Աղթամարցի Գրիգորիս կաթողիկոսէ ասացեալ — Ահա այգիք մեր ծաղկէցան

23

ԱՂԹԱՄԱՐՑԻ ԳՐԻԳՈՐԻՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

ԱՍԱՑԵԱԼ

Ահա այգիք մեր ծաղկեցան,
Բուրեն ըզհոտն անմահութեան,
Ե՛կ, ցանկալի իմ ւ աննըման
Եւ զուարճասցուք ի բուրաստան:

Բըխեն ըստինքդ կաթն և գինի,
Մեղք ի շրթանցըդ քո կաթի,
Որով հոգիս իմ փափագի
Եւ նըւաղեալ յոյժ տոչորի:

Գեղեցկագեղ, քաղցրաբարբառ,
Սէր քո ունի խորհուրդ անճառ,
Իմանալի աբև պայծառ,
Լուսաւորեա՛ զմիտս խաւար:

Դրախտ վայելուչ, ծառ պըտղաւոր,
Քաղցրաճաշակ գինի և նոր,
Սիրով արբեալ քո ահաւոր
Ի սենեկին խորհըրդաւոր:

Երևեցան ծաղկանքն յերկրի,
Նըստցուք ընդ քեզ ի պարտիզի,
Երգեցից սէր քեզ սիրելի,
Սիրտ իմ սիրով քո ոչ յագի:

Զօր հանապազ ընդ քեզ կալով,
Ըզգեղ դիմաց քո դիտելով
Եւ խօսակից քեզ լինելով,
Ըստէպ-ըստէպ համբոյր տալով:

էթէ յաչաց մարմնոյս ծածկիս,
Մըտաց աչօք ինձ երևիս.
Բնակեալ ես դու յիմում սրտիս,
Ծրարեալ ունիմ զքեզ ի հոգիս:

Ընտրեալ ոսկի սոփերական,
Ակ լուսատու և կարկէհան,
Տըպազ և կայծ յոյժ պատուական,
Ելեալ խընդրեմ զքեզ անխափան:

Թէ տեսանեմ ըզքեզ կըրկին,
Լուսաւորի միտքս իմ մըթին,
Եւ տամ համբոյր շրթանց քոյին,
Նա վերանամ ես ի յԱդին:

ժուժկալութիւն չունիմ անկամ,
Զտիւ ու զգիշեր նըստեալ ողբամ,
Վառեալ սիրով քո տապանամ,
Զաչս ի յանհասըդ համբառնամ:

Ի տեսլենէ քո արբեցայ,
Ահեղակերպ լուսոյ արքայ.
Հոգիս բերկրեալ ընդ քեզ ցնծայ,.
Սիրով ի սէրըդ կապեցայ:

Լուսապայծառ եբևի նա,
Որթուց եդանց նըման խայտայ,
Ահա եկեալ ի Թէմանայ,
Զգեստաւորեալ ի Բոսորայ:

Խունկ և հալուէ, ծաղիկ դաշտաց,
Անճառելի հոտ քո բուրեաց,
Ելից զաշխարհս համատարած,
Յորմէ մարդիկ էղեն հարբած:

Ծաղիկ փըթթեալ առաւօտու,
Հոգոյս, մարմնոյս իշխւանըն դու,
Լուսաբորբոք ակն արևու,
Օդ քաղցրութեան ի հարաւու:

Կարմըրացեալ ի գոյն վարդի
Ի մէջ ծաղկանց եբևելի,
Բարձրաուղէշ արմաւենի՛,
Գլխոյս իմոյ լե՛ր հովանի:

Հոտ քո անուշ տարածեցան,
Որպէս ըզվարդ և ըզշուշան,
Նարդոս, քրքում և պալասան.
Քիմք մեր ի քէն պարարեցան:

Ձայն տուր և ինձ, ո՛վ տարփալի,
Նուաղեալ հոգիս յոյժ ծարաւի,
Մարմինս մաշեալ այլագունի
Վասն տեսլեան քո սըխրալի:

Ղամբարափայլ ճաճանչ լուսո՛յ.
Յիս վառեցեր ըզկայծ սիրոյ.
Սիրտ իմ արթուն կայ վասն քո,
Ոչ դադարի ակս ի լալոյ:

Ճեմեալ ընդ քեզ ի յանդաստան,
Փափագով քո սուրբ տեսլեան՝
Ահեղակերպ և հրաշազան,
Աչք մեր ի քէն նըւաղեցան:

Մաքուր մարմնով մարգարտափայլ
Ահեղատես լուսոյ նըկար,
Ի հազարաց բիւրոց ընտրեալ,
Մըտեր ի սիրտս իմ թագնաբար:

Յորժամ ի քէն լինիմ հեռի,
Սիրտս իմ սիրով քո հըրդեհի.
Զերդ զեղջերուն, որ փափագի,
Յաղբերըս ջուրց միշտ յօժարի:

Նըստեալ ի յանց ճանապարհին
Վըտակ ի յաչացս իջանի.
Արտասուօք զանկողինս թացի.
Դարձիր առ իս, ո՛վ սիրելի:

Շրթունք քո սուրբ թէ շարժեսցես,
Նուրբ և ծածուկ սիրով ազդես,
Զանկեալս կրկին յարուցանես,
Ամբիծ, մաքուր, անարատ, հեզ:

Ո՞ւր խնդրեցից զքեզ ցանկալի.
Մի և ընտրեալ քոյն ծնօղի.
Ծընօտքն քո նըման տաշխի,
Զքիմս իմ ելից յանկարծակի:

Չունիմ հանգիստ զերդ հրակիզած,
Կամ վարանեալ և դեգերած,
Որպէս մոլի եմ և արբած,
Քեզ փափագիմ, պըսակ փառաց:

Պարտէզ փակեալ շուրջանակի,
Աղբեւր կընքեալ ջրոյն կենդանի.
Նըստեալ ի բլուրը ն կընդըրկի
Լիբանանէ եկ, սիրելի՛:

Ջահդ վառեալ ի Սանիրայ,
Ձայն քո եկեալ յԱհերմոնայ,
Լերանց ընծուց դիմեալ և գայ,
Մեղր ի ներքոյ լեզուի քո կայ:

Ռընկունք լցան մեր ի հոտոյ,
Քոր և հեղեր նըման իւղոյ.
Նարդոս, քրքում, ծաղիկ ծառոյ,
Եղէգն և խունկ, լեառըն զմըռսոյ:

Սէր քո զսիրտս իմ տոչորէ,
Անշէջ վառեալ բոցակիզէ,
Զքունն ի յաչաց իմ թօթափէ
Մէջ գիշերի՝ առաւօտէ:

Վայելչագեղ, ծաղկածաւալ,
Զերդ սերովբէ վարսաւորեալ,
Քան ըզլուսին ես լըրացեալ,
Խաւարելոյս արև պայծառ:

Տուր ինձ ըզձայն քո ազդելով,
Զի խանդակաթ եմ ես սիրով.
Գլուխ քո լցեալ մանրիկ ցօղով,
Աչք քո ծաւալ տան զերդ ըզծով:

Րոտեալ սիրով քո ըղձալի
Զձայն քո արա ինձ լսելի.
Դարձի՛ր, դարձի՛ր, դա՛րձ սոմնացի,
Դարձեալ բնակեա՛ յիմում սըրտի:

Ցանկամ գեղոյ քո գերունակ,
Հեզ և հանդարտ, ամբիծ տատրակ.
Ուրախութեան իմոյ գուշակ,
Զոր երկրաւորքս չեն օրինակ:

Իիւսեա և զիս ի քեզ սիրով,
Կամ ու սպասեմ այսու յուսով
Եւ հառաչեմ արտասուելով,
Թէ նորոգես կրկին մարդով:

Փեսայ և տէր իմպ հոգոյս,
Յոյժ հեռացար վասն իմ գործոյս.
Նոր միացիր ընդ մեռելոյս
Եւ այց արա կորուսելոյս:

Քեզ գովութիւն յանարժանէս,
Ընկալ զսակաւս ի նըւազէս,
Ի յաղքատի գանձարանէս.
Տուր զշնորհաց ձիրըն պէս-պէս: