Պիտի իջնեմ և գնամ Վիրավոր ժամանակ (Ես ի՜նչ իմանամ)

Վարդան Վարդազարյան

Ահա թե ինչու
***

Ես ինչ-որ բանի
Կարիք ունեի
Ծնվելուց առաջ:
Ի՜նչ իմանայի:
Կունենամ կարիք
Ես ինչ-որ բանի
Մահվանից հետո:
Ես ի՜նչ իմանամ:
Իմ պատահական
Ծնունդից ասդին
Ու մահից անդին
Քայլքս է ուղղված
Հենց դեպի ոչինչ: