Աղեն տա՞նն է
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 43-44
ծ. և տ. ― էջ 276
ԱՂԵՆ ՏԱ՞ՆՆ է


   — Զարմանք բան է, հենց գիտենաս,
Աղեք տանը չին նըստում.
Իսկի չիլավ, վուր մի գըթնիմ
Աղալոյին իր տընում.

   5 — Մի՛ արմընա, պարուն Սարգիս,
Էս աշխարքի ադաթին,
Իշխանք, գանա, դուն խաբար չի՞ս,
Վուր քասիբին կու ատին։

   Ա՛ռ օրինակ, թե մեծավուր,
10 Ապալետնիրը ուսին,
Գա դըրան մոտ, հարցնե աղին.
«Տա՞նն է».— «տանն է»,— կոսին։

   Նըրա էդնից մի փեշաքար
էլի էն նոքրին հարցնե.
15 «Տա՞նն է աղեն». կընծին տալով
Խեղճին իսկույն դուս կոնե։

   Թե աղի մոտ լավ շուրերով
Կու գաս՝ տանը կու գըթնիս.
Վա՜յ թե չուխեդ հընացած է,
20 Լավն էն է՝ տուն չի մըտնիս։

   Թե սալոպով աղջիկ-պարոն
Կու գա՝ թող ներս հրամայե,
Թե ղաթիպով պառավ Զալոն
Հարցնե, կոսին—«տանը չէ»:

   25 Թե վուր ձեռիդ քիսա բըռնած,
Պարոնին փուղ բերիլ իս,
Փառք ու պատվով ներս մըտնում իս
Գլխի վըրա տիղ ունիս։

   Թե դուքանդար իս, հիսաբով
30 Փուղի էդնից իս էկի,
«Տա՞նն է աղեն». կոսին—«հալա
Ժամիցը տուն չի էկի»։

   Էս է հիմիկվա ադաթը.
Կուզիս ջիգրից տըռաքի՛,
35 Թե քասիբ իս՝ ջուրը նընկի,
Թե խոջա իս՝ տո՛ւն մըտի։