Ահա թե ինչու (Վարդան Վարդազարյան)

***

Մարմինս դիմակ է,
Սակայն կենդանի:
Ծածկում է հոգիս,
Երբեմն էլ խեղդում
Ցանկություններով`
Միշտ ցնորամիտ:
Ահա թե ինչու
Դուք ինձ չեք տեսնում:
Ահա թե ինչու
Մի խորհրդավոր
Անտես աշխարհ եմ:
Ահա թե ինչու
Ինձ երբեք, երբեք
Դուք չփնտրեք
Փողոցով անցնող
Դիմակների մեջ
Ու չշփոթեք:
Այդ ես եմ այսօր
Եվ ձեզ հետ ծնվում,
Այդ ես եմ այսօր
Եվ ձեզ հետ մեռնում:
Այդ ես եմ այսօր
Ձեզանով հրճվում,
Ձեր ցավը ողբում:
Դուք չվախենաք,
Թեև անտես եմ,
Բայց ես եմ կանգնած
Ձեր իսկ թիկունքում: