Արեգա՛կ, օվկիան զորության,
Րոպե առ րոպե
Փայփայի՛ր, տո՛ւր զորություն
Էակին այս, թո՛ղ բորբ տրոփե
Նրա սիրտը դեռ մաքուր ու թույլ.
Իմաստուն ու բարի՛ դու.—
Կյա՛նք, լո՛ւյս, աճում ու բարիք։—

Չհերկած դաշտերում աշխարհի,
Արեգա՛կ, դեռ ինչքա՜ն չարիք.
Րաբբի՛[2] դու, ուսուցիչ բարի,
Էությամբ քո լցվի՛ր նրա մեջ.
Նվիրիր քո կորովն անշեջ —
Ցոլքդ թող երբե՛ք չմարի։


  1. ակրոստիքոս — չափածո ստեղծագործություն, որի տողերի առաջին (կամ երկրորդ, երրորդ ևն) տառերը որևէ անուն՝ բառ կամ ամբողջ խոսք են կազմում, ծայրոտն:
  2. րաբբի — կրոն. հրեական կրոնական համայնքի հոգևոր պետ և պաշտամունքի սպասավոր. փխբ. ուսուցիչ: