որ ապահոված է կերով, ունի անասունների անհրաժեշտ քանակ և այլն։ Բազարչայում ունենալ առանձին կայան, միանգամայն արգելել ազնվացեղ անասունների վաճառումը կամ կրտելը։ Մի երկու գյուղում կազմակերպել ցուլի համայնական օգտագործում։ Անասնապահական շրջաններում գյուղացիության ծանոթացնել օգտավետ անասնապահության հիմունքների հետ, զարկ տալ անասնապահական արտելների և ընկերությունների կազմակերպման։ Կազմակերպել օրինակելի կերակրման փորձեր և անպատճառ գրանցել նրանց տված օգուտն ու արդյունքը։ Գյուղացիության ծանոթացնել կաթնատնտեսական պարզ ու հասարակ գործիքների հետ (սերզատ և այլն)։ Ամառվա ընթացքում շրջել յայլաղները և նրանց մեջ կազմակերպել զրույցներ և կատարել մի շարք փորձեր (օրինակելի կերակրման)[16], ցույց տալ որոշ գործիքներ (սերզատ, յուղահան մեքենա և այլն)։ Մանրամասն ուսումնասիրության ենթարկել շրջանի անասնապահությունն ու նրա զարգացման հնարավոր հեռանկարները։ Առայժմ մի տեղ՝ Գորիսում, հիմք դնել ձիերի բեղմնավորման կայանի՝ ունենալու թե՛ բեռնակիր և թե՛ հեծնելու ձիեր, ազնվացնելով տեղական ձիերը:

IV. Գյուղատնտեսական մեքենաներ և գործիքներ․ Դեմոնստրացիա մի շարք գործիքների՝ շրջվող գութանի, «զիգզագ» փոցխի և քամհար մեքենայի, գավառի համարյա բոլոր կարևոր կենտրոններում, ինչպես և լայն ագիտացիա առաջին հերթին երկաթե գութան ձեռք բերելու համար: Գորիսում եղած վարձակետը կանոնավորել, ընդարձակել, և ունեցած մեքենաների գործադրությունը գյուղացոց համար դարձնել մատչելի։ Գյուղացիների համար լինել միջնորդ և կոնսուլտանտ, դրսից զանազան գործիքներ բերել տալու դեպքում։

V.Կոոպերատիվ և վարկային գործ. Լայն աջակցություն ցույց տալ տեղական կոոպերատիվներին, թե՛ սպառողական և թե՛ մանավանդ արտադրողական։ Սերտ կապ հաստատել կոոպերատիվի և վարկային ընկերության հետ՝ նրանց հետ և նրանց միջոցով գյուղերում կազմակերպել սերմերի վաճառում, մեքենաների տարածում, ինչպես և գյուղատնտեսական լայն ագիտացիա։ Ամեն կերպ աջակցել ընդհանրապես կոոպերացիային և մասնավորապես գյուղատնտեսական կոոպերացիայի բարգավաճման։ Նույն աջակցությունը ցույց տալ և վարկային ընկերություններին՝ գյուղատնտեսության բարձրացման գործում։

VI. Այգեգործություն և բանջարաթածություն. Գավառի կարիքների համար ձեռք բերել բանջարանոցի զանազան սերմեր և տարածել գյուղացիների մեջ։ Հնարավորության դեպքում, առաջիկա գարնան գյուղատնտեսական ենթաբաժնին կից ունենալ օրինակելի բանջարանոց, թե՛ սերմեր պատրաստելու և թե՛ գյուղացիներին ծանոթացնելու բանջարանոցի զանազան բույսերի մշակման հետ։ Այգեգործության զարկ տալու համար Սիսիանի գյուղերում, առաջին հերթին երկու գյուղում, առաջիկա գարնանից այգի գցել տալ։ Աջակցել «ծառատունկի» շաբաթի կազմակերպման և գյուղական դպրոցների հողերում փոքրիկ այգիներ գցելու: Հատուկ ուշադրություն դարձնել Դարաբասի ձորի այգիներին, այդ շրջանի գյուղացիության ծանոթացնել ռացիոնալ այգեգործության հետ, մի քանի այգիներում ցույց տալ այգին խնամելու ձևն ու անհրաժեշտությունը: Խաղողի մշակությամբ զբաղվող սակավաթիվ գյուղերում ցույց տալ խաղողի զանազան հիվանդությունների դեմ կռվելու միջոցներ։ Այդ աշխատանքը առաջին անգամ է տարվում. գյուղացիք մինչև այժմ անծանոթ են խաղողի բժշկման զանազան ձևերի հետ։ Շերամապահության կարիքների համար գավառում, մանավանդ Ղափանի շրջանում, տարածել թթենու տնկեր։


VII. Մեղվապահություն և շերամապահություն. Համարյա թե բոլոր գյուղերում պարապում են մեղվապահությամբ՝ բայց ոչ կանոնավոր հիմունքների վրա գրած։ Ծրագրված է ունենալ հատուկ հրահանգիչ-մեղվաբույծ, տեղական մեղվապահներին օժանդակելու համար, ձեռք բերել մատչելի գներով փեթակներ, մանավանդ Սիսիանի շրջանի համար։ Այդ գործում օգնության դիմել Սիսիանի շրջանի «Պայքար» վարկ<ային> ընկերության։ Կռվել մեղրաճանճի զանազան հիվանդությունների, առաջին հերթին «փտախտի» դեմ։

Շերամապահության համար հնարավոր է առայժմ կազմակերպել սերմերի վաճառք և ծանոթացնել օրինակելի խնամքի հետ։ Ղափանում կազմակերպելիք թթենու տնկարանը շերամապահության ապագա զարգացումն է հետապնդում։ VIII. Կռիվ վնասատուների դեմ. Առաջին հերթին կռիվ դաշտային մկների դեմ. ծրագրված է ժողովրդին ծանոթացնել վնասակար միջատների, կրծողների, սունկ. և բակտերիալ հիվանդությունների և նրանց տարածման ու պայքարի միջոցների հետ։ Ծրագրված է մատակարարել բուժիչ միջոցներ, որ բավականաչափ կան տեղումս։ Մի շարք գյուղերում, ուր այս կամ այն վնասատուն հաճախ է երևում, կազմակերպել վնասատուների դեմ մղելիք աշխատանքը։

IX. Գյուղատնտեսական գիտելիքների տարածում և գյուղատնտեսական ագիտացիա. Շրջաններում գյուղական երիտասարդներից կազմել գյուղատնտեսական խմբակներ և նրանց հետ պարբերաբար ունենալ պարապմունք և գործնական աշխատանք։ Գյուղերում ձմեռվա ընթացքում կազմակերպել դասախսություններ և զրույցներ՝ զանազան թեմաների շուրջ, տեղական պայմաններին ու կարիքներին համապատասխան։ Մղել գյուղատնտեսական ագիտացիա, տեղական թերթում հոդվածներ տալով և առանձին թռուցիկներով։ Սերտ կապ հաստատել Բաքվի զանգեզուրցիների հայրենակցական միությունների հետ և նրանց միջոցով ևս աշխատել գյուղը թեքել դեպի նոր տնտեսության ձևեր։ Մոգական լապտերով զանազան նկարների ցուցադրում. օրինակելի տնտեսություններին և անհատ գյուղացիներին խրախուսել և կամ հրապարակել մամուլում։ Կոնսուլտացիա, մասնակցություն զանազան հանձնաժողովների (տուրքերը որոշող, ապահովագրման և այլն) և խորհրդակցությունների։ Հնարավորության դեպքում գումարել գյուղատնտեսական համագումար՝ գավառի կարիքներն ու թերությունները պարզելու:

X. Գյուղատնտեսական կայանի կանավորում. Մինչև այժմ գյուղատնտեսական կայան գոյություն չունի. այդ հանգամանքը ստեղծում է որոշ անհարմարություններ և խոչընդոտ է հանդիսանում գյուղատնտեսական աշխատանքների ծավալման և արագության։ Ծրագրված է հիմնել այդ կայանը և ձեռք բերել կայանի համար անհրաժեշտ կահավորում, կարգի բերել առաջուց մնացած իրերը և ձեռք բերել նորերն։ Բացի այդ, վերոհիշյալ աշխատանքների խոշոր մասն իրագործելու համար ծրագրված է անպատճառ գյուղատնտեսական կայանին կից ունենալ երկու հրահանգիչ։

14. ԳՅՈԻՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

25 նոյեմբեր 1924 թ. № 57

Ս. թ. նոյեմբեր 13֊ին Ձեր շրջաբերականով հայտնում եք, որ գյուղբանկը 1925 թ. գարնան գյուղացիներին մտադիր է բաց թողնել կտավատի «долгунец» տեսակի սերմ, ինչպես և կանեփի (վուշ) սերմ։

Զանգեզուրի գավառում այդ երկու կուլտուրան որոշ անցյալ ունի։ Ժողովուրդը ծանոթ է. Բազարչայում կա բացառապես «долгунец», որից տեղական ժողովուրդը (ռուս սեկտանտները) գործում է քաթան և զանազան կտորներ։ Հայերը միայն յուղի (ձեթի) համար են գործածում և այն էլ մյուս տեսակը (лен-самосей): Բացի այդ, Բռնակոթ գյուղում մշակում են «Ղաշղա» կոչված կտավատի մի տեսակ, որ չկա մյուս գյուղերում։ Կանեփի մշակումը ևս ծանոթ է ժողովրդին. մի շարք գյուղերում ժողովրդին ցույց է տված փորձով այդ երկու բույսերի մշակման ձևերը:

Հայտնելով այս բոլորի մասին՝ խնդրում եմ հաղորդել ինձ.

1) Հնարավո՞ր է լաբորատորիայում (Երևան) Ձեր աջակցությամբ մանրազնին քննության ենթարկել մեր տեղական վուշն ու կտավատը։

2) Գավառիս մեջ այդ գործի պիոներ և լավագույն մասնագետ Հակոբ Միրաքյանին (կանեփի և կտավատի գործում նա դեռ 1907թ. ունի տեղում կատարած մի շարք փորձեր, որոնց արդյունքը արժեք ունի), նշանակել տալ գավառիս գյուղատնտեսական ինստրուկտոր, թեկուզ հենց այդ երկու մշակույթների համար։ Ես գիտեմ, որ այս խնդիրը այստեղ պիտի լուծվի, բայց Ձեր աջակցությունն այս խնդրում շատ օգտակար կլիներ և գործին արագ ընթացք կտար։

Գյուղատնտես՝ Աղ. Բակունց

15. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

27 նոյեմբեր 1924 թ. № 59

Բաժինս ունի մոգական լապտեր՝ յուր բոլոր պարագաներով։ Բայց չկան դիապոզիտիվներ։ Խնդրում եմ ցույց տալ հասցե, որտեղից հնարավոր է դուրս բերել այդպիսի նկարներ։

Գյուղատնտես՝ Աղ. Բակունց

16. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

27 նոյեմբեր <1924> № 60, Գորիս

Ստացված է Ձեր այն գրությունը, որով հայտնում եք, թե գյուղվարչությունը միջնորդություն է հարուցել գյուղբանկի առաջ անցյալ տարի Զանգեզուրին բաց թողած սերմերի արժեքը մուծելու ժամկետ տալու։

Ստացված են հետևյալ սերմերը. վիկա՝ 130 փ. 10 ֆ. (1 ռ. 75 կ.), կերի բազուկ՝ 5 փ. 10 ֆ. (8 ռ. 30 կ.), գազար՝ 3 փ. 10 ֆ. (13 ռ. 75 կ.), (յոնջա՝ 58 փ. 30 ֆ․(11 ռ. 15 կ․) և կանեփ՝ 47 փ. 6 ֆ., գինը հայտնի չէ, ընդամենը 248 փ. 26 ֆ. սերմ։ Գները գյուղբանկի նշանակած գներն են. բացի այդ գներից, Նախիջևանից Գորիս փոխադրելու համար հողբաժինը յուրաքանչյուր փթին վճարել է 17 ֆունտ ցորեն փոխադրողչեկ։ Այսպիսով՝ վերոհիշյալ գները շատ ավելի են բարձրանում տեղական շուկայի գներից։ Գազարը և կերի բազուկը քիչ է, մի կերպ կարելի է վաճառել։ Բայց դժվար է յոնջայի և վիկայի համար, մանավանդ վիկան, որ շրջանի համար անծանոթ է։

Խնդրում եմ հայտնեք՝ հնարավո՞ր է մի քիչ պակաս գներով սպառել այդ սերմերը։ Յոնջան առաջին հերթին կծախվի, մանավանդ որ մեր գավառին ծանոթ է յոնջայի կուլտուրան. յոնջայի հետ կսպառվի և մյուս սերմերը։

Գյուղատնտես՝ Աղ. Բակունց

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈԻՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԱԳԻՏԲԱԺՆԻՆ ԿԻՑ ԱԳՐՈՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

«Խորհրդ<ային> Հայաստանի» № 267֊ից տեղեկացա հանձնաժողովիդ կազմակերպման մասին։ Մեր գավառում այդպիսին դեռ չկա. երևի շուտով կկազմվի։

Դիմումիս առիթը հետևյալն է։ Զանգեզուրի գավ. գյուղատնտեսական ենթաբաժնի ջանքերով հաջողվել է Հին Գորիս (Երիշեն) գյուղում հիմք դնել գավառի առաջին կաթնատնտեսական արտելին, որի ներկայացուցիչները այդ գործով եկել են Երևան՝ ստանալու վարկ, ձեռք բերելու անհրաժեշտ մեքենաներ ու իրեր։ Գյուղը շատ հեշտ չի համոզվում նոր ձևին կամ հին տնտեսության փոփոխման։ Կաթնատնտեսական արտելի 70֊ի չափ անդամներին մի համոզման բերել արտել հիմնելու, մի քիչ դժվար էր։ Բայց այդ դժվարը հարթվել է. գյուղը ցանկանում է արտել ունենալ, մանավանդ որ օժտված է մի շարք հարմարություններով (ունի հարմար շինություն պանրագործարանի համար, բավականաչափ անասուն, լավ արոտատեղի այլն)։

Ես գյուղի ներկայացուցիչներին հանձնարարել եմ Երևանում հանձնաժողովիդ աջակցության դիմել։ Եթե Երիշենում պանրի գործարանը գլուխ գա (արգելք կարող է լինել միայն վարկի չստանալը), ամենից լավ ագրոպրոպագանդան արած կլինենք մեր գավառում, մանավանդ որ կան մի շարք գյուղեր, որոնք այդ ճամփին են, միայն սպասում են առաջի փորձի հաջողության։

Պանրագործարանը զարգանալու մեծ հարմարություն ունի, միայն հիմքը դնելու միջոց է հարկավոր։ Գորիսի շրջակա գյուղերում (Երիշենը ևս) այժմ կատարվում է հողաբաժանման (գյուղերի միջև) աշխատանք: Երիշենը ցանկանում է զուտ անասնապահությամբ պարապել, դրա համար էլ նա ստանալու է առավել խոտհարք և արոտատեղ։ Իսկ գավհողբաժինը ամեն կերպ աջակցում է այդ գործին։

Այս պայմաններում պանրի գործարանի հիմնումը և, ընդհանրապես, կաթնատնտեսության ասպարիզում կատարած որևէ նոր ձեռնարկություն ուժ է տալու անասնապահության ինտենսիֆիկացիային ոչ միայն Երիշենում, այլև Բռուն գյուղում, որ համարյա կից է առաջին գյուղին։ Դրա համար էլ կաթնատնտեսական արտելի և առաջին պանրագործարանի հիմնելուն աջակցելը դարձել է օրվա հրատապ պահանջ։

Զանգեզուրի գավ. գյուղատնտես՝ Ալ. Բակունց

30/XI 24, Գորիս

18. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

1 դեկտեմբեր 1924 թ. № 63, Գորիս

Ստորև հիշատակված են այն աշխատանքները, որ կատարել եմ նոյեմբեր ամսվա ընթացքում։ Ավարտված է Սիսիանի շրջանի գյուղատնտեսական ուսումնասիրությունը: Բուն Զանգեզուրի շրջանում այդպիսի ուսումնասիրություն նոյեմբեր ամսին կատարել եմ Մաղանջուղ, Ուրղունիշեն, Բռուն և Երիշեն գյուղերում։ Գյուղվարչությանդ եմ ուղարկել Զանգեզուրում 1923/24 թ. կատարված գյուղատնտեսական աշխատանքների մասին զեկուցում, նաև ծրագիր 1924/25 գյուղատ<նտեսական> տարվա գործունեության մասին։

Վերոհիշյալ գյուղերում կազմակերպել եմ զրույցներ՝ տեղական տնտեսության բարձրացման մասին։ Ագիտացիոն գործը հաջող հիմքերի վրա գնելու նպատակով կոմերիտմիության գավկոմի հետ 14 գյուղերում երիտասարդական գյուղատնտես<ական> խմբակների աշխատանքի ծրագիրն է կազմված։ Սերտ կապ է հաստատված Բաքվի հարենակցական միությունների հետ, որոնց օգնությունը այս կամ այն գյուղին՝ գավգյուղատնտեսի ցուցմունքի համաձայն, շոշափելի արդյունք է տալու։ «Բերքի տոնին» ցույց եմ տվել աջակցություն[17], նաև ագիտդատին։

Նոյեմբեր ամսվա ընթացքում մասնակցել եմ Գորիսին կից գյուղերի հողաբաժանման աշխատանքին։ Գորիս գյուղում կազմակերպել եմ համայնական ընդհանուր ժողով՝ գյուղի հիմնական փոխագրման մասին։ Այդ խնդիրն արդեն իրավական ձև է ստանում։ Ամսվա գործունեության մաքսիմումը կլանել է Երիշենի կաթնատնտեսական արտելի և պանրագործարանի հիմնումը։ Վերջապես հաջողվեց խնդիրը լուծել գրական ձևով և հիմք դնել արտելին, որ այժմ ունի 70-ի չափ անդամ։

Աղ․ Բակունց

19. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

1 դեկտեմբեր, 1924 ի. № 64, Գորիս

Գավգյուղատնտեսի նախաձեռնությամբ կազմված է հանձնաժողով՝ տոնելու գյուղատնտես Կոստ. Մելիք-Շահնազարյանի գրական I գյուղատնտեսական գործունեության հոբելյանը։ Դեկտեմբերի 14-ին կտրվի երեկույթ բանվորական ակումբում, գրական-գեղարվեստական բովանդակությամբ: «Կարմիր ռաշպարում» զետեղվելու է հոդված այդ առթիվ[18]:

Խնդրում եմ շտապ հասցնել նյութեր և, մանավանդ, գրքույկներից և նկարներից մի քանի օրինակ՝ այդ օրը սպառելու։

Ա. Բակունց

20. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

16 դեկտեմբեր, 1924 թ. № 74, Գորիս

Գյուղատնտեսական նոր գրականություն չի ստացվում. նույնիսկ ձ «Գյուղատնտեսական կյանքից» զուրկ ենք։ Ես անձամբ ստանում եմ „Вестник сельск. хоз.”, սակայն տեղական բնույթ ունեցող հարցերին չի բավարարում։ Անել դրություն է, որովհետև դրա համար հատուկ միջոցներ չկան։

Խնդրում եմ ուղարկեք իմ հասցեով 10 օրինակ «Գյուղացու գրադարանի» № 2(5), տարածելու գյուղերում։ Ինձ համար ուղարկեք գրադարանի գրքերից մեկական օրինակ. վճարը կփոխադրեմ՝ գրքերը ծախելուց հետո։

Գյուղվարչությունդ ունի՞ արդյոք «Անասնապահների ընկերության» կանոնադրություն. եթե կա, խնդրում եմ ուղարկեք ինձ՝ այդպիսի ընկերություն կազմելու համար։

Աղ. Բակունց

21. ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆ

(Գյուղատնտեսական ուսումնասիրության փորձ)

Զանգեզուրի գավառը բաժանվում է վարչական երեք միավոր՝ բուն Զանգեզուր, Ղափան և Սիսիան։ Այս ուսումնասիրությունը վերաբերվում է Սիսիանի շրջանին, որ ունի 37 գյուղ, 4129 տնտեսություն և 21624 շունչ։ Այդ բոլոր գյուղերը միասին ունեն մոտ 31000 դես. վարելահող, 32000 դես. արոտ և 7000 դես. մշակության համար անպիտան հողեր։ Գյուղատնտեսական ուսումնասիրման ենթարկվել են Սիսիանի 11 գյուղ, սակայն այդ գյուղերի տնտեսությունները կազմում են ընդհանուրի 54 %-ը, կեսից ավելի։ Վերոհիշյալ տասնմեկ գյուղերը միասին ունեն 2236 տնտեսություն և 10214 շունչ։

Չնայած որ մեր ձեռքի տակ կան զանազան հիմնարկների հավաքած վիճակագրական թվեր շրջանի գյուղատնտեսության զանազան ճյուղերի վերաբերյալ, բայց մենք հրաժարվում ենք մեջտեղ բերել այդ թվերը՝ նրանց ծայր աստիճան սխալ և հակասական լինելն ի նկատի ունենալով։

Այս ուսումնասիրությունը կատարվել է գյուղերում՝ մասսայական հարցումների և անձնական դիտման ձևով։ Մեր աշխատությունը համառոտակի նկարագրում է Սիսիանի շրջանի արդի գյուղատնտեսությունը, տեղ-տեղ անում եզրակացություններ՝ ցույց տալով ներկա դրությունից ազատվելու միջոցներ։

Աղ․ Բակունց

Դեկտ․ 16, 1924

Գորիս

* * *

Սիսիանի գավառամասը կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Սիսիանի մհալը», ըստ յուր տեղագրության, բաժանվում է երեք անհավասար մասի. ա) բուն Սիսիան, բ) Աղուդու շրջան և գ) Դարաբասի ձոր։ Իսկ ըստ բարձրության կարելի է բաժանել 3 գոտու, ա) ցածր գոտի (մինչև 3000 ոտնչ. բարձրութ.), բ) միջին գոտի (3000—5000 ոտն.) և գ) բարձր գոտի (5—7000), իսկ 7000-ից բարձր սկսվում են «յայլաղները»։ Սակայն այս կարգը խախտվում է հենց նրանով, որ շատ գյուղեր 7—8000 ոտնաչափ բարձրության վրա ունեն («յայլաղներում») վարելահողեր։

Բուն Սիսիանն իրենից ներկայացնում է մի սարահարթ՝ երեք կողմից շրջապատված բարձր լեռներով, որոնց մեջ նշանավոր են հյուսիսից՝ Ղզլ֊Բողազ դարի (11,039՛), Փերիչնգլ (10,572՛), Մուխորթուրյան (10,627՛) և Դավագյուլի լեռները. արևմուտքից՝ Աղդաբան և Սալվարդու (10,422՛), հարավից՝ Գյազբել (8,918՛) և Գյամուր֊դադ (10,093՛)։ Սիսիանի արևելյան կողմում ընկած է Ուչ Թափայի բարձր պլատոն, որի «թափաներից» (գագաթներից) մեկը՝ Յեան Թափան (7,519՛) կազմում է Սիսիանի և բուն Զանգեզուրի բնական սահմանը։ Աղուդու շրջանը, որ շատ ավելի փոքր է, ներկայացնում է ապառաժոտ ձորերի մի լաբիրինթ, որոնցից մեկի խորքով շատ սրնթաց հոսում է Որոտան գետը (Բազարչայ). այստեղ է գտնվում և «Զոր֊զոր» կոչված լեռնային գետակը, որից շատ հեշտ կարելի է օգտվել այդ շրջանում ջրմուղ էլեկտրակայան հիմնելու: Աղուդու շրջանն ընկնում է ավելի հարավ, կլիման բուն Սիսիանից ավելի մեղմ է:

Դարաբասի ձորը համեմատաբար փոքր է: Ձորով հոսում է մի փոքրիկ, սառնորակ գետակ, որ սկիզբ է առնում Քիրս լեռներից։ Ձորի մեջ իրարուց 1—4 վ. հեռավորության վրա գտնվում են Դարաբաս, Գետաթաղ, Լոր և Շնաթաղ գյուղերը։ Համեմատած Աղուդոձ ձորերի հետ, Դարաբասի ձորը պակաս ապառաժոտ է և հարմա՝ մշակության համար:

Սիսիանի լեռները հանքերով հարուստ չեն. արճճի հետքեր կան Մազրա գյուղի մոտ, պղնձի՝ Մազրա, Շյուքար և Ալեշար գյուղերի մոտ։ Շյուքարի մոտ գտնված Գյոյ Բուլաղ կոչված ձորակում կա քարածուխի հանք, իսկ Բազարչայում՝ կավահանք։ Այս հանքերը չեն շահագործվում. պատերազմից առաջ աշխատում էր Բազարչայի բրուտանոցը, որի համար գյուղացիք օգտվում էին Գյոյ Բուլաղի քարածուխից։

Սիսիանի համարյա թե մեջտեղով հոսում է Բազարչայ կամ Որոտան գետը, որ սկիզբ է առնում Դարալագյազի Դևե գյուլ լեռներից: Գետն աջ կողմից ընդունում է Այրիչայ, Ուլոչայ, Դալիչայ և Արիքլուի գետակները, ձախից՝ Բուղուրչայ, Ղալաջղի և Շաքվի գետակները։ Բազարչայը ձկնառատ է. կա երկու տեսակ ձուկ՝ կապույտ ձուկ և կարմրախայտ (ֆարել), որ մեծ գին ունի տեղացիների համար։ Կարմրախայտն առատ է գետի վերին մասերում։

Սիսիանն աղքատ է հանքային ջրերով։ Տուլորս գյուղի մոտ կա մի ակն՝ որին տեղացիք «Շոր ջուր» են ասում։ Ախլաթյանի մոտ կան ածխաթթվուտով հարուստ աղբյուրներ։ Մուխորթուրյան լեռան վրա կա ծծմբաջրի մի մեծ, տաք աղբյուր։ Ինչպես հանքերը, նույնպես և հանքային ջրերը, շատ սակավ դեպքում են արժանացել ուսումնասիրման։

Չնայած գետի ջրի առատության, Սիսիանի գյուղացիք շատ քիչ են օգտվում Բազարչայից՝ իրենց հողերը ջրելու համար։ Այդ պիտի բացատրել նրանով, որ գյուղերը սարալանջի վրա են, ջուրը դժվար է բարձրացնել։ Բազարչայ գյուղը գետից ամենևին չի օգտվում։ Գետի ձախ կողմն ընկած են բազմաթիվ աղբյուրներ, որոնցով ոռոգում են խոտհարի տեղերը։ Բազարչայ գետի աջ ափին ընկած գյուղերը ջրի ավելի կարիք ունեն, որովհետև աջ ափը զուրկ է աղբյուրներից: Աղբյուրներով հարուստ է Ղարաքիլիսան, որ շրջանի կենտրոնն է. քարաժայռերից դուրս են հորդում վարար աղբյուրներ՝ շատ սառնորակ ջրով։

Կան գյուղեր, որոնք ջրի պակաս են զգում՝ թե խմելու և թե ոռոգման համար (Ուզ, Ախլաթյան). կան գյուղեր, որոնք ամառն են ջրի պակաս ունենում, երբեմն միայն սարում. ջրի պակասը ստիպում է ամեն օր տավարը ջրելու տանել 3—4 վերստ հեռու մի աղբյուր (Բռնակոթ)։ Ջրանցքներ կամ խոշոր առուներ շատ քիչ կան։ Բռնակոթ գյուղն ունի «Աղի յար», որ սկսվում է սարից և բերում է հալոցքի ջուր։ Անգեղակոթ գյուղը շրջանում միակն է, որ մոտ 12 վ. հեռու ընկած Բազարչայ գետից հանել է առու և օգտվում է այդ առվի ջրից։ Շատ գյուղերում բանջարանոցները ջրում են աղբյուրի ջրով (Ախլաթյան): Աղուդու շրջանում, ինչպես և Դարաբասի ձորում, ջրի կարիք համարյա թե չկա, չնայած որ արհեստական ոռոգման հնարավորություն կա: Ընդհանրապես, Սիսիանը հազիվ է կարողանում ջրի կարիքը բավարարել, չորային տարիներում և ամառվա ընթացքում «մհալում» ջրի կարիքը զգալի է։ Արհեստական ոռոգման հետ կավելանար և ջրովի կուլտուրաների զարգացումը շրջանում։

Սիսիանի կլիման յուր մեջ ունի զանազան շրջաններ, «յայլաղներից» սկսած մինչև տաք հովիտները, ուր շատ լավ աճում են ծիրանն ու թութը (Որոտն ու Շամբ)։ «Յայլաղներում» ամառվա մի քանի ամիսների ընթացքում է հալվում ձյունը, սեպտեմբերի վերջին նորից ձյունելու համար։

Ձմեռն ընդհանրապես շուտ է սկսվում, մանավանդ Բազարչայի շրջակայքում։ Բազարչայի ռայոնը Զանգեզուրի գավառի ամենախիստ կլիմա ունեցող անկյունն է, ձյուն է, գալիս հոկտեմբերի սկզբներին և մնում է մինչև մայիս։ Բուն Սիսիանի համար ձմեռնամուտը սկսվում է հոկտեմբերի երկրորդ կեսից կամ վերջին և տևում է մինչև ապրիլ․ տեղ- եղ մինչև մարտի 20֊ը (Ուզ)։ Համարյա թե ամբողջ Սիսիանի համար բնորոշ են աշնան և գարնան «այազները», որոնք ցրտատար են անում և խանձում ծիլերը։

Աղուդու շրջանում և Դարաբասի ձորում եղանակը մի քիչ ավելի մեղմ է, ձմեռն ավելի ուշ է սկսվում և շուտ վերջանում։ Դժբախտաբար, Սիսիանում օդերևութաբանական դիտողություններ երբեք չի կատարվել, այնպես որ տվյալներ չկան կլիման ավելի մանրամասն որոշելու։ Բուն Սիսիանում կարկուտ քիչ է լինում, կարկուտից ավելի շատ վնասում են այն տաք քամիները, որոնք փչում են ամառվա ընթացքում, չորացնում հողը, խանձում բույսերը, հաճախ արմատախիլ անում։ Այդ քամիները տարբեր ուղղություն և անուններ ունեն. Բռնակոթին վնասում է հյուսիս- արևմտյան քամին («փիս քամի», ավելի շատ պատահում է հուլիս և օգոստոս ամիսներին), Ախլաթյանին՝ «ձախ» քամին՝ արևմտյան կողմից, Վաղուդուն՝ հյուսիս-արևմտյան քամին, որի պատճառով հասկերը ծաղկաթափ են լինում և չեն լեցնվում։ Ուղ և Ղարաքիլիսա գյուղերի համար բնորոշ են դարձյալ հարավ-արևմտյան և հարավային քամիները, որոնց ժողովուրդն անվանում է «հարավային խորշակ», «մեհի քամի» և «գյարլինջ»։ Անգեղակոթ գյուղը տուժում է հարավային քամուց։ Ժողովրդի ասելով՝ այդ քամիները նպաստում են մի շարք հիվանդությունների տարածման (ժանգ,մոր), հաճախ փչանում է և դարմանը, այնպես որ ապրանքն էլ դժվար է ուտում (Անգեղակոթ):

Շրջանում ևս կա մեծ չափով վարելահողերի չափազանց հեռավորություն գյուղից։ Ճիշտ է, շրջանի դեռ մի շարք գյուղերում հողաբաժանման աշխատանքները չեն ավարտած, բայց այն մասերում, ուր այդ աշխատանքը կատարված է, դրությունը մնացել է նույնը։ Գյուղին անմիջապես մերձ կցված են ջրովի հողերը, որից դեն սկսվում են վարելահողերը: Ամենից մոտ վարելահողը գտնվում է մի վերստի վրա, իսկ 4—5 վերստ հեռավորությունը բնորոշ է շրջանի համար։ Պատահում են և ավելի հեռու ընկած հողամասեր՝ մինչև 8—9 վերստ, այնպես որ գյուղացին հնարավորություն չունի օրվա մեջ մի անգամից ավել խուրձ բերելու։ Բացի այդ, ունենալով զանազան տեսակի հողամասեր, որոնք հաջորդում են իրար շատ անկանոն, և հողաբաժանման ժամանակ ցանկանալով յուրաքանչյուրին էլ տալ այդ բոլոր հողամասերից մի-մի կտոր հող. գյուղը ստեղծել է շատ անհարմար դրություն. 3 — 4 դես. հողը ցրված է 12—13 մասի, յուրաքանչյուր կտորը տարբեր հողամասում։ Հեռու ընկած այդ դաշտերը, որոնք սովորաբար բարձր մասերում են, հաճախակի ենթակա են ավերման (քոչվորներ և այլն)։ Միայն տնտեսական նեղ կարիքն ու հետամնաց տնտեսությունն է ստիպում գյուղացուն արորով փորփորել այդ բարձրադիր հողերը, որոնք հարմար են միայն որպես արոտատեղի։

Սիսիանի շրջանը Զանգեզուրի գավառի մի քիչ ավելի սարահարթ տեղերից է։ Սակայն ուղիղ դիրք ունեցող վարելահողերը հազիվ են կազմում ամբողջ տարածության 10 %, մնացած մասը սարալանջեր են, կամ խորդուբորդ մակերես ունեցող, մի ծայրը թեք, մյուսը բարձր հողեր։ Սարերի ու բլուրների առատությունը ստեղծում են արևկող և դեմի հողերի խայտաբղետ համակարգ, այնպես որ մի երկու վերստի վրա շատ հաճախ կարելի է տեսնել ըստ լուսավորման հակոտնյա հողամասեր: Գյուղացիք ստիպված են ի նկատի ունենալ այդ հանգամանքը և իրենց մշակելիք բույսերն ու նրանց մշակման եղանակը դասավորել տարբերդ ժամանակ տաքացող հողերի համաձայն։

Սիսիանի հողերի մեծ մասը քարոտ են, քիչ են այն գյուղերը, ուր առանց քար հողերը գերակշռում են (Բռնակոթ). ընդհակառակը, գյուղեր կան, որտեղ հնարավոր չի գտնել թեկուզ երկու դեսյատին փափուկ և առանց քար հողեր։ Վարելահողերը հարուստ են և մոլախոտերով. առաջին տեղը գրավում է փշախոտի (осот) զանազան տեսակները, որոնք գյուղերում տարբեր անուններ ունեն. կան և վայրի ոլոռնի տեսակներ՝ բողկուկ, շլարտ (татарник), դև (куколь) և այլն:

Ինչ խոսք, որ քաղհանից բացի մոլախոտերի դեմ ուրիշ միջոց չեն գործադրում. սերմերը մաքրում են սովորական խախալներով, որոնք ջոկում են միայն մոլախոտերի մեծ սերմերը։ Քաղհանն ընդունված է շատ գյուղերում. կան գյուղեր (օրինակ՝ Բազարչայը), որոնք արտը գարնան քաղհանում են երկու անգամ, ծախսելով դեսյատինին մոտ 20 բանվոր, քաղհան (ալաղ) կա և Ղարաքիլիսեի շրջանում։

Գյուղացիք գիտեն լավ սերմացվի նշանակությունը, բայց «փունջ» անելուց բացի ուրիշ միջոց չունեն իրենց կալից սերմացու ստանալու: «Փունջ» անելը հետևյալն է. դեզում դարսած խրձերից ջոկում են չավդարի (рожь) հասկերը, թողնում միայն ցորեն։ Այդ ջոկած խուրձերը կալսում են առանձին՝ սերմացու ստանալու համար։ Ամենից ուշադիր ընտրության ժամանակ անգամ մի երկու տարուց հետո սերմացվի մեջ գերակշռում է չավդառը։ Գյուղացոց մեջ կա մի սխալ կարծիք, թե «ցորենը շրջվում է չավդառի»[19]։ Չավդառախառն այդ ցորենը, որ Սիսիանում կոչվում է «ալագյուլ» ցորեն, տարածված է ամբողջ շրջանում։ «Ալագյուլը» սորտ չէ և ոչ էլ «սիլպհատ» ցորենը։ «Սիլպհատ» գավառում ասում են մեծ հատիկավոր և մաքուր ցորենին, ինչ տեսակի էլ որ լինի։

Սիսիանում տարբեր են հողերի տեսակները, սակայն շատ անգամ այդ տարբերությունը առերևույթ է, կախված տեղական զանազան անուններից: Տափարակ և ցածր դիրք ունեցող հողերը ավելի հարգ ունեն, որովհետև պիտանի հողի շերտը խոր է. այդպիսի հողերը հարուստ են հեղեղների շնորհիվ շրջակա լեոներից ներքև իջած պարարտ հողեոով։ Լեռների կամ թեք լանջերի հողի խորությունը շատ քիչ է. տեղ֊տեղ երևում է հիմնական լեռնային տեսակը, որին ժողովուրդը «քերծ» կամ «արտաշ» է ասում։ «Արտաշ» հողերը հարուստ են կրային մասերով և ունեն շատ առանձնահատուկ գույն։ Իրենց գյուղատնտեսական պիտանիությամբ նոքա հետ են մնում «բոզ հող» կոչված ավազոտ հողերից, որոնք համեմատաբար ավելի հաստ շերտ են կազմում (տեղ֊տեղ մինչև 12 վերշոկ խորություն) և ավելի շատ են տարածված։

Այդ «բոզ» հողերից պիտի տարբերել «ղում» կամ «ղումլուղ» հողերը (Ուզ), որոնց մեջ ավազի քանակը 65 %-ից ավել է։ Այդպիսի «ղում» հողերը շուտ են չորանում, ճաքոցներ չեն կազմում ոչ ամառվա և ոչ ձմեռվա ընթացքում, շատ ջուր են պահանջում և շուտ էլ չորանում։

Բացի այդ հողերից, կան և կավահողեր, որոնց ժողովուրդն անվանում է «մսահող». այդ հողերի խորությունը շատ չէ, 2—6 վերշոկ, տեղ֊տեղ մսահողն ընկած է շատ բարակ շերտով։ Չորային ամսվա ընթացքում ամենից շատ ճեղքվածքներ տալիս են այդպիսի կավային հողերը։ Պատահում է, որ «մսահողը» ճաքճքում է և ձմեռվա ցրտին, մանավանդ այն ժամանակ, երբ «չոր» ցուրտ է։ Պետք է հիշել և սևահողը, որ, ճիշտ է, շատ քիչ տարածություն է բռնում, բայց մեծ հարգ ունի։ Սևահողով հարուստ է Ուչ Թափայի սարահարթը, որտեղ պատահում են և խամհատ (երբեք չվարված) հողեր։ Այդ հողերում մշակում են ավելի շատ «հլածուկ» (сурепка): Այդ սարահարթի սևահողի կազմվածքը (ստրուկտուրան) շատ բնորոշ է. տեղական անունով այդպիսի սևահողերը կոչվում են «բրինձ հողեր», իրանց մանր հատիկների շնորհիվ. մի քիչ ավելի մեծ հատիկավոր հողերին անվանում են «չամիչ» հողեր։ Կավահողերը և սևահողերը տալիս են «քյասակներ» (комки) և ճեղքվածքներ, որ տեղ֊տեղ ահռելի խորության է հասնում («ձին թաղվում է», ինչպես ասում է ժողովուրդը)։ Սիսիանում փոշիացած հող չկա։ Դարաբասի ձորում պատահում են «կարմիր հողեր», որոնք իրենց կազմի մեջ մեծ քանակությամբ կավ ունեն. «կարմիր հողերը» ևս ճաքճքում են, վարելիս տալիս «քյասակներ»։ Սևահողերից հետո գնահատելի են «մսահողն» ու «բոզ հողը», Դարաբասի ձորում՝ «կարմիր հողերը». «արտաշ» հողերը համարվում են ամենից վատ հողը։ Լավ բերքն ապահոված է այն տարիներում, երբ աշունն անձրևոտ է լինում: Շրջանի հողերի մեծ մասը «բող» և «ղում» հողեր են, որոնք հարուստ են ավազով. դրա համար էլ գարնան տեղացող անձրևները ամենևին չեն վնասում աշնանացանին և նպաստում են գարնանացանին: Ընդհանրապես, գյուղատնտեսական տարվա հաջողությունը կախված է տարեսկզբից՝ խոնավ կամ չորային աշունից։

Սիսիանում հողերը աղբով չեն պարարտացնում։ Փայտ չունենալու պատճառով՝ աղբը գործ է ածվում, որպես վառելիք։ Ամբողջ շրջանում չկա և ոչ մի թիզ անտառ, իսկ փայտաշատ Ղափանը շատ է հեռու: Բացառություն է կազմում Դարաբասի ձորն ու Որոտն գյուղը, որոնք այգիներից քիչ քանակությամբ փայտ են ստանում. այդ նրանց հնարավորություն է տալիս աղբել մոտական հողերը։ Մոխիրը շատ քիչ դեպքերում են լեցնում այն «սաժենանոց» բանջարանոցները, որից հազիվ է օգուտ վերցնում գյուղացին։

Ավելորդ մոխիրը լեցնում են կտուրների վրա, որպեսզի քամին տանի. մի թեթև քամի հերիք է, որ լիզե կտուրները և փռի ամբողջ դաշտով։ Ով գիտե, գուցե «մսխալով» պարարտացման այս ձևը Քսենոֆոնտի ժամանակից է մնացել[20]: Հանքային պարարտացումը մի հեքիաթ է դեռ, որի լսելը առաջ է բերում միայն հորանջոց։ Այս պայմաներում, իհարկե, միակ միջոցը մնում է ցանքաշրջանի և պտղափոխության կազմակերպումը՝ հատկապես ցանովի խոտաբույսերի և արմատապտուղների մշակույթը մեջառյալ։ Այդ իր հերթին կնպաստի անասնապահության զարգացման։ Ավելորդ կերը կստիպի գյուղացուն մի կով էլ պահել և կամ մի քիչ յուղ ու պանիր ավել գործածել, հենց իր ընտանիքի կարիքների համար։

Սիսանում գոյություն չունի երկրագործության որոշ սիստեմ։ Այդ հանգամանքը, ինչպես և միատեսակ կուլտուրան ու պարարտացման բացակայությունը, հողերը միանգամից ուժասպառ են արել։ Այն բազմաթիվ ձևերի մեջ, որ կան շրջանում, գերակշռում է մի հիմնական ձև՝ մի տարի բերք ստանալուց հետո մի կամ մի քանի տարի այդ հողը մնում է անմշակ, աճում են զանազան մոլախոտեր, առաջին տարին փուշի զանազան տեսակներ, մինչև որ հողը հասնում է, նորից ցորեն կամ գարի մշակելու համար։ Հազվագյուտ են դեպքեր, երբ երկու կամ երեք տարի իրար վրա ցանում են ցորեն, այդ հողերը սովորաբար յոնջայի տեղեր են։ Գյուղացիք, մանավանդ ծերերը, հիշում են, որ շատ տարիներ առաջ հաճախ էր պատահում որևէ բույսի երկարամյա անընդհատ մշակում։ Առանց պարարտացնելու, վարելով «գիշատիչ» տնտեսություն, գյուղը քամել է հողի հյութը, հողը դարձրել անուժ, այդպիսով ինքը փորել իր տնտեսության հիմքը։

Ցորենից հետո հողը մի տարի հանգստանում է, տեղ֊տեղ գարի են մշակում և ապա՝ ցորեն։ Կան գյուղեր, որտեղ կլիմայական պայմանների շնորհիվ (երկարատև և շուտ սկսվող ձմեռ) աշնանացան չկա. այդպես է, օրինակ, Բազարչայ գյուղը։ Չպիտի մոռանալ այն, որ Սիսիանի շրջանում շատ գյուղերի վարելահողեր գտնվում են 6000 ոտնաչափ բարձրության վրա, տեղ֊տեղ ավելի։ Այդ հողերը, ինչպես ցույց են տալիս հողաչափական նախկին քարտեզները, յայլաղներ են եղել, և միայն կարիքն է ստիպել վարելահողի վերածելու։ Զանգեզուրում հայտնի են գյուղեր (օրինակ՝ Փուրխուտը Օխչու ձորում), ուր վարելահողերը գտնվում են 9000 ոտնաչ. ավել բարձրության վրա։

Չկա առանձին կարգ, թե որ բույսին կարող է հաջորդել մյուսը։ Եթե այդպիսի կարգ էլ մշակված է տարիների փորձով, յուրաքանչյուր տարվա կլիմայական առանձին պայմաններ ստիպում են շեղվել ընդունված այդ ձևից։

Այսպիսով՝ մշակման համար պիտանի հողերի կեսից շատ ավելին յուրաքանչյուր տարի մնում է անմշակ։ Կեսից շատ ավելի, որովհետև հողերը միջին հաշվով հանգստանում են մի տարուց ավելի։ Շատ է պատահում, որ հողը հանգստանում է մինչև տասը տարի։

Բացի Բազարչայից, Սիսիանի գյուղերում մշակվող հացաբույսերի կեսից ավելին կազմում է աշնանացան ցորենը, ապա գարին, գարնանացան ցորենը և հաճարը (որ տեղ֊տեղ կոչվում է փարինջ)։ Կերի խոտերից մշակում են յոնջա, կորնգան, քռուշնա և շամբալա (վերջին երկուսը ոչ բոլոր գյուղերում)։

Քռուշնան շատ է մշակվում Բռնակոթում, շամբալան՝ Ուզ գյուղում։ Յուղաբեր բույսերից մշակում են կտավատ (կոչվում է և «զագարակ) և հլածուկ (сурепка.) վերջինս ավելի շատ տարածված է այն գյուղերում, որոնք Ուչ Թափայում հող ունեն (Վաղուդի, Դարաբաս)։ Քիչ քանակությամբ մշակում են ոսպ և կորեկ (Որոտնը). սեփական կարիքների համար մի երկու գյուղում մշակում են սիսեռ (ՈՒզ և Բազարչայ)։ Սիսիանում կարտոֆելի մշակությունը մեծ չափերի է հասել։ Որոտն գյուղում մշակում են ծխախոտ։ Համարյա թե բոլոր գյուղերում կան բանջարանոցային հետևյալ բույսերը՝ կաղամբ, բողկ, զանազան կանաչիներ և բազուկ։ Բազարչայում մշակում են միայն կաղամբ, Դարաբասի ձորում՝ լոբի և բակլա։

Սիսիանի «մհալը» հայտնի է իր ցորնով. գավառի առատության ծանրաչափը Սիսիանի տարեկան բերքից է կախված։ Առատ տարիներում Սիսիանի բերքը հերիք է ամբողջ գավառի համար:

Մշակույթի պայմանները համարյա նույնն են, ինչ որ ամբողջ գավառում; նախ «ցել» են անում (առաջին հերկ), ապա շրջում են (կրկնահերկ), ցանում և ծածկում («ցաքանում»)։ Առաջին անգամ վարում են, հենց որ ձյունը վեր է կենում, և հողը տաքանում (ապրիլ 1֊ից մինչև մայիս 10-ը). երկրորդ անգամ ցել են անում հունիս ամսին և թողնում այդպես մինչև ցանքսը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր։ Աշնան ցանքսի շրջանը տևում է երկար և կախված է անձրևներից։ Սերմը ձգելու համար անհրաժեշտ է մի փոքր խոնավություն. գարնան ցանքսը կատարվում է շատ կարճ ժամանակամիջոցում, քանի հողի մեջ կա անհրաժեշտ խոնավություն։ Բազարչայում աշնանացան չկա. մի անգամ վարում են («ցել» հունիս ամսում) և ցանում ապրիլ 20-ից մինչև մայիս 20-ը։ Ցանում են և հնձում ձեռքով՝ մանգաղով կամ մարանդիով (լայնբերան մանգաղ):

Ցանում են ձեռքով, մի դեսյատինին 12—13 փութ։ Չափը «սոմարն» է (ծավալի չափ), որ հավասար է երկու փութի, այնինչ սոմարը տանում է 1 փ. 35 ֆ. ընտիր ցորեն, իսկ տեղականից՝ 1 փ. 32 ֆ.։ Գարին ավելի շատ են ցանում, հաճարը ցորենից երկու անգամ պակաս՝ դեսյատինին մոտ 7 փութ։ Գյուղացիք իրենք էլ գիտեն, որ խիտ են ցանում («երկու երես ցանել», ինչպես իրենք են ասում)։ Բայց այդ պատճառաբանում են նրանով, որ սերմը վատ է, նոսր ցանելու դեպքում լավ բերք չեն ստանում:

Լավ բերք հաշվում է, եթե մեկին 4—5 ստացվում է. սովորական է մեկին երկու կամ երեք, պատահում են տարիներ, երբ գյուղացին սերմածն էլ չի ստանում և ստիպված է լինում արտը հարել գերանդիով՝ դարմանի համար։ Դժբախտաբար, նման դեպքեր գնալով ավելի հաճախակի են լինում։

Վարում են արորով և գութանով։ Համարյա յուրաքանչյուր տուն արոր ունի, այնինչ գյուղ կա, որ իր օրում երկաթի գութանի երես չի տեսել (Շնաթաղ)։ Գյուղատնտեսական հետամնացության ռեկորդն է այս, երկրագործական տեխնիկայի ասպարիզում։

Հացաբույսերի 90 % ավելի մշակում են անջրդի հողերում, շատ քիչ դեպքերում՝ ջրովի տեղ (հաճար և ցորեն)։ Հաճարը ջրում են 3 — 4 անգամ (Ղարաքիլիսե)։ Ջրում են թե աշնան ցորենը (Վաղուդի) և թե գարնան ցորենը (Ղարաքիլիսե)։ Ջրելու տեխնիկան շատ պարզ է. «մարկոս» չկա, արտի լայնքով անցնում են մի քանի թեք առուներ («կորի»), որոնցով ջուրը ոռոգում է արտի զանազան մասերը։

Շրջանի ցորենը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ աշնան և գարնան ցորեն. յուրաքանչյուր խմբի մեջ կան բազմաթիվ տեսակներ[21], որոնք բաժանվում են իրարից հասկի և հատիկի զանազան հատկություններով։ Կան տեսակներ, որոնք ավելի քիչ են հիվանդանում «մորից» ու «ժանգից»։ Նույն բազմատեսակությունը կա և չավդարի համար։ Սակայն եղած բոլոր տեղական տեսակները կարոտ են գիտական մանրազնին լուսաբանության։ Միայն վերջերս, առայժմ քիչ քանակությամբ, տարածվում են դրսից բերած տեսակներ, որոնցից հարգի է «կամչատկա» ցորենը։ Շրջանի մի քանի գյուղերում 1924 թ. աշնան գյուղացիներին տրված է Հրաշալի ցորենի նմուշներ՝ մշակման համար։

Տեսակների կողմից հարուստ է գարին։ Երեք տեսակ գարի է մշակվում՝ «ղլիջ» (երկշար գարի), «թոփբաշ» կամ «շաշպար» (բազմաշար) և «տկլոր» (անքիստ գարի)։ Ամենից շատ տարածված է «ղլիջ» գարին, որ շատ տեղ առանձին անուն չունի, այլ կոչվում է տեղական։ «Ղլիջ» գարու հատիկները շատ հեշտությամբ ջոկվում են «տկլորից» և «թոփբաշից», այնինչ այս վերջին երկուսը իրարից ջոկվում են ավելի շուտ հասկերով։

Շատերը ցանում են մաքուր տեսակներ (մանավանդ «ղլիջ»), իսկ ոմանք խառնում «ղլիջին» «թոփբաշ» կամ «տկլոր» գարի։ Հաճարն ունի շատ տեսակներ, բայց դոքա առանձին անուն չունեն և իրարից շատ քիչ են տարբերվում։

Հունձը սկսվում է հուլիսի կեսերից և տևում է մինչև օգոստոս. հունձին հաջորդում է կալը։ Ցորենը ծեծում են կամնով։ Կամնը մի հաստ տախտակ է, մի քիչ սուր և բարձր քթով, ունի կապը գցելու հարմարություն։ Տախտակի ներքին երեսին տեղավորված են մանր սրածայր և պինդ քարեր։ Կամնի վերջին՝ լայն մասի լայնքը մի արշին է լինում, երկարությունը՝ 2 ½ արշ.։

Հացաբույսերը պարբերաբար վնասվում են «մորից» ու «ժանգից: Այդ հիվանդությունների տարածման նպաստում են ամառվա ընթացքում փչող քամիները։ Շրջանում միայն Բազարչայ գյուղն է, որ մաքրում է ցորենը և լվանում գյոյդաշի (պղնձի արջասպի) լուծվածքի մեջ։ Հացաբույսերին վնասում են և դաշտային մկները, որոնց վնասը շատ տարի զգալի է լինում։ Ղարաքիլիսեի ցանքսերին վնասում է «կարմիր ճանճը», յոնջային վնասում է կանաչ մի թրթուր, որ շատ է լինում մինչև առաջին հունձը։ Համարյա բոլոր գյուղերն էլ վնաս են քաշում տրիպսի զանազան տեսակներից։

Գյուղատնտեսական մեքենաներն ու գործիքները համապատասխանում են տնտեսության ձևին։ Երկաթե գութաններ քիչ կան. եղածներն էլ վերջին տարիների ընթացքում այնքան են մաշվել ու կարկատվել, որ կորցրել են իրենց հիմնական տիպը։ Սիսիանում շատ մեծ հաջողու№թյամբ, պատերազմից առաջ, տարածվում էր երկաթե գութանը՝ № 3-ից մինչև № 6-ը (գերադասելի են № 5 և 6)։ Տարածված են Ակսայի և Գենի գութանները։ Ավելի կատարելագործված մեքենաներ չկան. անհատ գյուղացիք պատերազմից առաջ հետաքրքրվել են մանավանդ շարքացանով և շրջվող գութանով։ Վերջինս հենց այժմ էլ մեծ չափերով կտարածվի, եթե մատչելի գներով հնարավոր լինի ձեռք բերել։ Պատերազմից առաջ Բազարչայը բերել էր տվել խոտհար մեքենա և ձիաքարշ մանգեոներ, բայց պատերազմն արգելք եղավ այդ գործի տարածման։ Միայն այդ գյուղում կա երկաթե փոցխ (արալկա)։

Լավ գործիքների տարածումից առաջ շրջանի կենտրոնում՝ Ղարաքիլիսեում լավ և բանիմաց դարբին ունենալու մասին պիտի հոգալ։ Շրջանի սակավաթիվ դարբինները նորելուկ են, ավելի պայտառ, քան որակյալ դարբին։

«Զիգ֊զագ» փոցխը, որ սիսիանցու համար անհրաժեշտ է հաց ու ջրի չափ, շրջանում չի եղել։ Միայն տնտեսական տկարությամբ անհնար է բացատրել գյուղատնտեսության այն արխաիկ դրությունը, որ աչքի է ընկնում, մանավանդ մեր գյուղացու գործիքները դիտելիս։ «Մալան» ու «վեսկին», «գերանդին» ու «մարանդին» այսօր ավելի ազգագրական նշանակություն ունեն, քան գյուղատնտեսական արժեք։ Եվ երբ տեսնում եք մոթալ փափախը մինչև ականջակոթը քաշած գյուղացուն ցաքանի հետ վեր ու վար թռչելիս, երբ լսում եք նրա «հո՛֊հի՛»֊ն, որ զիլ է և ընդհատ (սիսիանցին չի իմանում հորովել տալ) և մտաբերում ոչ թե տրակտորը, այլ հասարակ «զիգ֊զագր», թվում է, թե ապրում ես մի դարում, երբ գոլորշին և էլեկտրականությունը մի սուտ ու փուչ հեքիաթ է, սարքովի պատմություն:

Գութանից ավելի շատ գործ են ածում արորը, որ վարում է մինչև 2 վ. խորությամբ և 3 վ. լայնությամբ։ Հնձում են «չինով» կամ մանգաղով. տեղ֊տեղ գործ են ածում և «մարանդի» (Ուղ)։ Հնձելիս մատներին հագցնում են փայտե պատյաններ, որ փուշն ու տատասկը չծակեն։ Խոտը հարում են գերանդիով, շրջանում առաջ համարյա թե ավստրիական գերանդիներ էր, հիմա մի հատ էլ չկա: Սրաքարի մեծ կարիք կա: Վարած արտը փոցխում են ցաքանով կամ «մալայով»: Ցաքանը երկու գերան է, իրար զուգահեռ կապած. գերանների արանքում հագցրած են ուռի ճիպոտներ։ Գերանի վրա կանգնում է մեկը և քշում եզներին. ցաքանն այդպիսով հարթում է վարածը և սերմը ծածկում։ «Մալան» մի տախտակ է, առանց ճիպոտների, և կատարում է ցաքանի գործը:

Վարելիս լծում են մինչև չորս զույգ եզ, տեղ֊տեղ ավելի, թեթև հողերում՝ երկու զույգ: Համեմատած բուն Զանգեզուրի հետ, այստեղ ավելի քիչ են լծում։ Սիսիանում չկա զույգերի այն անվանաշարը, որ անգիր գիտե յուրաքանչյուր զանգեզուրցի մաճկալ՝ ամբոլ, ծերքեր, սազկեփ, սազկեփառաջ, կշեռք, կշեռքառաջ և մրտռատոն։

Արդեն վերև հիշել ենք, որ ցանովի խոտաբայսերից Սիսիանի մհալում» մշակում են յոնջա, կորնգա, քռոշնա և շամբալա։ Առաջին երկուսը մեծ տեղ էին գրավում պատերազմից առաջ. վերջին տասնամյակում նրանք «կտրվել են»։ Ընդամենը երկու տարի է, որ սկսել են նորից ցանել յոնջա ու կորնգա, ավելի մեծ թափով, քան պատերազմից աաջ։ Կարիքը ստիպում է ժողովրդին բավականանալ տեղական սերմով։ Պատերազմից առաջ յոնջայի ու կրոնգայի, ինչպես և ուրիշ շատ սերմեր, սիսիանցին ձեռք էր բերում Նախիջևանից, իսկ այժմ աշխատում է տեղում ստանալ։

Յոնջայի մշակույթը հին է, հին է և կրոնգան (մի քանի գյուղերում ասում են «խաշա»)։ Ջրովի խոտաբույսերին շատ է նպաստում Բազարչայ գետը իր ցածր ափերով և հանդարտ հոսանքով։ Եվ նկատելի է, որ գետի երկու ափին էլ մշակում են այդ ցանովի խոտաբույսերը։ Տարվա մեջ ջրում են մինչև չորս անգամ։ Յոնջան ու կորնգան հնձում են երկու անգամ. տեղեր կան, ուր հազիվ է հաջողվում մի անգամ հնձել։ Երեքնուկ չկա, չնայած որ վայրի երեքնուկի շատ տեսակներ լավ են աճում շրջանում։ Բազարչայ գյուղում ցրտի պատճառով յոնջա և կորնգա չի աճում. ունի բնական ջրովի խոտհարքներ՝ գետի ափերին, ջրում են 1 — 2 անգամ։ Դարաբասի ձորում Շնաթաղ գյուղն ավելի շատ է մշակում յոնջա և կորնգա։

Սիսիանը շատ հարուստ է այնպիսի հողերով, որտեղ հաջողությամբ կաճեն զանազան ցանովի խոտաբույսեր, որոնք ոռոգման կարիք չունեն, մանավանդ հաղաբույսերի խոտեր[22] (злак. травы): Խոտաբույսերի և արմատապտուղների մշակույթը այն երկու ամուր պատվանդանն են, որոնց վրա միայն հաստատ կարող է կենալ Սիսիանի գալիք րացիոնալ տնտեսությունը։

Քրոշնա[23] և շամբալա շատ քիչ են մշակում։ Կորնգայի և յոնջայի մշակույթի զարգացումը ժամանակին վերջ կտա երկուսին էլ։ Քռոշնան ոլոռնի նման մանր հատիկներ ունի, ցողունը ոսպի ցողունի պես է։ Պոկում են ձեռքով, ծեծում։ Քռոշնան տալիս են անասուններին, հատիկները եփում են, խառնում դարմանի հետ։ Քռոշնան ուժ է տալիս լծկաններին, ավելացնում է միսը։

Շամբալան ունի դեղին տափակավուն սերմեր, բնորոշ է իր թունդ հոտով, որ զգալի է նույնիսկ հեռվից, մանավանդ գիշեր ժամանակ։ Կանաչ շամբալան տավարը չի ուտում, հոտը ծանր է թվում, դրա համար էլ չորացնում են և հետո տալիս։ Տավարը չոր շամբալան մեծ ախորժով է ուտում. նկատված է, որ շամբալան ավելացնում է ոչ միայն կաթի քանակը, այլ կաթն ավելի յուղոտ է դարձնում։

Կարտոֆելը շատ վաղուց չէ, ինչ մշակվում է Սիսիանում։ Դեռ մեր օրերումն էր, որ սիսիանցին աշնան դեմ ցորենը տանում էր զանգեզուրցու կարտոֆելի հետ փոխելու: Սակայն վերջին տասնամյակում, մանավանդ սովի տարիներից հետո, կարտոֆելի մշակումն այնպիսի չափեր ւ ընդունել, որ 1924 թ. արդեն կարելի է ասել կարտոֆելի գերարտադրության մասին։ Հեռու շուկաներից և հարմար ուղիներից, Սիսիանը հնարավորություն չունի կարտոֆել արտահանելու, դրա համար էլ գները ընկած են, փութն արժե 35—40 կոպեկ։

Կարտոֆելի մշակումը շատ թերություններ ունի. ցանում են շատ խիտ, կարելի է ասել՝ սովորականից հինգ անգամ խիտ։ Սերմը շատ խորն են գցում և, որ գլխավորն է, չափազանց շատ են ջրում։ Գյուղացիք միայն նոր են զգում շատ ջրելու վնասակար աղդեցությունը և փորձով համոզվում։ Շրջանում տարածված է կարտոֆելի «շախկա» հիվանդությունր, որի դեմ ոչ մի միջոց ձեռք չի առնվում։

Սովորաբար կարտոֆելը տնկում են ապրիլի սկզբներին, իսկ Բազարչայում՝ մայիսի կեսից։ Հավաքում են սեպտեմբերի վերջերին. բերքը տարբեր է՝ մեկին հինգ, մինչև մեկին տասը։ Պատահել են դեպքեր, որ խամհատ հողերում մի քիչ ավելի կանոնավոր մշակելուց ստացվել է մեկին քսան (օրինակ՝ Ախլաթյան գյուղում, Սրապի Ավանեսյանի հողամասում)։ Տարածված են զանազան տեսակներ՝ տեղական կարմիր, որին ժողովուրդն անվանում է «Հաշտարխան», ռուսական սպիտակ (բերված է Ռուսաստանից) և դեղին (այդ տեսակից կա Բզոարչայում՝ «իմպերատկա» սորտը, որ ժամանակին բերել են Ռուսաստանից)։ Շատ հարգի են սպիտակ, մանավանդ դեղին կարտոֆելը, որ լավ եփ ունի, դուրեկան համ և փշրվում է հեշտ։

Սիսիանում կտավատ ցանում են ձեթի համար. միայն Բազարչայում է, որ մալականները կտավատի ցողունից ոտի ճախարակների վրա գործում են զանազան շորեր ու քաթան։ Հայերը այդ սովորույթը չունեն. ցողունը գործ են ածում իբր վառելիք։ Մալականների մշակածը лен-долгунец է[24]. ցանում են մայիս 15-ից հետո, մի դեսյատինին՝ մի փութ սերմ։ Հայերն ավելի խիտ են ցանում. նրանց մշակած տեսակ<ի> ցողունն ավելի կարճ է և ճյուղավորված, հասնելիս սերմերը թափվում են (лен самосей)[25]: Բացի այդ՝ Բռնակոթ գյուղում մշակում են «ղաշղա կտավատ»[26] կոչված մի տեսակ, որի սերմերն ավելի սև են և չունեն այն փայլը, որ հատուկ է կտավատի սերմին։ Տեղացիների ասելով՝ «ղաշղա կտավատը» շատ փարթամ ճյուղավորվում է և ստացվում է մի քիչ դառն, բայց դյուրեկան ձեթ։ Կտավատը շրջանի մի քանի գյուղերում հայտնի է և «զագարակ» անունով (Անգեղակոթ)։

Հլածուկը ևս յուղատու բույս է. շատ քիչ քանակությամբ մշակում են բարձրադիր սարահարթերում (Ուչ Թափայի վրա կամ Շնաթաղի սարերում)։ Հլածուկը ծեծում են «սրանոցներում» (ձիթհանք)։ Մի քանի գյուղերում (Բռնակոթ, Վաղուդի) շատ քիչ քանակությամբ, ուտելու համար, մշակում են և ոսպ, տեղ-տեղ կորեկ։

Բանջարանոցները շատ փոքր են։ Հաճախ մի քանի քառակուսի սաժեն, սովորաբար բնակավայրին կից։ Բանջարանոցը պարարտացնում են մոխիրով։ Մի քիչ ավելի մեծ բանջարանոցներ կան Դարաբասի ձորում, ուր բանջարանոցն ավելի խնամքով են մշակում և պարարտացնում աղբով։

Բանջարանոցային բույսերի մշակումը կատարվում է շատ նախնական ձևով։ Արդյունքն աննշան է, բերքը որակով շատ ցածր։ Մի քանի օրինակելի տնտեսությունների կատարած փորձերը ցույց են տալիս, որ հատուկ խնամք դարձնելու դեպքում բանջարաբուծությունը պակաս օգուտ չի տա և սիսիանցու միատեսակ տնտեսության մեջ կմտցնի բազմազանություն։ Ղարաքիլիսե գյուղում 1923 թ. ստացվել է 18 ֆունտանոց ձմերուկ, այդ նորույթ է շրջանի համար։

Բանջարանոցային բույսերը շատ սակավաթիվ են. բողկ, որ մեծ հարգ ունի, տեղ-տեղ բազուկ (կարմիր, ուտելու համար), տաքդեղ և զանազան կանաչի։ Բռնակոթում մշակում են և դդում։ Վերջերս տարածվում է կաղամբի մշակույթը, բայց վատ մշակման շնորհիվ՝ ստացած կաղամբի գլուխը 3 ֆունտից ավել չի լինում։ Կաղամբը լավ բերք է տալիս Բազարչայում, այդ միակ բանջարանոցային բույսն է, որ աճում է բազարչայցու բանջարանոցում (ավելի ճիշտ՝ «կաղամբանոցում»)։ Լավ ձմերուկ մշակում են Որոտն գյուղում, ուր կլիման մի քիչ տաք է։ Մի քանի գյուղերում մշակում են վարունգ։

Դարաբասի ձորը մի քիչ ավելի օրինակելի բանջարանոցներ ունի, ուր մշակում են նաև պոմիդոր, լոբի, բակլա, արևածաղիկ։ Ընդհանրապես, Սիսիանը չգիտե բանջարանոցի գինն ու հարգը. ջրում են շատ անկանոն, շաբաթը մի անգամ, չնայած որ կարիք չունեն։ Խնամքը պակաս է, լավ սերմեր չունեն։ Սերմեր առաջ ձեռք էին բերում Նախիջևանից, Գորիսից, ոմանք (մալականները)՝ Ռուսաստանից։ Այժմ տեղական սերմ են գործածում, որ այնքան էլ լավ չի։ Հարկավոր է ժողովրդին մատակարարել լավ սերմեր, այդ գործը կոոպերատիվն ու շրջանի վարկային ընկերությունը կարող են կատարել։ Բացի այդ, ժողովրդին պիտի ցույց տալ բանջարանոցի մշակման օգտակար ձևը, տեղում կազմակերպել շիթիլ հայթայթելու գործը։

Պտղաբուծությունն էլ մի կարևոր ճյուղ է, եկամուտի մի աղբյուր, որ փակված է սիսիանցու առաջ, նրա հետամնացության և այլ պատճառների շնորհիվ։ Սակավ բացառությամբ, Սիսիանում ամեն տեղ կարելի է պտղատու ծառեր տնկել, եթե ոչ արտահանելու, գոնե իրենց կարիքներին բավարարելու համար։ Շատ անգամ կարելի է տեսնել մի գյուղում հինգ-վեց հատ պտղատու ծառ, որոնք չավ բերք են տալիս, ծառի տիրոջ հարևաններր բավականանում են միայն նախանձով, իսկ երբ հարցնում եք, թե ինչու ծառ չեք տնկում, պատասխանում են ոչ մի քննադատության չդիմացող խոսքով, թե «մեր պապերի ժամանակ չի եղել, մենք էլ էդ ճանապարհով ենք գնում»: Այդ մի քանի պիոներների փորձերը (իսկ ամեն գյուղում կա մի կամ մի քանի հոգի) ցույց են տալիս, որ Սիսիանում կարելի է մշակել բալ ու կեռաս, խնձոր ու տանձ։ Ճիշտ է, մի քանի գյուղերում ցուրտը խանգարում է (Անգեղակոթ, Բազարչայ), բայց մյուս գյուղերում հնարավոր է մշակել։ Եղած փորձերը ցույց են տալիս, որ լավ բերքն ապահոված է։ Սիսիանի խնձորն իր համով ու բերքով պակաս չի մյուս շրջանների խնձորից։ Եթե հնարավոր չլինի տունկերով բազմացնել, կարելի է վայրի տունկերի պատվաստման միջոցով։ Մի քանի գյուղեր ունեն շատ հարմար հողամասեր պտղատու այգի գցելու համար։ Ախլաթյան գյուղի առաջ կա մի փոքր գետահովիտ, որ կարծես հենց ստեղծված է այգիների համար։ Գյուղացիք մտադիր են 1925 թ. գարնան այդ հողամասը այգիների վերածել:

Պաղագործության լավ ապագան ապահով է Որոտն գյուղում և Դարաբասի ձորում։ Որոտն գյուղում աճում է թթենի, ծիրան և ընկույզ։ Որոտնում և Շամբում հարկավոր է զարկ տալ թթենու մշակման՝ շերամապահության համար։ Կլիման միանգամայն նպաստավոր է, կա և հարմար հող։ Աղուդու ձորում ապագա ունի ընկուզենին. այդ դեպքում ձորի քարոտ սարալանջերը կդառնան հարստության շտեմարան։

Հին և հաստատ ձև ունի պտղագործությունը Դարաբասի ձորի չորս գյուղերում՝ Դարաբաս, Գետաթաղ, Լոր և Շնաթաղ։ Կլիման շատ նպաստավոր է, քամիներից ագատ, հողն ու ջուրը հարմար։ Ձմեռն այնքան դաժան և չոր չէ, ինչպես Սիսիանում։ Դրա համար էլ Դարաբաս գետի երկու ափերին էլ ընկած են պտղատու այգիներ։ Այգիների ամբողջ տարածությունը հավասար է մոտ 50 դեսյատինի։ Մշակում են մեծ մասամբ խնձոր, տանձ, բալ ու կեռաս։ Խնձորենու տեսակները բազմաթիվ են, առաջին թեթև ակնարկը հերիք է ի հայտ բերելու ավելի քան քսան տարբեր տեսակներ, որոնց մեծ մասը տեղական են, կան և դրսից բերած խնձորներ։ Գերակշռող տեսակներն են կարմրկենի, ջափար, քլվի խնձոր, ըլդզենի և վրթանակ։ Տանձը ևս ունի իր տեսակները. ձորում հայտնի է ձմեռնատանձը, մեղրատանձը և Գյուլիստանի տանձը։ Այգիները ջրում են տարեկան 3 անգամ. այգիները վնասվում են ավելի շատ գարնան սկզբին։ Ցրտից շատ տարի ծառերը վաղահաս ծաղկաթափ են լինում։ Շուտ եկող ձյունը (երբ ծառերը դեռ տերևաթափ չեն եղել) ջարդում է ահագին քանակությամբ ծառեր ու ճյուղեր։ 1924 թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ այդպիսի մի դեպք. ամբողջ այգիները ներկայացնում էին ջարդված ծառերի և ճյուղերի անկարգ խառնուրդ։ Թրթուրը ևս վնասում է։

Գյուղացիք ոչ մի միջոց ձեռք չեն առնում ծառերը պաշտպանելու կամ խնամելու։ Ճյուղեր կտրելը, ծառի տակը փորելը կամ այլ անհրաժեշտ և օգտակար ձևեր անծանոթ են ձորեցուն։ Պտուղների պահպանությունը ևս սովորական է. դրա համար էլ երկար չեն դիմանում, ամբարում փտում են։ Գյուղացիք ծանոթ չեն միրգ չորացնելու հետ։ Եղած բերքը շատ աժան, համարյա ձրի տանում են քոչվորներն ու հարևան գյուղերը։ Առատ տարիներին, երբ յուրաքանչյուր ձորեցի հարյուրավոր փութերով տանձ ու խնձոր ունի, Դարաբասի ձորը ներկայացնում է ամենօրյա մի տոնավաճառ։ Ամեն գյուղից շտապում են այնտեղ խնձոր կամ տանձ գնելու։ Շատ անգամ խնձորով փոխում են ամեն ինչ՝ թի կամ բահի կոթ, ցախավել ու տախտակ, նույնիսկ շուն։

Մեղվապահությունը արդյունաբերական նշանակություն չունի։ Ամբողջ շրջանում միայն մի քանի տնտեսություններ կան, որոնք մեղր են վաճառում։ Մյուսները հազիվ են իրենց պետքին բավարարում։ Բազարչայում մեղվապահությամբ չեն պարապում.այդ բանին խանգարում է երկարատև ձմեռը և ուժեղ քամիները։

Մեղվապահության զարգացման խանգարում է ցանովի խոտաբույսերի (մանավանդ կորնգայի) պակասելը։ Վերջին տարիներում ցանովի խոտաբույսերի հետ սկսում է աճել և մեղվապահությունը։ Մի քանի գյուղերում մեղվապահության զարգացման խանգարում են սարերի հեռավորությունը։ Մեծ մասը փեթակ է (քթոց, ծեփած աթարով կամ ցեխով), քիչ մասը՝ շրջանակավոր արկղ (շատ է Դադանի արկղը)։ Արկղները պատրաստում են տեղում՝ բարդուց։ Ծառի պակաս կա, դրսից բերած արկղն ավելի ձեռնտու է նստում։ Մեղվապահությամբ շատ են պարապում Ախլաթյան գյուղում (150 փեթակ, 100 արկղ), Դարաբասի ձորում (280 փեթակ, 60 արկղ)։ Շրջանում, մանավանդ Դարաբասի ձորում, պատահում են և վայրի մեղրաճանճի բներ՝ բնական փեթակներ ծառի փչակում։ Սիսիանի ուժեղ քամիները մասամբ խանգարում են մեղվապահության արագ զարգացման։ Ժողովուրդը ծանոթ չէ օրինակելի մեղվապահության. շրջանում կա միայն մի ցենտրոֆուգ, մեծ կարիք կա մոմաթերթ պատրաստող մեքենայի։ Պատահում են զանազան հիվանդություններ, եղել են փտախտի դեպքեր։ Մեղու պահողները այդ հիվանդությունների դեմ պայքարելու հատուկ միջոցներ չեն ընձեռում։

Լավ փեթակը հաջող տարին տալիս է մինչև երեք փութ մեղր, միջակը՝ մեկ փութ, վատը՝ քսան ֆունտ։ Սովորաբար բերքը շատ ավելի պակաս է լինում։ Սիսիանի «Պայքար» վարկային ընկերությունը որոշել է զարկ տալ մեղվապահության, շրջանի համար դրսից բերել լավ փեթակներ։ Այդ ուղղությամբ կատարած յուրաքանչյուր քայլի հաջողությունն ապահոված է, հարկավոր է միայն գործի անցնել։

Սիսիանի շրջանում չկան բնական խոտհարքներ. խոտհարքը՝ կորնգան ու յոնջան է։ Բազարչայում կա բնական խոտհարք, գետի երկու ափին։ Յուրաքանչյուր գյուղ ունի յուր արոտատեղին («յայլաղ»)։ Արոտատեղիները ընկած են շատ հեռու, 2-ից մինչև 9 վերստ տարածության վրա։ Արոտատեղիների մեծ մասը քարոտ են, շատ տեղերում ամառվա ընթացքում զգալի է ջրի պակաս։ Տավարը ստիպված է մի քանի վերստ գնալ ու գալ ջրի համար։ Հեռու և քարոտ արոտները շատ անհարմար են տավարի համար։ Հեռավորության պատճառով արոտների մի մասը մնում է առանց շահագործման։ Արոտներից տավարն օգտվում է մայիսից մինչև հոկտեմբեր, ձյունից մինչև ձյուն։ Շատ անգամ երբ ձմեռը շուտ է սկսում, նախիրը դարձյալ դուրս են անում՝ ձյունի տակից չորացած խոտերը արածելու։ Ի՞նչ կարելի է սպասել այն կովից, որ ցրտից դողալով, ոտքերը վեր ու վար անելով, կեր է ճարում իր համար։ Արոտներից օգտվում են բոլոր անասունները, մի քանի ջրառատ գյուղերում գոմեշներին ամառը թողնում են գետի ճահճուտներում։ Հողաբաժանման ընթացքում, ըստ նորմայի ստացած արոտներից բացի, շատ գյուղեր արենդով արոտատեղի են վերցնում, անասունների կերն ապահովելու համար։

Անասնապահությունը գյուղատնտեսության մյուս ճյուղերի նման հետամնաց է. տեղական անասունները կարճահասակ են, քիչ կաթնատու։ Բազարչայի ամենից լավ եզը տալիս է 15 փութ միս և 2 փութ ճարպ, իսկ տեղական եզները՝ 6—8 փութ միս. տեղական ամենալավ կովը օրեկան հազիվ է տալիս 15 ֆունտ կաթ և տարեկան՝ 30 ֆունտ յուղ, իսկ Բազարչայի մալականների կովի համար օրեկան մոտ 30 ֆ. կաթը սովորական է։

Ազնվացեղ անասուններ կան միայն Բազարչայում։ Բազարչայը Սիսիանի շրջանի համար երկար տարիներ ուղեցույց է եղել և կուլտուրական մեծ ազդեցություն է ունեցել, նրանց շնորհիվ է, որ Սիսիանի գյուղերում տարածված են սիմենտալ և դուխաբորի ցեղական եզներ։ Բազարչայը սիմենտալից և դուխաբորից բացի պահում է և «չերնոգորկա» կոչված կովեր։ Բազարչայում կան տեղական և Մաղավուզի ազնվացրած տավար։ Կովեր կան, որոնք շրջանի գյուղացիության համար դեռ երկար ժամանակ օրինակելի անասնապահության չափանիշ կարող են համարվել։ Փորձը ցույց է տվել, որ ազնվացրած Մաղավուզն ավելի դիմացկուն է մեր քարոտ սարերում, քան սիմենտալն ու դուխաբորը։

Ձիաների ազնվացում չի կատարվում։ Պատերազմից առաջ Բազարչայը պետական և մասնավոր ձիաբուծարաններից բերել էր տալիս ազնվացեղ որձ ձիեր։ Այդ ձիերի հետքերը մինչև այժմ էլ կարելի է տեսնել Բազարչայի ուժեղ ձիերից մի մասի մոտ։

Շրջանում բեղմնավորման կայան չկա. լավ բուղաներին կամ կրտում են, կամ վաճառում։ Անասնապահության զարգացման համար պետք է կազմակերպել անասնապահության մթերքների սպառումը։ Պատերազմից առաջ Բազարչայն ուներ երկու պանրագործարան։ Այժմ այդ պանրագործարանի վերականգնման աշխատանքն իր վրա է վերցրել վարկային ընկերությունը։ Հարկավոր է կազմակերպել անասնապահների ընկերություններ՝ իրենց անասուններն ազնվացնելու։ Օրինակելի կերակրման համար ևս փորձեր պիտի անել։ Ձեռնտու անասնապահություն ստեղծելու համար քիչ բան է արված Սիսիանում, այնինչ ծով աշխատանք կա։ Պետք է սկսել փոքրից, որոշել մի քանի խնդիր և այդ ուղղությամբ համառ և հաստատ աշխատանք տանել։

Ոչխարի առանձին տեսակներ չկան։ Բազարչայում կա «բալբազ» ոչխարը, «կրկնակի», և երկար դմակով, բարակ և նուրբ բրդով։ Տեղական ոչխարի բուրդը կոշտ է և կարճ, սակայն միսը՝ համեղ։ Ոչխարը ամբողջ տարին մոտ երկու ռուբլու եկամուտ է տալիս, օրեկան 2 — 3 ֆ. կաթ, տարին մոտ 2 ֆ. բուրդ։ Ոչխարը ևս շատ հաճախ ձյունի տակից է ճարում իր կերը:

Կերի հարցը հիվանդոտ հարցերից մեկն է։ Տավարը երկարատև ձմեռվա ընթացքում բավականանում է միայն խոտով, բայց ավելի շատ՝ դարմանով։ Շատ հազվագյուտ դեպքում և այն էլ լծկան տավարը ուտում է քռոշնա կամ քուսպ։ Մինչև չընդարձակվի ցանովի խոտերի տարածությունը, մեր գյուղերից չի վերանա գարնան այն պատկերր, երբ գոմից առաջին անգամ հանդ գնացող անասունը անդյուրեկան արտաքին ունի՝ կախ ընկած փոր և դուրս ցցված ոսկորներ։

Ոչխարի հետ պահում են և այծ, սակայն քիչ քանակությամբ։ Սիսիանում պահում են էշ, որ աղքատ տնտեսության համար միակ հարմար և մատչելի բեռնակիրն է։

Թռչնապահությունը զարգացած չի. հավերը տեղական են։ Մի քանի գյուղերում պահում են սագեր, ամբողջ շրջանում կա մի հատ հնդկահավ։

Անասունների հիվանդությունից կարելի է հիշատակել դաբաղ, ժանտախտ, սիբիրախտ (ղարայաման), քոս, ծաղիկ և այլն։ Պատահում են և արյունապարազիտային հիվանդություններ։ Այդ հիվանդությունների դեմ, մանավանդ համաճարակի դեպքում, կռվում է գավառական անասնաբույժը։

Գյուղատնտեսական բոլոր աշխատանքները գյուղն իր սեփական ուժերով է անում։ Աշխատող ձեռքեր շատ կան. մի քանի գյուղերում միայն որոշ սեզոնի վարձում են քոչվորներից կամ հարևան գյուղերից աշխատավոր։ Ամենից շատ այդ լինում է հունձի ժամանակ, փոփոխական եղանակն ու վաղահաս անձրևների վտանգը ստիպում են սիսիանցուն շատ շուտ հնձել և կալսել։ Դրա համար էլ նա դիմում է վարձու աշխատավորի՝ հնձվորի։ Կարտոֆելի բուկը լեցնելու համար ևս երբեմն դիմում են վարձու ուժի։

22. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ> ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ ՊԵՏԻՆ

18 դեկտեմբերի 1924 թ. № 75, Գորիս

Ընդ սմին ուղարկում եմ մեր գավառի մի շրջանի (Սիսիան) գյուղատնտեսության համառոտ ուսումնասիրությունը։ Նույնպիսի աշխատանք աստիճանաբար կատարվելու է գավառիս մյուս շրջանների՝ Ղափանի և բուն Զանգեզուրի վերաբերյալ, որով կստացվի ամբողջական գործ: Խնդրում եմ այս աշխատության մասին ձեր ունեցած նկատումները հայտնել, գալոց համար ի նկատ առնելու։ Իմ ցանկությունս է սույն աշխատանքը տպագրած ունենալ «Գյուղատն<տեսական> կյանքի» մեջ կամ առանձին։

Բակունց

23. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

31 դեկտեմբ․ 1924 թ. № 77, Գորիս

Այսու հաղորդում եմ համառոտ տեղեկություն իմ դեկտեմբեր ամսում կատարած աշխատանքների մասին։

Մի շարք գյուղերում՝ Շնհեր, Հալիձոր, Տաթև և այլն, կազմակերպել եմ զրույց֊դասախոսություն։ Կատարված է գյուղատնտեսական ուսումնասիրություն բուն Զանգեզուրի համարյա բոլոր գյուղերում։ Ավարտել և վարչությանդ եմ ուղարկել Սիսիանի շրջանի գյուղատնտեսական ուսումնասիրության մասին մի զեկուցում։ Վերիշեն գյուղում կազմակերպված է կաթնատնտեսական դասընթացքներ, որին հաճախում են 30-ի չափ գիտակից գյուղացիք. կատարվել է գործնական աշխատանք՝ օրինակելի կերակրման և պահպանման շուրջ։ Երիշենի, Բռունի և Յայջի գյուղերի համայնական ժողովի որոշման համաձայն նոր ցուլեր (ցեղական) ձեռք բերելու համար դիմված է հարևան Քյուրդաստանի[27] գյուղատնտեսին աջակցության համար։ Գյուղերում, առայժմ քիչ քանակությամբ, տարածվում է գյուղատնտեսական գրականություն։ Մասնակցել եմ գյուղատնտես Կ. Մելիք-Շահնազարյանի հոբելյանի աշխատանքներին[28], ինչպես և Գորիսում «Գյուղացու տուն» հիմնելու գործին։ Մասնակցել եմ և պետապի աշխատանքներին։

Աղ.Բակունց

24.ԳՅՈՒՂԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

3 հունվ. 1925 թ. № 78, Գորիս

Լրագրական տեղեկությունների համաձայն ս․ թ. հունվարի վերջերին Երևանում կայանալու է գյուղատնտեսական համագումար[29]։ Խնդրում եմ ի նկատ առնել մեր գավառի հեռու լինելը և ճանապարհների անկանոն լինելը։ Փոստը ստացվում է շաբաթը 1—2 անգամ, ձեր գրությունները հասնում են 13—14-րդ օրը միայն։

Հայտնելով այս ամենը՝ նախօրոք խնդրում եմ միջոցներ ձեռք առնել և հայտնել կանխավ, որպեսզի ժամանակին հասնենք համագումարին։ Նախիջևանի ճանապարհը փակ լինելու պատճառով (ձյուն է) մենք այժմ երթևեկում ենք Եվլախի վրայով։ Գորիսից մինչև Եվլախ 3—4 օրում է հասնում։

Աղ. Բակունց

25. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹ3ԱՆ

10 հունվար 1925 թ. № 79, Ղափանի հանքեր

Երեկ վերջացավ Ղափանի գյուղատնտեսական անդրանիկ համագումարը, որին մասնակցում էին շրջանի 22 գյուղից պատգամավորներ։ Համագումարը նպատակ ուներ շրջանի գյուղատնտեսական պակասները երևան բերելու և նրանց վերացման միջոցների մասին հոգալու։ Համագումարը հանեց մի շարք կոնկրետ որոշումներ, որից կարևորը Ղափանում շերամապահ<ական> հրահանգիչ ունենալու խնդիրն էր։ Այդ մասին Ձեզնից ստացած գրության մասին ես հայտնեցի նրանց։ Համագումարը նորից հանձնարարեց ինձ մի անգամ էլ դիմելու գյուղվարչությանդ փութացնելու շերամապահության հրահանգչի առաքումը։ Համագումարը վերջացավ վարկային գործի մասին զեկուցում լսելուց հետո։ Պատգամավորները նվեր ստացան գյուղատնտեսական գրքույկներ։

Բակունց

26. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

5 փետրվար 1925 թ. № 82, Գորիս

Շրջանում լինելով՝ հնարավորություն չեմ ունեցել ժամանակին պատասխանել այն շրջաբերականին, որով վարչությունդ տեղեկություններ Էր ուղում Զանգեզուրի գյուղատնտեսական ենթաբաժնի աշխատակիցների մասին։

Մեր գավառում այդպիսի ենթաբաժին չկա. գյուղատնտեսական միակ աշխատավորը ես եմ, որովհետև մինչև այժմ գործի չի կանչվել ոչ մի հրահանգիչ կամ այլ աշխատակից։

Զանգեզուրզում աշխատում եմ 1924 թ. հոկտ․ 1-ից, գավգյուղատնտեսի պաշտոնով։ 1923 թ. ավարտել եմ Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը։ Մի տարի աշխատել եմ սերմաբուծարանում։ Ստանում եմ 120 ռ․ ամսեկան։

Բակունց

27. <ԶԵԿՈԻՑՈԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ[30]>

<3 մարտի 1925 թ․ [31]>

Զանգեզուրի գավառը Հայաստանի ամենից հեռու ընկած և հարմար ճանապարհներից զուրկ գավառներից մեկն է։ Այս հանգամանքը խոշոր չափով ազդում է գավառի տնտեսության բարձրացման։ Հնարավորություն չունենալով արտահանելու գյուղատնտեսական մթերքների ավելցուկը՝ Զանգեզուրի գյուղացին չի կարողանում հարկավոր չափով կանոնավորել իր տնտեսության բյուջեն և կրկնապատկել իր տնտեսության արագ զարգացումը։ Իբր օրինակ կարելի է բերել այն, որ բամբակի փութը վաճառվում է <․․․․>*[32], իսկ Սիսիանում գյուղական կոոպերատիվներ կան, որոնք մի քանի հազար փթերով ցորեն ունեն ամբարած և վաճառելու շուկա չունեն, որի պատճառով ցորենի փութն արժե <...>*։ Մի քիչ ավելի նպաստավոր պայմանների մեջ է գտնվում Ղափանի շրջանը, և այն էլ հանքերի վերականգնման շնորհիվ։

Մեր գյուղատնտեսության բարձրացումն իր հերթին հրամայական է դարձնում ճանապարհների կանոնավորման խնդիրը։ Գյուղատնտեսական այն արտելները և արտադրական կոոպերատիվները, որոնք հաջողությամբ են զարգանում մեր գավառում, ենթակա են փակման վտանգի, եթե հարմարություն չպիտի ունենան արտադրած մթերքը դրսի շուկաներում վաճառելու։

Գավառի տեղագրական դիրքը ևս ազդում է գյուղատնտեսության այս կամ այն ճյուղի զարգացման։ Զանգեզուրն իրենից ներկայացնում է Հայաստանն ավելի փոքր մասշտաբով, ուր ալպյան գոտիներին հաջորդում են խոր ձորահովիտներ, որտեղ շատ հաջող մշակում են խաղող, կամ փոքրիկ տափարակներ (Ղափանի շրջանում), ուր բամբակի մշակության բոլոր տվյալները առերես կան։ Շատ հաճախ, 7 վերստի վրա հնարավոր է հանդիպել գյուղերի, որտեղ խաղողն ու թուզը բավական եկամուտ են տալիս։

Մեր գավառն իրենից ներկայացնում է խոր ձորերի, ապառաժների, սարահարթի և լեռնալանջերի մի խառնարան, որով առաջին հերթին պայմանավորվում է գյուղատնտեսության բազմապիսի ճյուղերի մշակումը։ Այս հանգամանքը գալիս է շեշտելու և այն, որ գավառի գյուղատնտեսության զարգացումը գեթ կախված չէ միայն անասնապահությունից։ Դաշտային մշակույթները որոշ շրջաններում դեռ երկար պիտի գերադաս համարվեն անասնապահությունից։

Զանգեզուրի գավառը կազմված է վարչական 3 միավորից՝ բուն Զանգեզուր, Ղափան և Սիսիան։ Վարչական այս բաժանման, քիչ բացառությամբ, համապատասխանում է և աշխարհագրական-տեղագրական բաժանումը։ Ղափանի շրջանը, որ ավելի հարավ է ընկնում, կազմված է անտառապատ սարերից և խոր ձորերից, Սիսիանը զուրկ է անտառներից, ներկայացնում է իրեն մի բարձր սարահարթ, որի երեք կողմերում ընկած են Նախիջևանի և Դարալագյազի լեռները։ Ղափանն ավելի աղքատ է արոտներով, քան Սիսիանն ու բուն Զանգեզուրը։ Վերջինս, բացի Տեղվա հարթությունից, դարձյալ ձորերի մի լաբիրինթ է ներկայացնում և ունի շատ հարուստ արոտներ։

Ամբողջ ազգաբնակչության թիվը հասնում է մոտ 60 000-ի (59 616)՝ համաձայն 1924 թ. շնչագրության։ Այս թվի մեջ չեն մտնում այն բազմաթիվ աշխատող ձեռքերը, որոնք իբր բանվոր աշխատում են զանազան քաղաքներում և օգնում գյուղում մնացած ընտանիքի անդամներին։ Եթե նրանց էլ հաշվելու լինենք, Զանգեզուրի ազգաբնակչության թիվը կհասնի շուրջ 70 000-ի։ Բուն Զանգեզուրի շրջանն ավելի խիտ ազգաբնակչություն ունի, քան մյուս շրջանները։ 60 000 ազգաբնակչությունը տեղավորված է հետևյալ ձևով. բուն Զ<անգեզուրում՝> 23 հզ., Սիս<իանում՝> 18 հզ. և Ղափանում՝ 19 հզ,։ Բուն Զանգեզուրի շրջանում կա 25 գյուղ, Սիսիանում՝ 36, Ղափանում՝ 76, ընդամենը՝ 137 գյուղ։

Դժբախտաբար, վիճակագրական գործը թույլ է գրված, չկան առերես թվական ճշգրիտ տվյալներ գավառի գյուղատնտեսության վերաբերյալ։ Ստորև առաջադրած աղյուսակը, որին հիմք ընդունված է վիճբյուրոյի տվյալները, ստուգված է շատ անգամ պետական զանազան հիմնարկների տվյալների հետ։

Շրջան Վարելահող Խոտհարք Բանջ<արանոց> Այգի
Բուն Զ<անգեզուր>

Սիսիան

Ղափան

15945

17061

6555

655

1217

968

300

106

170

482

31

21

Ընդ. <39561> <2840> 1076 534

Վարելահողերով հարուստ է Սիսիանը՝ Զանգեզուրի հացի շտեմարանը։ Ղափանը մոտ երեք անգամ ավելի պակաս վարելահող ունի, քան Սիսիանը, չնայած որ բնակչությունը Ղափաում մի հազարով ավել է։ Խոտհարքի գրաֆիկի մեջ մտնում են ջրովի տեղերը՝ լինի բնական թե ցանովի խոտ (յոնջա, կրոնգա)։ Այստեղ էլ առաջին տեղը պատկանում է Սիսիանին։ Բուն Զանգեզուրը երկու անգամ ավելի պակաս խոտհարք ունի։ Համարյա նույն պատկերն է տալիս և բանջարանոցները, որոնց ընդհանուր քանակը ամբողջ գավառում հասնում է մոտ 1100 դեսյատինի։ Բոլորովին այլ է ասում այգիների գրաֆիկը: Մեր գավառի այգիների 80 %-ից ավելին գտնվում է բուն Զանգեզուրի շրջանում, որի 482 դես. այգին իր հերթին բաժանվում է 140 դես. խաղողի, 177 դես. թթենի և 165 դես. զանազան պտղատու ծառերի:

Վիճակագրական երկրորդ աղյուսակը վերաբերվում է գավառի անասնապահության։

Ոչխարն ու այծ ավելի շատ կա Ղափանում, Խոզաբուծությունը շատ ավելի զարգացած է դարձյալ Ղափանում, որի անտառները նպաստում են այդ ճյուղի զարգացման: Խոշոր եղջյուրավոր անասուններ համարյա թե հավասար չափով պահում են Սիսիան ու բուն Զանգեզուր, մի քիչ հետ է մնում Ղափանը։ Շատ քիչ է ձիերի քանակը և շատ֊շատ՝ անձի տնտեսությունների թիվը: Սիսիանի համեմատական ձիաշատության պատճառներից մեկն էլ տնտեսական այն կապն է, որով Սիսիանը Զանգեզուրին միացնում է Նախիջևանի հետ:

Շրջան Ձի Ավանակ

և ջորի

Խոշոր եղջ. Այծ և ոչ-

խար

Խոզ Ծան.
Բուն Զանգեզուր

Սիսիան

Ղափան

553

1064

575

1549

852

2890

9367

10423

8260

17496

15795

18957

336

1061

Ընդ. <2192> <5291> <28050> <52248> <1397>

Վիճակագրական այս թվերը շատ են աղոտ գավառի գյուղատնտեսության պատկերը նկարելու համար։ Մի շարք ճյուղեր՝ մեղվապահություն, շերամապահություն, ամենևին չեն հիշատակված, չնայած որ նոքա պակաս արժեք չեն ներկայացնում: Մնում է ցանկանալ առաջիկա տարիներում այդ բացը վերացած տեսնել և ունենալ գավառի գյուղատնտեսության ճշգրիտ վիճակ, առանց որի անհնար է ստուգել այս կամ այն նորամուծման հնարավորությունն ու տված արդյունքը։

Հազիվ թե մեր գավառը իր գյուղատնտեսության ներկա ձևերով տարբերվի Հայաստանի լեռնային գավառներից։ Դաշտային մշակույթները, եթե ազատվում են բնական հաճախակի պատահարներից, միջին հաշվով տալիս են մեկին֊երեք բերք. անասնապահությանը վերջին հաշվով չի տալիս շոշափելի մի արդյունք, իսկ մնացած ճյուղերը ընդհանուր առմամբ տկար ազդեցություն ունեն գյուղացու աղքատիկ բյուջեի շատ նվազ մուտքին։ Նման պայմաններում, զարմանալի չէ այն ոչ բավարար պարենը, որ գյուղացին թողնում է իր ընտանիքի պետքերի համար և կողմնակի վաստակ որոնելու հրամայական կարիքը։ Գյուղատնտեսության այդ հետամնաց վիճակն իր հերթին ավելի ստիպողական է դարձնում տնտեսության նոր ձևեր կիրառել, և գյուղացիության ջերմ վերաբերմունքն ու պատրաստակամությունն անհրաժեշտ պայման է այդ նոր ձևերի իրականացման։

Իրականության շատ մեղանչած չենք լինի, եթե ասենք, որ գյուղատնտեսական կազմակերպության սկիզբը մեր գավառում 22 թվից դեն չի անցնում։ Գյուղատնտեսական գործի ղեկավարը դեռ 21 թվից մինչև 24 թվի ամառը, համարյա առանց ընդմիջման, եղել է Հակոբ Միրաքյանը, մի անխոնջ աշխատավոր, մեր գավառական ագրոնոմիայի պիոներներից մեկը, որ տասնյակ տարիներ շարունակ մեր գավառում խոսքով ու գործով մղել է ագիտացիա։ [Եթե Զանգեզուրում մենք ունենք մի քիչ օրինակելի մեղվաբուծություն, այդ գործի 90 %-ից ավել նրա ջանքերին ենք պարտական։ Բացի նրանից, գավառում չի եղել ուրիշ որևէ ագրոաշխատավոր։

Ի՞նչ է արվել մինչև 1924 թ. ամառը][33]։

22 թ. սկզբին հիմնած մեղվապահական կայանի, որ ուներ 18 փեթակ, աշխատանքներն է տարվել։ Այդ ժամանակամիջոցում հիմնվում է և կաթնատնտեսական ֆերմա, որ տարեվերջին լիկվիդացիայի է ենթարկվում, մեղվապահական կայանի հետ միասին։ 23 թ. հազար քառ. սաժեն մի հողամասի վրա հիմնվում է կանեփի և կտավատի մշակման ցուցադրական հողամաս, ուր ցանվում է 31 գրվանքա կանեփ և 13 գրվանքա կտավատ, և ստացվում է բավարար արդյունք։ Թե այդ և թե տարիների ընթացքում 6 գյուղերում, ուր առերես կան կանեփի և կտավատի մշակման հարմար պայմաններ, գյուղացիներին տրվել է գործնական ցուցմունքներ այդ գործի վերաբերյալ։ Մեր ցուցմունքներով՝ տեղում պատրաստված է 4 ջարդիչ մեքենա (мялка) և ոտի 6 ճախարակներ (самопрялки): Վարձակետ չի եղել. հողբաժնի պահեստում եղած գյուղատնտեսական գործիքներից 15 հոգի են օգտվել այդ միջոցում։ Երկու նվագ ստացված 13 փ. բանջարանոցային սերմերքն է սպառված գյուղական կոոպերատիվների միջոցով: Նույն ճանապարհով շրջանի բնակչության մեջ սպառված է 24 թ. հունվարին 200 գերանդի և 50 սրաքար։ Գյուղբանկից ստացվել է 250 փութ զանազան խոտաբույսերի սերմեր։ Ստացված է Երևանից 2 հատ շարքացան, 3 հատ քամհար, մի սերզատ, 20 գութան, ծծմբափոշի և ֆորմալին։ Գյուղվարչությունից՝ 75 կտոր գիրք՝ 8 անուն։ Ղափանի շերամապահներին 75 տուփ շերամի սերմ։ Կարգի է բերված և ցուցակագրված նախկին զեմսկիյ գյուղատնտեսական կայանի գործիքները: Օգնություն է հասցրված մորեխի դեմ մղած կռվին։ Կատարվել է շատ թռուցիկ ուսումնասիրություն գավառի գյուղատնտեսության։ Մի շւսրք գյուղերում կազմակերպված են զրույցներ ու դասախոսություններ, որոնք կրել են մեծ մասամբ ընդհանուր բնույթ, սակավ դեպքերում եղել են տեղական կոնկրետ խնդիրների շուրջ։ 23 թ. Սիսիանում՝ 8 գյուղում, բուն Զանգեզուրում՝ 5 գյուղում, 24 թ. բուն Զանգեգուրի 4 գյուղում։ Դասախոսություններ է կարդացված ուսուցչական դասընթացքներում, արված են զեկուցումներ գյուղացիական 3 համագումարում։ Ագիտացիա է մղվել Երիշենում՝ կաթնատնտեսական արտել հիմնելու, մասնակցել է պետապի աշխատանքներին, ծառատունկին ու բերքի տոնին։ Քննության համար կենտրոն է ուղարկված անասունների զանազան կերերի նմուշներ։ Եթե այս բոլորին ավելացնենք կոնսուլտացիան՝ մանավանդ մեղվաբուծության և վուշա-կանեփագործության վերաբերյալ, 22—24 թ. ամառը կատարած աշխատանքը համարյա թե լիովին թված կլինենք։

1924 թ. ամառը գավառական գյուղատնտեսի պաշտոնով Զանգեզուր է ուղարկվում ընկեր Ս. Տիրատուրյանը։ Փոխադրական միջոցների բացակայության պատճառով ընկ. Ս. Տ. հնարավորություն չի ունենում շրջելու գյուղերը։ Ամառվա ընթացքում եղած ուսուցչական դասընթացքներում կարդացվում են դասախոսություններ. ցույց է տրվում մասնակցություն բերքի տոնին, Երիշենի կաթնատնտեսական արտելին, ինչպես մի քանի ընթացիկ խնդիրների։ Օդերևութաբանական կայանի աշխատանքներր ևս շատ հաճախ ծանրանում է ընկ. Ս. Տ. վրա։

24 թ. սեպտեմբերի վերջերին, գավգործկոմի որոշմամբ, ընկերը նշանակվում է Գորիսի գյուղատնտեսական դպրոցի ժամանակավոր վարիչ և դասատու, որպիսի պաշտոնում նա մնում է և ցայժմ։

24 թ. հոկտ. 1֊ից գավգյուղատնտեսի պաշտոնով գործուղվում է Զանգեզուր ընկ. Ա. Բակունցը։ [Ստորև հիշատակած աշխատանքը կատարված է մինչև 25 թ. փետրվարի 1֊ը]։ Կազմված է ծրագիր 1924/25 տ. գյուղատնտեսական աշխատանքների։ Գյուղատնտեսական ուսումնասիրման են ենթարկվում Սիսիանի շրջանի 11 գյուղ, բուն Զանգեզուրում՝ 8 գյուղ։ Սիսիանի շրջանի գյուղատնտեսական ուսումնասիրությունն ուղարկված է գյուղվարչության։ Վերոհիշյալ բոլոր գյուղերում կազմակերպված են զրույցներ և դասախոսություններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Երիշենում յուղապանրագործարան հիմնելու. այդ գործի շուրջ որոշ աշխատանքից հետո հաջողվում է համախմբել 72 գյուղական տնտեսություն և ստանալ վարկ (400 ռ. ցուլերի)։ Այդ պանրագործարանի արտելի անդամների համար դեկտ. և հունվ. բացվում են դասընթացքներ՝ մասնակցությամբ 25 հոգու։ Դասընթացքների աշխատանքներին մասնակցություն է ցույց տալիս և ընկեր Ս. Տ։

Ցանկություն. Բռուն գյուղում հիմք է դրվում անասնապահների ընկերության։ Խնձորեսկ գյուղում կատարվում են գործնական աշխատանքներ էլվորտի շարքացանով և էբերգարտի գութաններով։ Գավառի մի շարք գյուղերում փորձնական նպատակով ցանվել է Հրաշալի ցորեն։ Այդ ժամանակամիջոցում ստացված է 115 գրքույկներ՝ գյուղատնտեսական գիտելիքների մասին։ Կազմակերպված է երկու ագրոդատ, մեկը Խնձորեսկում, մյուսը Երիշենում։ Տեղական թերթի միջոցով տարվել է գյուղատնտեսական ագիտացիա։ Հունվարի սկզբներին Ղափանում կազմակերպված է շրջանի անդրանիկ գյուղատնտեսական համագումարը՝ նվիրված տեղական գյուղատնտեսության կարիքներին։ Ցույց է տրված աջակցություն վարկային ընկերության, և ակտիվ աջակցութ<յուն՝> «Մեղու» կոոպերատիվ ընկերության։ Արված են զանազան ընթացիկ աշխատանքներ՝ ագիտացիոն նպատակով։

Հազիվ թե հնարավոր լիներ վերոհիշյալ աշխատանքը բավարար համարել, [որովհետև միայն ագիտացիան չի կարող մեր հետամնաց գյուղատնտեսությունը տեղահան անել։ Ծրագիրը չէ, որ պակասում է մեզ, այլ դրամական միջոցներ և ագրոաշխատավորներ։ Եթե չհաշվենք գյուղատնտեսի ռոճիկը, շատ էլ սխալված չենք լինի ասելու, որ գյուղատնտեսական ծրագիրն իրականացնելու էլ ուրիշ դրամ չի մսխվում։ Բազմապիսի գյուղատնտեսական ճյուղեր և իրարից հեռու ընկած գյուղեր ունեցող Զանգեզուրում հենց այս տարվանից հարկավոր է առանձին ճյուղերի մասնագետներ ունենալ, առաջին գլուխ անասնապահության և մեղվապահության]։

Կազմված նախահաշվի մեջ հիշատակված գումարը բավարար է տարեվերջին ագիտացիայից բացի մի ավելի շոշափելի արժեքի մասին զեկուցելու, եթե միայն միջոց լինի այդ գումարը լրիվ ստանալու։

Առաջիկա գարնան ընթացքում կատարվելիք աշխատանքների մանրամասն ծրագիրը կազմված է և ներկայացված գավգործկոմին ի հաստատություն: Այստեղ համառոտակի տրվում են քաղվածքներ այդ ծրագրից:

[Գավառի երկու գյուղերում՝ Սիսիանի Ղարաքիլիսե գյուղում և Զանգեզուրի Տեղ գյուղում, բաց անել գյուղատնտեսական գործիքների վարձակետ և այդ կետերի շուրջ կենտրոնացնել գյուղատնտեսական աշխատանքը։ Գորիսում հիմք դնել կենտրոնական վարձակետի և աշխատատել օգտագործել տալ գյուղացիներին եղած մեքենաները, անգամ եթե սկզբում հարկավոր լինի ձրիաբար տալ։ Գործիքները բավարար չեն, նոր գործիքները։ Առանձին ուշադրություն ադդրձնել շերամապահության գործի վրա Ղափանում, քաղաքի շրջանում, որի համար այնտեղ դունենալ շերամապահական հրահանգիչ։ Սիսիանի շրջանում, ուր պայմանները հարմար են, տարածել խոտաբույսերի սերմեր։ Գարնան սկսել Երիշենի պանրագործարանի կառուցման։ Բուն Զանգեզուրի մի քանի գյուղերում հետամուտ լինել վուշականեփ. մշակման։ Գյուղատնտեսական գործիքների եղած կարիքը մի քիչ մեղմելու համար և նորերը բերել տալ։ Ունենալ ագրոհրահանգիչների նվազագույն թիվ, նախահաշվում եղած գումարի համաձայն։ Մի քանի գյուղերում կազմակերպել ազնվացեղ ցուլեր ձեռք բերելու գործը։ Գորիսում ունենալ ցուցադրական մի հողամաս։]

Ահա այն նվազագույն ծրագիրը, որին հետամուտ <ենք> լինելու առաջիկա ամիսներում։ Վերոհիշյալ գործնական ձեռնարկների հետ միասին ագրոագիտացիան կարող է զգալի արդյունք տալ։ Այդպես միայն հաշվետու տարեվերջին իրավունք կունենանք ասելու, թե եղած միջոցների համեմատ և մեր ուժերի չափ մեղմել ենք գավառի գյուղատնտեսության սուր կարիքը։

28. <ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ԳԱՎ>ՀՈԲԱԺՆԻՆ

Մարտ ամսվա ընթացքում բացակայել եմ Զանգեզուրից, մասնակցելով Հայաստանի գյուղատնտեսական համագումարին, որից հետո զբաղված եմ եղել գավառի գյուղատնտեսության վերաբերյալ մի շարք խնդիրների պարզաբանումով։ Երկու պանրագործարանների համար ստացված է 3000 ռ., նույն նպատակով կուղարկվի տեխնիկ։ Ինձ հետ բերել եմ ծխախոտի և բանջարանոցի զանազան սերմեր։ Գյուղատնտեսական գրականությունից պատվիրած է բավականաչափ՝ գյուղացիության մեջ տարածելու:

Գյուղ<անտես՝> Բակունց

3/IV 25

<ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԿԱԹՆԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԻՆ>

Ընկ. Աբովյա՛ն[34].

Երևան եմ ուղարկել Վերիշենի կաթնատնտեսական արտելի ներկայացուցիչին, որը և տալու է ձեզ իմ նամակը։ Տախտակները դեռ չենք ստացել. մարդ և դրամ է ուղարկված փոխադրելու։ Մի քանի մանր իրեր ստացել ենք։

Արտելի ներկայացուցիչը եկել է մեքենաներ ստանալու Հայգյուղկոոպից։ Խնդրում եմ մի քիչ ավելի պարզել արտելի և կառուցվող գործարանի փոխհարաբերությունն ու իրավունքների սահմանը։

Տեխնիկ դեռ չի եկել։ Ի՞նչ եղավ պանրագործ վարպետների դպրոցը, բացվելո՞ւ է այս տարի. դպրոցում սովորել ցանկացող գյուղացիք կան մեր գավառում։ Վաղը գնում եմ Բազարչայ, տեսնեմ այնտեղ ի՞նչ են անում՝ ինչպես է գնում պանրագործարանի կառուցման աշխատանքը։

ԶԱՆԳՀՈՂԲԱԺԻՆ

Օգտվելով առիթից, որ Բազարչայ և Բորիսովկա գյուղերում պիտի աշխատեի, քննության ենթարկեցի այդ երկու գյուղերի կաթնատնտեսական արտելների հաշիվներն ու գործունեությունը։

Բորիսովկայի արտելը հաշիվները տանում է անկանոն։ Վարչության նիստերում չի որոշվում անելիք ծախսերը։ Վերստուգիչ հանձնաժողովը տեղյակ չի վարչության գործերին։ Հաշվապահության մատյան չունեն, կան թղթի կտորներ, որոնց վրա գինու հաշիվն ու արտելի ծախը խառնված է իրար։ Կան անվավեր և կասկածելի հաշիվներ, ստորագրությունների մեծ մասը չի հաստատված գյուղխորհրդի կամ միլիցիայի կողմից։ Դրամարկղում եղած կանխիկ գումարը չի համապատասխանում եղած հաշիվներին։ Երկու անգամ քննության ենթարկելուց հետ ես դարձյալ չկարողացա հաշիվները ծայրը ծայրին հասցնել։

Բազարչայում ևս վարչության նիստերի արձանագրության մեջ ծախսերի մասին որոշում չկա։ Անվավեր հաշիվներ կան։ Հաշիվները չեն հաստատված գյուղխորհրդի կամ միլիցիայի կողմից։ Թույլ է աշխատանքը։ Երկու արտելներն էլ համարյա անդամավճար չեն հավաքել։ Ինքնագլուխ ռոճիկ և օրապահիկ են նշանակել, առանց կենտրոնի թույլտվության։ Հաշվապահության մատյան չունեն, ելից և մտից հաշիվներն անկանոն են։ Բազարչայի արտելի վարչությունը միջոց ունի գործն ավելի կանոնավոր տանելու։

Խնդրում եմ ի նկատի ունենալ, որ նման անկանոն աշխատանքները վատ են ազդում գյուղացիության վրա և հենց էս գլխից խանգարում են համայնական կազմակերպությունների հաջողության։ Շատ անհրաժեշտ եմ համար<ում> օրինական միջոցներ ձեռք առնել հաշիվները կանոնավորելու և այդ երկու արտելների գործունեությունը ուղիղ հիմքերի վրա դնելու։

Գավ. գյուղատնտես Ալ. Բակունց

16/IV 25

31. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

18 ապրիլ 1925 թ. № 108, Գորիս

Զանգեզուրի գավառում ծխախոտի մշակությամբ պարապում են ոչ միայն Սիսիանում ու Տեղում, այլև Ղափանի շրջանում։ Երևան եղած ժամանակ ես ձեռք եմ բերել ծխախոտի 4 ընտիր տեսակի սերմեր, որ բաժանված է արդեն ծխախոտագործությամբ պարապող բոլոր գուղերին։ Բացի այդ ցանված է և մեր ցուցադրական հողամասում, այդ գյուղերին շիթիլ տալու նպատակով։

Սերմի կարիք չունենք։ Մեզ հարկավոր է ծխախոտագործ մասնագետ: Մեր գյուղացիք ծխախոտի մշակման և խնամքի հետ ծանոթ չեն: Իսկ այդ գալ տարվա խնդիր է։ Այս տարվա կատարած աշխատանքների արդյունքի մասին կհաղորդվի լրացուցիչ։ Եթե այս տարվա ցանած տեսակները (Տրապիզոն, Պլատանա, Դյուբեկ և Սամսոն) լավ բերք տան, սերմի հետ միասին Ձեզնից կուզենք և ծխախոտագործ վարպետ։

Ալ. Բակունց

32. ԶԱՆԳՀՈՂԲԱԺՆԻՆ

Գարնան ընթացքում գյուղատնտեսական գործիքների պակասության պատճառով հնարավորություն չի եղել կատարելու փորձնական աշխատանք հողի մշակության ասպարիզում։ Ապրիլ ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները․

1. Կռիվ վնասատուների դեմ

Տեղվա և Կոռնձորի շրջանում եղած դաշտային մկների դեմ տարված է կռիվ։ Երկու գյուղերում մկներ եղել են մոտ 900 դեսյատին տարածության վրա։ Աշխատանքները սկսվել են ապրիլ 10-ից. Տեղ գյուղում տևել է 7 օր, Կոռնձորում՝ 10 օր։ Այդ ժամանակամիջոցում Տեղում աշխատել են 1230 բանվոր, Կոռնձորում՝ 850 բանվոր։ 900 դեսյատինից 600-ի վրա իսպառ ոչնչացրված են դաշտային մկները։ Աշխատանքները շարունակվում են այժմ խամերի վրա։

2. Շերամապահություն

Շերամապահական հատուկ հրահանգիչի միջոցով կազմակերպված են շերամապահական զրույցներ Քարահունջ, Խոտ, Շնհեր, Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Գյուտգյում, Խալաջ և Բարաբաթում գյուղերում։ Հանքերում հիմք է դրված շերամապահական կայանի։ Շերամապահությամբ պարապող գյուղերում սպառված է երեք հարյուր տուփ շերամի սերմ։

3. Ծխախոտագործ<ություն> , բանջարաբուծ<ություն>

Մեր գավառի ծխախոտագործությամբ պարապող բոլոր գյուղերում, մանավանդ Ղափանում, բաժանված է ծխախոտի ընտիր սերմեր չորս տեսակի՝ Սուխում, Պլատանա, Դյուբեկ և Սամսոն։ Տրված են ցուցմունքներ ծխախոտի մշակման վերաբերյալ։ Փորձնական հողամասում ցանված են ծխախոտի այդ սերմերից՝ շիթիլ տալու նպատակով։ Բուն Զանգեզուրի սահմաններում ծխախոտի սերմ տրված է Դարաբասին, Որոտնին, Աղուդուն, Վաղուդուն և Տեղին: Բանջարաբուծության ասպարիզում մի շարք գյուղերում՝ 37 տնտեսությունների, տրված են ընտիր սերմեր։ Առանձին ուշք է դարձված կաղամբի մշակության վրա։

4. Խոտաբույսերի մշակույթ

Այս տարի հատուկ ուշադրություն է դարձված վիկայի վրա։ Ութ գյուղերում գյուղական առանձին տնտեսություններում ցուցադրական նպատակով ցանված է վիկա։ Ցուցադրական հողամասում ցանված է վիկա՝ գարու հետ, վիկա՝ առանձին։ Սպառված է յոնջայի սերմ 52 փութ, որից 28 փութ Սիսիանում վարկ<ային> ընկերության միջոցով: Մեր ունեցած սերմերից բաժին է հանված և Ղարաբաղի համար, վիկա՝ 30 փութ, յոնջա՝ 10 փութ։ Վիկա ցանված գյուղերում տրված են գործնական ցուցմունքներ։ Բացի մեր ցանածից, անհատ գյուղացիներ ևս ցանել են վիկա։ Յոնջայից և վիկայից բացի, ուրիշ խոտի սերմ չենք ունեցել։ Վարկ<ային> ընկերության հետ պայմանավորվել ենք գյուղբանկից երեքնուկի և կորնգանի սերմեր ստանալու համար։ Անասունների կերակրման համար Տեղ, Ախլաթյան, Բազարչայ, Խնձորեսկ և Ղարաքիլիսե գյուղերում քիչ քանակությամբ ցանված է կերի բազուկ։ Ղափան է ուղարկված կես փութ բազուկի սերմ։ Ցուցադրական նպատակով Գորիսի հողամասում ևս ցանված է կերի բազուկ։ Բազուկի մշակման վերաբերյալ տրված են գործնական ցուցմունքներ։

5. Ծառատունկ և պտղաթուծութ<յուն>

Գորիսում՝ ցուցադրական հողամասում, տնկված է 1200 խնձորենու և տանձենու տունկեր՝ պատվաստելու համար։ Նույն տեղում տնկված է 50 ճիլ ուռի։ Ղափանում՝ 500 հատ չինարի, և 3000 հատ թթենու տունկ։ Բացի այդ, մասնակցություն է ցույց տված ծառատունկի հանձնաժողովի աշխատանքներին և, տեղերում, ծառատունկի գործին։ Լոր գյուղում կազմակերպված է զրույց, և գործնական ցուցմունքներ է տրված պտղատու այգին խնամելու համար։

6. Կանեփ և կտավատ

Ցուցադրական հողամասում ցանված է 1 փ, 03 գր. կանեփ և կտավատ: Որոշված է մեր պահեստում եղած կանեփի սերմը տալ շրջակա գյուղերին, աշնան ցողուն ստանալու համար։ Կանեփագործության զարկ տալու համար կազմված է առանձին նախահաշիվ և ծրագիր, աշնան առանձին արհեստանոց բաց անելու համար։

7. Գյուղատնտեսական ագիտացիա

Ղարաքիլիսեում և Բռնակոթում կազմակերպված է երկու ագիտդատ։ Բորիսովկա, Բազարչայ, Ղզլջխ և Անգեղակոթ գյուղերում՝ յուրաքանչյուրում երկու անգամ, կազմակերպված է զրույցներ կաթնատու կովի խնամքի վերաբերյալ։ Ղափանում՝ Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Ճակատեն, Առաջաձոր, Խլաթաղ, Նորաշենիկ, Սևաքար և Արծվենիկ գյուղերում, ապրիլ ամսվա ընթացքում, կազմակերպված են զրույցներ. 1) շերամապահության, 2) խոզաբուծության, 3) խոտերի և արմատապտուղների մշակության վերաբերյալ։ Սիսիանում՝ Բռնակոթ, Տուլորս, Ուզ, Աղքենդ և Ախլաթյան գյուղերում՝ հողի մշակության, կանաչ պարարտացման և սերմազտման գործի վերաբերյալ։ Սիսիանում ընտրված է գյուղատնտեսական շրջանային խորհրդակցություն։ Անընդհատ արված է գրավոր ագիտացիա՝ պարարտացման սերմազտման գործի, արմատապտուղների մշակման մասին։ Քննության է ենթարկված Բազարչայի և Բորիսովկայի արտելների գործունեությունը, հաշիվները, տրված են ցուցմունքներ։

8. Ագրոպերսոնալ

Հաշվետու ամսում ուժեղացված է գավառիս ագրոպերսոնալը։ Ապրիլ 3-ից աշխատանքի է անցել գյուղատնտես Ա. Գրիգորյանը, հրահանգչի պաշտոնով, ապրիլ 8-ից՝ ընկ. Հակոբ Միրաքյանը, մեղվապահ հրահանգչի պաշտոնով, և գյուղ<ատնտես> Սուր․ Տիրատուրյանը՝ ապրիլ 15-ից, շրջանային գյուղատնտեսի պաշտոնով։

Գյուղ․ Ալ․ Բակունց
4/V 25. Գորիս

33. ԶԱՆԳՀՈՂԲԱԺՆԻՆ

Ս. թ. մայիս ամսվա ընթացքում մեր գավառում տարված են հետևյալ գյուղատնտեսական աշխատանքները.

Հաշվետու ամսվա ընթացքում ագրոաշխատվորները 47 օր եղել են գյուղերում։ Այդ օրերի ընթացքում ըստ մեծի մասի տարված է ագիտացիոն և քիչ չափով ցուցադրական աշխատանք։ Բանավոր զրույցերի առավելությունը պիտի բացատրել անհրաժեշտ գործիքների և այլ պարագաների բացակայությամբ։

Մեղվաբուծության ասպարիզում մեր հրահանգիչը մայիս ամսվա ընթացքում շրջել է Ղափանի 26 գյուղերը։ Յուրաքանչյուր գյուղում ունեցել է զրույց և գործնական ցուցմունքներ՝ մեղուն արկղներում պահելու առավելության մասին, փեթակից արկղների անցնելու ձևը, և մեղվանոցի հերթական անելիքների մասին։ Այս տարվա ցրտերի պատճառով մեղուներից շատերն են փչացել։ Վերոհիշյալ գյուղերում ցույց տրված Դադան Բլատի սիստեմի արկղներ պատրաստելու ձևը։ Գյուղերում դասախոսությունների հետ միասին ցույց է տրված նկարներ։ Ղափանում կատարած աշխատանքի մասին մեր հրահանգիչը զեկուցել է շրջգործկոմում։ Մի քանի գյուղերում գործնական ցուցմունքներ է տրված հողերը աղբելու մասին։

Հողի մշակման ձևերի մասին զրույցներ արվել է Սիսիանի հետևյալ գյուղերում՝ Ղարաքիլիսե, Ուզ, Տուլորս, Ախլաթյան, Բնունիս. Թազագյուղ, Ալիլու, Սիսիան, Աղքենդ, Բռնակոթ, Մազրա, Բալաք և Անգեղակոթ գյուղերում։ Այդ գյուղերում ունկնդրել են 15-ից մինչև 60 հոգի, ընդամենը մոտ 485 հոգի։ Բացի հողերի մշակման ձևերից, այդ գյուղերում, մի քանի տեղ, եղել է զրույցներ արհեստական խոտաբույսերի մասին, Բորիսովկա, Ղարաքիլիսա և Բռնակոթ գյուղերում հատուկ դասախոսություններ է արված կերի բազուկի մասին, որից այս տարի այդ գյուղերում ցանված է մի շարք գյուղական տնտեսություններում։ Շաղաթ, Մալիքլար, Ղալաջուղ, Բորիսովկա և Բազարչայ գյուղերում զրույցները եղել են կովի խնամքի շուրջը և տեղական տեսակն ազնվացնելու մասին։ Բռնակոթ գյուղում տրված են մի շարք գործնական ցուցմունքներ կարտոֆելը տնկելու, ջրելու և բերքը ձմռան պահելու մասին։ Սիսիանի, մանավանդ Ղափանի գյուղերում ծառերի պատվաստի մասին գործնական ցուցմունքներ է տրված։

Ցուցադրական հողամասում տարված է հերթական աշխատանք. քաղհանված են ծխախոտի ածուները։ Տարված է գրավոր ագիտացիա գյուղատնտեսական զանազան խնդիրների շուրջ, տեղական թերթում: Փտախտի դեմ պայքարելու համար դեկրետը հանրացրած է գյուղերում։ Մեղվապահական հրահանգիչը հատուկ ուշադրություն է դարձրել հետևելու մեղվի այս կամ այն հիվանդության գյուղերում։

Բացի այդ, հաշվետու ամսվա ընթացքում Կոռնձոր, Խնածախ և Տեղ գյուղերում կազմակերպված են զրույցներ՝ հողի մշակման ձևերի փոփոխմամբ վնասակար մոլախոտերը ոչնչացնելու, Խոտ, Շնհեր և Հալիձորում՝ պտղատու այգու խնամքի մասին (գարնան աշխատանքներն այգում)։ Տաթև գյուղում կազմակերպված է զրույց հողի պարարտացման միջոցների մասին։

Խնձորեսկ և Տեղ գյուղերում ցրված գյուղատնտեսական գործիքներն ի մի է հավաքված՝ նորոգել տալու և Տեղ գյուղում վարձակետ բանալու նպատակով։ Կարգի է բերված պահեստում եղած գյուղատնտեսական գործիքներն ու մեքենաները։ Գավառի 5 տարվա գյուղատնտեսական աշխատանքի ծրագիրը կազմելու համար նյութեր է հավաքված գյուղավարչության գրության համաձայն։ Մասնակցություն է ցույց տրված ցանքսերի վիճակը որոշող գավէքսպերտ հանձնաժողովին։

Շերամապահական հրահանգիչը մայիս ամսվա իր աշխատանքների մասին Ղափանից դեռ զեկուցում չի ուղարկել։ Իր գրության մեջ նա հայտնում է, որ որդերի դրությունը լավ է։

Գավգյուղատնտես Ալ. Բակունց

<ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ ՊԵՏԻՆ>

Уважаемый Иван Шаликович!

Несколько слов по поводу циркуляра от 22 мая не считаю лишним сообщить вам, хотя бы в виде частного письма. В циркуляре Управление приводит пример образцового уезда Делижан. К сожалению, в циркуляре «ничего не сказано как там, как им удается, и почему в остальных уездах «тишь да гладь, да божья благодать».

Как у нас, в Зангезуре, и это в пределах циркуляра?

Не хнычу, жаловаться не буду, не в моем характере. Отношение к заву земотдела-лучше не может быть, я почти в курсе что творится не только в земотделе, но и в узисполкоме. Но быть хорошо осведомленным, это еще не значит иметь возможность постав¬ ленную задачу осуществить на полных 100 %.

Вот к примеру, ваше отношение о закупке сельск. машин через сельхозбанк и о необходимости перевода уполнаркомфина в счет дотации тысячи рублей. Получил бумагу, дал знать и земотделу и узисполкому. Отказ на 10 0%, вот что я получил.

Прокатные пункты бездействуют, я даже стесняюсь сказать, что у нас есть прокатпункты. Вот почему наша работа—это собеседования плюс слюнтявая, до тошноты надоевшая агроагитация— все та же, все та же сказка про белого бычка.

Убедительно прошу почитайте внимательно наш доклад за май месяц, ведь это тело без позвонка—80 % агробюджета—жалованье работникам. Да разве это здоровый бюджет?

В циркуляре сказано о необходимости представления сезонной программы узисполкому. Настроили и на такой лад, опять неудача. Совершенно резонно они отвечают, что продолжайте барахтаться в пределах вашего бюджета. У нас есть маленький участок, и с трудом получаем гроши на это дело, как будто этот участок какой-нибудь <սերմաբուծարան», и мы просим денег у Арама[35].

Мы сократили штат, теперь трое работают, но видно сократим еще, разве стоит тратить деньги на словесную агитацию?

Еще один момент. Не знаю как «в уезде образцовой агрономии» в Делижане,—но скажу о нашей действительности. Кресткомы, кредитн. товарищества, агрокомиссия для пропаганды, экспертная комиссия, определ<яющая> еженедельно состояние посевов, госстрах, составление смет, докладов, канцелярская работа (ведь у нас деловода нет, узагроном «совмещает» и эту должность) и пошла, пошла до нельзя, до расплывания главного, основного.

Вот, уважаемый Иван Шаликович, в каких условиях работает агроном в уезде.

Много обязанностей, а мало прав, прав не для резолюции, а для получения «դրամ», про которого вы так «непростительно» выражаетесь (что отсутствие «դրամ»֊а не оправдание).

Хорошо, когда центр руководит. Желательно (я думаю, что и Делижан захочет), чтоб Управление заинтересовалось бы поглубже положением агроработника на местах, техникой его повседневной работы и устранял бы «болячки», недостатки.

Примите мое искреннее почтение

Ал. Бакунц

5/VI 25. Герусы

<Թարգմանություն>

Հարգելի Իվան Շալիկովի՛չ

Ավելորդ չեմ համարում մայիսի 22-ի շրջաբերականի առթիվ մի բանի խոսք հաղորդել Ձեզ, թեկուզ մասնավոր նամակի ձևով:

Շրջաբերականում վարչությունը օրինակելի գավառի օրինակ է բերում Դիլիջանը: Դժբախտաբար, շրջաբերականում ոչինչ չի ասված, թե ինչպես է այնտեղ նրանց հաջողվում և ինչու մյուս գավառներում «կյանքը հարթ է ու հանդարտ»։

Ինչպե՞ս է մեզ մոտ, Զանգեզուրում, և դա շրջաբերականի սահմաններում: Չեմ նվնվում, չեմ բողոքի, դա իմ բնավորությունը չէ: Հողբաժնի վարիչի նկատմամբ վերաբերմունքը ավելի լավ լինել չի կարող: Ես գրեթե տեղյակ եմ, թե ինչ է կատարվում ոչ միայն հողբաժնում, այլև գավգործկոմում։ Սակայն լավատեղյակ լինելը դեռևս չի նշանակում հնարավորություն ունենալ առաջադրված խնդիրը կատարել լրիվ 100 %-ով:

Ահա, օրինակ, Ձեր վերաբերմունքը գյուղբանկի միջոցով գյուղ. մեքենաներ գնելու և դոտացիայի հաշվին հազար ռուբլի ֆինժողկոմատի ներկայացուցչության փոխանցման անհրաժեշտության նկատմամբ։ Ստացա գրությունը, հայտնեցի և՛ հողբաժնին, և՛ գավգործկոմին։ Հարյուր տոկոսանոց մերժում՝ ահա ինչ ստացա ես։

Վարձակետերը չեն գործում։ Ես նույնիսկ անհարմար եմ զգում ասելու, որ մեզ մոտ վարձակետեր գոյություն ունեն։ Ահա թե ինչու մեր աշխատանքը զրույցներ են, գումարած անկամ, մինչև սիրտ խառնելու աստիճան զզվեցնող ագրոագիտացիա, նույնը, նույն անվերջանայի հեքիաթը։

Թախանձագին խնդրում եմ՝ ուշադիր կարդացեք մայիս ամսվա մեր զեկուցագիրը. չէ որ դա անող մարմին է։ Գյոլղբյուջեի 80 %֊ը աշխատակիցների ռոճիկն է։ Մի՞թե դա առողջ բյուջե է։

Շրջաբերականում խոսվում է գավգործկոմին սեզոնային ծրագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Այդպես էլ վարվեցինք՝ նորից անհաջողություն։ Նրանք միանգամայն հիմնավոր կերպով պատասխանում են, թե շարունակեք թպրտալ ձեր բյուջեի սահմաններում։ Մենք ունենք մի փոքր հողակտոր, և դժվարությամբ կոպեկներ ենք ստանում այդ գործի համար, կարծես այդ հողակտորը ինչ-որ «սերմաբուծարան է», և մենք դրամ ենք խնդրում Արամից[36]։

Մենք կրճատել ենք շտատը։ Այժմ երեքն են աշխատում։ Ըստ երևույթին նորից կրճատենք։ Մի՞թե արժի փող ծախսել բանավոր ագիտացիայի վրա։

Մի հանգամանք ևս։ Չգիտեմ, թե ինչպես է «գյուղատնտեսական օրինակելի գավառ» Դիլիջանում, բայց կասեմ մեր իրականության մասին։ Գյուղկոմներ, վարկ. ընկերություններ, ագրոպրոպագանդայի հանձնաժողով, ամեն շաբաթ ցանքերի դրությունը որոշող էքսպերտային հանձնաժողով, պետապ, բյուջեների, զեկուցագրերի կազմում, գրասենյակային աշխատանք (չէ՞ որ գործավար չունենք, գավգյուղատնտեսը «համատեղում է» և այս պաշտոնը) և այսպես անվերջ, որի մեջ կորչում է գլխավորը, հիմնականը։

Ահա, հարգելի Իվան Շալիկովիչ, ինչպիսի պայմաններում է աշխատում գյուղատնտեսը գավառում։

Պարտականությունները շատ են, իսկ իրավունքները՝ քիչ, իրավունք՝ ոչ թե բանաձևերի, այլ «դրամ» ստանալու համար, որի մասին դուք արտահայտվում եք այնպես «անթույլատրելի կերպով» (թե «դրամի» բացակայությունը արդարացում չէ)։ Լավ է, երբ կենտրոնն է ղեկավարում։ Ցանկալի է (կարծում եմ, որ Դիլիջանն էլ է ուզում), որ վարչությունը ավելի խորը կերպով հետաքրքրվի տեղերում գյուղաշխատողի դրությամբ, նրա ամենօրյա աշխատանքի տեխնիկայով և հեռացնի «խոցերը», թերությունները։

Ընդունեք իմ անկեղծ հարգանքը։

Ալ. Բակունց

5/VI 25, Գորիս

35. ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ԳԱՎԱՌԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԹԵՐԹ 1925/26 ԹՎԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ


<8 հուլիսի 1925թ․>

1924/25 տարվա գյուղատնտեսական նախահաշիվը կազմված է եղել 11 000 ռուբլու սահմաններում, որ հազիվ է կազմում 6%-ը գավգործկոմի ընդհանուր նախահաշվի։ Ոչ միայն այդ գումարը ինքնին անբավարար էր գավառում գյուղատնտեսական որևէ շոշափելի աշխատանք տանելու, այլև ստեղծվեցին օբյեկտիվ պայմաններ, որոնց շնորհիվ այդ գումարն անգամ լրիվ չօգտագործվեց։ Նախահաշվից ծախսած գումարի 75 % հատկացվել է ագրոկազմին, որպես աշխատավարձ, մնացածը զանազան նպատակների (ցուցադրական և փորձնական գործ, նոր գործիքների ձեռք բերում, ագրոկաբինետ և այլն)։ Միանգամայն անբավարար համարելով այդ դրությունը՝ առաջիկա տարվա նախահաշիվը կազմված է ավելի լայն ու մանրամասն, ելնելով գյուղվարչությունից ստացած այն հրահանգից, ըստ որի գյուղատնտեսական աշխատանքների համար առաջիկա տարում հատկացվելու է գավառի ընդհանուր բյուջեի 20 %-ը։

1924/25 թվերում գավառում աշխատել են 4 ագրոաշխատավոր, որոնցից 2-ը՝ տարվա կիսից։ Համաձայն նոր նախահաշվի, գավառական գյուղատնտեսից բացի, այս տարի հրավիրվելու են և երկու շրջանային գյուղատնտեսներ և յոթ հրահանգիչ։ Այսպիսով՝ այժմ եղածներից բացի հարկավոր են ընդամենը վեց (6) հոգի։

Գավառի բնական և տնտեսական պայմաններն այնպես են, որ անհրաժեշտ է 3 վարչական շրջանում էլ ունենալ ագրոաշխատավորների նվազագույն կազմը։ Ագրոպերսոնալի աշխատավարձի չափը բարձր է վերցրած, ի նկատի ունենալով այն, որ գավառի հեռու ընկած և դրսից կտրված լինելու պատճառով շատ դժվար են հոժարում աշխատել Զանգեզուրում։ Եթե մեզ հաջողվելու է ունենալ շրջաններում ագրոաշխատավորներ, ուրեմն և նրանց համար անհրաժեշտ է թեկուզ շատ հասարակ և միայն անհրաժեշտ գործիքներով կահավորած ագրոկաբինետ։

Որովհետև այս տարի կենտրոնից Գորիսի ագրոկայանի համար որոշ իրեր ստացվել են, նախահաշվի մեջ ցույց է տրված միայն Ղափանի և Սիսիանի շրջանների համար, որոնցից առաջինն ունի 77 գյուղ, երկրորդը՝ 36 գյուղ։

Այդ մասում ցույց տրված և երկու մոգական լապտերի արժեք, իրենց նկարներով, դարձյալ Ղափանի և Սիսիանի համար, որովհետև Գորիսի կայանը մոգական լապտեր ունի։

Շատ սուր է դրված փոխադրական միջոցների հարցը։ Այս տարվա փորձը ցույց է տվել, որ փոխադրական միջոցների պակասը շատ է ազդում աշխատանքի վրա։ Փոխադրական միջոցը մեր գավառում ձին է. շատ անգամ, ձի չլինելու պատճառով, օրեր և շաբաթներ հնարավոր չի եղել գավառ դուրս գալու։ Պատահել է, որ ոտքով են շրջել։ Միշտ չի հաջողվում գյուղացու ձի վարձել, հատուկ միջոցներ չկան։ Գյուղից գյուղ ձրի ձի նստել (մի բան, որ դեռ շարունակվում է մեզ մոտ)՝ հենց այս գլխից վատ է ազդում ագրոաշխատանքի հաջողության և այն գյուղացու համար դարձնում բեդառի պես մի բան։ Այդ նկատառումով՝ այս տարի անհրաժեշտ է 7 ձի, որ նվազագույն քանակն է։ Եթե մեզ չհաջողվի ունենալ հարկավոր չափով փոխադրական միջոցներ, ստիպվասծ ենք լինելու ագրոպերսոնալի կազմի մեջ կրճատումներ անել, հարմարեցնելով այն փոխադրական միջոցներին։

Նախահաշվի հաջորդ կետը (V) օդերևութաբանական կայանն է։ Այժմ Գորիսում աշխատում է մի կայան, բայց Ղափանը, որ մի ուրույն գավառ է, կարիք ունի առանձին կայանի։ Պատերազմից առաջ այնտեղ (Արցևանիկ գյուղում) աշխատում էր մի կայան, որից միայն հետքերն են մնացել։

Առաջիկա տարվա նախահաշվի մեջ մտցված է և Արցևանիկի օդերևութաբանական կայանի կահավորման ծախս, ինչպես և երկու դիտողի աշխատավարձ՝ 25-ական ռուբլի յուրաքանլյուր ամիս, համաձայն գյուղվարչության այն հրահանգի, թե կայանի դիտողի աշխատավարձը վարձը ևս առաջիկա տարում պիտի մտցնել գավառական նախահաշվի մեջ։

Մինչև այժմ Զանգեզուրը բեղմնավորման կայան չի ունեցեչ, չնայած որ անհրաժեշտությունը ավելի քան հրամայական է։ Մի ընդարձակ գավառ, որ ունենալու է երեք պանրագործարան (որից մեկը արդեն աշխատում է) և անասնապահության զարգացման համարյա բոլոր տվյալները, բեղմնավորման կայանների կարիքն է զգում առաջին հերթին:

Նախահաշվի մեջ մտցրված է 3 շրջանի համար էլ բեղմնավորման կայաններ 14 ցուլերով։ Բացի այղ, Ղափանում լինելու է և էշերի բեղմնավորման կայան, ի նկատի ունենալով այն, որ այդ շրջանում ջորի ավելի շատ են գործ ածում։ Ղափանի համար նախատեսված է և 5 ցեղական այծեր։ Այդ շրջանը նպաստավոր տվյալներ ունի այծապահությամբ պարապելու։ Ձիերի բեղմնավորման կայան չի մտցրված այն նկատառումով, որ ինչպես այս տարի, նույնպես և գալ տարի պետական ձիաբուծարանը ամառվա ընթացքում բաց կանի մեր գավառում ձիերի բեղմնավորման կայան։ Այս տարվա փորձը ցույց տվավ, որ այդ ձևն ավելի նպատակահարմար է։

Բեղմնավորման կայանների գործը առաջիկա տարվա համար չէ միայն։ Առաջին անգամ հիմք դնելով, հետագա տարիներում մեզ մնում է միայն աստիճանաբար ընդարձակել և գուցե դարձնել անասնաբուծարաններ, ավելացնելով և տեղական ընտիր տեսակի անասուններ։

Թույլ է դրված և վարձակետերի գործը։ Միջոցներ չկան, չունենք համապատասխան գործիքներ և անհրաժեշտ քանակությամբ, որպեսզի կարելի լինի բավարարել ազգաբնակչության պետքերին։

Գալ տարվա նախահաշվի մի զդալի մասը կազմում է վարձակետերի համար գործիքներ ձեռք բերելու և շինության վարձի ծախքերը: Այդ կայանները միայն առաջիկա տարում են հիմնվելու, և մի քանի տարի անընդհատ նոր գործիքներ ձեռք բերելու համարյա թե կարիք չի լինի։ Դրա համար էլ առաջիկա տարում վարձակետերը կլանում են նախահաշվի մի զգալի մասը։ Սակայն լավ է խաչ դնել ագրոաշխատանքի վրա մեր գավառում, քան թե ունենալ խղճուկ կայան՝ անպետք գործիքներով, որոնց գյուղացին չի մոտենում, քան թե վարձակետերի թիվն ու գործիքները սահմանափակել։ Նախատեսնվում է կազմակերպել 4 վարձակետ, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է տեղին և պայմաններին համապատասխան գործիքներ։ Կան գործիքներ, որոնք տարիներ շարունակ են աշխատելու և վերադարձնելու են իրենց ծախքը: Գործիքների թվում է և մի սերմզտիչ, Ղափանի համար։ Այժմ մեր ձեռքի տակ եղած երկու սեր զտիչից սպասվելիք եկամուտը մտցրված է մուտքի մեջ։ Վարձակետերը ունենալու են վարիչներ՝ 25-ական ռուբլի ռոճիկով։ Առանձնապես մտցրված է գործիքների նորոգման և շինության վարձ: Եթե հաջողվի առաջիկա տարում ունենալ այդ վարձակետերը, շինության վարձի գումարը կբավարարի կառուցելու հատուկ ծածկոցներ (навесы) շինություն վարձելու փոխարեն։

Նախահաշվի մեջ զգալի մաս է կազմում և խոտաբուծության զարկ տալու նպատակով եղած գումարը՝ 11 400 ռուբլի։ Այդ գումարը հատկացվելու է բացառապես խոտաբույսերի սերմեր գնելու և վաճառելու։ Ավելորդ է ասել, որ այդ նախապայմանն է անասնապահության զարգացման համար։ Այս տարվա փորձը ցույց է տվել, որ մեր գյուղացիությունը խիստ կարիք է զգում խոտաբույսերի սերմերի։

Մեր գավառում մեղվաբուծության զարկ տալու նպատակով նախահաշվի մեջ մտցրված է մի փոքր գումար, ձեռք բերելու անհրաժեշտ պարագաներ՝ ցուցադրական աշխատանք տանելու։ Որովհետև երեք գավառամասում էլ ունենալու ենք հատուկ հրահանգիչներ, դրա համար էլ այդ պարագաներից և գործիքներից գրված է երեք կոմպլեկտ։

Ղափանում այս տարվա շերամապահական աշխատանքը ցույց է տալիս, որ շերամապահությունը մոտ ապագայում դառնալու է մեր գյուղացիության համար եկամուտի մի առատ աղբյուր։ Բոլոր տվյալները կան, որ շերամապահությունը քաղաքի շրջանում ևս պակաս ճափով չի զարգանալու։ Այդ ի նկատի առնելով է, որ նախահաշվի մեջ մտցրված է հատուկ հրահանգիչ և փոքրիկ կայան թե Ղափանում և թե Գորիսում։

Այգեգործության զարգացման համար ծրագրված է գավառի երեք շրջանում էլ հիմնել պտղատու ծառերի տնկարաններ, բացի այդ, շերամապահության զարկ տալու համար նախահաշվի մեջ մտցրված է թթենու տնկարան թե Ղափանում և թե Գորիսում։ Այգեգործական մանր գործիքներն ու պարագաները պիտի ծառայեն թե տնկարանների և թե այգեգործությամբ զբաղվող գյուղերում ցուցադրական և փորձնական աշխատանք տանելու։ Վնասատուների դեմ պայքար մղելու համար ցույց է տրված մի նվազ գումար. այդ պիտի բացատրել նրանով, որ մեր պահեստում կան անհրաժեշտ դեղամիջոցներ և սրսկիչներ։ Մի քանի գյուղերի, որոնք ծանոթ են մրիկից հացահատիկները արջասպով լվալուն, վաճառվում է և այդ արջասպից։ Փոքր է և բանջարաբուծության ծախսը, որի մուտքը ելքին հավասար է ցույց տված: Նախահաշվի մեջ հիշատակված են միայն մի քանի բանջարանոցային տեսակի սերմեր, որոնք մենք պիտի մատակարարենք։

Կանեփագործության զարկ տալու նպատակով այս տարի Զանգեզուրի գավգործկոմը հատուկ որոշում ունի առաջիկա տարվա գյուղատնտեսական բյուջեի մեջ մտցնել կանեփագործական մի արհեստանոց: Կազմված նախահաշվի համաձայն՝ առաջին տարին մուտքը ելքին չի ծածկում, բայց եթե ի նկատի ունենանք, որ նոր գործիքներ են գնվում, որոնք մի տարվա համար չեն և այն, որ կանեփը մեր գյուղերում միշտ էլ լավ բերք է տալիս և անհրաժեշտ քանակությամբ էլ ցանում են, կերևա, որ կանեփագործությունը ևս առաջիկայում դառնալու է եկամուտի աղբյուր լեռնագավառների գյուղացիության համար։

Փորձնական և ցուցադրական գործի համար ցույց տված գումարով ձեռք են բերվելու զանազան խոտաբույսերի և հացաբույսերի սերմեր։ Հատուկ ցուցադաշտեր չեն լինելու։ Այդ գործը կապված է նախ՝ ծախսերի հետ, և, երկրորդը, ցանկալի էֆեկտ չի տալիս։ Ցուցադրական և փորձնական գործը տարվելու է գյուղական տնտեսություններում, նախօրոք մշակված ծրագրով։ Ահա ինչու ցույց են տված միայն սելմացուներ ձեռք բերելու ծախք։

Նախահաշվի մեջ կա և առանձին գումար գյուղատնտեսական դասընթացքների համար, որոնցից անասնապահական՝ 2, շերամապահական՝ 1 և մեղվապահական՝ 1։ Վերջին երկուսը լինելու են շրջանների կենտրոնում, ուստի կապված են որոշ ծախսի հետ։

Նախահաշվի մեջ ցույց են տրված գյուղատնտեսական ցուցահանիդեսի և համագումարի կազմակերպման ծախսեր։ Երկուսն էլ հարկավոր չավով նպաստելու են մեր գավառի գյուղատնտեսության բարձրացման, ցույց տալով այն փոքրիկ հաջողությունները, որին հասել է մեր գյուղացին և մատնանշելով այն ճանապարհը, որով պիտի ընթանա մեր գյուղատնտեսությունը դեպի բարձրացում։

Զանգեզուրի գավառը գոնե ամենից հետամնացն է իր գյուղատնտեսական գործով։ Մինչ այժմ չնչին միջոցներ են հատկացվել Զանգեզուրի գյուղատնտեսության համար։ Առաջիկա տարում եթե վերոհիշյալ նախահաշվի մեջ հիշված միջոցները չպիտի լինեն, գավառի ագրոգործը կմնա դարձյալ նույն անմխիթար վիճակում։

Գավ. գյուղատնտես՝ Ալ. Բակունց

36. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

10 հուլիսի 1925 թ., № 8561

Ս. թ. հուլիս 4-ից հողբաժնի վարիչ ընկ. Գ. Գևորգյանի արձակուրդ գնալու պատճառով հողբաժնի վարիչի տեղակալ եմ նշանակված ես, գավգործկոմի որոշման համաձայն[37]: Վերոգրյալը հայտնվում է Ձեզ ի գիտություն:

37. ՀՈՂԲԱԺՆԻ ՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 1925 Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ

(Ապրիլ, մայիս, հանիս)

<16 հուլիսի 1925 թ.>

1. Հողաշինարարություն

ա) Կամերալ. Կազմված է 90 գյուղերի սահմանագիծը, պատրաստված է 3 նոր պլանշետ։ բ) Դաշտային. Յայջի և Լծեն գյուղերի միջև եղած վիճելի սահմանագիծն է պարզված, ուսումնասիրված է Տաթև և Սվարանց, Ուզ և Տուլորս գյուղերի հին սահմանները։ Շնհեր, Հալիձոր և Տաթև գյուղերի սահմանագիծը պետական անտառների հետ որոշված է, Տաթև և Տանձատափ գյուղերի սահմանագիծը որոշված է և վանքին հատկացված 5 դես. վարելահող։ 3 գյուղում 220 դես. տարածության վրա կատարված է միջգյուղյան հավասարեցում։ Բռուն և Վերիշեն գյուղերի վիճելի հողերի լրացուցիչ հատակագծումն է կազմված։ Կատարված է Գորիսի հողային համայնքի ամբողջ հողամասերի մանրամասն ուսումնասիրությունը։ Սիսինում № 156 արոտատեղից 325 դես. կտրված է և հատկացված Ղզլջղ գյուղին։ Բորիսովկայի, Մուխուրթուրյանի, Բազարչայի շրջանում 2500 դես. տարածությամբ արոտատեղ է կտրված և տրված հողային ֆոնդին։ Անդեղակոթ գյուղում կատարված է միջգյուղյան հավասարեցում։ Ղափանի շրջանի մի շարք գյուղերում ևս սկսված է մեջգյուղյան հողահավասարեցման աշխատանքներ։ Բացի այդ, տարված են նախապատրաստական աշխատանքներ՝ Սիսիանի շրջանի մի շարք գյուղերում եղած վիճելի հողային խնդիրներին վերջնական լուծում տալու։

2. Գյուղանտեսություն

Տեղվա և Կոռնձորի շրջանում 900 դես. տարածության վրա մղված է պայքար դաշտային մկների դեմ։ Այդ գործը տևել է 17 օր, մասնակցել են 2080 գյուղացի։

Շերամապահական հրահանգիչը զրույցներ է կազմակերպել քաղաքի շրջանում՝ 3 գյուղում, Ղափանում՝ 16 գյուղերում։ Ղափանում յուրաքանչյուր գյուղում եղել է միջին հաշվով 4 անգամ։ Այդ գյուղերում 232 գյուղական տնտեսություն պարապել են շերամապահությամբ՝ սպառելով 203 տուփ շերամի սերմ։ Այդ բոլոր տնտեսություններին արված են գործնական ցուցմունքներ։ Բացի այդ, հրահանգիչը եղել է և Զանգելանի շրջանի թուրք գյուղերում, սպառել է շերամի սերմ և կազմակերպել է զրույցներ։ Հանքերում հիմք է դրված շերամապահական կայանի։ Այս տարի շերամի բերքը հաջող է եղել, և վարկ. ընկ. միջոցով գնված է 900 փութ բոժոժ։ Հանքերում սկսված է գրենա պատրաստելու աշխատանքները։

Գավառի ծխախոտագործ գյուղերում բաժանված են ծխախոտի ընտիր տեսակի սերմեր, արված են ցուցմունքներ ծխախոտի մշակության մասին։ 37 գյուղ<ացիական> տնտեսությունների բաժանված է բանջարանոցային զանազան սերմեր։

Խոտաբուծության ասպարիզում 8 գյուղերում փորձնական նպատակներով ցանված է վիկա։ Վաճառված է 52 փութ յոնջայի սերմ։ Անասունների կերի համար մի քանի գյուղերում ցանված է բազուկ։ Վիկայի և կերի բազուկի մշակման մասին գյուղերում տրված են գործնական ցուցմունքներ։

Ցուցադրական հողամասում տնկված է 1200 պտղատու ծառերի տունկեր, 50 ճիլ ուռի, Ղափանում՝ 500 չինարի, 300 թթենի։ Մասնակցություն է ցույց տրված ծառատնկման կամպանիային։ Մի քանի գյուղերում գործնական աշխատանքներ են տարված պտղատու այգու մշակման վերաբերյալ։

Գյուղատնտեսական ագիտացիա է տարված 84 գյուղերում։ Այդ թվում են և այն գյուղերը, ուր մեր հրահանգիչները եղել են մի քանի անգամ: Ագիտացիա հնարավոր չափով տարվել է գործնական ցուցմունքների հետ միասին, կրել է զանազան բնույթ, տեղին և ժամանակին համապատասխան։ Ցուցադրվել են զանազան նկարներ։ Սպառված է 200 գրքույկ, գյուղատնտեսական գիտելիքների մասին։ Գյուղերում տրված են զանազան խորհուրդներ։ Կազմակերպված են ագիտդատեր: Մասնակցություն է ցույց տված գյուղատնտես. արտելների և վարկ. ընկերությունների աշխատանքներին։ Կատարված են փորձնական սրսկումներ, այգիների բժշկելու նպատակով։ Մասնակցություն է ցույց տրված պետապի աշխատանքներին, հողաշինարարության, գյուղատնտես. մրցանակաբաշխության, ցանքսերի դրությունը որոշող հանձնաժողովին և այլն։ Կազմված է 25/26 թ. գործունեության ծրագիրը և նախահաշիվ։ Բացի այդ, կատարվել են զանազան աշխատանքներ, որոնք վերաբերում են մեր գավառի գյուղատնտեսության ուսումնասիրության գործին։

3. Անասնաբուժություն

Ալիլու գյուղում երևացած «սապ» հիվանդության վերջ է տրված, քաղաքի շրջանում բժշկական օգնություն են ստացել ձի՝ 61, խոշոր եղջ. անասուն՝ 51, ուրիշ անասուններ՝ 42։ Երկու կետում քոչվորների անասունների համար բացված են ստուգման կետեր, որոնք բաց են թողել խոշոր եղջ. անաս. 27 740 գլուխ, մանր՝ 101 125 գլուխ, ձիեր՝ 127, ուղտ՝ 1200։ Հաշվետու շրջանում գավառում անասունների մեջ վարակիչ հիվանդություններ չեն եղել։ Տարված է և սպանդանոցի բժշկական հսկողության աշխատանքը։ 38. <ԶԱՆԳԳԱՎ>ՀՈՂԲԱԺՆԻՆ

<31 հուլիսի 1925 թ.>

Հուլիս ամսվա ընթացքում շարունակվել է ցուցադրական դաշտի աշխատանքները։ Հաշվեառման է ենթարկված 8 գյուղական տնտեսություններում ցանած վիկան և Հրաշալի ցորենը։ Հողաշինարարական աշխատանքներին մասնակցություն է ցույց տրված՝ Սիսիանի մի շարք գյուղերի վիճելի հողերը տակսացիայի ենթարկելով։ Կրկին անդամ սրսկված են խաղողի այգիները Խնձորեսկ և Կյորու գյուղերում։ Ղափանի մի շարք գյուղերում շերամապահական աշխատանքներ է տարված առաջվա թափով: Չորս հազար տուփ գրենա պատրաստելու աշխատանքներն է տարված։ Ղափանում այս տարվա շերամի բերքը հասնում է 1500 փութի։ Շերամապահական աշխատանքներ են տարված և Ադրբեջանի հարևան գյուղերում։ Վերիշենի նոր կառուցվող պանրագործարանի աշխատանքները ևս տարված են։ Հավաքված են գավառիս խոտա և հացաբույսերի նմուշներ։ Կարգի է բերված օդերևութաբանական կայանը, ուր դիտումներ կատարվում են հուլիս 1-ից։

Գավգյուղատնտես՝ Ալ. Բակունց

39. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻՆ

<Օգոստոս, 4 կամ 4֊ից հետո, 1925>

Մեր գյուղերից ամենից շատ գանգատվում են, որ դաշտային մկներ են երևացել։ Դիմումներ ստացել ենք Տեղ, Քարաշեն, Խնձորեսկ, Կյորու, Տանձատափ գյուղերից, նաև Ղափանից։ Մորեխ չկա։

Հացահատիկների բզեզ երևացել է քաղաքի շրջանի գյուղերում, մեծ մասամբ Տեղից մինչև Մաղանջուղ ընկած տարածության վրա։ Մյուս շրջաններում շատ սակավ է եղել։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն հարևան Քրդստանի գյուղերում ևս կան հացահատիկի բզեզներ։ Դժբախտաբար հնարավորություն չունենք պարզելու վնասի չափը։ Դուք ենթադրում եք, որ թթենիների հիվանդությունը կարող է լինել արմատների փտախտ (гниль или бель) և ոչ քլորող։ Տեղում կատարած քննությունը հիվանդ ծառերի արմատների վրա ոչ մի նշան չի հայտնաբերել, արմատները առողջ են, չկա և ոչ մի հետք Գրմակ плесень-ի: Բացի այդ, ծառերի ավելորդ ճյուղերը կտրատելուց, ծառերի տակը փորելուց և մի անգամ ջրելուց հետո այդ հիվանդ ծառերը լավացել են և նույնիսկ թութի վերջին թափը տվել: Դուք պնդում եք, թե քլորոզը չի կարող առաջ գալ հողի աղքատությունից կամ անմշակ մնալուց, այնինչ գրականության մեջ շատ որոշ հիշվում է քլորոզի և այդ պատճառը (տե՛ս „Шелковица, ее разведение и пользование ее“ Н. Шавров֊ի, եր. 154, ուր ասված է հետևյալը. „Хлороз наблюдается при объеднении почвы“ и т. д):

Բանջարանոցներում երևացած հիվանդություններից աչքի է ընկնում կարտոֆելի փտախտը, որ միշտ էլ ահագին վնասներ է տվել և որի դեմ գյուղացին պայքարի ոչ մի միջոց ձեռք չի առնում։

Հնարավորին չափ կաշխատենք հիվանդությունների նմուշներն ուղարկել։ Այդ մի քիչ դժվար է, որովհետև ագրոաշխատավորներ չունենք թե հողբաժնի և թե գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքները տանելու:

<Ի տեղի> հողբաժնի վարիչի՝ <Ալ. Բակունց>

40. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ> ՎԱՐՉԱՖԻՆ <ԱՆՍԱԿԱՆ> ՎԱՐՉ<ՈԻԹՅԱՆ> ՊԵՏԻՆ

Խնդրում եմ հայտնել ընկ. Շադունցին, որ ոչ մի պայմանով համաձայն չեմ Զանգեզուրում ընդունելու այն պաշտոնը, որի մասին հարցրել եք դուք № 12116 գրությամբ, 16. VII. 25 թ.[38]:

Ալ. Բակունց

8. III. 25

<Գորիս>

41. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

11 օգոստոսի 1925 թ. № 994, Գորիս

25/26 թ. գյուղատնտեսական նախահաշվի մեջ մտցրել էինք կանեփագործության արհեստանոց կազմելու ծախքերը՝ ի նկատի ունենալով այն, որ մեր գավառում առերես կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները կանեփագործության զարգացման համար։

Գավգործկոմի պլենումը օգոստոս 3֊ին քննության առնելով մեր բյուջեն, կրճատում է գյուղատնտեսական բյուջեից կանեփագործության արհեստանոցը և որոշում այդ գործը կազմակերպել գյուղատնտեսական բանկի միջոցով, ստանալով հատուկ վարկ:

Խնդրում ենք հայտնել մեզ, թե հնարավո՞ր է Ձեր աջակցությունը բանկից վարկ ստանալու գործում, ինչպես և Ձեր տեսակետը կանեփագործության զարգացման վերաբերյալ մեր գավառում։ Եթե ձեռքի տակ չունեք անհրաժեշտ տվյալներ՝ կհաղորդենք լրացուցիչ։

42. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<Օգոստոս, վերջեր, 1925 թ.>

Հողբաժնի վարիչ Գ. Գևորգյանը արձակուրդի մեջ է հուլիս 5-ից։ Նրա փոխարեն ես եմ տարել մինչև այժմ հողբաժնի վարիչի աշխատանքները, որից տուժել է իմ անմիջական պարտականությունը։

Ինձ հայտնված է եղել, որ ես նրան փոխարինելու եմ ամիս ու կես, բայց այդ ժամանակը վաղուց է անցել։ Մոտենում է գյուղատնտեսական տարին, նման դրությունը պիտի խանգարի գյուղատնտեսական աշխատանքներ սկսելուն։

Այդ բոլորն ինձ ստիպում են հողվարչության դիմել, որ հոգա վարիչ ունենալու մասին, հայտնել նաև, որ սեպտ. 5֊ից հետո ես հրաժարվում եմ հողբաժնի վարիչի տեղակալ լինելու պաշտոնից։

Գավ. գյուղատնտես՝ Ալ. Բակունց

43. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<Սեպտեմբեր, սկիզբ, 1925 թ.>

Խնդրում եմ հոկտեմբեր 1-ից ինձ ազատ համարել գավ. գյուղատնտեսի պաշտոնից։

Անցյալ տարի այնպիսի պայմաններ էին, որ չհաջողվեց որևէ շոշափելի աշխատանք տանելու։ Գյուղատնտեսական բյուջեն տնօրինում էր հողբաժնի վարիչը։ Նույն դրությունն է լինելու և գալ տարում։ Եթե ավելացնենք նաև Զանգեզուրի յուրահատուկ պայմանները (դրամի չգոյությունը, աղքատ բյուջեն, կտրվածությունը և այլն), որ 25/26 թ. էլ համարյա պիտի շարունակվեն, և այլն, որ բյուջեն դարձյալ մնում է հողբաժնի ընդհանուր սահմաններում, բացի այդ՝ այս տարի մենք ավելի շատ ենք կախված լինելու շրջգործկոմներից, որոնց եկամուտը շատ է նվազ ագրոնոմիական նպատակների համար ծախսեր անելու, պարզ կլինի, թե ինչու եմ կասկածում և գալ տարվա աշխատանքներից։

Բացի այդ, կարիք ունեմ երկարատև բժշկության։ Այդ հարմարությունից էլ զուրկ ենք այս կտրված գավառում։ Համաձայնությունս եմ հայտնում աշխատելու Լենինականում, Լոռիում։

Ալ. Բակունց

44. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

7 սեպտեմբ. 1925 թ. № 1072, Գորիս

Մեր գավառում հողային խնդրի կանոնավորման խոշոր չափով խանգարում է գաղթականության հարցը, որ մինչ այժմ ոչ միայն վերջնական լուծում չի ստացել, այլև շարունակում է ծավալվել։ Գաղթականական խնդիր է առաջանում այն գյուղերում, որտեղ անցյալ տարի բնակչություն չկար, և հողաշինարարական կարգով այդ գյուղերը հատկացված էր հարևան հողապակաս գյուղերին։ Օրինակ.

1) Սիսիանի Օրթոքյուզ գյուղում բնակչություն չկար, 24 թ. այդ գյուղը հատկացված էր, Ձեր հրահանգի համաձայն, Թազագյուղին: Սակայն մի ամիս առաջ օրթոքյուզցիք, որ մինչ այդ ապրել են Նախիջևանում, թափվել են ավերակ Օրթոքյուղը, ընդհարվել են թազագյուղացիների հետ, մարդ են ծեծել և կտրականապես հրաժարվում են հեռանալ այդտեղից։ Շրջգործկոմը իր № 2069 գրությամբ (սեպտ. 5) հայտնում է, «որ բոլոր թյուրիմացությունների վերաբերյալ պատասխանատվությունը շրջգործկոմը իրենից գցում է»։ Օրթոքյուզցի խռովարարները բանտարկված են, բայց այդ էլ չի օգնում։

2) Իրիմիս գյուղում, որ հատկացված է Ուզ գյուղին, նորից (23 թ.) գաղթականներ են նստել։ Սեպտ. 3֊ին Ղարաքիլիսեում որոշում է կատարված այդ 5 տունը փոխադրել Որոտ և այնտեղ հող հատկացնել, բայց Իրիմիսի 4—5 տունը համառում է, գործը երևի կհասնի վարչական միջոցների, որից միշտ էլ աշխատել ենք խուսափել։

Այս օրինակները բացառիկ չեն։ Սույն բանն է Շաքի, Աղուդի, Վազուդի գյուղերում։ Ղափանի շրջգործկոմը ևս հայտնում է, որ գաղթականները շարունակում են վերադառնալ և տեղավոր<վ>ել նույնիսկ այն գյուղերում, ուր ավարտված է հողահավասարեցման աշխատանքները:

Սիսիանի շրջգործկոմը գրում է, որ «գաղթականներին չենք կարողանում խոսեցնել. դիմում են շատ վատ զրպարտությունների, փչացնում են ցանքսերը, որ առիթ տան կռվի, որպեսզի ցույց տան, թե իրենց նեղացնում են. անտանելի ցավ է, խնդրում եմ շտապ կարգադրեք՝ ի՞նչ անել»:

Եթե շրջգործկոմը մի քիչ չափազանցնում է, համենայն դեպս մի բան ճիշտ է, որ նման դրությամբ հողաշինարարական աշխատանքը անտակ տակառ է լինելու մեր գավառում։

Բահարլու գյուղի գաղթականները ևս վերադարձել են, նստել իրենց գյուղում, չնայած որ դեռ 23 թ. այդ գյուղը հատկացրված է Գետաթաղին։ Բահարլու գյուղի գաղթականները եկել են Քյուրդստանի գործկոմի տված վկայականով (25 թ. հունիս 11), որի մեջ գրված է հետևյալը (բնագիրը ռուսերեն է).

«Սույնը տրվում է Զանգեզուրի գավառի Սիսիանի շրջանի Բահարլու գյուղի բնակիչներ (թվում է ութ անուն֊ ազգանուն), որոնց ուղարկում ենք իրենց հայրենիքը՝ Զանգեզուրի գավառը, իրենց նախկին բնակավայրերում տեղավորելու համար։ Վերոհիշյալը հաստատվում է կնիքով և ստորագրությամբ»։ Ստորագրել են Քյուրդստանի գավգործկոմի նախագահը և գործերի վարիչը։

Գաղթական գյուղերից ամենացավոտ եղել է Վաղուդին։ Գավգործկոմը ստիպված է եղել վարչական միջոցներով արտաքսել այդ գյուղից խռովարարներին։ Այդ խնդրում, ինչպես և մյուս գյուղերում, տեղավորված գաղթականների նկատմամբ ղեկավար<վ>ել ենք ծխամատյաններով, չնայած որ ծխամատյանի մեջ մտցրված են և 24 թ. եկած գաղթականներ, տեղ-տեղ նույնիսկ 25 թ.։

Այն գյուղերում, որտեղ գաղթականական խնդիր կա, հողաշինարությունը դժվարանում է նաև նրանով, որ չափարարների կամ հողաչափերի դրված կուրգանները քանդում են գիշերով կամ մի քանի օր հետո։ Տեղական իշխանության չի հաջողվում պատասխանատվության կանչել քանդողներին, որոնք շատ անգամ քոչվոր գաղթականներից են։

Չնայած որ Անդրկենտգործկոմի և Հայկենտգործկոմի որոշումները կան, որ 23 թ. հետո վերադարձողներին տեղ չտալ Զանգեզուրում, մեզ մոտ ստեղծվել է մի դրություն, երբ 24 թ. եկողներից բացի, 25 թ. ամառը եկողներն էլ նստում են իրենց գյուղերում, փորձում տնտեսություն ստեղծել։

Հայտնելով այդ մասին՝ հողվարչությանդ խնդրում եմ ձեռք առնել միջոցներ և հրահանգել մեզ մի միջոց, գաղթականության խնդիրը ընդմիշտ լուծելու։

Ի տեղի գավհողբաժնի վարիչ՝ Ա. Բակունց
Քարտուղար՝ Ս. Մելքումյան

45. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<10 սեպտեմբերի 1925 թ. № 1082>

Մեր գավառում կտավատ ցանում են, ձեթ ստանալու համար միայն, մի շարք գյուղերում, Կոռնձորից սկսած մինչև Բազարչայ։ Միայն Բազարչայի մալականներն են, որ կտավատի ցողունից պատրաստում են զանազան գործվածքներ (սրբիչ, սփռոց, զգեստ և այլն)։ Այդ արհեստը հայ գյուղացիության ամենևին ծանոթ չէ։

Մեր գավառում վիճբյուրոյի տեղեկանքի համաձայն անցյալ տարի (24 թ,) ցանել են 410 դես. կտավատ, այս տարի հասնում է մոտ 500 դես.։ Կտավատի մշակությամբ պարապում են քաղաքի շրջանում , ավելի շատ հետևյալ գյուղերում՝ Մաղանջուղ, Կյորու, Ալիղուլիշեն, Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ և Կոռնձոր գյուղերում, իսկ Սիսիանի շրջանում՝ Աղքենդ, Բռնակոթ, Ուզ, Անգեղակոթ, Բալոք և Բազարչայ։

Միջին հաշվով մի դեսյատինից մեր գյուղերում ստանում են մոտ 80—90 փութ չոր ցողուն կամ 10 —11 փութ մանրաթել։ Կտավատի ցողունը մեր գյուղերում մնում է առանց օգտագործման։ Այսպիսով՝ յուրաքանչյուր տարի հազարավոր փթերով է կորչում կտավատի մանրաթելը։

Իսկ կանեփը վայրի է բսնում։ Այս տարի մեր արած փորձերն այդ ուղղությամբ հաջող արդյունք են տվել. կանեփի ցողունի երկարությունը փորձադաշտում հասնում էր 3 արշինի։

Կանեփի և կտավատի կուլտուրայի զարգացմամբ մենք հնարավորություն կստեղծենք նաև քուսպ պատրաստելու՝ անասունների համար։

Մեր նպատակն է գավառի կենտրոնում ունենալ մի արհեստանոց՝ կտավատի և կանեփի մանրաթելից պարան և զանազան գործվածքներ պատրաստելու համար։ Այդ նպատակի համար գործկոմը սեպտ. 7-ի որոշմամբ դիմել է գյուղատնտեսական բանկին և հատուկ վարկ խնդրել։

Մենք նախագծել ենք սկզբնական շրջանում շրջակա գյուղերից գնել կտավատի ցողուն և մշակել քաղաքում բացվելիք արհեստանոցում։ Իսկ կանեփի մշակույթի զարգացման համար նպատակահարմար է տեսնվում վարկավորել նախօրոք դրամով և սերմով, պայման կնքել կանեփ մշակող գյուղացիների հետ ցողունը գնելու։

Առայժմ ունենք հետևյալ գործիքները, որ պատրաստել ենք տեղում. ոտի վեց ճախարակ և 5 հատ ջարդիչ մեքենա (мялка): Բացի այդ, մենք դիմել ենք Մոսկվայի Кустпром֊ին՝ վարպետների և գործիքների մասին մեզ տեղեկանք ուղարկելու[39]։ Սրանց կից ուղարկում ենք Ձեզ արհեստանոցի մոտավոր նախահաշիվը։

ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

6 հոկտեմբերի 1925 թ. № 1180, Գորիս

Մի քանի անգամ Ձեզ հեռագրել ենք և խնդրել մեր գավառի համար ուղարկել շրջանային գյուղատնտեսներ և հրահանգիչներ։ Գյուղվարչությունդ խոստացել է ժամանակին միջոցներ ձեռք առնել։ Գյուղատնտեսական տարին սկսվել է, բայց մեր գավառում կա միայն մի գյուղատնտես, իսկ բյուջետով նախատեսնված է հինգ հոգի։ Ավելորդ չեմ համարում մի անգամ էլ հիշեցնել Ձեզ այդ մասին և խնդրել, որ գյուղատնտեսների հետ պայմանավորվելու դեպքում կանգ չառնեք նյութական միջոցների համար։ Լավ գյուղատնտեսին նրա ուզած ռոճիկն ու հարմարությունները կտանք։

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈԻԹՅՈԻՆ

<6 հոկտեմբերի 1925 թ.>

1

ա) Զանգեզուրի գավառը, համաձայն վիճբյուրոյի տվյալների, գրավում է 3926 քառ. վերստ տարածություն։ Այդ թիվը վերջերս ենթարկվել է փոփոխության, որովհետև օգոստոս ամսին Ղափանի շրջանում Զանգեզուրին է միացված 20 գյուղ։ Բացի այդ, Զանգեզուրի և Քյուրդիստանի միջև այժմ գծվող նոր սահմանը փոփոխության է ենթարկելու գավառի ընդհանուր տարածությունը։ Գավառը կազմված է երեք գավառակից. Ղափան՝ 86 գյուղ, Սիսիան՝ 37 և քաղաքի շրջան՝ 25 գյուղ, ընդամենը՝ 148 գյուղ։ Ազգաբնակչության թիվը երեք շրջաններում էլ համարյա թե հավասար է, 21—22 հազար, 3 շրջանում՝ 65 հազար։

բ) Գավառում շրջանային գյուղատնտեսներ չեն եղել։ Գյուղատնտեսները ապրել են Գորիս քաղաքում։ Շրջագայության տարածությունը՝ մաքսիմալ շառավիղը հասնում է հարյուր վերստի, մինիմալը՝ 36 վերստ Սիսիան գնալու և 59 վերստ Ղափան գնալու դեպքում։

2

ա) Զանգեզուրի գավառը Հայաստանի լեռնային գավառներից է, հեռու շուկաներից, զուրկ բանուկ ճանապարհներից։ Հողերի մեծ մասը քարոտ է, մշակության համար անպետք։ Մի քանի գյուղերից բացի, ուր կան փոքր տարածությամբ սարահարթեր, մնացած շրջաններում լեռներ են և ապառաժներ, որոնք անտառապատ են Ղափանի շրջանում: Մակերեսի խորդուբորդ լինելը, ձորերն ու սարերը ստեղծել են գյուղատնտեսական մշակույթների բազմազանություն։ Տաս վերստ տարածության վրա կարելի է հանդիպել գյուղի, որտեղ շերամ են պահում և ծխախոտ մշակում, և գյուղի, ուր կեռասենին էլ չի ծաղկում։

բ) Հետամնաց է գյուղատնտեսությունը, նույն վիճակն ունի և ելումուտի մնացած արդյունքները՝ տնայնագործություն և այլն։ Հաջող տարիներում անգամ Զանգեզուրի գյուղացին կարիք ունի դրսի օգնության՝ իր տնտեսության և ընտանիքի անհրաժեշտ կարիքները հոգալու։ Դրսի քաղաքներում աշխատելով է, որ նա կարողանում է պահել գյուղում մնացած իր ընտանիքին։

գ) Հաշվետու տարին գյուղատնտեսական տեսակետից եղել է աննպաստ։ Աշնան ցրտերը շատ են վնասել աշնանացանին, որի մոտ 80 % բոլորովին փչացել է։ Գարունն ու ամառը չորային է եղել։ Այդ հանգամանքը պակաս վնաս չի հասցրել թե դաշտային մշակույթին և թե այգիներին։ Այս տարի երևացել են մկներ, մանավանդ Տեղվա և Կոռնձորի շրջանում։ Վնաս է հասցրել և հացի բզեզը, որ այս տարի շատ ավելի էր երևացել։

3

ա) 24/25 թ. բյուջեն հաստատված է եղել 10 800 ռուբլու սահմաններում։ Տարվա ընթացքում, տեղական միջոցների պակասության պատճառով, այդ գումարն անգամ լրիվ չի հատկացված։ Տարվա սկզբին ծրագիր կազմված չի եղել։ Ծրագիրը քննվել և հաստատվել է գավգործկոմում միայն 1925 թ. ապրիլին։ Գարնան աշխատանքների ծրագիրը ենթարկվել է փոփոխության՝ ժամանակին դրամ չստանալու պատճառով:

բ) Ագրոպերսոնալը հետևյալ կազմն է ունեցել։

Ինչպես երևում է ներքոհիշյալ տախտակից, ագրոպերսոնալը միայն 1925 թ. գարնանն է ավելացել 3 հոգով, որից մեկը մի ամիս աշխատելուց հետո հեռանում է։ Շրջ. գյուղատնտես Ս. Տիրատուրյանը եղել է ուսուցիչ մինչև հունիս 1-ը և հեռացել է գործից հոկտեմբեր 1-ին։ Այսպիսով՝ մեր գավառում մնում են մի գավ. գյուղատնտես և երկու հրահանգիչ (շերամապահական և մեղվաբուծական)։

№ № Անուն, ազ-

գանուն

Պաշտոն Կրթական

ցենզ

Ստաժ Որ ժամանակից է պաշ-

տոնա.

Տարվա ըն-

թացքում

պաշտոնից

հեռացել է

1 Ալ. Բակունց

Ս. Տիրա-

տուրյան

Հ. Միրաք-

յան

Ար. Գրիգոր-

յան

Ն. Ասատըր

յան

Հ. Տեր-Հայ-

րապետյան

գավ. գյուղ


շրջ. գյուղ.


»


»


հրահանգ.


վարձ.

վարիչ

բարձր.


միջն.


միջն.


բարձր.


միջն.


տարր.

2 տար.


2 տար.


18 տար.


1 տար.


20 տար.


2 տար.

24 թ. հոկտ.


24 թ. հուլ.


25 թ. ապրիլ


25 թ. ապրիլ


25 թ. մարտ


25 թ. հուլ.

ո՛չ


ութ ամիս է եղել ուսուցիչ


ո՛չ


աշխատել է միայն մի ամիս


ո՛չ


»

4

Ագրոկայան չի եղել։ Տարվա ընթացքում ագրոկայանի կահավորման համար ձեռք է բերված մի շարք իրեր, գործիքներ, նկարներ և այլ պարագաներ։ Փոխադրված է դրամ ձեռք բերելու պուրկա, կշեռք, դիտակ, հողի մեխանիկական քննության պարագաներ և այլն։

5

Խոտացանության ասպարիզում ցուցադրական աշխատանք տարվել է միայն վիկա տարածելու։ Այդ փորձերի արդյունքը ներկայացրված է գյուղվարչության։ Վիկա ցանված է 16 գյուղական տնտեսություններում՝ 14 գյուղում։ Մշակության ձևերը ամենևին չեն տարբերվել այդ գյուղերում ընդունված ձևերից։ Նպատակը եղել է միայն ազգաբնակչության ծանոթացնել վիկայի հետ, որպես արհեստական խոտաբույսի։ Արդյունքը՝ ամենաքիչ բերքը դեսյատինից եղել է 195 փութ չոր խոտ, ամենաշատը՝ 470 փութ (Բազարչայ գյուղում, Մելիք Հարությունյանի տնտեսությունում)։ Վիկան հաջող չի գնացել Տեղ գյուղում. հողի դիրքը նպաստավոր չէր, գարնան հեղեղները սրբել են ցանած վիկան։ Վիկա ցանված է եղել Գորիսի ցուցադրական հողամասում և Խնձորեսկի դպրոցի հողում։ Հետևանքի դրական լինելը նպաստել է վիկայի տարածման։ Միայն Բազարչայ գյուղը առաջիկա գարնան համար 50 փութ վիկայի սերմի պահանջ է դրել։ Բացի վիկայից, ուշադրություն է դարձված և կերի բազուկի մշակման։ Բազուկ է ցանված՝ 1) Խնձորեսկի դպրոցում, 2) Հայրապետ Տեր-Հայրապետյանի տնտեսությունում (Տեղ գյուղ), 3) Նիկ․ Սաֆրազբեգյանի տնտեսությունում (Ղարաքիլիսե), 4) Բռնակոթ գյուղում՝ երկու տնտեսություն, 5) ցուցադրական հողամասում և 6) 3 տնտեսությունները որոնք Գորիսում։ Այս ցուցակի մեջ չեն մտնում և այն 8 գյուղական տնտեսությունները, որոնք մեզնից վերցրել են կերի բազուկի սերմեր և մշակել։ Կերի բազուկի բերքը դեռ հավաքված չէ։ Բացի այդ, շրջանում վաճառված է և 62 փութ յոնջայի սերմ։ Հաշվետու տարում եղել է մի ցուցադրական հողամաս՝ մի դեսյատին տարածությամբ, որից 1/6-ի վրա ծխախոտ է (Տրապիզոն, Սամսոն և տեղական), 1/6-ի վրա կարտոֆել «իմպերատկա», ⅓-ի՝ վիկա, մնացած ⅓-ի վրա տնկած է 1200 խնձորենու և տանձենու տունկեր։

{{Կենտրոն|6}

Ծխախոտի մշակությամբ պարապող գյուղերում բաժանված է 124 տնտեսության ծխախոտի սերմեր, հետևյալ տեսակներից՝ Սամսոն, Տրապիզոն, Պլատանա և Դյուբեկ։ Այդ ծխախոտից ցանված է եղել և Գորիսի ցուցադրական հողամասում։ Սեպտեմբեր 15-ից ծխախոտը քաղվել է, չորացնելու համար։ Այժմ հնարավորություն չկա ճիշտ քանակը որոշելու, բայց լավ բերքը ապահով պետք է համարել։ Մեր բաժանած սերմերը հաջող են գնացել Ղափանի գյուղերում, ինչպես և Որոտն և Շամբ գյուղում։

7

Այգեգործության ասպարիզում աշխատանքը ավելի շատ ծառատունկի շուրջն է եղել։ Բացի վերոհիշյալ 1200-ից, Ղափանում շերամապահական կայանի համար տնկված է 300 հատ թթենի, 500 չինարի։ 13 գյուղում ցույց է տրված պատվաստման ձևերը, և պատվաստված է 123 ծառ։ Այգու խնամքի շուրջ գործնական ցուցմունքներ է տրված Լոր գյուղում և Քարահունջում։ Տնկված է 150 ճիլ ուռի, պատրաստված են թթենու սերմեր։ Քարահունջ գյուղում, որտեղ խնձորենու և տանձենու ընտիր տեսակներ կան, 3 այգու տեսակներ

8

Բեղմնավորման կայաններ չենք ունեցել։ Ամառվա ընթացքում եղել է միայն մի բեղմնավորման կայան ձիաբուծարանի 3 արտադրողով և 2 էշով։ Ձիերով բեղմնավորված են 91 մատակ, էշերով՝ 11 էգ։ Ցուցադրական կերակրում եղել է 3 գյուղում. 1) Վերիշենում՝ 2 կով, 2) Ղարաքիլիսեում՝ 2 կով և 3) Բազարչայում՝ 1 կով։ Անասուններին ռացիոնալ պահելու ուղղությամբ տարված աշխատանքները սահմանափակվել են միայն ագիտացիայով՝ նյութ ունենալով բացառապես մեր գոմերի թերությունները։ Միայն մի գյուղում կառուցված է մի գոմ, մեր ցուցմունքներով։ Թռչնապահության ասպարիզում աշխատանքներ չեն տարվել։

9

1925 թ. մարտ ամսից Ղափանի շրջանում աշխատել է շերամապահական հատուկ հրահանգիչ։ Հանքերում բացվել է շերամապահական կայան։ Այդ շրջանում սպառվել է 400 տուփ շերամի սերմ։ Շերամապահությամբ պարապել են 232 տնտեսություն։ Բացի այդ, Ադրբեջանի հարևան գյուղերը ևս այդ սերմից ստացել են։ Հրահանգիչը պարբերաբար զրույցներ է կազմակերպել, գործնական ցուցմունքներ տվել բոլոր տնտեսություններին։ Արդյունքր եղել է շատ հաջող։ Ղափանի շրջանն այս տարի տվել է մոտ 1400 փութ բոժոժ։ Զրույցներ կազմակերպվել են և քաղաքի շրջանի 5 գյուղում։ Ղափանում պատրաստված է մոտ 4000 տուփ բոժոժ։ 1926 թ. մեծացվելու է շերամապահական կայանը, բացվելու է և մի նոր կայան քաղաքի շրջանում։

Մեղվաբուծական հրահանգիչը աշխ ատել է 1925 թ. ապրիլից: Զրույցներ և գործնական ցուցմունքներ տալուց բացի, մեղվաբուծության ասպարիզում այլ աշխատանք չի տարվել։ Հրահանգիչը եղել է Ղափանի և քաղաքի շրջանի 29 գյուղերում, մեղու ունեցող բոլոր տնտեսություններում և տեղնուտեղը արել է ցուցմունքներ՝ ցույց տալով զանազան զանազան նկարներ, տեղական մեղվաբուծության պակասները ցույց տալով և այլն։ 29 գյուղերից մեծ մասում հրահանգիչը եղել է երկու անգամ, մի քանի գյուղերում՝ երեք անգամ։ Մեղվաբույծներին ծանոթացրված է փտախտի դեմ կռվելու միջոցները, ինչպես և այդ հիվանդության մասին եղած դեկրետը։ Փտախտի դեպք եղել է Տեղ գյուղում։ Մեղվաբուծության զարկ տալու նպատակով 1925 թ. փետրվարին կազմվել է մեղվաբույծների «Մեղու» ընկերություն, բայց վարկ չստանալու պատճառով ընկերությունը քայքայվել է։

10

Մեր գավառում վարձակետեր չեն եղել։ Միայն 25 թ. հուլիսից է, որ այդ ուղղությամբ տարվել է աշխատանք։ Տեղ գյուղում կառուցվել է մի վարձակայան՝ 15 արշ. երկարությամբ և 8 արշ․ լայնությամբ, որի համար գյուղը նվիրել է 100 թերթ թիթեղ։ Վարձակետն իր վարիչն ունի հուլիսից։ Վարձակետում կա 3 շարքացան, 2 քամհար, 3 փոցխ «զիգզագ», 1 սերմզտիչ Հեյդի, 1 չորսխոխանի գութան, 2 գութան «Ակսայի»։ Վարձակետը սկսել է աշխատել սեպտեմբերից, սերմ զտիչը մաքրել է մոտ 850 փութ, 23 օր աշխատել է շարքացանը, չորսխոփանին՝ 2 օր, «զիգզագը»՝ 20 օր։ Կայանը նոր գործիքների կարիք ունի։ Գորիսում եղել է պահեստ, որտեղ եղած հին գործիքներից նորոգման հանձնված 5 «Սակի» գութան, 2 շրջվող գութան։ Գորիսում աշխատել է սերմզտիչը սեպտ. 15-ից և մաքրել է 300 փութ։ Եղած 5 գութանը աշխատել են 10 օր։ Գորիսում կա և վնասատուների դեմ տարվելիք պայքարի համար գործիքների և դեղորայքի պահեստ. 3 վերմորել, 20 գրվանքա փարիզյան կանաչ, ֆարմալին՝ 3 փ․, պղնձի արջասպ՝ 3 փութ, ծծմբափոշի՝ 8 փութ։ Դեղորայքից գործադրված է ծծմբային փոշի՝ 13 գր․, պղնձի արջասպ՝ 13 գրվանքա։ Մեր ունեցած վերմորելները աշխատել են 4 օր։ Բացի այդ, հողբաժնի տրամադրության տակ է մորեխկոմի նախկին պահեստը, որտեղ կա 50 վերմորել, 30 կալիմակս, փարիզյան կանաչ 24 փութ և այլն։

Մեքենաների վերանորոգման արհեստանոց չի եղել։ Եղած գործիքները մի անգամայն անբավարար են կարիքները հոգալու։ Եղած վարձակետերից բացի, ծրագրված է նոր վարձակետեր Սիսիանում և Ղափանում, որոնց համար, ինչպես և եղածների համար գործիքներ ձեռք բերելու համար փոխադրված է կանխավճար հինգ հարյուր ռուբլի։

11

Գյուղատնտեսական վնասատուների դեմ կռիվ տարված է Տեղվա շրջանում 1925 թ. ապրիլին, 600 դես. վրա դաշտային մկների դեմ։ Աշխատանք տարվել է 17 օր, մասնակցել են 2020 բանվոր։ Խնձորեսկ, Կյորու և Մաղանջուղ գյուղերում առաջին անգամ սրսկված է 4 խաղողի այգի, «Միլդիուից», երկու անգամ։ Սրսկումները դրական արդյունք են տվել։ Մեր ծրագրի մեջ է մտնում այդ գյուղի այգիները պարտադիր ձևով սրսկել տալ։ Սեպտեմբերի 10-ից հատուկ հրահանգչի միջոցով աշխատանքներ է տարվում քաղաքի շրջանի 8 գյուղերում երևացած դաշտային մկների դեմ։ Սրսկումներ են կատարված և կարտոֆելի «շախկա» հիվանդության դեմ։

12

Գյուղատնտեսական ագիտացիան՝ գրավոր և թե բանավոր, տարվել է անընդհատ։ Գրավոր ագիտացիա տարվել է տեղական «Ռաշպար» թերթում, լույս է տեսել 23 հոդված, զանազան նյութերի շուրջ։ Դժվար է որոշել ունկնդիրների թիվը գյուղատնտեսական զրույցների. միջին հաշվով այդ թիվը 50-ից պակաս չի եղել։ 1924 թ. գյուղատնտեսական ուսումնասիրություն է կատարված 23 գյուղում, որի մասին զեկուցում է ուղարկված գյուղվարչության[40]։ 1925 թ. նոր բլանկներ ստանալուց հետո գյուղատնտեսական ուսումնասիրություն է կատարված 6 գյուղում, սեպտեմբեր ամսում։ Գյուղատնտեսական զրույցները հետևյալ նյութերի շուրջն են եղել. 1) «Կաթնատու կովի խնամքը»՝ 9 գյուղում, 2) «Բազուկը անասունների կեր»՝ 3 գյուղում, 3) «Հողի մշակման ձևերը»՝ 17 գյուղում, 4) «Պարարտացումը գոմաղբով»՝ 4 գյուղում, 5) «Կանաչ պարարտացում» 5 գյուղում, 6) «Կարտոֆելի մշակությունը»՝ 2 գյուղում, 7) «Ցանովի խոտերի մշակույթը»՝ 7 գյուղում 8) «Գարնան աշխ<ատանքները> այգում»՝ 3 գյուղում։ Վերիշեն գյուղում կազմակերպված է միամսյա դասընթացքներ, որին լսել են 26 հոգի. դասախոսել են երկու գյուղատնտես։ Դասախոսությունների նյութ եղել է կաթնատնտեսությունը, գործնական աշխատանքներ տարվել է միայն կովի կերակրման շուրջ։ 1925 թ. հունվարին Ղափանում կայացել է գյուղատնտեսական համագումար՝ 21 գյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սիսիանում ընտրված է գյուղատնտեսական շրջանային խորհուրդ, 7 հոգուց։

Հաշվետու տարվա ընթացքում սպառվել է 700 գյուղատնտեսական բովանդակությամբ գրքույկներ, գրադարանից օգտվել են․․․ անգամ։ Բացի այդ աշխատանքներից, ագրոպերսոնալը հաշվետու տարվա ընթացքում տակսացիայի է ենթարկել 8 գյուղերում վիճելի հողամասերը, 7 գյուղում կարկտահարության տված վնասները, կազմակերպված է 3 ագիտդատ, մասնակցություն է ցույց տրված մրցանակաբաշխության, «բերքի տոնի» կատարման[41]։ Ագրոպերսոնալը միշտ մասնակցել է վարկ. ընկերությունների և փոխադարձ օգն․ կոմիտեների աշխատանքների։ Վերիշեն գյուղում 1924 թ. դեկտեմբերին կազմակերպվել է կաթնատնտեսական արտել 71 տնտեսության մասնակցությամբ։ Բազարչայի և Բորիսովկայի արտելներին ևս աջակցություն է ցույց տրված։ Ցանքսերի դրությունը որոշող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն է ցույց տրված։ Հավաքված է գավառի խոտաբույսերի նմուշներ, ցորենների նմուշներ է ուղարկված գյուղվարչության։ Օխչի ձորում անասնապահության զարգացման հնարավորություններն է ուսումնասիրված՝ Ղափանի շրջգործկոմի դիմումի համաձայն։

Ագրոպերսոնալը փոխադրական միջոցների կարիք միշտ ունեցել է։ Հողբաժինը տրամադրել է միայն մի ձի, մնացած ժամանակ կամ վարձել են, կամ գյուղն է ձրի տվել։ Ոտքով գնալու դեպքեր ևս եղել են, փոխադրական միջոցների պակասության պատճառով։

13

24/25 թ․ գյուղատնտեսական տարին եղել է կազմակերպչական։ Առաջին անգամ 24 թ. աշնանից է, որ սկսվում է ծրագրված աշխատանք։ Նոր տարվա սկզբին ագրոաշխատողների պակասը խիստ զգալի է։ 25/26 թ․ համար կազմված է նախահաշիվ և ծրագիր, որ ներկայացված է գյուղվարչության։ Նախահաշվի համաձայն՝ 25/26 թ․ հարկավոր է 60 000 ռուբլու չափ մի գումար, գավառի գյուղատնտեսական աշխատանքների համար։ 24/25 թ․, ինչպես հիշված է վերև, հատկացված է եղել 10 800 ռուբլի, որից, իրոք, ստացվել է միայն 6500 ռ․։ Այդ գումարը գավգործկոմի նույն թվում ծախսածի 1½ %-ն է կազմում։ Պարզ է, թե ինչու թույլ է ընթացել գյուղատնտեսական աշխատանքը մեր գավառում 24/25 գյուղատնտեսական տարում։

Գավ. գյուղատնտես՝ Ալ. Բակունց

48. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ ՊԵՏԻՆ>

Уважаемый Иван Шаликович!

Где обещанные агрономы? Так работать нельзя, унаробраз моему единственному инструктору предлагает 120 р. и должность зав’а сельхоз. школы. Остаюсь я, а я являюсь своего рода «полпредом наркомзема в Зангезуре», лицом, информирующим центр о положении уезда. Совершенно незавидный пост, особенно, когда информация ни на иоту не помогает.

Денег нет, когда утвердят наш куций бюджет—аллах ведает, а зима не за горами, тогда рукой махнут на Зангезур, пока настанет весна.

Очень удачно прошла сельхоз. выставка, как в центре, так и в районах, премированы 19 хозяйств. Организовали опыты показательного (кормления в 8 селах. Но все это эпизодично, без плана. Работников нет, мало средств. А я один не справляюсь, потому что земотдел отнимает добрую долю моей энергии. Освободите хотя бы от заведывания земотделом, разрешите работать агро¬ номом. Тов. Шадунц обещался, но положение не изменилось.

С тов. приветом

Ал. Бакунц

20/Х 25.

<Թարգմանություն>

Հարգելի Իվան Շալիկովի՛չ

Որտե՞ղ են խոստացած գյուղատնտեսները։ Այսպես աշխատել չի կարելի, գավժողլուսը իմ միակ հրահանգչին առաջարկում է 120 ռ. և գյուղատնտ. դպրոցի վարիչի պաշտոն։ Մնում եմ ես։ Ես էլ մի տեսակ դարձել եմ «Հողժողկոմատի լիազոր ներկայացուցիչը Զանգեզուրում», գավառի դրության մասին կենտրոնին իրազեկ դարձնող անձ։ Բոլորովին աննախանձելի պաշտոն, հատկապես երբ ինֆորմացիան մազաչափ անգամ չի օգնում։

Փող չկա, երբ կհաստատեն մեր պոչատ բյուջեն՝ ալլահը գիտի, իսկ ձմեռը հեռու չէ, երբ ձեռք կքաշեն Զանգեզուրից, մինչև կգա գարունը։

Շատ հաջող անցավ գյուղատնտեսական ցուցահանդեսը՝ ինչպես կենտրոնում, այնպես էլ շրջաններում։ Պարգևատրվել են 19 տնտեսություններ։ Կազմակերպել ենք ցուցադրական կերակրման փորձեր 8 գյուղում։ Բայց այդ ամենը՝ դեպքից դեպք, առանց պլանի։ Աշխատողներ չկան, միջոցները քիչ են։ Իսկ մենակ գործից գլուխ չեմ հանում, որովհետև հողբաժինը կլանում է իմ եռանդի մեծ մասը։ Ազատեք ինձ գոնե հողբաժնի վարիչությունից, թույլ տվեք աշխատել որպես գյուղատնտես։ Ընկ. Շադունցը խոստացավ, բայց գրությունը չփոխվեց։

Ընկերական ողջույնով՝

Ալ․ Բակունց

20/X 25։

49․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

31 դեկտեմբերի 1925 թ․, № 1418

Տեղեկանալով, որ ՀՕԿ֊ը Հայաստանի զանազան գավառներում բաց է անում գյուղատնտեսական գործիքների վարձակետեր, Զանգեզուրի գավհողբաժինը խնդրում է նման վարձակետ բաց անել և մեր գավառում։ Կտրված լինելով դրսի շուկաներից, զուրկ բանուկ ճանապարհներից՝ մեր գավառը հնարավորություն չունի ձեռք բերելու անհրաժեշտ քանակությամբ գյուղատնտեսական գործիքներ։

Հողբաժինը խոստանում է լիակատար աջակցություն այդ գործում։ Մենք հնարավորություն կունենանք տրամադրելու այդ նպատակով առանձին շենք պահեստի կամ վարձակետի համար։ Խնդրի դրական վճռի դեպքում խնդրում եմ շտապեցնել գյուղատնտեսական գործիքների վարձակետերի կամ պահեստի բացումը, որպեսզի գարնան սկզրին գյուղացիները կարողանան օգտվել այդ գործիքներից։

Մեր կարծիքով՝ այդ պահեստը պիտի բացել կամ Գորիսում (ամբողջ գավառի համար), կամ էլ Սիսիանում (շրջանի համար)։ Ղափահի շրջանում հողբաժինը ունենալու է իր վարձակետն ու պահեստը։

Հողբաժինը իր կողմից չի զլանա ամեն տեսակի աջակցություն։

Ստորև ուղարկում ենք ցուցակը գյուղատնտեսական այն գործիքիքների, որոնք համապատասխանում են մեր գավառի պայմաններին։

Գութան՝ «Աքսայ»-ՆՐԺ1, ՆՐԺ3, Սակկի-Դ10ՍՆ, Դ8Ս9. տափան-«Զիգզագ»2 և 3 օղով, շարքացան խոփիկավոր էլվորտի 11 շարքով, սերմազտիչ (տրիեր) Գեյդ կամ Մայետ № 2, գերանդիներ № 7½ և 8:

Գավ. հողբաժնի վարիչ՝ Ա. Բակունց
Քարտուղար՝ Ս. Մելքումյան

50. <Ա. ԵՐԶԿՅԱՆԻՆ>

Эривань, Наркомзем, Ерзинкяну ,

2 января 1926 г., Герусы

Беженцы в большой нужде, отказываются водвориться, пока не получат кредит на грену. Просят дорожные расходы.

Бакунц
<Թարգմանություն>

Երևան, հողժողկոմատ, Երզնկյանին

2 հունվարի 1926 թ., Գորիս

Վերաբնակիչները ծանր կարիքի մեջ են, հրաժարվում են բնակավորվել՝ մինչև չստանան վարկ շերամի սերմի (գրենա) համար։ Խնդրում են ճանապարհածախս։

Բակունց

51. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈՒՂԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ>

Ընկ. Փիրումյա՛ն

Ես ձեզ հեռագրել եմ իմ գալու մասին. պատասխան չկա։ Խնդրում եմ գյուղվարչությանդ՝ խոստումը կատարել։

Ես շարունակում եմ հողբաժնի աշխատանքները տանել, գյուղատնտեսական գործ քիչ է կատարվում, բացի շրջաններից, որտեղ գյուղատնտեսներն արդեն աշխատում են։

Խնդրում եմ ձեր որոշումը պնդեք, որպեսզի ես ինքնագլուխ չհեռանամ։ Ես ուզում եմ միայն գյուղատնտես լինել, ուրիշ ոչինչ։

Ալ․ Բակունց

18. 1. 26

52. ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

19 հունվարի 1926 թ., № 72, Գորիս

Սրան կից ուղարկում ենք ձեզ գավառս ուղարկած տաճկահայ 9 տնտեսությունների համար սերմացուների ցուցակը։ Խնդրում ենք այդ սերմացուները ժամանակին ուղարկել։

Հողբաժնի վարիչ՝ Ա. Բակունց
Քարտուղար՝ <ստորագրություն>

53. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

23 փետրվարի 1926 թ. № 230, Գորիս

Ի պատասխան ձեր № 1257/9352 գրության հայտնում ենք. շնորհակալ ենք, որ գյուղվարչությունը գոնե միջնորդի դեր է կատարում, հասցեներ ցույց տալով։

Հողբաժնի վարիչ` Ա. Բակունց
Քարտուղար՝ <ստորագրություն>

54. <ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԿԱ ԳՅՈԻՂԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՄԱՍԻՆ>[42]

<12 օգոստոսի 1926 թ. № 6215>[43]

Օգոստոսի 8-ին տեղում ծանոթանալով Ալեքսանդրովկա գյուղի նոր hատակագծման և նրա հետ կապված թերությունների հետ, համարում եմ որ՝

1) Հատակագիծը հարմար է տեղի պայմաններին, չնչին փոփոխություններից հետո։

2) Պետք է փոփոխության ենթարկել միայն գլխավոր փողոցը՝ նեղացնելով մոտ 1 — 1․ ու կես սաժ. և հիմք ընդունելով գյուղի գլխավոր փողոցը։ Ամենից շատ այդ փողոցի երկու կողմերումն են վնասվում տները՝ մոտ 10 տուն․ փողոցը այդպես թողնելու դեպքում տների միայն մի մասը պիտի քիչ քանդվի՝ պատերը հետ տանելու համար։

3) Հատակագիծը այդ փոփոխությունից հետո լիովին մնում է անփոփոխ, մանավանդ որ, նոր հատակագծի համաձայն, գյուղում շինվում է 7 տուն, մի քանիսն էլ կիտել են քարեր։

4) Գյուղի միջի ապագա այգին պիտի լինի. սակայն, ի նկատի ունենալով, որ այգու տեղը այժմ տուն կա, ժամանակ տալ տնատիրոջը՝ իր նոր ստացած հողամասում տուն կառուցելու։

5) Մերժել Հարություն Բալոյանի դիմումը՝ իր տունը տեղահան չանելու մասին, քանի որ, նոր հատակագծի համաձայն, նրա տունը ճանապարհի վրա է, իսկ այդ ճանապարհը, որ անցնում է ջրի մոտով, գյուղի համար շատ անհրաժեշտ է։

6) Գյուղում տեղավորված վերաբնակիչներին տնատեղեր տալ գյուղի այն մասում, որտեղ տներ չկան և, ուրեմն, ըստ նոր հատակագծի հնարավորություն կա տներ շինելու և կանոնավոր փողոցներ անցկացնելու։

7) Որովհետև հատակագծի համար անցկացրած ակոսները լավ չեն երևում, իսկ մի քանիսը բոլորովին չեն երևում, և նոր տներ շինելիս հատակագծի խախտման դեպքեր կլինեն, անհրաժեշտ եմ համարում անմիջապես մոտ 60 քար տնկել կվարտալների անկյուններում և նոր տներ շինողներին պարտադրել խստորեն հետևել նոր հատակագծին:

Խնդրել հողվարչությանը՝ տալու քարերի ծախսը։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա․ Բակունց

55. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<26 օգոստոսի 1926 թ. № 6461>

1926 թ. օգոստոսի 18-ին ծանոթանալով Վաղարշապատի հատակագծման աշխատանքներին՝ անհրաժեշտ եմ համարում կատարել հետևյալը[44].

1. Ցուցակները պատրաստել վերջնական խմբագրությամբ օգոստոսի 30-ին։ Ջոկել առանձին՝ 1) գաղթականներին, 2) հարևան գյուղերից եկածներին, 3) ծառայողներին, 4) առևտուրով պարապողներին և հողի իրավունքից զրկված տնտեսություններին։

2. Ցուցակագրված տնտեսություններից որոշ մասը, որոնք իրավ ունեն հող ստանալու, փոխադրել բաժանելով առանձին գյուղերի։ Այս խնդրի նախնական ծանոթության համար ուղարկել մասնագետագրոնոմներից կազմված հանձնաժողով։

3. Հողաշինարարությունը և նոր հատակագծումը հարմարեցնել ջրային սիստեմին՝ նախօրոք պայմանավորվելով ջրային վարչության տեղական բաժնի հետ։

4. Որովհետև որոշ տնտեսություններ հողի լավ կտորներ սեփականացնելու նպատակով տնկում են զանազան ծառեր, ուստի հողաբաժանության ընթացքում այդպիսիների կատարած աշխատանքը համարել առոչինչ, հողը մտցնելով ընդհանուր ֆոնդի մեջ, իսկ այդպիսիներին նախօրոք ցուցակագրել։

5. Սեպտեմբերի 10—15-ին ներկայացվում է հողժողկոմատի հաստատության հիմնական հատակագիծը, որոշված քաղաքի տեղական տնտեսության, վանքի, հնությունների պահպանության կոմիտեի, հողային համայնքների և հող ունեցող մյուս իրավական կազմակերպություններին պատկանող հողերի սահմանները։

6. Ցանկալի համարել հողակտորների երկարությունը 100 սաժեն, իսկ տեղ֊տեղ, հողերի ռելիեֆ հատկությունները ու ջրային պայմաններն ի նկատի ունենալով հնարավոր համարել այդ տարածության փոփոխությունը։

7. Գլխավոր շոսեներից բացի (Երևան, Սամաղար, Իգդիր, Աշտարակ), մնացած բոլոր ճանապարհները, որոնք անցնում են հողամասերով, ուղղացնել, փոխելով և այժմ եղած փոքրիկ փայտի կամուրջները։ 8․ Ցուցակների ստուգումն սկսել օգոստոսի 20-ից։ Յուրաքանչյուր թաղամասի ցուցակներ պիտի ստուգել առանձին, հատուկ հանձնաժողովի միջոցով, որի մեջ մտնելու են թաղամասի, հողբաժնի և քաղխորհրդի ներկայացուցիչներր։ Յուրաքանչյուր ստուգումից հետո կազմվում է արձանագրություն։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա.Բակունց

56. ՀՈՂՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

<5—9 սեպտեմբերի 1926 թ., Գորիս>


Զանգեզուրում հողաշինարարության աշխատանքները հետևյալ պատկերն ունի[45].

1․ Ներքին հողաբաժանությունը տարվում է բավարար չափով։ Արդեն ավարտված են աշխատանքները 8 մեծ գյուղում, մնացածներում շարունակվում է։ Այս տարի ծրագիրը լիովին կիրագործվի, բացառությամբ երկու մեծ գյուղերի՝ Տեղի և Խնածախի սահմանների անորոշ լինելու պատճառով։ Խնածախ և Տեղ գյուղերի դիրքը թույլ է տալիս գալ տարի կատարելու հիմնական հողաշինարարություն։ Ծրագրերը լրիվ ավարտելուց հետո պետք է նորից հողաբաժանություն կատարել (ստուգումից հետո) մի քանի գյուղերում (Լոր, Տուլորս, Բնունիս), որտեղ խիստ դժգոհություն կա հողաբաժանության դեմ (Լոր) և, նույնիսկ, հաստատված հողաբաժանությունից հետո, գյուղացիք կատարել են իրենց համար ծածուկ հողաբաժանում` քանդելով հինը և հաստատվածը (Տուլորս և Բնունիս)։

Թե՛ ներքին հողաբաժանությանը և թե՛ հիմնական հողաշինարարությանը բավական խանգարում է այն, որ հաստատված սահմանագծի վրա Անդրկենտգործկոմի հողային հանձնաժողովի կողմից կուրգաններ չեն դրված։ Այդ առաջացնում է նոր դժգոհություններ և վեճեր։ Անհրաժեշտ է դիմել Անդրկենտգործկոմին և խնդրել, որ իրենց հողաչափերի միջոցով հաստատված սահմանի վրա կուրգաններ դրվեն (քաղաքի շրջանում)։

2. Հիմնական հողաշինարարությունը Բազարչայում կվերջանս ծրագրի համեմատ։ Կտորների թիվը ընդունված է 4։ Գավգործկոմի որոշմամբ՝ Բազարչայի հայերն ու մալականները տարբեր հողաբաժին պիտի ունենան և պիտի կազմեն առանձին հողհամայնքներ։ Այդ խնդիրն, անշուշտ, կդժվարացնի հողաշինարարության աշխատանքները, իսկ զատումից հետո բավական վնաս կհասցնվի այդ գյուղի անասնապահության։

3. Բռնակոթում հողաշինարարության նախագիծը կազմվում է և պատրաստ կլինի սեպտ. 10-ին։ Չափրարի միջոցով չափված են գյուղի առաջ ընկած բոստանները, որոնք պիտի թողնվեն իրենց տերերին։ Բռնակոթում հողակտորների թիվը գավգործկոմը սահմանել է 5: Թեկուզ ավելի է որոշված, բայց այլ կերպ հնարավոր չի կատարել, քանի որ հողատեսքերը շատ են զանազանվում, ցրված են։ Բացի այդ, գյուղացիները դժգոհում էին 3 կտորի դեմ։ Բռնակոթի հողաչափ ընկ․ Մենաբդեն հրաժարվում է աշխատանքները տանել մինչև սեզոնի վերջը։ Նրա բանավոր հայտարարության համաձայն՝ ինքը պիտի աշխատի մինչև սեպտ. 15-ը, որից հետո նա հանձնում է աշխատանքները։ Անհրաժեշտ է օր առաջ միջոցներ ձեռք առնել, որ Բռնակոթում աշխատանքները կիսատ չմնան։ Ոչ մի կերպ աշխատանքը Մենաբդեից վերցնել և ուրիշին տալ չի կարելի, ինչպես և անհնար է աշխատանքը կիսատ թողնել. երկրորդ տարին է, որ Բռնակոթում տարվում են հողաշինարարության աշխատանքներ, առանց այն էլ ձգձգելու մասին դժգոհություն կա։

4. Գորիսում հողաշինարարական աշխատանքները կվերջանան տարվա վերջին, սակայն հողաչափը սեպտ. 15-ին ցանկություն ունի վերադառնալու։ Գորիսի հողաշինարարությունն, առանց հին Գորիս գյուղի տեղափոխման, չի տա տնտեսական այն էֆեկտը, առանց որի օրինակելի հողաշինարարություն անիմաստ է։ Գյուղացիների մեջ այդ ցանկությունը կա։ Վերջին տարիներում մի շարք տնտեսություններ դուրս են գալիս և քաղաքի շրջակայքում տներ շինում։ Սակայն, գյուղում դարձյալ մնում է 250-ի չափ տնտեսություն, որի մեծ մասը ծայր աստիճան չքավորներ են։ Նրանց տեղափոխության համար հարկավոր է հենց այժմվանից հոգ տանել, հայտնել նրանց վարկ տալու հնարավորության մասին և հողաշինարարությունը կատարել, հիմք ընդունելով նոր գյուղ տեղափոխվողների ցուցակները։

5. Խնձորեսկում հողաշինարարությունը կավարտվի սեզոնի ընթացքում։ Այնտեղ ևս դրված է գյուղը երկու նոր վայր տեղափոխելու խնդիրը։ Տեղերն արդեն որոշված են։ Անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել նրանց վարկավորման հնարավորության մասին, որպեսզի հողաշինարարության զուգընթաց տարվի և նոր գյուղեր տեղափոխելու աշխատանքը։

6. Գավառում կազմակերպված է հողերի վարձակալության տոմարագրությունը երեք շրջանումն էլ։ Տոմարագրությունը հանձնված է շրջգործկոմների և գյուղխորհուրդների քարտուղարներին։

7. Արոտաշինարարության աշխատանքները ծրագրով նախատեսված տարածությամբ (48 հազար դես.) ավարտված են։ Վերաբաժանում չի կատարված, որովհետև հողբաժինը ժամանակին թվական տեղեկություններ չի հավաքել։ Հանձնարարված է հողբաժնին՝ բոլոր թվական տեղեկությունները և վերաբաժանման համար անհրաժեշտ բոլոր նյութերը պատրաստել, արոտների վերաբաժանումն աշնանը կատարելու համար։

Բացի այդ աշխատանքներից՝ Ավղանի, Տանձավեր, Մալդաշ, Երիցաթումբ գյուղերի միջգյուղյան սահմանները որոշված են տեղում։ Տեղում աշխատանքների ընթացքում մի քանի խնդիրներ են առաջացել, որոնց մասին տեղեկացնում եմ վարչության։

ա) Սահմանամերձ գյուղերում, որտեղ այս տարի կատարվում է ներքին հողաբաժանություն, առանց միջգյուղյա սահմանների որոշման, անհրաժեշտ է գալ տարի այդ շրջանում կատարել միջգյուղյա սահմանագծում:

բ) Քաղաքի սահմաններում ընկած հողերի վրա զանազան մարդիկ, կոմունալ բաժնի թույլտվությամբ, կառուցում են տներ, ստանալով 400 ք. ս. հողամասեր։ Այդ տնատերերի մեծ մասը գյուղացիներ են, որոնք գյուղում ունեն հողեր։ Անհրաժեշտ է պարզել արդյո՞ք քաղաքում տուն կառուցողների ընդհանուր նորմայից պիտի հանել այդ հողամասը։ Բացի այդ, պիտի սահմանել ավելի փոքր նորմա՝ արագացնելով քաղաքային հողերի մասին հրատարակվելիք կանոնադրությունը։

գ) Ներքին հողաբաժանության ընթացքում առաջանում է սեփականությունների լիկվիդացիայի խնդիր։ Այդ հարցի շուրջն առաջանում են դժգոհություններ։ Փաստորեն, անգամ հողաբաժանությունից հետո, հողօգտագործման իրավունքից զրկվողները շարունակում են գյուղում ունենալ այգի և այլ սեփականություն։

դ) Թույլ է դրված և հողօգտագործման իրավունքի որոշելու խնդիրը: Գյուղեր կան, որտեղ առևտրականները շարունակում են հող ունենալ, և, ընդհակառակը, հողից զրկվում են աշխատավորական վաստակի գնացողները։ Այս խնդիրը միանգամից և կտրուկ պիտի պարզել, վերջ տալու այն արդարացի բողոքներին, որ կան այս հարցի մասին գյուղի աղքատ և օտար քաղաքներ վաստակի գնացած տեղացիների կողմից:

Հողվարչպետի տեղակալ՝ Ա. Բակունց

57. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<18 հոկտեմբերի 1926 թ.>

Զանգեզուրի և Քյուրդիստանի սահմանագծման հանձնաժողովը, կազմով՝ Անդրկենտգործկոմի լիազոր Կաչետկովի[46], Ադրբեջանի Կենտգործկոմի ներկայացուցիչ Ա. Կարաևի և Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչ Ա. Բակունցի, իր աշխատանքներին անցել է սեպտեմբերի 10-ին, տեղում երկու օր սպասելով Ադրբեջանի ներկայացուցչին։

Աշխատանքը հետևյալ ձևով էր տարվում։ Դեռ 1925 թ, այդ նույն հանձնաժողովը շրջել էր սահմանները մինչև Սյուսան-Թափա, տեղում ծանոթացել եղած վեճերի հետ։ Այս տարի Անդրկենտգործկոմի երկու հողաչափն արտանկարել են սահմանավեճերը, երկու կողմի գյուղերից էլ հավաքել գրավոր տեղեկություններ, զանազան փաստաթղթեր՝ այս կամ այն վիճելի հողամասի տիրապետության մասին։

Հիմք ընդունելով այդ աշխատանքը՝ հանձնաժողովը սեպտեմբերի 10-ից սկսեց տեղում ծանոթանալ վեճերին, դարձյալ հարցաքննել գյուղերի ներկայացուցիչներին և ապա՝ մաս առ մաս գծել սահմանները։

Առաջին կուրգանը դրված է Գորիս-Ղափան ճանապարհի այն կետում, որտեղից խճուղին իջնում է դեպի էյվազլար գյուղը, որը 1924 թ. հուլիսի 11-ի հանձնաժողովի որոշմամբ մնում է Քյուրդիստանին, թեպետ գյուղը տնտեսապես կապված է Զանգեզուրի հետ։ Մինչև այդ կուրգանը սահմանը որոշված էր դեռ անցյալ տարի, նույն հանձնաժողովի միջոցով։

Հանձնաժողովն իր աշխատանքի հիմք է ընդունել 1924 թ. հուլիսի 11-ի համաձայնությունը, որ կայացել էր ընկ. Երզնկյանի և Բաղիրովի միջև։ Տեղ-տեղ միայն հատուկ պատճառաբանությամբ նրանք սահմանագիծը փոփոխության է ենթարկված։ 1924 թ. հուլիսի 11-ի հանձնաժողովը սահմանն ընդունել էր Գորիս-Ղափան խճուղին։ Սակայն տեղական զննությունը և գյուղացիների ցանկությունը եկան որոշ փոփոխություն մտցնելու այդ սահմանագծի մեջ։ Այսպես, օրինակ, ըստ այդ համաձայնության սահմանը խճուղու հետ միասին անցնում էր Բազարչայ գետի վրայով։ Քյուրդիստանի կողմը թողնելով Շահվերդիլար և Պաշարաջուր թուրք գյուղերը։ Սակայն գյուղացիների ցանկությամբ փոխվեց սահմանագիծը, այդ երկու գյուղը թողնելով Զանգեզուրին։ Նոր սահմանը խճուղուն խառնվում է Մազրա գյուղի տափարակում, անտառի ծայրին։

Անտառի մեջ սահմանը թողնված է խճուղին։ Որովհետև Քյուրդիստանին անցնող Մազրա գյուղը խճուղուց վերև հողեր ունի, իսկ Զանգեզուրին անցնող Շուռնուխին հողեր ունի խճուղուց ներքև, հանձնաժողովը որոշեց. գյուղերին թողնել իրենց հողերը, արտանկարելով այդ հողերը, որոշելով նրանց սահմանները, որպեսզի հետագայում այդ գյուղերն ի հաշիվ պետական անտառների, որոնց մի մասը Քյուրդիստանինն է, մյուսը Զանգեզուրինը, չկարողանան ավելացնել հողերը՝ կտրատելով անտառները։

Համաձայն 1924 թ. հուլիսի 11-ի սահմանագծի՝ Զեյվա գյուղի մոտ խճուղին կտրում է Չայզամի գետը, անցնում գյուղի գլխով դեպի հանքերը։ Խճուղուց ներքև մնում էին մի շարք գյուղեր՝ Զեյվա, Սևաքար, Մողես, Ուժանիս, Եղավարգ, Ագարակ, որոնք մինչ այդ ենթարկվում էին Ղափանին, ունենալով վեճեր հարևան թուրք գյուղերի հետ:

Հայաստանի ներկայացուցչի առաջարկը՝ սահմանագիծն անցկացնել ո՛չ թե խճուղիով, այլ Չայզամի գետով, մերժվեց և՛ ընկ. Կաչետկովի, և՛ ընկ. Կարաևի կողմից, թեկուզ երկու կողմերի համար անվիճելի էր այն, որ վերոհիշյալ գյուղերը պիտի միանան և մինչ այդ էլ միացած էին Ղափանին։ Վեճը Վալի-Դուզ անվանյալ անտառամասի շուրջն է, մոտ 200 դես. տարածությամբ։

Վալի-Դուզը Չայզամի գետի աջ ափինն է, խճուղու և գետի միջև, Զեյվա գյուղին կպած։ Հետագայում առաջանալիք անախորժություններին ընդմիշտ վերջ տալու համար Հայաստանի ներկայացուցչի առաջարկն էր բնական սահման ընդունել գետը, մանավանդ որ Զեյվա գյուղը գետի ձախ ափին էլ ունի վարելահողեր։ Այդ առաջարկն արվում էր անտառը պաշտպանելու նկատառումով, որովհետև Քյուրդիստանի ներկայացուցիչ ընկ. Ա. Կարաևի հայտարարության համաձայն՝ այդ անտառամասն իրենք մտադիր են որպես խոտհարք և արոտատեղ տալ քոչվորներին։

Իմ զեկուցման հետ ներկայացնում եմ Զանգեզուրի անտառապետ ընկ․ Գանինի գրությունն այդ մասին, ուղղված հանձնաժողովի նախագահին և Հայաստանի ներկայացուցշին[47]։

Զեյվա գյուղի սահմանները որոշելուց հետո հանձնաժողովն անցավ մյուս գյուղերի՝ Սևքարի, Մողեսի, Ուժանիսի, Եղավարդի և Ագարակի սահմանները որոշելուն։ Զեկուցմանս հետ միասին ներկայացնում եմ հանձնաժողովի արձանագրությունները՝ կայացած սեպտեմբերի 12-ին Փարիջան գյուղում, սեպտ. 14-ին Ագարակում և սեպտ. 15-ին Գոյդարա-Խաշտաբ գյուղում[48]: Առայժմ ձեռքի տակ չունենալով թվական տեղեկություններ եղած վիճելի տարածության մասին, ինչպես և այն մասին, թե այդ վիճելի տեղերից քանի դեսյատինն է անցել այս կամ այն կողմը նոր սահմանագծումից հետո, այժմ միայն մի ընդհանուր եզրակացություն կարելի է հայտնել, այն է, որ զիջող եղել է մեծ մասամբ Զանգեզուրը։ Հողժողկոմատի ներկայացուցչին հրահանգված էր ամեն գնով վերջ տալ սահմանավեճերին, որպեսզի հնարավոր լինի շուտափույթ սկսել հողաշինարարություն, որպիսի աշխատանք մինչև այժմ կատարված չի, և պատճառ է եղել աչքի ընկնող անարդարացի հողօգտագործման։

Հանձնաժողովի աշխատանքները վերջացնելուց հետո հողաչափներն այժմ անցել են կուրգանների դրման, որից հետո նրանք նկարելու են սահմանագիծը և ուղարկելու հողվարչության, քարտեզի հետ միասին, նաև տեղեկություն այն մասին, թե նոր սահմանագծումից հետո քանի դեսյատին հող է մնացել սահմանից այն կողմ։

Հիմնական թերությունն այդ աշխատանքի այն էր, որ հողհանձնաժողովը սահմանն անցկացնելիս ի նկատի չէր առնում ո՛չ երկու կողմի հողերի քանակը, թե այս կամ այն գյուղը ինչքան հող ունի, ինչ կապեր ունի հարևան շրջանների կենտրոնների հետ, տնտեսապես ավելի շատ դեպի որ շրջանին է ձգտում և այլն։ Ստացվեց այնպիսի արդյունք, որ սահմանն անցկացնելու միակ հիմքն այն էր, թե այս կամ այն գյուղն ինչ ազգի բնակչություն ունի։ Հայ գյուղերը մնացին Զանգեզոլրին, թուրք գյուղերն՝ Ադրբեջանին։

Սահմանն անցկացնելիս մի ուրիշ արգելք էլ կար։ Քյուրդիստանի գյուղերի մասին ճշգրիտ տեղեկություն չկար. հայտնի չէր ո՛չ նրանց բնակչության թիվը և ո՛չ էլ հողերի քանակը։ Բացի այդ, սահմանն անցկացնելիս հիմք չընդունվեց երկու կողմի գյուղերի հողերի նորման. արդյունքն եղավ այն, որ Զանգեզուրին անցնող գյուղերը մնացին հողի նվազ նորմայով։

Մի ուրիշ հանգամանք։ Սահմանին կից թուրքական գյուղերն ունեն գյուղակներ (отселок), կազմված 5—8 տնից։ Այդ գյուղակները խանգարում էին սահմանագծման աշխատանքին։ Ցանկանալով միանալ Քյուրդիստանին՝ այդ գյուղակները պահանջում էին սահմանագիծը գյուղից որոշ հեռավորության վրա դնել, այդ դեպքում վիճելի հողերի մեծ մասն անցնում էր նրանց կողմը։ Այդ հանգամանքը շատ մեծ վեճեր առաջ բերեց, մանավանդ Ուժանիսի և Եղավարդի սահմանն անցկացնելիս։ Թուրք գյուղակները՝ Սուլթանլըղ, Լաջի-Ղուրբանլար, Սալդաշ և այլն, որոնց ծխերի թիվը 8-ից չի անցնում, տեղավորված են այն հողերի վրա, որից դեն Ուժանիսն ու Եղավարդն ունեն վարելահողեր։ Որովհետև այդ գյուղակները միանում էին Ադրբեջանին, նրանց և հայ գյուղերի միջև սահման անցկացնելիս հայ գյուղերի հողերից մի մասը մնաց սահմանից դեն։

Վիճելի հողերից մեծ մասը նախկին բեգական հողեր են, որոնք բեգերը վարձով են տվել մեկ այս, մեկ այն գյուղին։ Հողօգտագործումը խառն է եղել, հայ և թուրք գյուղերը կողք֊կողքի կամ իրար հողերի վրայով անցնելով մինչև այժմ օգտվել են այդ հողերից։ Սահմանն անցկացնելիս հարկավոր եղավ ընդունել մի գիծ, որ քիչ թե շատ բնական սահման լիներ։

Միակ թյուրիմացությունը եղավ Ագարակում։ Հողաչափը կուրգանները դնելիս՝ գյուղացիք արգելում են։ Հողաչափը վերադառնում է և զեկուցում հանձնաժողովի նախագահին։ Առանձին արձանագրությամբ այդ դեպքից հետո ագարակցիք ստացան մոտ 60 դես. վարելահող, որով և վեճը հարթվեց։

Հանձնաժողովի աշխատանքներն Ագարակից հետո մնացին թերի, որովհետև ընկ. Ա. Կարաևը ճանապարհվեց Բաքու, զեկուցելու կատարած աշխատանքի մասին, Ադրբեջանի Կենտգործկոմի հավանությունն առնելու, ինչպես գրված էր նրա լիազորականում։ Նրան փոխարինելու պիտի գար ընկ. Մամեդխանովը, որը Գորիս եկավ միայն հոկտեմբերի 10-ին։ Որովհետև Հայկենտգործկոմը հեռագրով ընկ․ Բ. Հարությունյանին նշանակել էր իր ներկայացուցիչ՝ հանձնաժողովի հետագա աշխատանքներին մասնակցելու, հողժողկոմատի ներկայացուցչի մնալն ավելորդ եղավ, քանի որ Ադրբեջանի համապատասխան հիմնարկից ներկայացուցիչ չէր նշանակված։ Ադրբեջանի Կենտգործկոմը լիազորել էր միայն ընկ. Մամեդխանովին, որի հետ միասին Հայկենտգործկոմի ներկայացուցիչ ընկ. Բ. Հարությունյանը հոկտ. 11-ին ճանապարհվեց սահմանների մնացած մասը գծելու։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա․ Բակունց

58. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Սահմանագծման ժամանակ Քյուրդիստանի գյուղերին է անցել մոտ 100 դես. հող, որ վաղուց մշակելիս է եղել Ուժանիս գյուղը։ Այդ հողերից մշակության հարմար է 45 դես. ո՛չ ավել:

Ուժանիսցիները բավարարված կլինեն, եթե սահմանը գծվի ոչ թե Մովդան-չայլաղով, ինչպես արված է, այլ չայլաղի գլխի ճանապարհով։

Սահմանագծման հանձնաժողովը սահմանը գծել է չայլաղով, որպես բնական սահման, թեկուզ անհրաժեշտ էր ճանապարհը թողնել սահման։

Ավելացնում եմ, որ ամենից շատ տուժել են ուժանիսցիք։

Ա. Բակունց

30. X. 26

59. ՀԱՅԿԵՆՏԳՈՐԾԿՈՄԻՆ

Սահմանագծման ժամանակ Ղափանի բոլոր գյուղերից ամենից քիչ Զեյվան է տուժել։ Նրանց ցույց տրված սահմաններից մի քանի դեսյատին է անցել Ային գյուղին։ Հանձնաժողովը այդ գյուղի սահմաններին ծանոթացել է դեռ 1925 թ․։ Ի նկատի ունենալով այդ՝ անհետևանք պիտի թողնել Զեյվա գյուղի դիմումը, ինչպես և նոր հանձնաժողով ուղարկելու առաջարկը։


Հողժ<ողկոմի> տեղ<ակալ>
Հ<ող>վ<արչության պետի տեղակալ>
Ա. Բակունց

2. XI. 26

60. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

8 նոյեմբերի 1926 թ․ Երևան
Շրջաբերական


Կենտրոնական գավառագիտական բյուրոյի դիմումի համաձայն, կցված հարցաթերթի ձևով՝ խնդրում ենք հաղորդել մեզ գավառիդ գյուղերում տեղավորված Տաճկաստանի զանազան գավառների նախկին բնիկների մասին մոտավոր տեղեկություններ։

Հողվարչութ. պետի տեղակալ՝ Ա. Բակունց
Գործավար՝ Աղամլյան

61. <ՀԱՅԱՍՏԱՆԻ> ԺՈՂԿՈՄԽՈՐՀԻՆ՝

<Զեկուցագիր Անդրկենտգործկոմի սահմանագծման հանձնաժողովի գործունեության մասին>

13 նոյեմբերի 1926 թ, Երևան>

Իմ զեկուցման մեջ[49] գրել եմ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների և այն պատճառների մասին, որոնք առիթ են տալիս դժգոհությունների։

Այդ խնդրի շուրջը լարված մթնոլորտ է ստեղծվել սահմանին կից գյուղերի միջև։ Որոշ տարր աշխատում է օգտագործել այդ դժգոհությունը՝ լարելով գյուղերին իրար դեմ։ Կազմում էին դիմումներ, շատ անգամ այդ բոլոր դիմումները մի ձեռքով էր գրված և միակերպ խմբագրած։ Ամենից մեծ սխալն այն է եղել, որ հանձնաժողովը փաստորեն ազգային սահման գծեց, թուրք գյուղերին թողնելով Ադրրեջանի կողմը, հայ գյուղերը՝ Հայաստանի։ Այդ ձևի դեմ ես բողոքել եմ շատ անգամ հանձնաժողովում։

Իհարկե, գյուղացիները տրտնջում էին, հազար ու մի կարծիքներ հայտնում։ Ուժանիս գյուղում գյուղացիները խանգարեցին հանձնաժողովի աշխատանքները, լսելով որ հանձնաժողովը մտադիր է ուշադրության չառնել այն մատյանը, որով նրանք ապացուցում էին իրենց տիրապետությունը վիճելի հողերի նկատմամբ։ Ուժանիսը տուժեց, զրկվելով իր վարելահողերի մի մասից։ Հանձնաժողովի նախագահ ընկ. Կաչետկովը և ԱղՑԻԿ-ի ներկայացուցիչ ընկ․ Ա. Կարաևը պնդում էին Մովդան֊չայլաղ անվանյալ ձորակի վրա, որից դեն ուժանիսցիք հողեր ունեին։ Սակայն սահմանն անցավ այդ ձորով, որպես «բնական» սահման, թեկուզ և ես հակառակ էի, պնդելով ճանապարհի վրա։

Ագարակում ավելի մեծ աղմուկ եղավ։ Գյուղնախագահի պաշտոնական գրության համաձայն իբր թե գյուղացիք բանտարկել են նրան և գյուղի ներկայացուցիչներին, որպես գյուղի շահը չպաշտպանողի։ Հարձակվել են հողաչափի վրա, նրա աշխատանքը խանգարել։ Ընկ. Կաշետկովի Ագարակ գնալն էլ չի օգնում, մինչև որ նոր զիջում չի արվում Ագարակին: Այդ դեպքում քննությունը հանձնված է Զանգ<եզուրի> դատախազին։

Ինձ հայտնի չէ[50] Եղավարդ գյուղացիներին ծեծելու դեպքը։ Ես ուրիշ վերսիա եմ լսել, որ նախահարձակ եղել են եղավարդցիները, որոնք իբր թե հրացանով հարձակվել են թուրք գյուղացիների վրա և քշել նրանց իրենց հողից։ Այդ եղել է անցյալ տարի։ Այդ մասին ինձ ասաց Քյուրդիստանից հողբաժնի վարիչ ընկ․ Իմրան Հաջիևը, ավելացնելով, որ հրացանները գտնվում են Քյուրդիստանում։

Այն տրտունջները, որ իբր թե ասել են գյուղացիք այն մասին, թե «Ադրրեջանի ներկայացուցիչները միշտ լինում են հողաչափերի հետ և ցուցմունքներ են անում», ստուգման կարոտ են։ Գուցե և եղել են, բայց այդ հակառակ է ընդունված որոշման։ Հողաչափերը նախօրոք երկու կողմից գյուղերի ներկայացուցիչներից հարցրել են վիճելի հողերի սահմանները, նշանակել պլանշետի վրա, որից հետո միայն հանձնաժողովը տեղում ծանոթանալով վեճերին՝ անց է կացրել այս կամ այն սահմանը։ Թե նախօրոք ի՞նչ ներկայացուցիչներ են շրջել հողաչափերի հետ, ինձ հայտնի չէ։ Համենայն դեպս, նրանք պաշտոնական մարդիկ չեն եղել, այլ տեղացիներ. կային անհատներ (օրինակ՝ Փարիջան գյուղացի Բաբան, Խաշտաթ գյուղում Նիազալին և ուրիշները), որոնք նպաստում էին երկու կողմի հարաբերությունների սրման, աղմկում, դիմումներ տալիս, սպառնում և այլն։ Իմ ներկայությամբ՝ փարջանցի Բաբան իբր թե թուրք գյուղացիների անունից հայտարարեց, որ իրենք չեն ուզում նայել «Արարատի հուքումաթին»[51], որովհետև նա աղքատ է, գյուղացիներից տուրք շատ է վերցնում, նրա պայմանները ծանր են և այլն: Այդ հայտարարությունը լսեցին Ա. Կարաևն ու Կաչետկովը։ Իմ կարծիքով՝ Բաբան այնպիսի մութ անձնավորություն է, որի հայտարարարությունը որոշ նպատակ ունի և, համենայն դեպս, ծրագրված։ Բաբայի նման մարդիկ պակաս չէին և հայ գյուղերում:

Մի բան պարզ է։ Սահմաններն անցկացնելիս ընդունվում է գյուղի այս կամ այն ազգի պատկանելը որպես գլխավոր հիմք։ Նման սահմանագիծ անցկացնել անթույլատրելի է։ Արդյունքն եղավ այն, որ գյուղերը գրգռվեցին իրար դեմ։

Ընդհանրապես, սահմանագծային աշխատանքի սկզբունքն ու ձևը շատ թերություն ունի։ Հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել, խնդիրն ավելի ճիշտ լուծելու համար։

Ա. Բակունց

62. ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

28 դեկտեմբերի 1926 թ., Երևան
Շրջաբերական

Ի բացառություն գոյություն ունեցող կարգի, ըստ որի՝ մինչ այժմ վերաբնակիչները հող են ստանում գյուղում հաստատվելու թվականի կարգով (եթե բոլորին բավարարելու չափով ազատ հող չկա), հողժողկոմատի կոլեգիայի ս. թ. դեկտեմբերի 23-ի նիստի որոշման համաձայն հանձնարարվում է հողբաժնիդ՝ որոշման կայացման օրից սկսած, գյուղական դպրոցներում պաշտոնավարող ուսուցիչ վերաբնակիչներին հող հատկացնել ընդհանուր կարգով, սակայն մնացած վերաբնակիչների համեմատությամբ՝ հերթից դուրս։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա. Բակունց
Գործավար՝ Աղամալյան

63. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<8 ապրիլի 1927 թ., № 3604>

Հողվարչության № 2609 գրության համաձայն, ս/թ. ապրիլի 5-ին Ծաղկաձորում կատարվեց ստուգում վերաբնակիչներից այն տնտեսությունների, որոնց հնարավոր է զրկել հողից՝ ոչ մի տնտեսական կապ այդ վայրում չունենալու պատճառով։

Ստուգումը պարզեց հետևյալը. Ծաղկաձորում հող են ստացել 25 և 26 թվերին 29 տնտեսություն տաճկահայ գաղթականներից (Հին Բայազետ, Բիթլիս և այլն), որից 9-ը տունը գյուղում ունի տուն։ Հարևան գյուղերից Ծաղկաձորում տեղավորված են. Ռնդամալից՝ 9 տնտեսություն, որից 8-ը Ծաղկաձորում ունի տուն և այգի, Քարվանսարայից՝ մի տնտեսություն, որը դարձյալ տնատեր է Ծաղկաձորում, Միսխանայից՝ մի տնտեսություն, դարձյալ տնատեր։ Այսպիսով՝ Ծաղկաձորում տեղավորված 40 վերաբնիկ տնտեսություններից գյուղում այգի և տուն ունեն 19 տնտեսություն։

Հանձնաժողովը տեղում մանրամասն ծանոթանալով վերաբնիկների տնտեսական դրության հետ, հնարավոր է համարում, և այն էլ միայն մաքրավանքցիներին մի տարով բավարարելու նպատակով, այս տարի հողազուրկ անել արձանագրության մեջ հիշած 8 տնտեսություններին՝ 40 շնչով, որոնցից 8-ը Քարվանսարայից է եկել, իսկ 7-ը՝ Ռնդամալից։

Թեկուզ հողային մատյանի ստուգումը, ինչպես և գյուղխորհուրդների նախագահների տված տեղեկանքը, հաստատում է, որ այդ տնտեսությունները հող չունեն ո՛չ Ռնդամալում և ո՛չ էլ Քարվանսարայում։ Հանձնաժողովը միայն նրանց է հնարավոր համարում 27 թվին հողազուրկ անել, որովհետև նախկին գյուղերում ունեցած տնտեսությունն ու եղած անասունները կարող են միջոց դառնալ մի կերպ ապրելու, մինչև մքրավանքցիք բավարարվեն։

Բացի այդ, Ծաղկաձորի ծխամատյանում հիշված այդ տնտեսությունները, որոնց շնչերի մի մասն ապրում է ուրիշ վայրերում և վաղուց է կտրվել գյուղից, թեկուզ տնտեսության գյուղում մնացած մասն օգտվում է նրանց շնչաբաժին հողերից, այդպիսի շնչերին, թվով մոտ 15, ևս հողազուրկ անելով, նրանց շնչաբաժինը մի տարով կարելի է հատկացնել մաքրավանքցիներին։ Վերաբնիկներից և ոչ մեկին չի կարելի Ծաղկաձորում հողազուրկ անել, այլ կերպ նրանք մատնված կլինեն մի կերպ սարքած տնտեսության քայքայման։ Նրանցից շատերը միայն 1926 թ. են հող ստացել. բացի մեր ցուցակագրած վերաբնիկներից, Ծաղկաձորում ապրում են 11 տուն գաղթականներ, որոնցից չորս տնտեսության դրությունը ծայր աստիճան թշվառ է։ Այդ 11 տունը հող չեն ստացել։ Համայնքի ընղհանուր ժողովում միջնորդություն հարուցվեց, մանավանդ մալականների կողմից, հող տալու գոնե այդ 4 տնտեսության, որոնց ցուցակը կցվում է․

Ա. Բակունց

64. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<21 ապրիլի 1927 թ., № 3898>

Ինաքլու գյուղը տեղափոխելոլ համար, որպեսզի դժվարությունների առաջ հետագայում կանգ չառնենք, անհրաժեշտ է որոշել այն վարկի չափը, որպիսին պիտի ստանան գյուղացիք և առանց որի տեղափոխուման անհնար է դառնալու։

Սրան կցված արձանագրությունիցս[52] հայտնի է, որ գյուղացիները ցանկություն ունեն տեղափոխվելու զանազան գյուղեր՝ միայն շինությունների արժեքները կամ վարկ ստանալու դեպքում։ Գյուղի տեղափոխման խնդիրը կապելով վարկի հետ՝ վերջինիս տալը պիտի կատարվի մոտ ժամանակում, որից հետո գյուղերում ստացած հողերի վրա նրանք հնարավորություն կունենան աշնանից տնտեսություն ստեղծելու։ Առանց դրան եկող գարնան մենք կանգնած կլինենք նույն դրության առաջ՝ որոշ զիջումներով մի տարի էլ հարմարություն տալու Ինաքլուին հին տեղում մնալու։

Իսկ այդ կվտանգի անտառի գոյությանը, գուցե և վնասի այն աշխատանքներին, որպիսին կատարում է անտառային վարչությունը գյուղի վերին ընկած անտառամասում։ Ավելորդ է շեշտել այդ աշխատանքի կարևորությունը։ Եթե անգամ անտառ էչ չլիներ, անհրաժեշտ կլիներ Ինաքլուն տեղափոխելու, և արհեստական անտառ տնկելով՝ ապահովելու թե՛ հողերը՝ սելավից և թե՛ գետակների ակունքները՝ ցամաքելուց։ Վարկով ապահովելուց հետո և ծրագրածն անշեղ ու վճռական կիրառելով միայն՝ հնարավոր է Ինաքլուից մի նոր Մաքրավանք[53] չստեղծելը։

Հողվարչության պետի տեղակալ՝ Բակունց

65. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Ս.թ ապրիլ 23-ին մեկնում եմ Շնող և Ղարաքիլիսա, համաձայն հողվարչ<ության> № 2939 գրության։

Ա. Բակունց

23. IV. 27

66. ՀԱՅԿԵՆՏԳՈՐԾԿՈՄԻ ՔԱՐՏՈԻՂԱՐՈԻԹՅԱՆ ՎԱՐԻՉԻՆ

23 ապրիլի 1927 թ., № 2997/1080, Երևան

Շրվենանց գյուղը Զանգեզուրի գավառի ամենից սակավահող գյուղերից է։ Այդ ի նկատի ունենալով բնակիչների մի մասին հող է հատկացված լքյալ Տանձավեր գյուղում։ Այդ գյուղում տեղավորվածները կտրվել են Շրվենանցից և հաստատվել են Տանձավերում, որպես առանձին ծխեր։ Ինչ վերաբերում է Բաքվում ապրող շրվենանցիներին, նրանց հողօգտագործման իրավունքը պիտի որոշի հողհանձնաժողովը՝ նրանցից դիմում ստանալուց հետո, որից հետո միայն հնարավոր է նրանց հողով բավարարել կա՛մ Շրվենանցում, կամ Տանձավերաում։

Առդիր դիմումը։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա. Բակունց
Գործավար՝ Աղամալյան

67. ԱՐՀԼՈԻՍԳԼԽՎԱՐՉՈԻԹՅԱՆ

27/28 ուսումնական տարվա համար ՌՍՖԽ Հանրապետության բարձրագույն դպրոցներում վարչությունս խնդրում է երեք տեղ. երկուսը՝ հողաշինարարության, երրորդը՝ գեոդեզիական ինստիտուտում։

Ա. Բակունց

30. V . 27

68. Խ. ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻՆ

Սիրելի Խաչատուր[54]

Մեր աշխատանքների դրությունը հետևյալ կերպի է։

Մինչ այժմ աշխատանք տարվել է միայն 20 գյուղ (մանր գյուղ)՝ ներքին հողաշինարարության ասպարիզում։ Աբել Գրիգորյանը աշխատում է Բազարչայում։ Ո՛չ նա և ո՛չ էլ Մենաբդեն[55] չեն կատարել իրենց հանձնարարած աշխատանքների այն մասը, որ վերաբերում է գյուղերի հատակագծման։ Մենաբդեն Ղափանում աշխատել է միայն 8 օր։ Մկրտչյանը[56] վաղը սկսում է Գորիսի հողաբաժանության աշխատանքները։ Իմ գալու օրը այստեղ էր և Թաբազյանը[57], որը նոր էր վերադարձել Ղափանից։ Նրա աշխատանքները ստուգելուց պարզվեց, որ նա լրիվ չի կատարել այն ամենը, ինչ պարտավոր էր կատարել։ Դրա համար էլ վաղը նրան ետ եմ ուղարկում՝ աշխատանքի թերին լրացնելու։ Պետք է ասեմ, որ հանքային վարչությունը ինքն էլ չգիտի, թե ինչ պահանջներ ունի, տարբեր проект-ներ են ներկայացնում, և, բացի այդ, ոչ մի օժանդակություն ցույց չեն տալիս, նույնիսկ, ինչպես Թաբաղյանն էր ասում, դժվարանում են ներկայացուցիչ տալու։ Երեկ ես հեռախոսով խնդրեցի դիրեկտոր Միրզոյանին, որ հնարավոր աջակցությունը ցույց տան, հակառակ դեպքում ստիպված կլինենք ետ կանչելու Թաբաղյանին... Հանքերում երևի մի կտոր կմնա առանց զատելու, այդ Ջրախորի հիդրոկայանն է (4 հեկտար) և նրա առուն։ Այդ աշխատանքը (ցանցի կազմելը) բավական ժամանակ է խլելու և, բացի այդ, այնքան էլ շտապ չի։

Գավգործկոմը պնդում է Խնձորեսկի վրա։ Վերջապես, համաձայնության եկանք, որ Թաբաղյանը հանքերից գալուց հետո անցնի այդ աշխատանքներին։

Ընդհանրապես, աշխատանքները թույլ են գնացել, բավական ժամանակ պարապ տեղը կորել է։ Մասամբ և մեր մեղքից։ Մկրտչյանը պարապ նստել է 15 օր, Թաբաղյանը՝ 7 օր։ Մնացածները փաստացի աշխատանքի են անցել հունիս 13-ից։ Պետք է ամեն բան անել ծրագիրն ավարտելու։

Երեկ չափրարների հետ պայմանագրեր կապեցինք՝ գյուղերը բաժանեցինք թե՛ եկվորների և թե՛ տեղացիների մեջ։ Ունենք ընդամենը 13 չափրար, մնացել են բավական թվով մեծ գյուղեր։ Օգոստոսի առաջին կեսին մի հաշիվ կանենք. եթե չհասցնեն, նոր չափրարների կարիք կունենանք՝ մինչև աշուն մնացած գյուղերը վերջացնելու։

Վաղը Մենաբդեն գնում է Բռնակոթ՝ աշխատանքները վերջացնի, թեկուզ նա տատանվում է ավարտման հաջողության։ Ուղարկում եմ նրա գրությունը, որտեղ խնդրում է նա 3-րդ կատեգորիայի կտրատման համար չափրար տալ, որպեսզի վերջացնի այդ աշխատանքը։ Պետք է համաձայնվենք։ Նույնը կլինի և՛ Մկրտչյանի, և՛ Թաբաղյանի հետ. գոների[58] կտրատման գործում չափրարը նրանց պիտի օգնի, թե չէ չենք հասցնի։

Ի դեպ։ Գործիքները ստանալուց հետո (Майер-ից) այստեղ կարիք է եղել նորոգելու, դրա համար էլ ժամանակ և դրամ է կորսվել։ Ընդհանրապես, աշխատանքի տեխնիկական մասը (գոների երկարությունը, մասշտաբը և այլն) կաղում է։ Դժվարանալու են հանել մանր կտորները և այն էլ այնպիսի մասշտաբով, որպիսին հեռագրել է Մանուչարյանը[59] (200 սաժ.)։ Եթե հնարավոր լինի՝ Մանուչարյանի այստեղ մի շաբաթով գալը, շատ կարևոր է։ Մի՛ նստիր, ստուգիր հողաչափների աշխատանքի տեմպը, տեխնիկական մասը և այլ։ Դրանով շատ բան շահած կլինենք։

Հովհաննիսյանի[60] մոտ դեռ չեմ գնացել, այսօր գրություն կար նրանից։ Հողաչափերին և չափրարներին տեղավորելուց հետո Նիկոլայի[61] հետ միասին դուրս կգանք շրջագայելու։

Մենք Ղափանում սկսում ենք սահմանամերձ գյուղերում ներքին հողաբաժանություն։ Այդ գյուղերում կարող է հարց հարուցվել միջգյուղյա սահմանների փոփոխման (միջգյուղյա սահմանագծում չի կատարված): Որովհետև այդ կհետաձգի ներքին հողաբաժանությունը, ես անհրաժեշտ եմ համարում թողնել հին սահմանները և հողաբաժանությունը կատարել այդ սահմաններում։ Հիմնական հողաշինարարության Ժամանակ այդ աշխատանքը կարելի է կատարել:

Դրամի նեղություն ունեն։ Չափրարներին գործի ուղարկելու համար Նիկոլայի ընթացիկ հաշվում եղած բոլոր գումարը վերցրինք։ Կա անցյալ տարիներից մնացած ապառիկներ (հողաշինարարական վարկ)՝ 5000-ից ավելի։ Եթե դրա կեսը հավաքենք, բավական դրամ կունենանք։ Այդ հարցը գավգործկոմի նախագահության նիստում կձևակերպենք՝ որոշելու գանձման ձևն ու զիջանելիք գումարի չափը։ Արոտների վերաբաշխման աշխատանքները Հովհաննիսյանը մենակ տանել չի կարող։ Նրա գրությունները հուսահատական են։ Որպեսզի հնարավոր լինի այդ աշխատանքն ավարտել այն հաշվով, որ քոչվորներին հայտնի լինի գալ տարվա համար իրենց տեղերը, խնդրում եմ ուղարկես Նազարյանին[62] գոնե մի ամսով։ Թե չէ աշխատանքը կիսատ կմնա։ Նրա հետ միասին ուղարկիր ЗакЦИК-ի հաստատած սահմանագծման քարտեզը և սահմանակից մեր գյուղերի հողատեսքերի մասին եղած թվական տեղեկությունները։

Հիմա փողի մասին։ Նեղն են, գյուղերից դժվար է հավաքվում։ Եթե 1000 ռուբլու չափ վարկային օժանդակություն լինի, դրությունը բավական թեթևացած կլինի։

Նազարյանը թո՛ղ գա Նախիջևանով, Հովհաննիսյանն աշխատում է Սիսիանում։

Ա. Բակունց

6. VII. 27
Գորիս

Հ. Գ. Այստեղ գանգատվում են, որ մեր պատճառով արոտների վարձագնի ընդհանուր գումարը պակասել է, որ իբր թե մեր կազմած ցուցակները համեմատ չեն իրենց հաղորդածին։ Եթե հնարավոր լինի, Նազարյանի հետ ուղարկիր նաև նրանց և մեր վարձագների итог-ներըն՝ ըստ երկու ցուցակի, տեսնենք, ո՞ւմն է հանցանքը։

Նույն

69. <Խ. ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻՆ>

Խաչատու՛ր, սահմանային հանձնաժողովը, մի քանի օր իզուր խոսելուց հետո, ցրվեց առանց համաձայնության գալու: Բայց և այնպես, դրական իմաստով լուծվեց հանքերի ռայոնի գյուղերի հարցը: Տեղվա վեճը՝ երևի Թիֆլիսում կընդունվի Ստուրուայի գիծը՝ 400-ից մի քիչ ավելի դես։ Ոչի՛նչ, գյուղացիք մի քիչ կդժգոհեն, բայց հետո համաձայն կլինեն։ Եթե բողոքեն էլ, ավելի լավ է, որ ЗакЦИК-ը որոշի, բողոքն ավելի թույլ կլինի։ Ուղարկում եմ արձանագրությունների պատճենները։

Հողաչափերն ու չափրարները աշխատանքի են։ Եկած հանձնաժողովի նախագահ ընկ. Ստուրուայից ես տեղեկացա արոտատեղերի, անտառային և ջրային վեճերի հանձնաժողովի նոր կանոնադրության մասին, ըստ որի՝ եթե մի գավառում արոտատեղերի նկատմամբ, որոնց օգտագործողները ուրիշ հանրապետությունից են, վեճ առաջանալու դեպքում խնդիրը լուծում է ЗакЦИК-ին կից այդ հանձնաժողովը։

Նման վեճեր հիմա մենք շատ ունենք։ Հովհաննիսյանի հետ կատարելիք աշխատանքը (արոտների վերաբաժանումը) վերջում բազմաթիվ վեճեր է ստեղծելու, գուցե և կրկնվի Փամբակ-Լոռու պատմությունը, այսինքն՝ վերաբաժանումից հետո հնարավոր չլինի լրիվ իրագործել։ Ինչպես ուզում է լինի, մանավանդ Զանգեզուրում, վերաբաշխումը պիտի համաձայնեցնենք շահագրգռված գավառների ներկայացուցիչների և, առաջին հերթին, ЗакЦИК-ի այդ հանձնաժողովի հետ։ Այդ մասին գրի՛ր, իսկ մինչ այդ մենք կշարունակենք աշխատանքները հին ծրագրով։

ՊՀ գույքերի աշխատակիցներից ոմանք (հսկիչները) մայիսի ռոճիկը չեն ստացել, մնացածները՝ հունիս։ Խնդրում եմ՝ շտապեցնել տաս, գանգատվում են։ Տոմարագրության գործը կարգավորված է, հանձնված է շրջգործկոմներին։ Ամեն մեկին առանձին-առանձին ցույց կտամ։ Վերջացած է Գորիսի միջգյուղյա սահմանագծումը, Սեդրակն սկսել է աշխատել Գորիս գյուղում։ Թաբաղյանը 2 օրից լրիվ կվերջացնի։

Բարևներով՝ Ա. Բակունց

19. VII. 27 <Գորիս>

70. <Խ. ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻՆ>

Հողվարչության

Շլեպնյովն այսօր եկավ, նու ի րևիզոր, չգիտեմ ինչու Գոգոլի Ревизор-ը միտս ընկավ։ Երկու ժամ հազիվ կարողացա նրան համոզել, որ հողաչափերի աշխատանքը պիտի տեղում ստուգել։ Այսօր նա ճանապարհվում է Մենաբդեի և Գրիգորյանի մոտ, որից հետո Սեդրակն ու Թաբաղյանը ցույց կտան իրենց աշխատանքները։ Աբելի[63] մոտ երեկ եղա երկրորդ անգամ, մի քիչ առաջ է գնացել աշխատանքը, խոստանում է ժամանակին վերջացնել։ Մենաբդեն օգոստոս 1-ին կներկայացնի проект-ը: Եղանք Ղափանում, չափրարները լավ են աշխատում, մի քանի գյուղում արդեն վերջացրել են։ Վերջացրինք Տանձավերի, Մալդաշի, Աղվանու և Երիցաթումբի միջգյուղյան հողաշինարարությունը՝ որոշելով նաև անտառի և արոտների սահմանը։ Այդ նպատակով, օգտագործել ենք անտառվարչության հողաչափին, որ խոստացել է ազատ ժամանակ տալ մեզ և այդ գյուղերի գծագիրը՝ հատակագծման համար։

Նամակդ ստացա, ինչպես և Աղասու հետ ուղարկած 2000 ռուբլին։ Առայժմ հերիք է, յոլա կտանենք, մինչև հին ապառիկները հավաքենք։

Նամակիդ միջին գրել ես, որ ներգաղթը լայն չափեր է ընդունել։ Ես ստուգեցի այդ, նման երևույթ չկա, այս տարի շատ մեղմ է այդ, գուցե եկած լինեն 5—6 տուն, ընդհակառակը, կա արտագաղթ. Դաստակերտ թուրքական գյուղը քոչում է Ադրբեջան։

Ղափանի շրջանի սահմանակից գյուղերի միջգյուղյա հողաշինարարությունը հետաձգել ենք հետագայում անելու։ Գորիսում և Խնձորեսկում ձեռնարկել ենք հողօգտագործողների ցուցակի կազմելուն և նոր գյուղատեղեր որոշելու և տեղափոխելու համար։ Այդ խնդիրը շատ կարևոր է, առանց դրան մեր աշխատանքը տնտեսական մեծ էֆեկտ չի տա:

Թաբաղյանն է մի քիչ շուլուխ անում, ազատ օրեր հաճախ է կորցնում։ Վաղը գնում եմ Խնձորեսկ, գուցե ականջները մի քիչ քաշեմ, լսել եմ, որ Գորիս սիրահարվել է։

Խաչատուր, հիմա իմ արձակուրդի մասին։ Նիկալայը օգոստ. 1-ից մինչև 20-ը գնում է արձակուրդ, այդ հարցն արդեն որոշված է, թեկուզ աշխատեցի համոզել, որ հիմա չգնա։ Նամակիդ մեջ գրվածները լրիվ կկատարենք, բացի մի կետից, այն, որ գրում ես, թե աշխատիր դուրս գալուց առաջ կիսատ հարցեր չթողնել։ Նիկալայի արձակուրդ գնալուց հետո չափրարները մնում են անտեր, թեկուզ նրանք գյուղ առ գյուղ վերջացնում են։ Ես մինչև հիմա աշխատում եմ, դժբախտությունն այն է, որ մինչև մնալս էլ պիտի աշխատեմ, թեկուզ անվանապես արձակուրդ էլ ստանամ։ Ուրիշ տեղ գնալու և հանգստանալու հնարավորություն չունեմ, իսկ բավական բան կորցրի առանց այն էլ պակաս առողջությունից։ Ինչևէ։ Դրա մասին գրի՛ր, իսկ վաղվանից հաշվիր ինձ արձակուրդի մեջ։

Վաղը գնում եմ Խնձորեսկ, երկու գյուղատեղ ենք որոշել, տեսնենք, քանի հոգի են ցանկանում գալ։ Ոչի՛նչ, կհաջողվի։ Էլ առանձին գրելիք չունեմ։ Հա՛, մոռացա. ֆինբաժնից ես խնդրել եմ իմ հուլիսի առաջին կեսի ռոճիկս փոխադրել ինձ փոստով, ամիսը վերջանում է, ոչինչ չեմ ստացել, փող էլ չունեմ։ Խնդրում եմ նրանց ասես, որ փոխադրեն։

Բարևներով՝ Ա. Բակունց

30. VII. 27, <Գորիս>

Նամակս վերջացրել էի և ծրարել, երբ Մնացականը հեռախոսով Ղարաքիլիսեից խնդրեց փող և հայտնեց, որ գործիքը բերել է։ Փողն ուղարկում եմ։ Նա մի ռայոնը վերջացրել է, ասեց, որ դու իրեն գրել ես, թե մի ռայոնը վերջացնելուց հետո կատարենք վերաբաշխում և հետո անցնենք մյուս ռայոնին։ Ես հայտնել եմ իրեն, որ մինչև քեզանից այդ մասին իմ անունով հրահանգ լինելը, թող աշխատանքը շարունակվի։ Ուրեմն, եթե մի ռայոնում պիտի վերաբաշխումը կատարենք և հայտնենք քոչվորներին, հետո՝ մյուս, և վերջին ռայոնը սկսենք, խնդրում եմ այդ մասին կա՛մ հեռագրես, կամ գրես ինձ, որ գնամ նրա մոտ։

Ա. Բակունց

71. ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

4/5 նոյեմբերի 1927 թ., № 5121/19703, Երևան
Շրջաբերական

Ժողկոմխորհի կարգադրիչ նիստի № 39 արձանագրությամբ առաջարկված է հողժողկոմատին գավառների գյուղերիտ և գյուղատնտեսական դպրոցներին հողամասեր հատկացնել։ Լուսժողկոմատի ցուցակով` Ձեր գավառում այդպիսի դպրոցներ կան հետևյալ վայրերում. Աշտարակ, Բաշ֊Ապարան, Ն. Խաթունարխ, Լուկաշեն, Սամաղար, Թաքիա, Ղարաղշլաղ։

Հայտնելով այդ մասին՝ խնդրում ենք յուրաքանչյուր դպրոցի համար առանձին տեղեկացնել, թե ինչքա՞ն հողամաս կարելի է հատկացնել, և ի՞նչ հողեր են։

Հողվարչպետի տեղակալ՝ Ա. Բակունց
Գործավար՝ Աղամալյան

72. ԵՐԵՎԱՆԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

31 մարտի 1928 թ. № 1515, Երևան

Սրա հետ ուղարկելով «Գյուղացու գրադարանիս» հրատարակությամբ վերջերս լույս տեսած Խ. Հայաստանի պետհամալսարանի դասախոսներ ընկ. Պ. Քալանթարյանի «Գոմաղբը», ընկ. Մ. Թումանյանի «Վիկը» և ընկ. Ա. Բակունցի «Խոտորջուրի կոմունան» գրքույկներից մեկական օրինակ[64], խնդրում ենք հայտնել, թե Ձեր գավառի համար այդ գրքույկներից քանի՞ օրինակ ուղարկել։

Խմբկոլի պատասխանատու քարտուղար՝ Ա. Բակունց

73. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ> ԸՆԴ<ՀԱՆՈԻՐ> ԲԱԺՆԻՆ

<Պաշտոնագիր № > 85, 7 ապրիլի 1928 թ.

Վերադարձնելով № 5 պաշտոնագրով[65] ուղարկած գրությունը՝[66] վարչությունս հետևյալ դիտողություններն է անում.

1. Անհրաժեշտ է ամեն միջոց ձեռք առնել՝ արագացնելու արոտաշինարարության խնդիրը, լուծումն տալու քոչվորության խնդրին։ Այդ հարցի արագ և բարեհաջող լուծումը շատ կնպաստի թե՛ մեր գյուղատնտեսության բարձրացման և թե՛ վերջ կտա այդ առթիվ եղած տարաձայնություններին։

2. Անհրաժեշտ համարելով ազգ<ային> փոքրամասնության լեզվով հրատարակելու հողաշինարարության վերաբերյալ նյութեր (հրահանգներ, Հողօրենսգիրքը և այլն)՝ այդ նպատակով հատուկ գումարների հատկացումը համարում ենք կարևոր։

Հ<ողաշինարարությանն վ<արչության>
<պետի տեղակալ՝> Ա. Բակունց

74․ ՔԱՐՏ

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1․ Ազգանուն անուն և հայրանուն․ Ակսել Բակունց:

2․ Կուսակցական պատկանելություն․ Կամկուսի անդամ։

3․ Պաշտոնավարության տեղը (հիմնարկի անունը և հասցեն). «Նոր ուղի» խմբագր.:

4. Ի՞նչ պաշտոն է վարում.

5. Զբաղվե՞լ է առաջները արխիվներում. ոչ։

6․ Ո՞ր արխիվներում ոչ։

7․ Ե՞րբ․

8․ Ո՞ւնի արդյոք գիտական աշխատություններ (անվանել գլխավորները). ոչ:

9․ Ի՞նչ հիմնարկի հանձնարարությամբ կամ առաջարկով է տանում ուսումնասիրության զբաղմունքը․ ոչ:

10․ Ուսումնասիրության զբաղմունքների վերաբերյալ թույլտվության կամ դիմումի դոկումենտը. ոչ մի։

11 Աշխատության թեման Խաչ. Աբովյանի կյանքը:

12 Ի՞նչ նպատակով է կատարում աշխատանքը. Պարզելու նրա կյանքը, գրական գործնեությունը:

13. Ի՞նչ արխիվային նյութերի ուսումնասիրությամբ է ծրագրում զբաղվել. 1840—48 թ. Երևանի քաղ. վարչ-յան, դպրոցների և այլն:

14. Որտե՞ղ և ինչ հրատարակության մեջ է մտադիր տպագրել ծրագրված աշխատությունը. Կապի Պետհրատը:

15. Սույն անկետան գրելու տարեթիվն ու ամսաթիվը. 1931, 6—ին սեպտ.

Ստորագրություն՝ Ա. Բակունց
  1. 1
  2. 2
  3. 1
  4. 1
  5. 1
  6. 1
  7. 2
  8. 1
  9. 1
  10. 2
  11. 3
  12. 1
  13. 1
  14. 1
  15. 1
  16. 1
  17. 1
  18. 1
  19. 1
  20. 2
  21. 3
  22. 4
  23. 5
  24. 6
  25. 7
  26. 8
  27. 1
  28. 2
  29. 1
  30. 1
  31. 2
  32. * Համապատասխան տվյալները բնագրում բացակայում են (Խմբ.):
  33. 3
  34. 1
  35. 1
  36. 1
  37. 2
  38. 1
  39. 1
  40. 1
  41. 2
  42. 1
  43. 2
  44. 1
  45. 1
  46. 1
  47. 2
  48. 3
  49. 1
  50. 2
  51. 3
  52. 1
  53. 2
  54. 1
  55. 2
  56. 3
  57. 4
  58. 5
  59. 6
  60. 7
  61. 8
  62. 9
  63. 1
  64. 1
  65. 1
  66. 2